Սեղմել Esc փակելու համար:
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՍԻԲԻՐ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՄԱՎԻԱՅԻ ՄԻՋԵՎ ...

 

 

040.1275.121012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1275-Ա

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՍԻԲԻՐ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՄԱՎԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1993 թվականի մարտի 12-ին Մինսկ քաղաքում ստորագրված համաձայնագրի շրջանակներում «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվող ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, Սիբիր ավիաուղիների և Արմավիայի միջև 2003 թվականի մարտի 14-ին կնքված ներդրումային պայմանագրի N 2 հավելվածի «Օդուղիների հատկացման պայմանագիր» փոփոխությանը (այսուհետ` համաձայնագիր)` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին ստորագրելու սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` հաշվի առնելով, որ 1993 թվականի մարտի 12-ի «Հաշմանդամների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի շրջանակներում «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2006 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցել է 414 798 035 դրամի ծառայություն, իսկ «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համաձայն համաձայնագրի 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1 000 000 ԱՄՆ-ի դոլար, որը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքով կազմում է 385 770 000 դրամ, ուստի «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատուցված ծառայությունների գումարից 385 770 000 դրամը` օդուղիների հատկացման դիմաց հաշվանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1275-Ա որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ՕԴՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն համաձայնագիրը կնքված է 2012 թվականի ______________ ին, Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետություն, հետևյալ կողմերի միջև`

 

(1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ`

կառավարություն),

(2) «ԱՐՄԱՎԻԱ» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերությունը (ՀՀ, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան)

(այսուհետ` Արմավիա):

 

Հաշվի առնելով, որ`

 

Ա) Կառավարությունը, Սիբիր ավիաընկերությունը և Արմավիան 2003 թվականի

մարտի 14-ին կնքել են ներդրումային պայմանագիր (այսուհետ`

պայմանագիր), որի N 1 հավելվածի համաձայն յուրաքանչյուր օրացուցային

տարի, սկսած 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի

1-ից սկսվող օրացուցային տարին (ներառյալ), Արմավիան պարտավոր է

տարեկան կառավարությանը վճարել 1 000 000 ԱՄՆ-ի դոլար,

 

Բ) 1993 թվականի մարտի 12-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Հաշմանդամների

և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց

հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքի փոխադարձ

ճանաչման մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան Արմավիան,

որպես օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություն, ապահովում է

համաձայնագրով նախատեսված անձանց կատեգորիաների անվճար և (կամ)

զեղչով օդային տրանսպորտով երթևեկության իրավունքի իրականացումը,

 

Գ) Կառավարությունն ստանձնել է կարգավորելու Արմավիայի կողմից արտոնյալ

պայմաններով երթևեկության ապահովման հետ կապված` Արմավիայի կատարած

ծախսերի հատուցման խնդիրները,

 

Կողմերը համաձայնվեցին հետևյալի շուրջ`

 

1. Սույնով կողմերը պայմանագրում կատարում են հետևյալ փոփոխությունները`

 

1.1 Պայմանագրի N 1 հավելվածի «Գ» կետի առաջին նախադասությունը շարադրել

հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ. Յուրաքանչյուր օրացուցային տարի, սկսած 2004 թվականի հունվարի 1-ից

մինչև 2013 թվականի հունվարի 1-ից սկսվող օրացուցային տարին

(ներառյալ), Արմավիան պարտավոր է տարեկան կառավարությանը վճարել

1.000.000 ԱՄՆ-ի դոլար, ընդ որում, ոչ ուշ, քան նախքան տվյալ տարվա

դեկտեմբերի վերջին բանկային օրը, իսկ 2013 թվականի օրացուցային տարվա

համար` 800.000 ԱՄՆ-ի դոլարը մինչև տարվա վերջին բանկային օրը, իսկ

200.000 ԱՄՆ-ի դոլարը` ոչ ուշ, քան 2014 թվականի ապրիլի 20-ը:»:

 

1.2 Պայմանագրի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ»

կետով.

 

«Դ. ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի ու միջազգային պայմանագրերի

համաձայն օդային ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի

քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար փոխադրումներ

իրականացնելու հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով

օրենքով սահմանված շահութահարկի գումարի նվազեցման անհնարինության

դեպքում սույն հավելվածի «Գ» կետով նախատեսված յուրաքանչյուր

օրացուցային տարվա համար տվյալ տարվա դեկտեմբերի վերջին բանկային օրվա

դրությամբ վճարման ենթակա ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը

նվազեցվում է նախորդ օրացուցային տարվա ընթացքում զեղչ սակագներով

կամ անվճար փոխադրումներ իրականացնելու հետևանքով շահութահարկից

չնվազեցված եկամուտների չափով:»:

 

2. Սույն համաձայնագիրը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը, և

սույն համաձայնագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են

պայմանագրի դրույթներով:

 

ՀՀ կառավարության անունից

_____________________________

 

Արմավիայի անունից

_______________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 1275-Ա
Որոշում