Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1003.151012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2012 թվականի N 1003-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 15-16-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1003-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-16-Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

                        

    Ս. Ավետիսյան       - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար

                         

    Ս. Սահակյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

                          

    Մ. Կորխմազյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետ

                           

    Մ. Գրիգորյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման

                         բաժնի պետ

                            

    Հ. Մաթևոսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

                             

    Շ. Շահինյան        - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                         ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Մազմանյան       - Երևանի  կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտի

                         ռեկտոր (համաձայնությամբ)

                              

    Ա. Գրիգորյան       - Հայաստանի ճարտարագիտական համալսարանի գիտական և  

                         գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր

                         (համաձայնությամբ)

                               

    Գ. Մարկոսյան       - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական

                         համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան

                         (համաձայնությամբ)

                                

    Ռ. Սադոյան         - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական

                         մանկավարժական համալսարանի բնապահպանության

                         ամբիոնի դոցենտ, բնապահպան (համաձայնությամբ)

                                 

    Ա. Մուրադյան       - «Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական

                         գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

                                  

    Վ. Դևրիկյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության

                         ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Գաբրիելյան      - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

                         լողի ամբիոնի դոցենտ, ՀՀ կրթության և գիտության

                         նախարարության կրթության ազգային ինստիտուտի բաժնի

                         վարիչ («Համագործակցության աստղեր»

                         մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ)

                                   

    Հ. Սիմոնյան        - Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական

                         կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

                                    

    Ա. Ծատուրյան       - Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                                     

    Մ. Կպրյան          - «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ

                         (համաձայնությամբ)

                                      

    Ի. Աբրոյան         - ՀՀ Նախագահին կից հասարակական խորհրդի` մշակույթի,

                         կրթության, գիտության հարցերով ենթահանձնաժողովի

                         անդամ, «Ռեսպուբլիկա Առմենիյա» թերթի թղթակից

                         (համաձայնությամբ)

                                       

    Դ. Սահակյանց       - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի» տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան  - Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր

(համաձայնությամբ)

 

    Հ. Ղազանչյան       - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Գևորգյան        - Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ,

                         տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջեր

                         (համաձայնությամբ)

        

    Կ. Պողոսյան        - «Կենտրոն» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան

                         («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության

                         թեկնածու) (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.10.2012
N 1003-Ա
Որոշում