Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍ ...

 

 

040.0222.150499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 1999 թվականի թիվ 222

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 231416 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Տավուշի մարզի Իջևանի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 15-ի N 222 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված

Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ

ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

 

_____________________________________________________________________

 NN      Ծախսերը                                           Գումարը

 ը/կ                                                        (դրամ)

_____________________________________________________________________

1.  Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

     քարտուղարի աշխատավարձ                                   16000

(2 մարդ x 8000 x 1 ամիս)

 2.  Հրատարակչական ծախսեր                                     7000

 3.  Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

 4.  Տրանսպորտային ծախսեր                                     5000

 5.  Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

 6.  Գործուղման ծախսեր                                        9000

 7.  Գրասենյակային ծախսեր                                     3000

_____________________________________________________________________

          ընդամենը                                           50000

     Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր                57135

(11427 ընտրող x 5 դրամ)

     Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր              34281

(11427 x 3 դրամ)

_____________________________________________________________________

          Ընդամենը                                          141416  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 15-ի N 222 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ

ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

 

_____________________________________________________________________

 NN      Ծախսերը                                           Գումարը

 ը/կ                                                        (դրամ)

_____________________________________________________________________

1.  Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                  8000

  2.  Տրանսպորտային ծախսեր                                   5000

  3.  Փոստ, հեռախոս, հեռագիր                                 1000

  4.  Գրասենյակային ծախսեր                                   1000

_____________________________________________________________________

          ընդամենը                                          15000

      6 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր         90000

(6 x 15000 դրամ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.1999
N 222
Որոշում