041.0936.290912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 936-Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին 2012 թվականի սեպտեմբերի 25-26-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին և սեպտեմբերի 26-28-ը` Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործարար համաժողովին մասնակցելու համար:
2. Տ. Դավթյանի` Վիեննա և Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տ. Դավթյանի` Վիեննայում գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա և Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ