Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1269.111012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1269-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` Գոգոլի 2 հասցեում գտնվող ենթակայանի շենքը, կարգավորիչ կայանքի շենքը, շինությունը, պարիսպը, լողավազանը (ընդամենը 1221800 դրամ սկզբնական արժեքով և 0 դրամ մնացորդային արժեքով) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3930 հեկտար հողատարածքը (վկայական` N 2486316, տրված` 23.06.2008 թ.) (այսուհետ` գույք) անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Երևանի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) լուծել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը.

2) գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի քաղաքապետի հետ գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ պայմանագրի կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրից ծագող նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Երևանի քաղաքային համայնքի միջոցներով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2012
N 1269-Ա
Որոշում