Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0931.290912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 931-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. սեպտեմբերի 29-ի

N 931-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Տ. Գևորգյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի

                                   տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Խուդավերդյան              - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                   էթիկայի հանձնաժողովի անդամ

                                   (համաձայնությամբ)

 

    Ա. Գիլոյան                   - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                                   աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                                   վարչության պետ

 

    Մ. Ղամբարյան                 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                                   պետական ներքին ֆինանսական հսկողության

                                   և պետական գնումների մեթոդաբանության

                                   վարչության պետ

 

    Ա. Բաղդասարյան               - ՀՀ էկոնոմիկայի նախարարության

                                   աշխատակազմի տնտեսական զարգացման

                                   քաղաքականության վարչության պետ

 

    Ա. Հակոբյան                  - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                                   աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի

                                   պաշտոնակատար

 

    Վ. Ասատուրյան                - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                                   աշխատակազմի միջազգային

                                   կազմակերպությունների վարչության

                                   Միավորված ազգերի կազմակերպության բաժնի

                                   վարիչ

 

    Գ. Արամյան                   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                                   պետական ներքին ֆինանսական հսկողության

                                   և պետական գնումների մեթոդաբանության

                                   վարչության ներքին աուդիտի

                                   մեթոդաբանության բաժնի պետ

 

    Գ. Դավթյան                   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

                                   եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ

                                   վճարողների սպասարկման և հարկման

                                   ընթացակարգերի վարչության հարկ

                                   վճարողների սպասարկման և ուսուցման

                                   բաժնի պետ

 

    Ա. Ասատրյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային

                                   կառավարման հարցերով խորհրդատու

 

    Ռ. Վարդանյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության առաջատար մասնագետ

 

    Ա. Հակոբյան                  - ՀՀ արդարադատության նախարարության

                                   աշխատակազմի համակարգի իրավական

                                   ապահովման վարչության իրավաբանական

                                   անձանց պետական գրանցման, քաղաքացիական

                                   կացության ակտերի գրանցման և նոտարական

                                   համակարգի օրենսդրական ապահովման բաժնի

                                   գլխավոր մասնագետ

 

    Լ. Դոյդոյան                  - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

                                   հասարակական կազմակերպության ծրագրերի

                                   իրականացման ղեկավար (համաձայնությամբ)

 

    Վ. Հոկտանյան                 - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական

                                   կազմակերպության գործադիր տնօրեն

                                   (համաձայնությամբ)

 

    Լ. Բարսեղյան                 - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ»

                                   ակումբի խորհրդի նախագահ

                                   (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2012
N 931-Ա
Որոշում