Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

 

 

040.1250.091012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1250-Ա

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձորի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի` առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2010-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 517953630 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրիի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի` առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2009-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 609212694 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակներում 2003-2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 915663000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 1250-Ն
Որոշում