Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ Ձ ...

 

 

040.1318.221012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն որոշման N 6 հավելվածի 6.1-ին կետը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդիրների ժամանակավորապես լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքին հատկացված 75,000.0 հազ. դրամ գումարի սահմաններում գնման է ենթակա առնվազն 19 բնակարան:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանների ձեռքբերումը և ապահովել դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանների ձեռքբերման չափանիշները (սենյակների թիվը) սահմանվում են` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի 4-րդ աստիճանի վնասվածությամբ տեխնիկումի նախկին հանրակացարանի շենքում բնակվող 19 ընտանիքների կազմը` հետևյալ չափորոշիչներին համապատասխան`

1) մեկ-երեք անձից բաղկացած ընտանիքին` 1 սենյակ.

2) չորս-հինգ անձից բաղկացած ընտանիքին (5 անձի դեպքում, եթե առկա չեն տարբեր սեռի երեխաներ)` 2 սենյակ.

3) հինգ-վեց անձից բաղկացած ընտանիքին` 3 սենյակ.

4) յոթ-ութ անձից բաղկացած ընտանիքին` 4 սենյակ.

5) ինը և ավելի անձանցից բաղկացած ընտանիքին` 5 սենյակ:

4. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերվող բնակարաններում կարող են բնակվել բացառապես այն ընտանիքները, որոնք Հայաստանի Հանրապետության այլ տարածքում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն:

5. Սահմանել, որ բնակարանները բաշխվում են վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի, նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև:

6. Լրացուցիչ բնակարանների ձեռքբերման հնարավորության առկայության դեպքում բնակարանների ձեռքբերման չափանիշները (սենյակների թիվը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ավագանու կողմից:

7. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանները ենթակա են օտարման` բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների նվիրաբերության մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ նշված բնակարանները ենթակա չեն օտարման.

2) իրականացնել վերահսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ:

9. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցների հաշվին ձեռք բերվող բնակարաններում բնակեցման իրավունք ունեցող ընտանիքների ցանկը` համաձայն հավելվածի, միաժամանակ սահմանել, որ նախատեսված բնակարաններում ընտանիքների բնակեցման իրավունքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա:

10. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանների` գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` համայնքի միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարին (համաձայնությամբ)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1318-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը,    |Ծննդյան      |Անձնագրի     |Ընտա- |Բնա-   |

|ը/կ|հայրանունը            |տարեթիվը     |(ծննդյան     |նիքի  |կարանի |

|   |                      |             |վկայականի)   |անդամ-|սենյակ-|

|   |                      |             |համարը       |ների  |ների   |

|   |                      |             |             |թիվը  |թիվը   |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

| 1 |         2            |      3      |      4      |   5  |   6   |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|1. |Կոշկարյան Սեդա        |03.07.1954 թ.|AK 0507646   |   1  |   1   |

|   |Մովսեսի               |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|2. |Առաքելյան Ռայա        |03.09.1955 թ.|AA 004668    |   1  |   1   |

|   |Հարությունի           |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|3. |Երանոսյան Բավական     |26.11.1963 թ.|AF 0672135   |   1  |   1   |

|   |Վարազդատի             |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|4. |Մարգարյան Օլինկա      |20.09.1956 թ.|AK 0332369   |   3  |   1   |

|   |Անդրանիկի             |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Չոբանյան Արա          |28.06.1980 թ.|AE 0616875   |      |       |

|   |Համբարձումի           |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Չոբանյան Վարդուհի     |06.07.1981 թ.|AE 0474284   |      |       |

|   |Համբարձումի           |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|5. |Հայրապետյան Վերգինե   |04.06.1974 թ.|AK 0223506   |   2  |   1   |

|   |Սարգսի                |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Հայրապետյան Հարություն|19.06.1996 թ.|ԱԱ 028262    |      |       |

|   |Վահրամի               |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|6. |Ղահրամանյան Մալինա    |08.09.1965 թ.|AC 0526498   |   1  |   1   |

|   |Ժորայի                |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|7. |Խոնգարյան Հովիկ       |26.10.1976 թ.|AF 0649646   |   5  |   3   |

|   |Յուրիկի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Խաչատուրյան Ժաննա     |09.03.1979 թ.|AM 0244213   |      |       |

|   |Իվանի                 |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Խոնգարյան Հայկ Հովիկի |07.12.2000 թ.|ԱԱ 259686    |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Խոնգարյան Անգելինա    |07.01.2011 թ.|ԱԱ 100473    |      |       |

|   |Հովիկի                |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Խաչատուրյան Լուիզա    |15.10.1999 թ.|ԱԱ 219343    |      |       |

|   |Հովիկի                |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|8. |Հովասափյան Մարիամ     |13.07.1947 թ.|AM 0499192   |   1  |   1   |

|   |Պետրոսի               |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|9. |Մարտիրոսյան Ալլա      |10.07.1952 թ.|AF 0575278   |   3  |   1   |

|   |Գեորգիի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Մարտիրոսյան Լալա      |04.04.1995 թ.|IX-ՍԼ263038  |      |       |

|   |Գեորգիի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Մարտիրոսյան Զաուր     |01.12.1970 թ.|AF 0642813   |      |       |

|   |Ռասիմի                |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|10.|Ծուղունյան Համեստ     |28.04.1960 թ.|AC 0669756   |   2  |   1   |

|   |Միխաիլի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Ծուղունյան Նարեկ Արամի|10.12.1998 թ.|AK 0500159   |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|11.|Յակովլևա  Մարիա       |07.12.1963 թ.|AC 0669739   |   1  |   1   |

|   |Վլադիմիրի             |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|12.|Օհանյան Վիոլետա Սարգսի|20.03.1953 թ.|AF 0366995   |   1  |   1   |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|13.|Եղիյան Վլադիմիր Լևոնի |00.00.1929 թ.|AM 0391128   |   1  |   1   |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|14.|Վարդանյան Նորա Սաշայի |05.07.1939 թ.|AF 0619887   |   2  |   1   |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Վարդանյան Էրիկ Արարատի|23.12.1989 թ.|XIII-ԺԳ448100|      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|15.|Ազարյան Ալբերտ Բախշիի |22.10.1955 թ.|AF 0542335   |   2  |   1   |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Բայունց Էմմա Վլադիմիրի|01.06.1957 թ.|AF 0542334   |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|16.|Մարտիրոսյան Սիլվա     |16.11.1957 թ.|AC 0669764   |   1  |   1   |

|   |Վաղարշակի             |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|17.|Սուքիասյան Մկրտիչ     |06.04.1959 թ.|AM 0287584   |   5  |   3   |

|   |Աղասինի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Սուքիասյան Օֆելյա     |25.01.1961 թ.|AM 0248583   |      |       |

|   |Միհրանի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Սուքիասյան Գոհարիկ    |07.09.1980 թ.|AM 0509456   |      |       |

|   |Մկրտիչի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Սուքիասյան Աննա       |17.12.1982 թ.|AE 0474363   |      |       |

|   |Մկրտիչի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Սուքիասյան Մկրտիչ     |27.06.2009 թ.|III-ԱԳ555874 |      |       |

|   |Գեղամի                |             |             |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|18.|Օրդյան Զարիկ Հրանտի   |29.08.1962 թ.|AC 0677008   |   2  |   1   |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Եղիկյան Սմբատ Ջանիբեկի|06.09.1996 թ.|ԱԱ 050301    |      |       |

|___|______________________|_____________|_____________|______|_______|

|19.|Ասատրյան Աստղիկ       |14.03.1970 թ.|             |   2  |   1   |

|   |Սամվելի               |             |             |      |       |

|   |______________________|_____________|_____________|      |       |

|   |Հովհաննիսյան Տաթև     |03.06.1991 թ.|ԱԱ 255198    |      |       |

|   |Հրաչիկի               |             |             |      |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2012
N 1318-Ա
Որոշում