Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1005.151012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2012 թվականի N 1005-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի» շրջանակներում վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել հետևյալ անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1005-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Արամյան           - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

                           (բանակցային խմբի ղեկավար)

 

    Կ. Գասպարյան         - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային

                           համագործակցության վարչության պետ

 

    Ա. Մարության         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                           պարտքի կառավարման վարչության հաշվառման և

                           սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

    Ա. Ավագյան           - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                           իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի

                           իրավական սպասարկման բաժնի պետ

 

    Լ. Ֆարմանյան         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                           միջազգային համագործակցության վարչության

                           միջազգային կազմակերպությունների հետ

                           համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Հովսեփյան         - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության

                           «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի

                           ներդրումային ծրագրի իրականացման

                           կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն

 

Ս. Մելիք-Իսրայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման

ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.10.2012
N 1005-Ա
Որոշում