Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 39

 

7. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ զբաղվածության կարգավորման 2013 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է և նրանից բխող իրավական ակտերը:

2. Ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի N 1240-Ն որոշման պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված գերակայությունները:

3. Ծրագրի նպատակն է`

1) բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, զբաղվածության խթանում.

2) աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացում, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքում:

4. Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներն են`

1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանություն, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտներ, աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև արդյունավետ կապի բացակայություն, գործազրկության իրական բարձր մակարդակ.

2) աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում անմրցունակ անձանց, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովման և հասարակության մեջ ինտեգրման հարցում դժվարություններ.

3) տարածքային անհամաչափ զարգացում, առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայություն.

4) կանանց` հանրապետությունում գործազրկության միջին մակարդակից բարձր մակարդակ.

5) աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների և զբաղվածության ցածր մակարդակ.

6) ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության և զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի պլանավորման և իրականացման գործընթացների միջև` հստակ մեխանիզմներով մշտական կապի բացակայություն.

7) գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածություն, ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակ.

8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների հետ գործընկերային և նպատակային համագործակցության ոչ բավարար մակարդակ.

9) ծրագրերի գնահատման և մոնիթորինգի բացակայություն:

5. ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012 թ. մայիսին 2011 թ. մայիսի համեմատությամբ կազմել է 108.0%, իսկ 2012 թ. հունվար-մայիսին 2011 թ. հունվար-մայիսի համեմատությամբ` 107.4%:

ԱՎԾ-ի կողմից 2012 թ. տնային տնտեսություններում (15-75 տարեկան անդամների պատասխաններ) իրականացված ուսումնասիրության արդյունքում նախնական տվյալներով գործազրկության մակարդակը առաջին եռամսյակում` հաշվարկված Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ և (կամ) Եվրոստատի կողմից առաջարկվող սահմանումներին և դրույթներին համապատասխան կազմել է 20.9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.7%-ի փոխարեն:

 

Գծապատկեր 1. Գործազրկության մակարդակն ըստ ՀՀ մարզերի և ք Երևանի (*)

 

* «Պարենային ապահովություն և աղքատություն, 2012 թ. հունվար-մարտ», հրատարակվել է 21 մայիսի 2012 թ.

 

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

2012 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` ԶՊԾԳ) մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8%-ով (81.7 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6% (52.8 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4% (18.8 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 84.5%-ը (65.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.1%-ով (74.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.2%-ով (69.4 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ աճել է 0.1%-ով և կազմել է 71.0%: 16-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը գործազուրկների թվաքանակում կազմել է 22.5% կամ 14.6 հազ. մարդ:

 

Գծապատկեր 2. Գործազուրկների կազմն ըստ տարիքային խմբերի (*)

 

Գծապատկեր 3. Գործազուրկների կազմն ըստ կրթության (*)

 

* Ըստ ԶՊԾԳ-ի կողմից կազմված 2012 թ. 2-րդ եռամսյակի աճողական վիճակագրական հաշվետվության

 

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

Շարունակում է բարձր մնալ մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թվաքանակը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվաքանակի 57.6%-ը: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակում գտնվող անձինք` կորցնելով աշխատանքային հմտությունները, աշխատաշուկայում դառնում են անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից (32.9%) բարձր տարիք ունեցողները և հաշմանդամները:

Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը 2011 թ. կազմել է 1592, որի 46.5%-ից ավելին կրկնվող հայտերն են: 2012 թ. վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1710: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են` աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ, որոշ մարզերում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (շուրջ 69.0%), ապա մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների և ուսուցիչների պահանջարկը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5573 աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.2%-ով (5641 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 3161-ը (56.9%-ը) կանայք են, 1662-ը` (29.8%-ը) երիտասարդներ: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են արդյունաբերության ոլորտում տեղավորվածները` 24.2%, առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների ու անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտներում տեղավորվածները` 22.0% և շինարարության ոլորտում տեղավորվածները` 10.1%:

Երիտասարդներն աշխատանքի տեղավորման հարցում ունեն լուրջ խնդիրներ: Նրանք` չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, հաճախ մերժվում են գործատուի կողմից: Աշխատանք փնտրողների մեջ առաջին անգամ աշխատանք փնտրող անձինք կազմել են 15442 մարդ, որոնցից 2128-ը տվյալ տարվա շրջանավարտներ են: Ընդ որում, 2011 թ.-ին` «Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ» ծրագրի ներդրման արդյունքում աճել է երիտասարդ գործազուրկների թիվը:

2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում 12654 մարդ կամ գործազուրկների ընդհանուր թվաքանակի 19.5%-ը:

2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել են աշխատանք փնտրողների 19.7%-ը:

6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.

10) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

11) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

12) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

13) թաղման նպաստի վճարումը:

Բնակչության զբաղվածության կարգավորումն իրականացվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային և այլ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքում:

7. Զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`

1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10%-ով.

2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 16.3%-ով.

3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների առնվազն 50%-ի աշխատանքի տեղավորում (ուսուցման դասընթացի ավարտից հետո` 3 ամսվա ընթացքում).

4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 17%-ով.

5) աշխատաշուկայում հաշվառված անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում առնվազն 7.5%-ով.

6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 15%.

7) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 7.5%-ով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման      |Պատասխանատու|Ակնկալվող         |Կատար-|Ֆինանսա- |

|   |անվանումը       |կատարողը    |արդյունքները      |ման   |վորման   |

|   |                |            |                  |ժամկե-|աղբյուրը |

|   |                |            |                  |տը    |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|1. |Աշխատանք փնտրող |Հայաստանի   |Իրականացնել շուրջ |տարվա |ֆինանսա- |

|   |անձանց          |Հանրապե-    |272250 աշխատանք   |ընթաց-|վորում չի|

|   |խորհրդատվության |տության     |փնտրող անձանց     |քում  |պահանջում|

|   |տրամադրում և    |աշխատանքի և |խորհրդատվություն, |      |         |

|   |հաշվառում       |սոցիալական  |որի մեջ ներառվում |      |         |

|   |                |հարցերի     |է նաև  հաշվառվող  |      |         |

|   |                |նախարարու-  |անձանց թվաքանակը  |      |         |

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|2. |Աշխատանք փնտրող |Հայաստանի   |Իրականացնել շուրջ |տարվա |ֆինանսա- |

|   |անձանց աշխատանքի|Հանրապե-    |12650 աշխատանք    |ընթաց-|վորում չի|

|   |տեղավորման      |տության     |փնտրող չզբաղված   |քում  |պահանջում|

|   |աջակցություն    |աշխատանքի և |անձանց աշխատանքի  |      |         |

|   |                |սոցիալական  |տեղավորում        |      |         |

|   |                |հարցերի     |                  |      |         |

|   |                |նախարարու-  |                  |      |         |

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|3. |Աշխատաշուկայի   |Հայաստանի   |Գործատուների հետ  |տարվա |ֆինանսա- |

|   |պահանջարկի      |Հանրապե-    |համագործակցության |ընթաց-|վորում չի|

|   |վերաբերյալ      |տության     |արդյունքում       |քում  |պահանջում|

|   |տվյալների       |աշխատանքի և |յուրաքանչյուր ամիս|      |         |

|   |հավաքագրում     |սոցիալական  |ստանալ 1450-1500  |      |         |

|   |                |հարցերի     |չկրկնվող թափուր   |      |         |

|   |                |նախարարու-  |աշխատատեղի հայտ   |      |         |

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|4. |Ծրագրերի        |Հայաստանի   |Կատարել           |տարվա |ֆինանսա- |

|   |արդյունավետու-  |Հանրապե-    |համակարգում       |ընթաց-|վորում չի|

|   |թյան մոնիթորինգ |տության     |իրականացվող       |քում  |պահանջում|

|   |և  գնահատում,   |աշխատանքի և |զբաղվածության     |      |         |

|   |տեղեկատվական    |սոցիալական  |ծրագրերի          |      |         |

|   |բազաների        |հարցերի     |մոնիթորինգ և      |      |         |

|   |տվյալների       |նախարարու-  |գնահատում         |      |         |

|   |համադրում       |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|5. |Զբաղվածության   |Հայաստանի   |Օրենսդրության     |տարվա |ֆինանսա- |

|   |բնագավառը       |Հանրապե-    |կատարելագործում   |ընթաց-|վորում չի|

|   |կարգավորող      |տության     |                  |քում  |պահանջում|

|   |օրենսդրության   |աշխատանքի և |                  |      |         |

|   |կատարելագործման |սոցիալական  |                  |      |         |

|   |ուղղությամբ     |հարցերի     |                  |      |         |

|   |առաջարկություն- |նախարարու-  |                  |      |         |

|   |ների ներկայացում|թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|6. |Զբաղվածության   |Հայաստանի   |Յուրաքանչյուր ամիս|տարվա |ֆինանսա- |

|   |պետական ծրագրերի|Հանրապե-    |և                 |ընթաց-|վորում չի|

|   |հանրային        |տության     |անհրաժեշտությունից|քում  |պահանջում|

|   |իրազեկում       |աշխատանքի և |ելնելով           |      |         |

|   |                |սոցիալական  |տեղեկատվություն   |      |         |

|   |                |հարցերի     |տալ համակարգում   |      |         |

|   |                |նախարարու-  |իրականացվող       |      |         |

|   |                |թյուն       |ծրագրերի          |      |         |

|   |                |            |վերաբերյալ        |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|7. |Գործազրկության  |Հայաստանի   |Վճարել            |տարվա |Հայաստանի|

|   |նպաստի վճարում  |Հանրապե-    |գործազրկության    |ընթաց-|Հանրապե- |

|   |                |տության     |նպաստ միջին       |քում  |տության  |

|   |                |աշխատանքի և |տարեկան 16617     |      |պետական  |

|   |                |սոցիալական  |գործազուրկի       |      |բյուջե   |

|   |                |հարցերի     |                  |      |3589272.0|

|   |                |նախարարու-  |                  |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|8. |Գործազուրկների  |Հայաստանի   |Կազմակերպել 1346  |տարվա |Հայաստանի|

|   |մասնագիտական    |Հանրապե-    |գործազուրկի, այդ  |ընթաց-|Հանրապե- |

|   |ուսուցման       |տության     |թվում`            |քում  |տության  |

|   |կազմակերպում և  |աշխատանքի և |գյուղատնտեսական   |      |պետական  |

|   |գյուղատնտեսական |սոցիալական  |նշանակության հողի |      |բյուջե   |

|   |նշանակության    |հարցերի     |սեփականատեր       |      |228 900.0|

|   |հողի սեփականատեր|նախարարու-  |հանդիսացող 336    |      |հազ. դրամ|

|   |հանդիսացող      |թյուն       |աշխատանք փնտրող   |      |         |

|   |աշխատանք փնտրող |            |անձանց            |      |         |

|   |անձանց          |            |մասնագիտական      |      |         |

|   |մասնագիտական    |            |ուսուցում         |      |         |

|   |ուսուցում       |            |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|9. |Հաշմանդամների   |Հայաստանի   |Կազմակերպել 100   |տարվա |Հայաստանի|

|   |աշխատանքային    |Հանրապե-    |հաշմանդամի        |ընթաց-|Հանրապե- |

|   |ունակությունների|տության     |աշխատանքային      |քում  |տության  |

|   |վերականգնում և  |աշխատանքի և |ունակությունների  |      |պետական  |

|   |մասնագիտական    |սոցիալական  |վերականգնում և    |      |բյուջե   |

|   |ուսուցման       |հարցերի     |մասնագիտական      |      |17 000.0 |

|   |կազմակերպում    |նախարարու-  |ուսուցում         |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|10.|Երկարամյա       |Հայաստանի   |Կազմակերպել 8     |տարվա |Հայաստանի|

|   |ծառայության,    |Հանրապե-    |երկարամյա         |ընթաց-|Հանրապե- |

|   |արտոնյալ        |տության     |ծառայության և     |քում  |տության  |

|   |պայմաններով և   |աշխատանքի և |արտոնյալ          |      |պետական  |

|   |մասնակի         |սոցիալական  |պայմաններով       |      |բյուջե   |

|   |կենսաթոշակ      |հարցերի     |կենսաթոշակ ստացող |      |1200.0   |

|   |ստացող աշխատանք |նախարարու-  |աշխատանք փնտրող   |      |հազ. դրամ|

|   |փնտրող չզբաղված |թյուն       |չզբաղված անձանց   |      |         |

|   |անձանց          |            |վերամասնագիտացում |      |         |

|   |վերամասնագիտաց- |            |                  |      |         |

|   |ման կազմակերպում|            |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|11.|Այլ վայր        |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Հայաստանի|

|   |աշխատանքի       |Հանրապե-    |այլ վայր աշխատանքի|ընթաց-|Հանրապե- |

|   |գործուղման      |տության     |գործուղման        |քում  |տության  |

|   |կապակցությամբ   |աշխատանքի և |կապակցությամբ 32  |      |պետական  |

|   |գործազուրկների  |սոցիալական  |գործազուրկի և     |      |բյուջե   |

|   |և  աշխատանք     |հարցերի     |աշխատանք փնտրող   |      |15 400.0 |

|   |փնտրող չզբաղված |նախարարու-  |չզբաղված          |      |հազ. դրամ|

|   |հաշմանդամների   |թյուն       |հաշմանդամի        |      |         |

|   |նյութական       |            |նյութական ծախսերի |      |         |

|   |ծախսերի         |            |հատուցում         |      |         |

|   |հատուցում       |            |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|12.|Ձեռնարկատիրական |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Հայաստանի|

|   |գործունեությամբ |Հանրապե-    |ձեռնարկատիրական   |ընթաց-|Հանրապե- |

|   |զբաղվելու       |տության     |գործունեությամբ   |քում  |տության  |

|   |նպատակով պետական|աշխատանքի և |զբաղվելու նպատակով|      |պետական  |

|   |գրանցման համար  |սոցիալական  |պետական գրանցման  |      |բյուջե   |

|   |գործազուրկներին |հարցերի     |համար 150         |      |2 500.0  |

|   |և  աշխատանք     |նախարարու-  |գործազուրկի և     |      |հազ. դրամ|

|   |փնտրող չզբաղված |թյուն       |հաշմանդամի        |      |         |

|   |հաշմանդամներին  |            |ֆինանսական        |      |         |

|   |տրամադրվող      |            |աջակցության       |      |         |

|   |ֆինանսական      |            |տրամադրում        |      |         |

|   |աջակցություն    |            |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|13.|Աշխատաշուկայում |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Հայաստանի|

|   |անմրցունակ      |Հանրապե-    |աշխատաշուկայում   |ընթաց-|Հանրապե- |

|   |անձանց աշխատանքի|տության     |անմրցունակ 216    |քում  |տության  |

|   |ընդունելու      |աշխատանքի և |անձանց աշխատանքի  |      |պետական  |

|   |դեպքում         |սոցիալական  |ընդունելու դեպքում|      |բյուջե   |

|   |աշխատավարձի     |հարցերի     |գործատուին        |      |90 720.0 |

|   |մասնակի         |նախարարու-  |աշխատավարձի       |      |հազ. դրամ|

|   |փոխհատուցում    |թյուն       |մասնակի           |      |         |

|   |գործատուին      |            |փոխհատուցում      |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|14.|Թաղման նպաստի   |Հայաստանի   |126 գործազուրկի   |տարվա |Հայաստանի|

|   |վճարում         |Հանրապե-    |մահվան դեպքում    |ընթաց-|Հանրապե- |

|   |                |տության     |թաղման նպաստի     |քում  |տության  |

|   |                |աշխատանքի և |վճարում           |      |պետական  |

|   |                |սոցիալական  |                  |      |բյուջե   |

|   |                |հարցերի     |                  |      |6 804.0  |

|   |                |նախարարու-  |                  |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|15.|Աշխատաշուկայի   |Հայաստանի   |Իրականացնել մեկ   |տարվա |Հայաստանի|

|   |հետազոտման և    |Հանրապե-    |հետազոտություն    |ընթաց-|Հանրապե- |

|   |կանխատեսման     |տության     |աշխատաշուկայի     |քում  |տության  |

|   |աշխատանքների    |աշխատանքի և |կանխատեսման       |      |պետական  |

|   |կազմակերպում    |սոցիալական  |նպատակով          |      |բյուջե   |

|   |                |հարցերի     |                  |      |5 000.0  |

|   |                |նախարարու-  |                  |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|16.|Թափուր          |Հայաստանի   |Կազմակերպել 11    |տարվա |Հայաստանի|

|   |աշխատատեղերի    |Հանրապե-    |աշխատանքի         |ընթաց-|Հանրապե- |

|   |տոնավաճառի      |տության     |տոնավաճառ առնվազն |քում  |տության  |

|   |կազմակերպում,   |աշխատանքի և |200 գործատուի     |      |պետական  |

|   |արդյունքների    |սոցիալական  |մասնակցությամբ,   |      |բյուջե   |

|   |գնահատում և     |հարցերի     |որի արդյունքում   |      |7 700.0  |

|   |կատարելագործում |նախարարու-  |կհամալրվի թափուր  |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |աշխատատեղերի 30%-ը|      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|17.|Մասնագիտություն |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Հայաստանի|

|   |ունեցող, սակայն |Հանրապե-    |մասնագիտություն   |ընթաց-|Հանրապե- |

|   |աշխատանքային    |տության     |ունեցող, սակայն   |քում  |տության  |

|   |փորձ չունեցող   |աշխատանքի և |աշխատանքային փորձ |      |պետական  |

|   |գործազուրկների  |սոցիալական  |չունեցող 300      |      |բյուջե   |

|   |և  աշխատանք     |հարցերի     |գործազուրկների և  |      |64 500.0 |

|   |փնտրող չզբաղված |նախարարու-  |աշխատանք փնտրող   |      |հազ. դրամ|

|   |հաշմանդամների   |թյուն       |չզբաղված          |      |         |

|   |աշխատանքային    |            |հաշմանդամների     |      |         |

|   |պրակտիկայի      |            |աշխատանքային      |      |         |

|   |կազմակերպումը   |            |պրակտիկան         |      |         |

|   |գործատուի մոտ   |            |գործատուի մոտ     |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|18.|Գործատուի մոտ   |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Հայաստանի|

|   |աշխատանք փնտրող |Հանրապե-    |աշխատանք փնտրող   |ընթաց-|Հանրապե- |

|   |չզբաղված        |տության     |չզբաղված 55       |քում  |տության  |

|   |հաշմանդամների   |աշխատանքի և |հաշմանդամների     |      |պետական  |

|   |համար           |սոցիալական  |համար հարմարեցված |      |բյուջե   |

|   |աշխատատեղերի    |հարցերի     |աշխատատեղեր       |      |11000.0  |

|   |հարմարեցման     |նախարարու-  |գործատուի մոտ     |      |հազ. դրամ|

|   |կազմակերպում    |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|19.|Աշխատանքի       |Հայաստանի   |Զբաղվածության     |տարվա |Միջազգա- |

|   |ակումբների      |Հանրապե-    |կենտրոններում     |ընթաց-|յին դոնոր|

|   |աշխատանքների    |տության     |ստեղծված 11       |քում  |կազմակեր-|

|   |կազմակերպում և  |աշխատանքի և |աշխատանքային      |      |պություն-|

|   |համակարգում     |սոցիալական  |ակումբներից       |      |ներ      |

|   |                |հարցերի     |յուրաքանչյուրում  |      |         |

|   |                |նախարարու-  |տարվա ընթացքում   |      |         |

|   |                |թյուն       |խմբային           |      |         |

|   |                |            |աշխատանքներում    |      |         |

|   |                |            |կընդգրկվի միջինը  |      |         |

|   |                |            |230 աշխատանք      |      |         |

|   |                |            |փնտրող չզբաղված   |      |         |

|   |                |            |անձ               |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|20.|«Երիտասարդների  |Հայաստանի   |5000 շահառուի     |տարվա |Հայաստանի|

|   |մասնագիտական    |Հանրապե-    |աշխատանքի         |ընթաց-|Հանրապե- |

|   |կողմնորոշման    |տության     |ընտրության և      |քում  |տության  |

|   |կենտրոն» ՊՈԱԿ-ի |աշխատանքի և |մասնագիտական      |      |պետական  |

|   |գործունեության  |սոցիալական  |կողմնորոշման      |      |բյուջե   |

|   |կազմակերպում    |հարցերի     |խորհրդատվության   |      |24141.6  |

|   |                |նախարարու-  |տրամադրում        |      |հազ. դրամ|

|   |                |թյուն       |                  |      |         |

|___|________________|____________|__________________|______|_________|

|21.|Մասնագիտական    |Հայաստանի   |Կազմակերպել       |տարվա |Միջազգա- |

|   |ուսուցման       |Հանրապե-    |աշխատանք փնտրող   |ընթաց-|յին դոնոր|

|   |կազմակերպում այլ|տության     |չզբաղված անձանց   |քում  |կազմակեր-|

|   |կազմակերպու-    |աշխատանքի և |մասնագիտական      |      |պություն-|

|   |թյունների հետ   |սոցիալական  |ուսուցում         |      |ներ      |

|   |համագործակցու-  |հարցերի     |                  |      |         |

|   |թյան արդյունքում|նախարարու-  |                  |      |         |

|   |(միջազգային     |թյուն       |                  |      |         |

|   |կազմակերպու-    |            |                  |      |         |

|   |թյուններ, ՀԳՀՄ  |            |                  |      |         |

|   |Զբաղվածության   |            |                  |      |         |

|   |մասնավոր        |            |                  |      |         |

|   |գործակալու-     |            |                  |      |         |

|   |թյունների       |            |                  |      |         |

|   |ճյուղային       |            |                  |      |         |

|   |միություն,      |            |                  |      |         |

|   |ՀԿ-ներ,         |            |                  |      |         |

|   |ուսումնական     |            |                  |      |         |

|   |կենտրոններ,     |            |                  |      |         |

|   |գործատուներ)    |            |                  |      |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2012
N 39
Արձանագրային որոշում