Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0243.210499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 1999 թվականի թիվ 243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ներմուծվող բեռներ փոխադրող ինքնաթիռների սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 46,095 մլն դրամ, այդ թվում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը գումար հատկացնելու մասին» N 6 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի պահուստային ֆոնդի հաշվին հատկացված, բայց չվճարված 27,715 մլն դրամը.

բ) «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1998 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց 18,04 մլն դրամ, նույն թվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՄԱԿ-ի և Միջազգային կարմիր խաչի գրասենյակների ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերի հատուցման համար 6,95 մլն դրամ. Հայաստանի Հանրապետության կառավարական չվերթերի, Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կարգով բեռներ ներկրող ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերի հատուցման համար 3,1 մլն դրամ, բեռների մշակման համար 7,99 մլն դրամ.

գ) Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական վարչության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1998 թվականի չորրորդ եռամսյակում մատուցված օդերևութաբանական ծառայությունների համար` 0,34 մլն դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.1999
N 243
Որոշում