040.0225.150499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 1999 թվականի թիվ 225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Արարատ Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1998 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարված ուղղաթիռային չվերթերի ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչությանը հատկացնել 31,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից: