Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 40

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև (այսուհետ` կազմակերպություն) 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել ծրագրի ստորագրումը 2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը կայանալիք կազմակերպության երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. հոկտեմբերի 4-ի

նիստի N 40

արձանագրային որոշման

 

ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ 2013 Թ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 2015 Թ-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

 

Մենք` ՀՀ ԱԳ նախարարս և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարս,

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 2008 թ-ին միացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը` որպես ասոցիացված անդամ (և, որ 2012 թ-ին դարձել է կազմակերպության լիիրավ անդամ) - արձանագրել Կինշասայի գագաթաժողովի կողմից որոշումն ընդունելուց հետո - ցույց տալով այսպիսով, որ լիովին կիսում է այս կազմակերպության նպատակներն ու կողմնորոշումները,

Հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի խարտիան իր նախաբանում ամրագրում է, որ «ֆրանսերեն լեզուն այսօր հանդիսանում է արժեքավոր ժառանգություն, որը կազմում է Ֆրանկոֆոնիայի հիմքը, տարաբնույթի ու բազմազանի միասնականությունը: Այն հանդիսանում է նաև դեպի արդիականություն տանող ճանապարհ, հաղորդակցության, մտածողության և ստեղծարարության գործիք, որը խրախուսում է փորձի փոխանակումը»:

Հաշվի առնելով 2008 թ-ի հոկտեմբերին Քվեբեկում կայացած Պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովի ժամանակ ընդունված բանաձևը, որը վերաբերում է ֆրանսերեն լեզվի խրախուսմանը և լեզվաբանական ծրագրերի կյանքի կոչմանը,

Հաշվի առնելով, որ 2010 թ-ին Մոնթրեում կայացած համաժողովի հռչակագրում Պետությունների և կառավարությունների ղեկավարները «ողջունել են այս համաժողովի ժամանակ առաջին լեզվաբանական ծրագրերի ստորագրումը և քաջալերել են այս գործողությունների պլանի բազմազանեցումը, որը խրախուսում է ֆրանսերեն լեզվի առաջխաղացումը»:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը` արտահայտված ՀՀ ԱԳ նախարարի անունից Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին ուղղված 2011 թ-ի նոյեմբերի 14-ի նամակում` «սերտորեն համագործակցելով` աշխատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև լեզվաբանական ծրագիր մշակելու համար»` նպատակ ունենալով «ամրապնդել ֆրանսերեն լեզվի գործածումը և երկրում ֆրանկոֆոն մշակույթի սփռումը»,

Հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ գրանցված առաջընթացը, ինչ վերաբերում է ֆրանսերեն լեզվի զբաղեցրած դիրքին կրթական համակարգում, մշակույթում և հաղորդակցության մեջ, հանրային կառավարման և դիվանագիտության, զբոսաշրջային երթուղիներին ցուցանակների տեղադրման և երկրի զբոսաշրջային տեղեկատվության ոլորտներում` ցանկություն հայտնելով, որ նոր ձեռքբերումներ գրանցվեն այս բնագավառներում,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը`

1) համաձայնել վերոնշյալ բնագավառներում ի նպաստ ֆրանսերենի առանձնահատուկ ջանքերի գործադրմանը.

2) ամրապնդել ֆրանսերենի դիրքը ուսուցման համար առաջարկվող օտար լեզուների շարքում` կրթական բոլոր մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական ու տեխնիկական վերապատրաստման և շարունակական վերապատրաստման մեջ.

3) խորացնել ուսուցիչների ֆրանսերենով և ֆրանսերենի վերապատրաստումը և ֆրանսերեն սովորելու և ուսուցանելու պայմանները հայկական բազմալեզվության համատեքստում.

4) ընդլայնել իր համալսարաններում ֆրանկոֆոնիայի մասշտաբները.

5) խրախուսել իր բնակչության համար ֆրանկոֆոն մշակութային արտադրանքների (գրքեր, հեռուստահաղորդումներ) և ֆրանկոֆոն լրատվամիջոցների, մասնավորապես TV 5 Մոնդի հասանելիությունը.

6) քաջալերել միջազգային կազմակերպությունների և այլ բազմակողմ կարևոր հանդիպումների շրջանակներում իր ներկայացուցիչների ֆրանսերենով արտահայտվելը` համաձայն 2006 թ-ին Բուխարեստում ընդունված Միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածման վերաբերյալ ուղեցույցի դրույթների.

7) զարգացնել միջավայր, որը թույլ կտա դյուրացնելու ֆրանկոֆոն զբոսաշրջիկների հյուրընկալությունը:

Ստորագրելով սույն Լեզվաբանական ծրագիրը` մենք հանձնառում ենք`

1) կյանքի կոչել կից գործողությունների պլանը` ուղղված սույն ծրագրի նպատակների իրականացմանը.

2) ընդունել տարեկան աշխատանքային պլան, որը կհստակեցնի իրականացման պարբերականությունը և կմատնանշի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպիսիք են` տարբեր գործընկերների կողմից ձեռքբերված և ընդունված իրենց համապատասխան մարմինների կողմից.

3) հետևողական լինել սույն Լեզվաբանական ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացի գնահատման նկատմամբ.

4) վերաքննարկել, սույն ծրագրի ավարտին և հաշվի առնելով ձեռք բերված արդյունքները, այն պայմանները, որոնց հիման վրա այն կարող է, անհրաժեշտության դեպքում, երկարաձգվել:

 

Սույն Լեզվաբանական ծրագիրն ուժի մեջ է մտնելու 2013 թ-ի հունվարի 1-ին` 3 տարի ժամկետով:

Ստորագրված է Կինշասայում 2012 թ-ի.....

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ                                  Աբդու ԴԻՈՒՖ

                                                       ՀՀ ԱԳ նախարար

                                                       Ֆրանկոֆոնիայի

                                                       գլխավոր քարտուղար

                                                                         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ: ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ      |  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ/    |  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/    |

|                      |   ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ       |    ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ      |

|_____________________________________________________________________|

|Ա. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԻՐՔԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ                   |

|_____________________________________________________________________|

|1. Դպրոցական          |ՀՀ ԿԳՆ                |Գործողության           |

|հաստատություններում   |                      |իրականացում,           |

|երրորդ ընտրովի օտար   |                      |Դպրոցների տնօրենների   |

|լեզվի գործարկում      |                      |ուշադրության սևեռում   |

|                      |                      |ֆրանսերենի` որպես      |

|                      |                      |միջազգային լեզվի և     |

|                      |                      |հիմնական կառույցների   |

|                      |                      |պաշտոնական լեզվի       |

|                      |                      |կարևորության  վրա,     |

|                      |                      |Աշխատանք մեթոդիկայի,   |

|                      |                      |ծրագրերի, դասագրքերի   |

|                      |                      |ուղղությամբ            |

|______________________|______________________|_______________________|

|2. Աջակցություն       |ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, TV5   |Ծրագրի մշակում,        |

|խորացված ֆրանսերենի   |Մոնդ, ՖՈՒՀԱ, ֆրանկոֆոն|մեթոդական գրականության |

|ուսուցման ներդրմանը   |ապակենտրոնացված       |ընտրություն և          |

|Երևանի  և  Գյումրիի 10|համագործակցություն    |տրամադրում,            |

|դպրոցական             |                      |ուսուցիչների           |

|հաստատություններում(*)|                      |վերապատրաստում,        |

|(1ժ` 2-րդ, 3ժ` 3-9-րդ,|                      |վերապատրաստում TV5     |

|6ժ` 10-12-րդ          |                      |Մոնդի մեթոդական        |

|դասարաններում)        |                      |սարքավորումներից       |

|                      |                      |օգտվելու համար և  մուտք|

|                      |                      |համացանց, լավագույն    |

|                      |                      |աշակերտների համար      |

|                      |                      |լեզվաճանաչողական այցերի|

|                      |                      |կազմակերպում           |

|______________________|______________________|_______________________|

|3. Աջակցություն       |ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, ՖՈՒՀԱ |Դպրոցական ծրագրերի     |

|ֆրանսերենով լրացուցիչ |ՖՄԿ (Կրթության և      |մշակում, մեթոդական     |

|ծրագրերի ներդրմանը    |վերապատրաստման        |գրականության           |

|նույն դպրոցական       |բաժին (ԿՎԲ) ԱԿԵՏԿ-ի   |ընտրություն և          |

|հաստատություններում(*)|Կողմնորոշման խորհրդի  |տրամադրում,            |

|շաբաթական 10ժ-12ժ     |կողմից ընդունված      |ուսուցիչների           |

|ուսուցման հիմքի վրա   |գործողությունների     |վերապատրաստում         |

|                      |շրջանակներում),       |(ստաժավորում և         |

|                      |ֆրանկոֆոն             |դասընթացներ), լավագույն|

|                      |ապակենտրոնացված       |աշակերտների համար      |

|                      |համագործակցություն    |լեզվաճանաչողական այցերի|

|                      |                      |կազմակերպում           |

|______________________|______________________|_______________________|

|4. Հայ-ֆրանսիական ավագ|ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ        |2012-2013 թթ. ընթացիկ  |

|դպրոցի նախագծի        |                      |նախապատրաստական        |

|իրականացում           |                      |աշխատանքներ            |

|______________________|______________________|_______________________|

|5. Հայկական           |ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի|ՖՀԳ-ի օժանդակությունը  |

|համալսարանների և      |համալսարաններ և       |ծրագրային առաջարկներին |

|ՖՀԳ-ի միջև            |Հայաստանում ֆրանսիական|                       |

|հարաբերությունների    |համալսարան            |                       |

|ամրապնդում հատկապես   |                      |                       |

|Երևանում  Ֆրանկոֆոն   |                      |                       |

|թվայնացված կենտրոնի և |                      |                       |

|ՖՀԳ-ի տարածաշրջանային |                      |                       |

|գրասենյակի միջոցով    |                      |                       |

|______________________|______________________|_______________________|

|6. ՖՀԳ տարածաշրջանային|ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի|Գիտական, մշակութային և |

|գործունեության մեջ    |համալսարաններ և       |տոնական բնույթի        |

|Հայաստանի ներգրավվման |Հայաստանում ֆրանսիական|տարածաշրջանային        |

|բարելավում            |համալսարան            |միջոցառումների         |

|                      |                      |կազմակերպում           |

|______________________|______________________|_______________________|

|7. Նախադպրոցական      |ՀՀ ԿԳՆ, ֆրանկոֆոն     |Աջակցություն ընտրված   |

|հաստատություններում   |ապակենտրոնացված       |նախադպրոցական          |

|ֆրանսերենի փորձնական  |համագործակցություն,   |հաստատություններին,    |

|ծրագրի ներդրում` որպես|ՖՔՄԱ, Երևանի          |մանուկների համար       |

|լրացուցիչ կրթական     |քաղաքապետարան և       |նախատեսված ծրագրերի    |

|ծառայություն (մայրենի |Հայաստանի համայնքների |մշակում, նախադպրոցական |

|լեզվի հիմքի վրա       |միություն             |հաստատությունների      |

|ֆրանսերենի            |                      |ուսուցիչների միջև      |

|ուսումնասիրության     |                      |համագործակցություն     |

|նախադրյալների         |                      |                       |

|ապահովում)            |                      |                       |

|_____________________________________________________________________|

|                Բ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ                       |

|_____________________________________________________________________|

|Աջակցություն          |ՖՄԿ (ԿՎԲ)             |Երկլեզու մասնաճյուղերի |

|ֆրանսերենով           |                      |տեղակայման             |

|իրականացվող           |                      |հնարավորության         |

|մասնագիտական          |                      |ուսումնասիրում այն     |

|վերապատրաստմանը այն   |                      |ոլորտներում, որտեղ     |

|ոլորտներում, որտեղ այս|                      |ֆրանսերենն             |

|լեզուն մեծ            |                      |առավելություն ունի` այս|

|կարևորություն  ունի   |                      |ոլորտները դասակարգելուն|

|                      |                      |ուղղված հետազոտություն |

|                      |                      |անցկացնելուց հետո      |

|_____________________________________________________________________|

|               Գ. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ                   |

|_____________________________________________________________________|

|1. Մասնակցություն     |ՀՀ ԿԳՆ,               |Վերապատրաստողներին     |

|կազմակերպված          |                      |և  ֆրանսերենի          |

|վերապատրաստումներին   |                      |ուսուցիչների           |

|                      |                      |մասնակցությունը        |

|                      |                      |ԱԿԵՏԿ-ի կողմից         |

|                      |                      |կազմակերպված           |

|                      |                      |վերապատրաստումներին    |

|______________________|______________________|_______________________|

|2. ԱԿԵՏԿ              |ՀՀ ԿԳՆ,               |ՀՀ ԿԳՆ և  ՖՄԿ միջև     |

|վերապատրաստումների    |ՖՄԿ(ԿՎԲ/ԱԿԵՏԿ), ՖՈՒՀԱ |համաձայնագրի           |

|տարածմանն ուղղված     |                      |ստորագրում, որը        |

|գործողությունների     |                      |կլիազորի ՖՈՒՀԱ-ին      |

|իրականացում           |                      |տարածելու ԱԿԵՏԿ-ի      |

|                      |                      |վերապատրաստումները`    |

|                      |                      |որպես լրացուցիչ        |

|                      |                      |կրթություն             |

|______________________|______________________|_______________________|

|3. TV 5 Մոնդ          |ՀՀ ԿԳՆ, TV5 Մոնդ      |Հասանելի համացանցի     |

|հեռուստաընկերության   |                      |տեղակայում ֆրանկոֆոն   |

|մեթոդական գործիքների  |                      |դպրոցական և            |

|գործածման խրախուսում  |                      |համալսարանական         |

|                      |                      |հաստատություններում,   |

|                      |                      |դրանց օգտագործման համար|

|                      |                      |վերապատրաստման         |

|                      |                      |կազմակերպում           |

|_____________________________________________________________________|

|           Դ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ              |

|_____________________________________________________________________|

|ՖՔՄԱ-ի հետ դպրոցների  |ՀՀ ԿԳՆ, ՖՔՄԱ, Երևանի  |Բ. Ժամկոչյանի անվան թիվ|

|կառուցման,            |քաղաքապետարան,        |119 ավագ դպրոցին կից   |

|վերանորոգման և        |Հայաստանի համայնքների |միահարկ մասնաշենքի     |

|տեխնիկապես վերազինման |միություն             |կառուցում և  լեզվի     |

|բնագավառում           |                      |լաբորատորիայի          |

|համագործակցության     |                      |տեխնիկական վերազինում, |

|շարունակում           |                      |Գյումրիի թիվ 3 ավագ    |

|                      |                      |դպրոցում լեզվի         |

|                      |                      |լաբորատորիայի          |

|                      |                      |տեխնիկական վերազինում  |

|_____________________________________________________________________|

|* Համաձայն ՀՀ կրթության և  գիտության նախարարության և  Ֆրանսիայի      |

|Արտաքին գործերի և  եվրոպական հարցերի նախարարության միջև  ստորագրված  |

|ՀՀ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման մասին        |

|համաձայնագրի հոդված 3` Գործողության ոլորտ, կետ 1-ի` «Սույն           |

|համաձայնագիրը վերաբերում է այն դպրոցներին, որոնց ցանկը հաստատում է   |

|Հայկական կողմը: Այս ցանկը ենթակա է վերանայման յուրաքանչյուր տարի»:   |

._____________________________________________________________________.

 

1. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|       ԹԵՄԱՆԵՐ        |    ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/   |   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/   |

|                      |     ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ     |    ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ      |

|______________________|______________________|_______________________|

|1. Երևանի  և          |ՀՀ ՄՆ, Երևանի         |Ֆրանսերենով գրքերի     |

|Հայաստանի այլ         |քաղաքապետարան,        |տրամադրում, հատկապես`  |

|քաղաքների             |Հայաստանի համայնքների |Երևանի  Ավ. Իսահակյանի |

|գրադարաններում        |միություն, այլ        |անվան գրադարանին և     |

|ֆրանկոֆոն գրքի        |համայնքներ (Գյումրի և |Գյումրիի ու Գորիսի     |

|անկյունների ստեղծում  |Գորիս), ՖՄԿ           |քաղաքային գրադարաններին|

|______________________|______________________|_______________________|

|2. ՖՔՄԱ-ի կողմից      |ՀՀ ՄՆ, Երևանի         |Երևանի  Ավ. Իսահակյանի |

|գրադարանների          |քաղաքապետարան,        |անվան գրադարանի և      |

|տեխնիկապես վերազինման |Հայաստանի համայնքների |Գյումրիի ու Գորիսի     |

|շարունակում           |միություն, Գյումրիի և |քաղաքային գրադարանների |

|                      |Գորիսի                |տեղեկատվական սենյակների|

|                      |քաղաքապետարաններ, ՖՔՄԱ|տեխնիկական վերազինում  |

|______________________|______________________|_______________________|

|3. Գրադարանավարների   |ՀՀ ՄՆ, Երևանի         |Վերապատրաստման         |

|վերապատրաստում        |քաղաքապետարան,        |դասընթացներ            |

|(ֆրանսերեն և          |Հայաստանի համայնքների |                       |

|մասնագիտական)         |միություն, ՖՄԿ        |                       |

|                      |(մասնագիտական),       |                       |

|                      |ՖԱԳԵՎՆ,               |                       |

|                      |ՖՔՄԱ (ֆրանսերեն)      |                       |

|______________________|______________________|_______________________|

|4. Ֆրանկոֆոն երկրների |ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖԱԳԵՎՆ,   |Աջակցություն           |

|հետ մշակութային       |ՖՄԿ այլ անդամ         |մշակութային            |

|փոխանակումների        |պետություններ,        |միջոցառումներին        |

|զարգացման խրախուսում, |ֆրանկոֆոն             |ֆրանկոֆոն արտիստների և |

|հատկապես              |ապակենտրոնացված       |հեղինակների            |

|«Ֆրանկոֆոնիայի        |համագործակցություն    |մասնակցությանը և       |

|միամսյակի» ընթացքում  |                      |ֆրանկոֆոն մշակութային  |

|                      |                      |ստեղծագործությունների  |

|                      |                      |տարածմանը              |

|______________________|______________________|_______________________|

|5. Ֆրանկոֆոն գրքի     |ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖՄԿ անդամ |Աջակցություն այս       |

|անկյունի ստեղծում     |պետություններ         |անկյունի ակտիվացմանը   |

|Երևանի  գրքի սալոնում |                      |(Հինգ մայրցամաքների    |

|                      |                      |դափնեկիրների           |

|                      |                      |խրախուսում...)         |

|______________________|______________________|_______________________|

|6. Ֆրանկոֆոն          |ՀՀ ՄՆ, ՖԱԳԵՎՆ         |Ցածր արժողությամբ      |

|ստեղծագործությունների |                      |գրականություն`         |

|երկլեզու              |                      |դպրոցներում և          |

|հրատարակությունների   |                      |համալսարաններում       |

|շարունակում           |                      |տարածելու համար        |

|______________________|______________________|_______________________|

|7. Քննարկել TV5 Մոնդին|ՀՀ հեռուստատեսության  |Համաձայնագրի շուրջ     |

|հեռարձակման ալիքի     |և  ռադիոյի ազգային    |բանակցություն և        |

|տրամադրման            |հանձնաժողով,          |համաձայնագրի           |

|հնարավորությունը      |TV5 Մոնդ, ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |ստորագրում` 2015 թ-ին  |

|                      |անդամ պետություններ   |թվային                 |

|                      |                      |հեռուստատեսության      |

|                      |                      |անցնելու հեռանկարում   |

|______________________|______________________|_______________________|

|8. Խրախուսել հայերեն  |ՀՀ հանրային           |Համաձայնագիր Հանրային  |

|տիտրերով ֆրանկոֆոն    |հեռուստառադիո-        |հեռուստաալիքի և  TV5   |

|ֆիլմերի և             |ընկերության խորհուրդ, |Մոնդի միջև             |

|փաստավավերագրական     |TV5 Մոնդ              |                       |

|ֆիլմերի ցուցադրումը   |                      |                       |

|հանրային              |                      |                       |

|հեռուստաալիքներով     |                      |                       |

|______________________|______________________|_______________________|

|9. Աջակցություն       |Նախագծի պատասխանատու, |ՖՄԿ հովանավորություն   |

|Հայաստանում           |ՖՄԿ                   |                       |

|ֆրանկոֆոնիայի         |                      |                       |

|վերաբերյալ            |                      |                       |

|տեղեկատվություն       |                      |                       |

|տարածող էլեկտրոնային  |                      |                       |

|լրատվամիջոցների`      |                      |                       |

|«Courrier d'Erevan»,  |                      |                       |

|ստեղծելու նախագծին    |                      |                       |

._____________________________________________________________________.

 

2. ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|       ԹԵՄԱՆԵՐ        |    ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/   |   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/   |

|                      |     ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ     |    ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ      |

|_____________________________________________________________________|

|                  ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ                        |

|_____________________________________________________________________|

|1. Գործընկերության    |ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ           |Դիվանագիտության և      |

|համաձայնագրի          |                      |հանրային ծառայության   |

|ստորագրում            |                      |ոլորտում ֆրանսերենի ՖՄԿ|

|Դիվանագիտության և     |                      |ծրագիր`                |

|հանրային ծառայության  |                      |համաֆինանսավորվող ՖՄԿ-ի|

|ոլորտում ֆրանսերենի   |                      |և  Հայաստանի կողմից    |

|ծրագրի շրջանակներում  |                      |                       |

|______________________|______________________|_______________________|

|2. ՀՀ պետական         |ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ           |Վերապատրաստումներ`     |

|համակարգի պաշտոնյաների|                      |կազմակերպված Ֆրանսիայի |

|համար նախատեսված      |                      |Կառավարման ազգային     |

|թեմատիկ               |                      |դպրոցի կամ այլ         |

|վերապատրաստումների    |                      |մարմինների կողմից      |

|կազմակերպում          |                      |Դիվանագիտության և      |

|                      |                      |հանրային ծառայության   |

|                      |                      |ոլորտում ֆրանսերենի    |

|                      |                      |ծրագրի շրջանակներում   |

|______________________|______________________|_______________________|

|3. Ֆրանսերենի         |ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ           |Լեզվի դասընթացներ, այդ |

|դասընթացներ Հայաստանի |                      |թվում` սկսնակ          |

|դիվանագիտական         |                      |մակարդակում,           |

|ակադեմիայի            |                      |խոստումնալից           |

|ունկնդիրների համար    |                      |երիտասարդների համար    |

|                      |                      |դիվանագիտության և      |

|                      |                      |հանրային ծառայության   |

|                      |                      |ոլորտում ֆրանսերենի    |

|                      |                      |ծրագրի շրջանակներում   |

|______________________|______________________|_______________________|

|4. Դիվանագիտության և  |ՀՀ ԱԳՆ                |Դիվանագետների և        |

|հանրային ծառայության  |                      |պաշտոնյաների           |

|ոլորտում ֆրանսերենի   |                      |աշխատանքային           |

|ծրագրի շրջանակներում  |                      |առաջընթացում ֆրանսերենի|

|իրականացվող           |                      |իմացության հաշվի առնում|

|վերապատրաստումների    |                      |                       |

|արժևորում             |                      |                       |

|______________________|______________________|_______________________|

|5. Աջակցություն ՀՀ    |ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ           |Ենթակա է քննարկման     |

|ԱԳՆ-ի կայքէջի         |                      |Դիվանագիտության և      |

|ֆրանսերեն տարբերակի   |                      |հանրային ծառայության   |

|տեղակայմանը           |                      |ոլորտում ֆրանսերենի    |

|                      |                      |ծրագրի շրջանակներում   |

|______________________|______________________|_______________________|

|6. Կարգադրություններ  |ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ           |Շրջաբերական, որը կոչ է |

|հայ պաշտոնյաներին`    |                      |անում առավելություն տալ|

|հարգելու միջազգային   |                      |ֆրանսերենով            |

|կազմակերպություններում|                      |արտահայտվելուն         |

|ֆրանսերենի գործածման  |                      |յուրաքանչյուր հնարավոր |

|վերաբերյալ ուղեցույցը |                      |առիթի դեպքում,         |

|                      |                      |հավաստիանալ, որ        |

|                      |                      |քարտուղարությունները   |

|                      |                      |տրամադրում են այլ      |

|                      |                      |լեզուներով ելույթների  |

|                      |                      |տեքստերի ֆրանսերեն     |

|                      |                      |տարբերակները և  դիմել  |

|                      |                      |քարտուղարություններին` |

|                      |                      |լեզվաբանական           |

|                      |                      |բազմազանության         |

|                      |                      |պահպանված չլինելու     |

|                      |                      |դեպքում և  մասնակցել   |

|                      |                      |ֆրանկոֆոն դեսպանների   |

|                      |                      |խմբերի աշխատանքներին   |

|                      |                      |...                    |

|______________________|______________________|_______________________|

|7. ԱԺ պատգամավորների  |ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի  |ՖԽՎ Նորիա ծրագիր       |

|և  պաշտոնյաների համար |խորհրդարանական        |                       |

|ՖԽՎ-ի կողմից          |վեհաժողով (ՖԽՎ)       |                       |

|կազմակերպված          |                      |                       |

|ֆրանսերենի դասընթացներ|                      |                       |

|______________________|______________________|_______________________|

|8. ՀՀ Աժ էլեկտրոնային |ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի  |ՖԽՎ Նորիա ծրագիր       |

|կայքի ֆրանսերեն       |խորհրդարանական        |                       |

|թարգմանություն        |վեհաժողով (ՖԽՎ)       |                       |

|______________________|______________________|_______________________|

|9. ՖՔՄԱ-ի կողմից      |Երևանի  քաղաքապետարան,|ՖՔՄԱ վերապատրաստում    |

|Երևանի  քաղաքապետարանի|ՖՔՄԱ                  |                       |

|պաշտոնյաների համար    |                      |                       |

|նախատեսված ֆրանսերենի |                      |                       |

|դասընթացների          |                      |                       |

|շարունակում           |                      |                       |

._____________________________________________________________________.

 

3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|       ԹԵՄԱՆԵՐ        |    ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/   |   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/   |

|                      |     ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ     |    ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ      |

|______________________|______________________|_______________________|

|1. Զբոսաշրջիկների և   |ՀՀ ԷՆ (հայկական կողմի |Համատեղ                |

|ոլորտի մասնագետների   |համակարգող), ՀՀ ՄՆ,   |գործողություններ`      |

|համար ֆրանկոֆոն       |Հայաստանի համայնքների |ուղղված ֆրանսերենով    |

|կողմնորոշող           |միություն, Երևանի     |ուղեգրքերի, գյուղական  |

|տեղեկատվական նյութերի |քաղաքապետարան, ՖՔՄԱ,  |իջևանատների            |

|առկայության խրախուսում|ֆրանկոֆոն             |սեփականատերերի համար   |

|                      |ապակենտրոնացված       |ֆրանկոֆոն հատուկ       |

|                      |համագործակցության     |բառապաշարով            |

|                      |աջակցությամբ          |բառարանների,           |

|                      |                      |տարածաշրջանային        |

|                      |                      |առաջընթացի համար       |

|                      |                      |կողմնորոշող            |

|                      |                      |տեղեկատվական նյութերի  |

|                      |                      |թողարկմանը             |

|______________________|______________________|_______________________|

|2. Խրախուսել          |ՀՀ ԷՆ (հայկական կողմի |Երթուղիների հստակեցում,|

|զբոսաշրջության        |համակարգող), ՀՀ ՏՆ,   |համատեղ                |

|ամենակարևոր  վայրերում|ՀՀ ՄՆ, Հայաստանի      |գործողություններ`      |

|ֆրանսերենով           |համայնքների միություն,|ուղղված ցուցանակների   |

|ցուցանակների          |ՖՔՄԱ                  |տեղադրման փուլային     |

|տեղադրումը            |                      |իրականացմանը           |

|______________________|______________________|_______________________|

|3. Զբոսաշրջության     |ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԷՆ, ՖՀԳ,   |ՀՖՀ-ի «Մշակութային     |

|ոլորտում ֆրանկոֆոն    |Հայաստանում           |հաղորդակցություն,      |

|մասնագետների          |ֆրանսիական համալսարան,|տուրիզմ և  մենեջմենթ»  |

|բարձրագույն կրթությամբ|հայկական համալսարաններ|մագիստրատուրա, ՀՀ այլ  |

|պատրաստումների        |                      |բուհերում              |

|իրականացում           |                      |զբոսաշրջության         |

|                      |                      |մասնագիտությամբ        |

|                      |                      |դասընթացների           |

|                      |                      |իրականացում            |

|______________________|______________________|_______________________|

|4. Աշխատանք` ուղղված  |ՀՀ ԷՆ (հայկական կողմի |Աջակցություն քաղաքների |

|միասնական զբոսաշրջային|համակարգող), ՀՀ ՄՆ,   |զբոսաշրջային           |

|տեղեկատվության        |Երևանի  քաղաքապետարան,|երթուղիների խմբավորմանը|

|բազմալեզու կայքի      |Հայաստանի համայնքների |և  բովանդակության      |

|ստեղծմանը             |միություն, ՖՔՄԱ,      |ֆրանսերեն              |

|                      |ֆրանկոֆոն             |թարգմանությանը         |

|                      |ապակենտրոնացված       |                       |

|                      |համագործակցության     |                       |

|                      |աջակցությամբ          |                       |

._____________________________________________________________________.

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ`

 

ՀՀ ԱԳՆ` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ԿԳՆ` Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության

նախարարություն

ՀՀ ՄՆ`  Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություն

ՀՀ ԷԿ`  Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ՏՆ`  Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն

ՖՈՒՀԱ`  Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիա

    ՀՖՀ`     Հայաստանում ֆրանսիական համալսարան

ՖԱԳԵՎՆ`  Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարություն

    ՖՄԿ`     Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

    ՖՔՄԱ`    Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա

    ՖԽՎ`     Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով

    ՖՀԳ`     Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն

ԱԿԵՏԿ`   Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 40
Արձանագրային որոշում