Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱ ...

 

 

040.0235.190499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 1999 թվականի թիվ 235

 

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2315-Ն որոշում)

i

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2315-Ն որոշում)

i

գ) գործազրկության բազային նպաստի չափը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:

(1-ին կետը փոփ. 04.09.03 թիվ 1107-Ն, 02.12.04 թիվ 1665-Ն որոշումներ)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը, 1997 թվականի մարտի 10-ի «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» N 30 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» N 602 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.1999
N 235
Որոշում