Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1070.021112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2012 թվականի N 1070-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 4-6-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տ. Դավթյանինը, Ա. Ավետիսյանինը, Լ. Սարոյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` պատվիրակության վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի նոյեմբերի 2-ի

N 1070-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-6-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար, հայ-բելառուսական

                         միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         միջազգային տնտեսական համագործակցության վարչության

                         պետ (հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական մասի քարտուղար)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետ

 

    Լ. Սարոյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի

                         պետ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի

                         տեղակալ

 

    Ա. Հասմիկյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.11.2012
N 1070-Ա
Որոշում