Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆ ...

 

 

Համաձայնեցված է

 

    ՀՀ ֆինանսների նախարարության       ՀՀ կառավարությանն առընթեր

    հետ                               պետական եկամուտների կոմիտեի

                                      նախագահ

__________________ Վ. Գաբրիելյան  _____________________ Գ. Խաչատրյան

    26 սեպտեմբերի 2012 թ.             19 սեպտեմբերի 2012 թ.

                                      N 26

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 30-ի ՀՕ-107 օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 30-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն` նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառած վնասի հաշվարկում հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների ներառելու հարցը:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պաշտոնապես պարզաբանում եմ.

Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, ինչպես նաև առանց լիցենզիայի օրենքով լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.09.2012
N 26
Պաշտոնական պարզաբանում