Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1049.291012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2012 թվականի N 1049-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 10-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ա. Բադալյանին:

3. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Բադալյանինը, Մ. Թոռչյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դ. Վիրաբյանինը, Ա. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ս. Պետրոսյանինը, Լ. Ավագյանինը և Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին` պատվիրակության` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1049-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Բադալյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                         հայկական մասի նախագահ) (2012 թ. հոկտեմբերի 30-ից

                         մինչև նոյեմբերի 2-ը)

 

    Ա. Բադալյան        - ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական

                         ներկայացուցիչ

 

    Մ. Թոռչյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի

                         վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

    Դ. Վիրաբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի

                         պարտականությունները կատարող

 

    Ս. Պետրոսյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

                         ռազմաարդյունաբերական վարչության բաժնի

                         պետ-վարչության պետի տեղակալ

 

    Լ. Ավագյան         - ՀՀ պաշտպանության նախարարության

                         ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների

                         կառավարման և զորահավաքային նախապատրաստության

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Գ. Մարտիրոսյան     - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության միջազգային ռազմական

                         համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.10.2012
N 1049-Ա
Որոշում