Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0933.290912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 933-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. սեպտեմբերի 29-ի

N 933-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Ջիլավյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Լ. Պետրոսյան       - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                         վարչության պետ

 

    Ա. Անտոնյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         իրավական ապահովման վարչության պետ

 

    Ա.Հովսեփյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի

                         համաշխարհային կազմակերպության վարչության

                         Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ

 

Լ. Հարությունյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

միջազգային համագործակցության վարչության

օտարերկրյա պետությունների և միջազգային

կազմակերպությունների հետ համագործակցության

համակարգման բաժնի պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         քարտուղարության երկրորդ քարտուղար

 

    Ռ. Խաչատրյան       - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի

                         զարգացման ծրագրերի և մասնագիտական

                         կատարելագործման վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 06.10.14 թիվ 999-Ա, 10.08.17 թիվ 902-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2012
N 933-Ա
Որոշում