Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.1274.121012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1274-Ն

 

i

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ` ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հայցվող գործողության տեսակից կախված` լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1274-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների) պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման համար փաստաթղթերի պատճենները տեղեկատվական համակարգի միջոցով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն) նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը և առանձնահատկությունները:

2. Դիմողը, մինչև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն դիմելը, կարող է պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները ներկայացնել գործակալություն` նախնական ուսումնասիրության համար: Փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու համար դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են գործակալության պաշտոնական կայքի (www.e-register.am) միջոցով:

3. Դիմողն ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի պատճենները պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլերի տեսքով ներկայացնում է գործակալություն` պաշտոնական կայքում գրանցվելուց հետո:

4. Գործակալությունն ապահովում է դիմողի գրանցման էլեկտրոնային դիմումների ընդունումն օրվա ցանկացած ժամի: Ոչ աշխատանքային օրերին ներկայացված դիմումները համարվում են ներկայացված` դրանց հաջորդող աշխատանքային օրը: Ժամը 18.00-ից հետո ներկայացված դիմումները համարվում են ներկայացված` դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Տեղեկատվական համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված և կցված տեղեկությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու դրանք` մինչև դիմումը հանձնելը:

6. Գործակալության համապատասխան աշխատողը փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու մասին դիմումն ստանալուց` 2, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձի պետական գրանցման, ոչ առևտրային իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման հետ կապված փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու մասին դիմումն ստանալուց` 30 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է այդ փաստաթղթերի ամբողջականությունը և բովանդակային համապատասխանությունը:

7. Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պետական գրանցման կամ պետական հաշվառման համար սահմանված չափով: Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դիմումի հետ միասին ներկայացվում է գործակալություն:

8. Գործակալության համապատասխան աշխատողը փաստաթղթերում սխալներ կամ բացթողումներ հայտնաբերելու դեպքում նշում է բոլոր սխալներն ու բացթողումները և համապատասխան փաստաթղթերը վերադարձնում դիմողին` փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Փաստաթղթերը դիմողին ուղարկվում են նրա ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում` տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Դիմողը 30 օրվա ընթացքում կարող է ուղղել սխալներն ու բացթողումները և կրկին ներկայացնել` առանց համապատասխան պետական տուրք վճարելու: Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում ևս առկա են սխալներ կամ բացթողումներ, որոնք կրկին վերադարձվում են դիմողին, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ փաստաթղթերը կրկին ներկայացնելու դեպքում դիմողը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սխալները կամ բացթողումներն առկա էին նաև առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում, սակայն գործակալության համապատասխան աշխատողը դրանց վերաբերյալ նշում չէր կատարել:

10. Դիմողը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ գործակալության համապատասխան աշխատողի պատասխանի ստացման պահից 30 օրվա ընթացքում ներկայանում է գործակալության համապատասխան սպասարկման գրասենյակ, ստորագրում է էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի` գործակալության համապատասխան աշխատողի տրամադրած թղթային տարբերակները: Նշված ժամկետում դիմողի չներկայանալու դեպքում նրա կողմից ներկայացված փաստաթղթերը տեղեկատվական համակարգի կողմից չեն պահպանվում: Եթե փաստաթղթերը պետք է ստորագրվեն նաև այլ անձի կողմից, ապա վերջինս դիմողի հետ ևս ներկայանում է գործակալություն` համապատասխան փաստաթղթերը տեղում ստորագրելու նպատակով:

11. Փաստաթղթերի ստորագրումից հետո գործակալության սպասարկման գրասենյակի աշխատողի կողմից կատարվում են պետական գրանցման (հաշվառման) հետ կապված` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները:

12. Եթե գործակալության համապատասխան աշխատողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթերը չի վերադարձնում դիմողին` փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար, ապա համարվում է, որ ներկայացված փաստաթղթերում սխալներ և բացթողումներ առկա չեն, և դիմողը համապատասխան փաստաթղթերը սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետներում, առանց կրկին պետական տուրք վճարելու, ներկայացնում է գործակալության համապատասխան սպասարկման գրասենյակ` համապատասխան պետական գրանցում կամ հաշվառում կատարելու համար:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1274-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ` ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում, բացի օրենքով նախատեսված տվյալներից, լրացման ենթակա են հետևյալ տվյալները`

1) գործունեության տեսակը.

2) գործունեության վայրի հասցեն.

3) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 1274-Ն
Որոշում