Սեղմել Esc փակելու համար:
Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1023.191012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2012 թվականի N 1023-Ա

 

Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Բոլորի համար ապահով ապագայի կառուցում» խորագրով Եվրոպայի խորհրդի սոցիալական համախմբվածության հարցերով պատասխանատու նախարարների 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի` 2012 թվականի հոկտեմբերի 10-13-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ֆ. Բերիկյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված երկու գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ֆ. Բերիկյանի` Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.10.2012
N 1023-Ա
Որոշում