040.1287.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1287-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակայության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքի Ազատության 1 հասցեում գտնվող գույքը` 2667.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները` համաձայն հավելվածի, և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի ապրիլի 28-ի և 2012 թվականի մայիսի 16-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 63474.6 հազ. դրամ, որից` շենք-շինությունները` 61270.6 հազ. դրամ և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանը` 2204.0 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 63474.6 հազ. դրամ (շենք-շինություններ` 61270.6 հազ. դրամ և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայան` 2204.0 հազ. դրամ).
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 4.12 հեկտար հողատարածքը` իր կադաստրային արժեքով, որը կազմում է 14090.4 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) գույքի վաճառքի գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 913200 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով:
5. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Առաջին մրցույթը չկայանալու դեպքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է ևս մեկ մրցույթ` մրցույթի հաղթողին որոշելու նույն պայմաններով, իսկ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է առաջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:
7. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` շենք-շինությունների վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի երկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1287-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Քանակը|Մակերեսը|
|ը/կ| |(հատ) |(քառ. |
| | | |մետր) |
|___|_________________________________________________|______|________|
|1. |Ճաշարան | 1 | 118.2 |
|___|_________________________________________________|______|________|
|2. |Լողավազան | 1 | 73.7 |
|___|_________________________________________________|______|________|
|3. |Պահեստ | 1 | 34.9 |
|___|_________________________________________________|______|________|
|4. |Պահեստ | 1 | 123.9 |
|___|_________________________________________________|______|________|
|5. |Վառելիքի պահեստ | 1 | 14.4 |
|___|_________________________________________________|______|________|
|6. |Կաթսայատուն | 1 | 64.1 |
|___|_________________________________________________|______|________|
|7. |Լողարան | 1 | 60.7 |
|___|_________________________________________________|______|________|
|8. |Սպայական (բնակելի) տուն (2 հարկ) | 1 | 378.1 |
|___|_________________________________________________|______|________|
|9. |Պահեստ | 1 | 517.7 |
|___|_________________________________________________|______|________|
|10.|Լվացքատուն | 1 | 143.4 |
|___|_________________________________________________|______|________|
|11.|Զուգարան | 1 | 28.2 |
|___|_________________________________________________|______|________|
|12.|Շնանոց | 1 | 110.5 |
|___|_________________________________________________|______|________|
|13.|Վարչական շենք | 1 | 734.8 |
|___|_________________________________________________|______|________|
|14.|Պահեստ | 1 | 20.8 |
|___|_________________________________________________|______|________|
|15.|Ծածկ | 1 | 46.2 |
|___|_________________________________________________|______|________|
|16.|Հարթակ | 1 | 15.6 |
|___|_________________________________________________|______|________|
|17.|Ծածկ | 1 | 21.6 |
|___|_________________________________________________|______|________|
|18.|Ծածկ | 1 | 18.3 |
|___|_________________________________________________|______|________|
|19.|Ծածկ | 1 | 16.7 |
|___|_________________________________________________|______|________|
|20.|Ծածկ | 1 | 33.7 |
|___|_________________________________________________|______|________|
|21.|Դիտակետ | 1 | 9.3 |
|___|_________________________________________________|______|________|
|22.|Պարիսպ | 1 | 82.3 |
|___|_________________________________________________|______|________|
| |Ընդամենը | 22 | |
._____________________________________________________________________.