041.1013.171012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2012 թվականի N 1013-Ա
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի` 2012 թվականի հոկտեմբերի 1-3-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ