Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱԿԼՈՒԻ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱԿԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ Ը ...

 

 

040.0221.150499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 1999 թվականի թիվ 221

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱԿԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 45715 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 15-ի N 221 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի գյուղական համայնքի ավագանու

անդամների արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

 

_____________________________________________________________________

 NN          Ծախսերը                                         Գումարը

 ը/կ                                                         (դրամ)

_____________________________________________________________________

  1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                             30000

              այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի և

     քարտուղարի աշխատավարձ                                    30000

  2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ               8400

  3. Կապի ծառայության վճարներ                                  1000

  4. Տրանսպորտի ծառայության վճարներ                            5000

  5. Գրասենյակային ծախսեր                                      1000

_____________________________________________________________________

            ընդամենը                                          45400

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

  (63 ընտրող x 5 դրամ)                                          315

_____________________________________________________________________

            Ընդամենը                                          45715

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.1999
N 221
Որոշում