030.0262.171012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՈՒՂՂՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի սեպտեմբերի 18-ին և 2012 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Շրջանակային ծրագիր` ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
17 հոկտեմբերի 2012 թվականի
ՆՀ-262-Ն