Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0990.091012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2012 թվականի N 990-Ա

 

ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՆԱՏՕ/ԵԱԱՀԿ (Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոն) և Վրաստանի հետ համատեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «ՋԵՈՐՋԻԱ-2012» ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանինը` 2012 թվականի սեպտեմբերի 22-25-ի գիշերավարձի և օրապահիկի ծախսերը (բացառությամբ սեպտեմբերի 25-ի օրապահիկի և սեպտեմբերի 25-27-ի գիշերավարձի ծախսերի, որոնք կատարվել են Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի հաշվին).

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 53 ծառայողից բաղկացած հավաքական փրկարարական թիմի անդամներինը` 2012 թվականի սեպտեմբերի 22-27-ի օրապահիկի ծախսերը` հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի կողմից յուրաքանչյուր ծառայողին օրական վճարվել է 10-ական ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.10.2012
N 990-Ա
Որոշում