040.1139.140912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1139-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2: Իրավունքների մատրիցան.2
__________________
2) http://www2.adb.org/Documents/Resettlement_Plans/ARM/
42145/42145-03-arm-rf-draft.pdf
._____________________________________________________________________.
|Կորստի տեսակը |Կիրառությունը|ԱԵԱ-ների |Փոխհատուցման իրավունքները |
| | |սահմանումը | |
|______________|_____________|___________|____________________________|
|1. Գյուղատնտե-|ԱԵՏՏ-ներ, |Սեփականատեր|Փոխհատուցում` փոխարինման |
|սական հողերի |որոնք |լիարժեք |արժեք +15%` շուկայական կամ |
|կորուստ |կորցնում են |գրանցումով |էլ կադաստրային արժեք (որն |
| |գյուղա- | |ավելի բարձր է): Հողի շուկայի|
| |տնտեսական | |բացակայության դեպքում |
| |հողերը անկախ | |փոխհատուցումը կիրականացվի |
| |ազդեցության | |հիմք ընդունելով հողի տարեկան|
| |աստիճանից | |արտադրողականությունը` |
| | | |հաշվարկված տարիների այն |
| | | |բավարար քանակով, որը |
| | | |կապահովի ԱԵՏՏ-ի կորցրած հողի|
| | | |դիմաց վերականգնումը: |
| | |___________|____________________________|
| | |Օրինականաց-|Օրինականացման ենթակա |
| | |ման ենթակա |ԱԵԱ-ները կօրինականացվեն և |
| | |սեփականատե-|կփոխհատուցվեն վերոնշյալ |
| | |րեր |ձևով: |
| | |___________|____________________________|
| | |Վարձակալ |Վարձակալը պետք է ստանա |
| | |(համայնք, |փոխհատուցում որպես լիարժեք |
| | |պետություն)|սեփականատեր` շուկայական կամ |
| | | |էլ կադաստրային արժեք (որն |
| | | |ավելի բարձր է) կամ նրան պետք|
| | | |է տրվի նոր վարձակալություն: |
| | | |Եթե դա հնարավոր չէ, ապա, |
| | | |ելնելով վարձակալության |
| | | |մնացած տարիների հաշվարկից, |
| | | |նա պետք է ստանա ազդեցության |
| | | |ենթակա հողի շուկայական կամ |
| | | |էլ կադաստրային արժեք (որն |
| | | |ավելի բարձր է)` գումարած |
| | | |15%»-ին համարժեք |
| | | |փոխհատուցում հետևյալ |
| | | |մասնաբաժիններով` մինչև 1 |
| | | |տարի` հողի արժեքի 5%; |
| | | |2) մինչև 15 տարի` հողի |
| | | |արժեքի 14%; 3) մինչև 25 |
| | | |տարի` հողի արժեքի 20%; 4) 25|
| | | |և ավել տարի` հողի արժեքի |
| | | |25% |
| | |___________|____________________________|
| | |Օրինական |Այս ԱԵՏՏ-ները կստանան |
| | |կարգավիճակ |վերականգնման նպաստ |
| | |ստանալու |ազդեցության ենթարկված հողի |
| | |ոչ ենթակա |շուկայական կամ էլ |
| | |սեփականատեր|կադաստրային արժեք (որն ավելի|
| | | |բարձր է)` հողօգտագործման |
| | | |անցած տարիների հաշվարկով. |
| | | |1) մինչև 1 տարի` հողի |
| | | |արժեքի 5%; 2) մինչև 15 |
| | | |տարի` հողի արժեքի 14%; |
| | | |3) մինչև 25 տարի` հողի |
| | | |արժեքի 20%; 4) 25 և ավել |
| | | |տարի` հողի արժեքի 25%: |
|______________|_____________|___________|____________________________|
|2. Ոչ գյուղա- |ԱԵՏՏ-ներ, |Սեփականատեր|Փոխհատուցում` շուկայական կամ|
|տնտեսական |որոնք |լիարժեք |էլ կադաստրային արժեք (որն |
|հողերի կորուստ|կորցնում են |գրանցումով |ավելի բարձր է)+15%, կամ |
| |իրենց | |փոխանակում ԱԵՏՏ համար |
| |առևտրային | |ընդունելի մեկ այլ |
| |նշանակության | |հողակտորով: |
| |կամ բնակելի |___________|____________________________|
| |հողերը |Օրինականաց-|Փոխհատուցումը կիրականացվի |
| | |ման ենթակա |վերը նշված ձևով: |
| | |սեփականատեր| |
| | |___________|____________________________|
| | |Վարձակալ |Այս ԱԵԱ-ները կփոխհատուցվեն |
| | |(համայնք, |որպես լիարժեք սեփականատերեր |
| | |պետություն)|ազդեցության ենթակա հողի |
| | | |շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեք (որն ավելի|
| | | |բարձր է) կամ կտրվի նոր |
| | | |վարձակալություն: Եթե սա |
| | | |հնարավոր չէ, ապա նրանք |
| | | |կստանան ազդեցության ենթակա |
| | | |հողի շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեք (որն ավելի|
| | | |բարձր է) գումարած 15%»-ին |
| | | |համարժեք փոխհատուցում |
| | | |հետևյալ մասնաբաժիններով` |
| | | |1) մինչև 1 տարի` հողի |
| | | |արժեքի 5%; 2) մինչև 15 |
| | | |տարի` հողի արժեքի 14%; 3) |
| | | |մինչև 25 տարի` հողի արժեքի |
| | | |20%; 4) 25 տարի` հողի արժեքի|
| | | |25%: |
| | |___________|____________________________|
| | |Օրինական |Այս ԱԵԱ-ները կստանան |
| | |կարգավիճակ |վերականգնման նպաստ |
| | |ստանալու ոչ|ազդեցության ենթարկված հողի |
| | |ենթակա ԱԵԱ |շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեք (որն ավելի|
| | | |բարձր է)` հողօգտագործման |
| | | |անցած տարիների հաշվարկով. |
| | | |1) մինչև 1 տարի` հողի |
| | | |արժեքի 5%; 2) մինչև 15 |
| | | |տարի` հողի արժեքի 14%; |
| | | |3) մինչև 25 տարի` հողի |
| | | |արժեքի 20%; 4) 25 և ավել |
| | | |տարի` հողի արժեքի 25%: |
|______________|_____________|___________|____________________________|
|3. Բնակելի | |Բոլոր |Շինության կորստի դեպքում` |
|շինություններ | |ԱԵՏՏ-ները |փոխհատուցման փոխարինման |
| | |անկախ |արժեքը + 15% չափով առանց |
| | |իրավական |ամորտիզացիոն |
| | |կարգավիճա- |մասնահատումների, |
| | |կից |գործարքային ծախսերի և |
| | | |փրկված նյութերի: Մասնակի |
| | | |ազդեցության դեպքում |
| | | |փոխհատուցում տրամադրվում է |
| | | |շինության միայն ազդեցության |
| | | |ենթակա հատվածի, ինչպես նաև |
| | | |շինության վերանորոգման |
| | | |համար: |
| | |___________|____________________________|
| | |Վերաբնակեց-|Տեղափոխության և էական |
| | |ված |ազդեցություն կրելու նպաստ` |
| | |վարձակալ |նշված սույն աղյուսակի ստորև |
| | | |բերված 9 և 10 կետերում: |
|______________|_____________|___________|____________________________|
|4. Ոչ բնակելի | |Իրավական |Շինության կորստի դեպքում` |
|շինություններ/| |գրանցման |փոխհատուցման փոխարինման |
|գույք | |կարգավիճակ |արժեքը + 15% չափով առանց |
| | |ունեցող |ամորտիզացիոն |
| | |ԱԵՏՏ |մասնահատումների, գործարքային|
| | | |ծախսերի և փրկված նյութերի: |
| | | |Մասնակի ազդեցության դեպքում |
| | | |փոխհատուցում տրամադրվում է |
| | | |շինության միայն ազդեցության |
| | | |ենթակա հատվածի, ինչպես նաև |
| | | |շինության վերանորոգման |
| | | |համար: |
| | |___________|____________________________|
| | |Ինքնակամ |Ինքնակամ կառույցի կորստի |
| | |կառույց |դեպքում` դրամական |
| | |իրականացրած|փոխհատուցում` ինքնակամ |
| | |քաղաքացիներ|կառույցի փոխարինման ամբողջ |
| | |կամ իրավա- |արժեքի չափով (ոչ պակաս, քան |
| | |բանական անձ|շուկայական արժեքը)` առանց |
| | |հանդիսացող |15% հավելավճարի |
| | |ԱԵԱ-ներ, | |
| | |որոնք | |
| | |հանդիսանում| |
| | |են հողամասի| |
| | |սեփականատեր| |
| | |___________|____________________________|
| | |Համայնքային|Համայնքային կամ պետական |
| | |կամ պետական|սեփականություն հանդիսացող |
| | |սեփականու- |հողամասի վրա ինքնակամ |
| | |թյուն |կառույց իրականացրած ԱԵԱ-ին |
| | |հանդիսացող |կտրամադրվի վերականգնման |
| | |հողամասի |օժանդակություն` ինքնակամ |
| | |վրա առկա |կառույցի փոխարինման արժեքի |
| | |ինքնակամ |չափով` հանած օրինականացման |
| | |կառույց |ծախսերը: |
| | |___________|____________________________|
| | |Վերաբնակեց-|Վերաբնակեցման և էական |
| | |ված |ազդեցություն կրելու նպաստ` |
| | |վարձակալ |սույն աղյուսակի ստորև |
| | | |բերված 9 և 10 կետերում: |
|______________|_____________|___________|____________________________|
|5. Ընդհանուր |Համայնքային/ |Համայնք/ |Կորցրած շինության |
|սեփականության |հանրային |Պետություն |վերականգնում համայնքի հետ |
|միջոցների |գույք | |խորհրդակցության պայմաններում|
|կորուստ | | |և վերջինիս գործառույթների |
| | | |վերականգնում: |
|______________|_____________|___________|____________________________|
|6. Մշակաբույ- |Ազդեցության |Բոլոր |Բերքի փոխհատուցում |
|սերի կորուստ |ենթակա բերքի |ԱԵՏՏ-ները` |հաշվարկված շուկայական |
| |զանգված |անկախ |գներով` ակնկալվող համախառն |
| | |իրավական |բերքի համար: |
| | |կարգավիճա- | |
| | |կից | |
| | |(ներառյալ` | |
| | |օրինականաց-| |
| | |ման ենթակա | |
| | |սեփականա- | |
| | |տերերը և | |
| | |բնակիչները,| |
| | |որոնք | |
| | |չունեն | |
| | |կացության | |
| | |կարգավիճակ)| |
|______________|_____________|___________|____________________________|
|7. Ծառերի |Ազդեցության |Բոլոր |Շուկայական գներով հաշվարկված|
|կորուստ |ենթակա ծառեր |ԱԵՏՏ-ները` |բերքի արժեքի դրամական |
| | |անկախ |փոխհատուցում` հիմնված |
| | |իրավական |ծառերի տեսակի, տարիքի և |
| | |կարգավիճա- |բերքատվության վրա: |
| | |կից | |
| | |(ներառյալ` | |
| | |օրինականաց-| |
| | |ման ենթակա | |
| | |սեփականա- | |
| | |տերերը և | |
| | |բնակիչները,| |
| | |որոնք | |
| | |չունեն | |
| | |կացության | |
| | |կարգավիճակ)| |
|______________|_____________|___________|____________________________|
|8. Բիզնեսի կամ|Բիզնեսի/ |Բոլոր |Բիզնեսի սեփականատեր. |
|զբաղվածության |զբաղվածության|ԱԵՏՏ-ները` |Հարկային հայտարարագրով |
|կորուստ |կորուստ |անկախ |բիզնեսի դեպքում ա) (մշտական |
| | |իրավական |ազդեցության դեպքում) |
| | |կարգավիճա- |փոխհատուցում տարեկան զուտ |
| | |կից |եկամտի չափով; բ) |
| | |(ներառյալ` |(ժամանակավոր ազդեցության |
| | |օրինականաց-|դեպքում) զուտ եկամտի |
| | |ման ենթակա |փոխհատուցում ձեռնարկատիրական|
| | |սեփականա- |գործունեության ընդհատման |
| | |տերերը և |մինչև 1 տարի |
| | |բնակիչները,|ժամանակահատվածի համար: |
| | |որոնք |Հայտարարագրի բացակայության |
| | |չունեն |դեպքում ա) (մշտական |
| | |կացության |ազդեցության դեպքում) ԱԵՏՏ-ը |
| | |կարգավիճակ)|կստանա վերականգնման նպաստ |
| | | |ամսական պաշտոնական |
| | | |նվազագույն աշխատավարձի 1 |
| | | |տարվա չափով + փոխհատուցում` |
| | | |պետական գրանցման վճարների և |
| | | |թույլտվությունների համար, |
| | | |եթե այդպիսիք կան: բ) |
| | | |(ժամանակավոր ազդեցության |
| | | |դեպքում) վերականգնման նպաստ |
| | | |ամսական պաշտոնական |
| | | |նվազագույն աշխատավարձի չափով|
| | | |ձեռնարկատիրական |
| | | |գործունեության ընդհատվող |
| | | |ամիսների հաշվարկով` մինչև |
| | | |1 տարի: |
| | | |Մշտական աշխատողներ-Աշխատանքի|
| | | |մշտական կորստի դեպքում վեց |
| | | |ամսվա կորցրած ամսական միջին |
| | | |աշխատավարձի չափով գումարի |
| | | |միանվագ տրամադրում; բ) |
| | | |Աշխատանքի ժամանակավոր կորստի|
| | | |դեպքում մինչև վեց ամիս |
| | | |ամսական միջին աշխատավարձի |
| | | |չափով գումարի տրամադրում` |
| | | |ձեռնարկատիրական |
| | | |գործունեության ընդհատված |
| | | |ամիսիների հաշվարկով: |
|______________|_____________|___________|____________________________|
|9. Օժանդակու- |Գյուղատնտե- |Խիստ |1) Ազդեցության ենթակա |
|թյուն խիստ |սական եկամտի |ազդեցության|գյուղատնտեսական հողի մեկ |
|ազդեցությու- |10 և ավել |ենթարկված |լրացուցիչ տարվա բերքի չափով |
|ների դեպքում |տոկոսի |բոլոր ԱԵՏՏ,|փոխհատուցում ԱԵԱ-ին |
| |կորուստ |ներառյալ |գյուղատնտեսական եկամտի |
| |ունեցող կամ |կացության |կորստի դիմաց կամ |
| |վերաբնակեց- |որևէ |(վերաբնակեցվողների համար) |
| |ման ենթակա |կարգավիճակ |2) 6 ամսվա վերականգնման |
| |ԱԵՏՏ |չունեցող |նպաստ վերաբնակեցված |
| | |բնակիչները |ԱԵՏՏ-ներին նվազագույն |
| | | |աշխատավարձի.3 չափով: |
|______________|_____________|___________|____________________________|
|10. Վերբնակեց-|Տրանսպորտային|Վերաբնակեց-|Տրանսպորտային և մեկ ամսվա |
|ման նպաստ |/տեղափոխու- |ված բոլոր |կենսապահովման ծախսերը |
| |թյան ծախսեր |ԱԵՏՏ-ները, |հոգալու համար բավարար |
| | |ներառյալ` |գումարների տրամադրում: |
| | |վարձակալ- | |
| | |ները | |
|______________|_____________|___________|____________________________|
|11. Օժանդակու-| |Աղքատության|6 ամսվա նվազագույն |
|թյուն խոցելի | |սահմանագծից|աշխատավարձի չափով դրամական |
|ԱԵԱ-ներին | |ցածր |օժանդակության տրամադրում և |
| | |գրանցված |Ծրագրի իրականացման հետ |
| | |և/կամ |կապված աշխատատեղերի համար |
| | |կանանց, |ընտրություն կատարելիս այս |
| | |և/կամ |անձանց պետք է |
| | |տարեց |առաջնահերթություն տալ: |
| | |անձանց | |
| | |կողմից | |
| | |ղեկավարվող | |
| | |ԱԵՏՏ | |
|______________|_____________|___________|____________________________|
|12.Ժամանակավոր| |Բոլոր |Պատշաճ վարձակալություն և |
|ազդեցություն | |ԱԵՏՏ-ները |վերականգնման աջակցություն |
| | | |կտրամադրվի ժամանակավոր |
| | | |ազդեցություն կրող |
| | | |գույքի/սեփականության համար: |
|______________|_____________|___________|____________________________|
|13. ՀՕՏ | | |Ծրագրի իրականացման ընթացքում|
|չնախատեսված | | |ՏԿՆ-ը կանդրադառնա ՀՕՎ |
|ազդեցություն- | | |չնախատեսված |
|ներ, եթե | | |ազդեցություններին և կհոգա |
|այդպիսիք լինեն| | |դրանց հետ կապված |
| | | |փոխհատուցումը, ըստ |
| | | |վերոհիշյալ պայմաններ |
._____________________________________________________________________.
__________________________
3) Նվազագույն աշխատավարձը - ՀՀ օրենքը «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին, դեկտեմբերի 17, 2003, հոդված 1, վերանայված` 2010 թ. դեկտեմբերին, ՀՕ-164` նվազագույն աշխատավարձը սահմանելով 32,500 ՀՀ դրամ:
(13-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)
Բողոքների լուծում
14. Բողոքների լուծման խումբը (ԲԼԽ) պետք է ստեղծվի ՀՕՏԾ իրականացումից առաջ` երաշխավորելով հողի կամ այլ գույքի փոխհատուցման արդյունքում առաջացած որոշումների, գործունեության կամ գործողության վերաբերյալ ԱԵԱ-ների բողոքարկումը: ԱԵԱ-ները պետք է տեղեկացված լինեն իրենց բողոքները ԲԼԽ-ին կամ այլ հանրային իշխանություններին ուղղելու իրավունքների և ընթացակարգերի մասին:
Հանրային լսումներ և տեղեկատվության հրապարակում
15. ԱԵԱ-ները ոչ պաշտոնապես և պաշտոնապես տեղեկացվել են, ինչպես նաև նրանց տրվել է խորրհրդատվություն: Ոչ պաշտոնական խորհրդատվությունը տրամադրվել է ԾԻԿ-ի և Խորհրդատուների հետազոտողների, մասնագետների և ղեկավարների կողմից համայնքներ բազմաթիվ այցելությունների ընթացքում: Պաշտոնական խորհրդատվությունը տրվել է գրավոր հայտարարությունների և յուրաքանչյուր ազդեցությանը ենթակա համայնքում հանդիպումների միջոցով: Հանրային լսումների (ՀԼ) վերջին փուլի հանդիպումներին մասնակցեց ԱԵՏՏ-ների 235 ներկայացուցիչ: Այսպիսով, ԱԵՏՏ-ների մոտ 50%-ը մասնակցել է հանրային խորհրդատվություններին: Ամբողջական ՀՕՏԾ-ի օրինակը հասանելի կլինի ՏԿՆ-ի գրասենյակում: Տեղեկատվական թերթիկը ՀՕՏԾ-ի ամփոփմամբ հայերեն լեզվով կտրամադրվի ԱԵԱ-ներին տեղական մակարդակով, ինչպես նաև կտրամադրվի յուրաքանչյուր ԱԵԱ-ին պահանջի դեպքում: ՀՕՏԾ-ի օրինակը տեղադրված է նաև ԱԶԲ-ի կայքէջում:
ՀՕՏԾ-ի ծախսեր
16. ՀՕՏԾ-ի իրականացումը կտևի մեկ տարի: Տրանշ 2 Ծրագրի համար ՀՕՏ ծախսերը, ներառյալ` փոխհատուցումը, վերականգնման նպաստները, ինչպես նաև ՀՕՏԾ-ի իրականացման վարչական և չնախատեսված ծախսերը կազմում է 2,304,484,560 ՀՀ դրամ, որը համարժեք է մոտ 5,620,694 ԱՄՆ դոլարին:
Մոնիտորինգ
17. ՀՕՏԾ-ի իրականացումը կվերահսկվի ԾԻԿ-ի կողմից ներքին կարգով` ներկայացնելով ԱԶԲ-ին եռամսյակային իրականացման հաշվետվություններ: Արտաքին մոնիտորինգը կվստահվի Անկախ մոնիտորինգի գործակալությունը (ԱՄԳ), որը վարձվել է ԾԻԿ-ի կողմից 2011 թվականին և կմոբիլիզացվի ՀՕՏԾ-ի իրականացման հետ միասին: ԱՄԳ-ն մանրմասնորեն կվերահսկի ՀՕՏԾ-ի իրականացումը և կարձանագրի բացահայտումները Համապատասխանության հաշվետվության մեջ, որը պետք է ընդունվի ԱԶԲ-ի կողմից որպես պայման բուն շինարարական աշխատանքները սկսելու համար: ԱՄԳ-ն կիրականացնի նաև ՀՕՏԾ ծրագրի հետ-իրականացման գնահատում ՀՕՏԾ-ի իրականացման ավարտից մեկ տարի հետո:
Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը (ՀՀ կառավարություն) տրամադրեց Բազմափուլային ֆինանսավորման գործիք (ԲՖԳ) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (ՀՀՃՄՆԾ) ֆինանսավորելու համար: Տրանշ 2-ի նպատակն է կառուցել Աշտարակից մինչև Թալին մոտ 42 կիլոմետրանոց հատվածում (կմ 29+600-71+500) գոյություն ունեցող Մ1 մայրուղու երկայնքով միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ, որը բաղկացած կլինի հանդիպակաց ուղղություններով 2 երթևեկելի մասերից, բաժանիչ գոտիով, յուրաքանչյուրը` 2 երթևեկության գոտիներով:
19. Սույն ՀՕՏԾ-ն պատրաստվել է Տրանշ 2 Ծրագրի համար: Այն փոխարինում է Տրանշի Պարբերական ֆինանսավորման հայտը (ՊՖՀ) հաստատելու համար 2009թ. նոյեմբերին պատրաստված ՀՕՏԾ-ի նախնական տարբերակը և ներկայացնում է մանրամասն նախագծի հիման վրա ազդեցությունների վերջնական ցանկը և արժեքը: Միջազգային «լավագույն փորձի» կիրառման համաձայն`նախագծի փուլում նախընտրություն է տրվել հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) ազդեցությունները նվազեցնող տարբերակներին: Սույն ՀՕՏԾ-ն համահունչ է ՀՀ համապատասխան օրենքներին, ինչպես նաև ԱՔՀ-ի, ԱԶԲ-ի.4 և ՀՀ կառավարության.5 կողմից հաստատված փոփոխված ՀՕՏ Շրջանակի (ՀՕՏՇ) հետ: ՀՀ կառավարությունը կհաստատի սույն ՀՕՏԾ-ն ԱԶԲ-ի և ՏԿՆ-ի հաստատելուց հետո:
____________________
4) http://www2.adb.org/Documents/Resettlement_Plans/ARM/ 42145/42145-03-arm-rf-draft.pdf
5) N 961-Ն Կառավարության որոշում /14.07.2011/, N 1274-Ն Կառավարության որոշման փոփոխություններ /16.09.2010/ https://www.e-gov.am/gov-decrees/item/19866/
II. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
20. Տրանշ 2 (Տ2) Ծրագիրը սկսվում է Աշտարակում կմ 29+600-ում և վերջնում է Թալինի մոտ կմ 71+500-ում: Տ2 Ծրագիրը կբարելավի գոյություն ունեցող 2 երթևեկելի գոտիներով ճանապարհը` վերակառուցելով 4 երթևեկելի գոտիներով բաժանիչ գոտիով 41.9 կմ ամբողջ երկարությամբ ճանապարհ: Կկառուցվեն երկու շրջանցիկ ճանապարհներ. մեկը Ագարակում` կմ 29+934-ից մինչև կմ 32+600-ը և ՈՒջանում` կմ 36+600-ից մինչև կմ 40+300-ը: Տ2 Ծրագիրը կունենա նաև նոր ծրագիծ (8.95 կմ երկարությամբ) Կաթնաղբյուրում սկսած կմ 59+950-ից մինչև կմ 68+900-ը, որը կանցնի գոյություն ունեցող մայրուղու ձախ կողմում և կմիանա գոյություն ունեցող ծրագծին Թալինի մոտ: Ընդհանուր առմամբ, նախագծում կան երեք շեղումներ գոյություն ունեցող ճանապարհի ծրագծից. մեկական` Ագարակում և ՈՒջանում, որոնց նպատակն է բարելավել երթևեկության անվտանգությունը համայնքներում տեղափոխելով արագընթաց երթևեկությունը գոյություն ունեցող ճանապարհից, և մյուսը` Կաթնաղբյուր համայնքի մոտ Զաքարի Բերդ խոցելի հնագիտական վայրը շրջանցելու նպատակով:
Քարտեզ Ա1 Տրանշ 2 Ծրագրի տեղակայվածությունը
___________________________
ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում
21. Ընդհանուր առմամբ, նախատեսվում են 8 ստորգետնյա անցումներ հետիոտների և ընտանի կենդանիների համար 3.0 մ բարձրությամբ x 5.0 մ լայնությամբ չափերով և 10 ստորգետնյա անցումներ գյուղատնտեսական տեխնիկայի համար 4.5 մ բարձրությամբ x 6.0 մ լայնությամբ չափերով: Ինը տարամակարդակ փոխհատումները ապահովում են կապը մայրուղու, տեղական ճանապարհների և համայնքների միջև: Փոխհատումներից երեքը կամուրջներ են, իսկ մնացած վեցը` ստորգետնյա անցումներ: Ծրագրային մայրուղու երկայնքով յուրաքանչյուր տարանջատված փոխհատման համար նախատեսված է էլեկտրական լուսավորություն 250 մ երկարությամբ մուտքի իջատեղերից սկսած մինչև փոխհատումը և փոխհատումից 250 մ երկարությամբ մինչև ելքի իջատեղը: Ապահովված է նաև ճանապարհային գծանշում և ազդանշանային համակարգ տեղական ստանդարտներին համապատասխան, սակայն, որտեղ անհրաժեշտ է լրացված միջազգային ստանդարտներով: Ճանապարհային անվտանգության տարրերը և սկզբունքները նախագծում ևս ներառվեցին:
22. Ճանապարհի ծրագիծն անցնում է 15 գյուղերի և 1 քաղաքի միջով`ազդեցության ենթարկելով 838 հողակտոր և օտարելով 3,230,976 մ2 հող (ազդեցության ենթակա հողակտորների թիվն ըստ համայնքների տրված է ստորև Աղյուսակ Ա1-ում): Ազդեցության կենթարկվեն 536 ԱԵՏՏ-ներ (ներառյալ սեփականատերերին, վարձակալներին և չգրանցված վարձակալներին), որոնցից 326-ը կենթարկվեն խիստ ազդեցության (324 կորցնեն գյուղատնտեսական հողի 10%-ից ավելին և 2-ը կվերաբնակեցվեն: ՈՒստի, Տ2 Ծրագիրը դասակարգվել է որպես Ա.6 կարգի ծրագիր ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի (ԳՁ) Ջ1/ԳՁ (2009) կետին համաձայն, ինչը նշանակում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի անհրաժեշտությունը:
_______________________
6) Համաձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի` Ջ1/ԳՁ (2009թ.) Ծրագիրը դասակարգվում է որպես Ա կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններից տուժում է ավելի քան 200 մարդ (վերաբնակեցման կամ արդյունավետ ակտիվների 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը կդասակարգվի որպես Բ կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններ է կրում 200-ից քիչ մարդ: Գ կարգի ծրագրերի դեպքում ՀՕՏ ազդեցություններ չեն առաջանում:
Աղյուսակ Ա1. Ծրագրային տարածքում ազդեցության ենթակա հողակտորները
.________________________________________.
|N | Համայնք |Հողակտորների|
| | |քանակը |
|________________________________________|
| Աշտարակի տարածաշրջան |
|________________________________________|
|1. |Ոսկեվազ | 32 |
|___|_______________________|____________|
|2. |Աղձք | 32 |
|___|_______________________|____________|
|3. |Փարպի | 17 |
|___|_______________________|____________|
|4. |Կոշ | 121 |
|___|_______________________|____________|
|5. |Արուճ | 47 |
|___|_______________________|____________|
|6. |Շամիրամ | 50 |
|___|_______________________|____________|
|7. |Ագարակ | 98 |
|___|_______________________|____________|
|8. |ՈՒջան | 148 |
|________________________________________|
| Թալինի տարածաշրջան |
|___________________________|____________|
|9. |Դավթաշեն | 30 |
|___|_______________________|____________|
|10.|Եղնիկ | 19 |
|___|_______________________|____________|
|11.|Ներքին Սասնաշեն | 15 |
|___|_______________________|____________|
|12.|Վերին Սասնաշեն | 7 |
|___|_______________________|____________|
|13.|Կաքավաձոր | 50 |
|___|_______________________|____________|
|14.|Ներքին Բազմաբերդ | 71 |
|___|_______________________|____________|
|15.|Կաթնաղբյուր | 41 |
|___|_______________________|____________|
|16.|Թալին | 60 |
|___|_______________________|____________|
| |Ընդամենը | 838 |
.________________________________________.
22.1. Ծրագրի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին կմ 29+600ից մինչև կմ 71+500 ճանապարհահատվածի վրա առկա են հաղորդակցուղիներ` կապի մալուխներ, գազատարեր, էլեկտրական օդային գծեր և ջրամատակարարման խողովակներ, որոնք խոչընդոտում են ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին, ուստի ենթակա են տեղափոխման: Նախագծային փաստաթղթերի համաձայն տեղափոխվող հաղորդակցուղիները ենթակա են տեղադրման այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի տարածքներում, ինչի արդյունքում տվյալ տարածքները ծրագրի կարիքների համար ճանաչվել են հանրության գերակա շահ: Նշվածով պայմանավորված` ղեկավարվելով Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՄՔՀ 2009) և օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներով մշակվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-ին մինչև կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար` համաձայն Ի1 հավելվածի:
(22.1-ին կետը լրաց. 05.11.2020 թիվ 1779-Ն որոշում)
III. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ և ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
23. Սույն ՀՕՏԾ-ն հիմնված է Տրանշ 2 Ծրագրի մանրամասն նախագծի (ՄՆ) վրա, վերջնական է և պատրաստ իրականացման համար: Սույն վերջնական և իրականացման համար պատրաստ ՀՕՏԾ-ն ներառում է.
i. ԱԵԱ-ների մարդահամար և կորուստների գույքագրում;
ii. Հողերի/շենքերի/շինությունների և այլ ակտիվների չափագրումը, նկարագրումն ու գնահատումը;
iii. ԱԵԱ-ների հետ Հանրային լսումների գործընթացի և արդյունքների նկարագրումը;
iv. Օտարման գործընթացի և պայմանների նկարագրությունը;
v. Ամբողջական փոխհատուցման բյուջեն բոլոր տեսակի կորուստների համար:
IV. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
24. ՀՕՏԾ-ի նպատակն է բացահայտել Տրանշ 2 Ծրագրի մայրուղու կառուցման հետևանքով ազդեցության ենթարկվող անձանց և գնահատել պատճառվող վնասի չափը (ինչ տեսակի կորուստ է և դրա արժեքը), ինչպես են այդ անձինք փոխհատուցվելու և ապահովել այնպիսի իրավիճակ, որ այդ անձինք չենթարկվեն Ծրագրի բացասական ազդեցությանը կամ չհայտնվեն ավելի վատ վիճակում քան «առանց Ծրագրի իրականացման» տարբերակում: Բոլոր դեպքերում, ընդհանուր նպատակն է առնվազն վերականգնել ԱԵԱ-ների նախկին կենսամակարդակը: ՀՕՏԾ-ի առաջնային նպատակն է փոխհատուցման, տարաբնակեցման և վերականգնման համար ներկայացնել անհրաժեշտ մանրամասները` սահմանելով 1) ԱԵԱ-ների պրոֆիլները 2) կորստի չափերը և ծրագրի ազդեցությունը 3) տեղեկատվության հրապարակումը, խորհրդատվությունը և մասնակցությունը 4) փոխհատուցումների վճարման և վերականգնման քաղաքականությունը և շրջանակները 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը 6) տարաբնակեցման բյուջեն և ֆինանսավորման պլանը, ներառյալ` կորցրած ակտիվների, վերաբնակեցման և վերականգնման գնահատումը և փոխհատուցման չափը, 7) տարաբնակեցման ծրագրի իրականացման համար ինստիտուցիոնալ շրջանակը և 8) իրականացման պլանների մոնիտորինգը:
V. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
25. ԱԶԲ-ի կողմից ստեղծված գործառնական փորձի վրա հիմնված ԱՔՀ-ի և ԲՖԳ-ի գործընթացի պահանջներն համաձայն` սույն Ծրագրի Տրանշ 2-ի իրականացման հաստատումը պայմանավորված է հետևյալով.
. ԲՖԳ/Առաջին տրանշի գնահատում. Գնահատումը պայմանավորված է հետևյալով ա) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ ամբողջ ԲՖԳ-ի համար ՀՕՏՇ-ի պատրաստում/ներկայացում; բ) Աղքատության և սոցիալական նախնական գնահատում (ԱՍՆԳ) և գ) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ՀՕՏԾ-ների պատրաստում/ներկայացում ՀՀՃՄՆԾ-ի յուրաքանչյուր տրանշի համար, որը պահանջում է ՀՕՏ;
. Պարբերական ֆինանսավորման հայտի հաստատում հետագա տրանշների համար. պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏՇ-ի վերանայում/փոփոխում/ներկայացում, և բ) ՀՀՃՄՆԾ-ի այն յուրաքանչյուր տրանշի համար, որն ունի ՀՕՏ, պատրաստել/ներկայացնել ՀՕՏԾ-ներ ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, ինչպես նաև փոփոխված ՀՕՏՇ-ին համահունչ;
. Տրանշ 2 պայմանագրի իրականացման ձևաչափը պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏԾ-ի ավարտում իրականացմանը պատրաստ փաստաթղթի ձևաչափով և դրա ներկայացումը; և բ) մոբիլիզացմանը պատրաստ Անկախ մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) վարձում:
. Բուն շինարարական աշխատանքների մեկնարկը. պայմանավորված է համապատասխան ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացմամբ (փոխհատուցման/վերականգնման ամբողջական տրամադրում), ինչը արձանագրված կլինի ԱԶԲ-ի համար ընդունելի ԱՄԳ-ի կողմից պատրաստված Համապատասխանության հաշվետվությունում:
VI. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
26. Ամփոփ ՀՕՏԾ-ն թարգմանվել է հայերեն և ներկայացվել է ԱԵԱ-ներին: Ամբողջական ՀՕՏԾ-ի օրինակը ԱԵԱ-ները կարող են ստանալ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մարզային ադմինիստրացիայի գրասենյակներում: ՀՕՏԾ-ի ամբողջական տարբերակը անգլերեն և հայերեն լեզուներով տեղադրված է ՏԿՆ-ի և ԱԶԲ-ի ինտերնետային կայքէջերում (Տես Հավելված 1-ը):
VII. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
27. Ազդեցությունների վերջնական գնահատումը` մոտ 80% ԱԵՏՏ-ների ԱԵԱ մարդահամարը և սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ) սկսվել է 2011թ հունիսի 17-ին և ավարտվել նոյեմբեր ամսին: Տրանշ 2 Ծրագրի ՀՕՏԾ-ի ազդեցության ենթակա անձանց իրավունքների կասեցման ամսաթիվն 2011թ. հունիսի 17-ն է:
Բ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ
28. Այս գլուխը ներկայացնում է Աշտարակ-Գյումրի մայրուղու Աշտարակ-Թալին հատվածի երկայնքով առկա տասնվեց (16) համայնքների վրա վերջնական ազդեցությունների մանրամասն քանակական հաշվարկը: Բոլոր այս համայնքները տեղակայված են Արագածոտնի մարզի վարչական տարածքում:
II. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
29. Ճանապարհի վերջնական ծրագիծը հաստատվեց 2011թ. օգոստոսին և ընդգրկում է ծրագծի որոշ փոփոխություններ: Ըստ ծրագծի որոշվեցին ազդեցության ենթակա 16 գյուղերը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (ԱԳԿՊԿ) տրամադրեց թվային կադաստրային քարտեզները: Այս թվային քարտեզների վրա նշված է ճանապարհի ծրագիծը, ըստ որի կորոշվի հողերի լոտերի քանակը և նրանց սահմանները: Սա այնուհետև ստուգվել է տեղամասում: Այս կադաստրային հետազոտությունը հիմք է հանդիսացել ազդեցությունների գնահատման, ԱԵԱ-ների մարդահամարի և մոդելային Սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) նախաձեռնման համար:
30. Անկախ գործակալության կողմից 2010-2011թթ.7 իրականացվել է ազդեությունների գնահատման հետազոտություն, չափագրման և գնահատման հետազոտություն: ԾԻԿ-ի կողմից մշակվեց հետազոտության մեթոդոլոգիան/գործիքները հողի, շինությունների և բիզնեսների համար, ինչպես նաև պատրաստվեցին յուրաքանչյուր ԱԵԱ-ի ազդեցության ենթակա գույքի նկարագրական արձանագրությունները: Դրանք հաստատվեցին Կառավարության N 1275, 16.09.2010 որոշումով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» համար, որը հիմնված էր պետության համար առաջնահերթ կարևորության ծրագրերի վերաբերյալ ՀՀ օրենսդրության դրույթների վրա (տես Հավելված A1): Հետազոտությունը ներառում էր հետևյալ քայլերը. 1) հողի հետազոտողների հմուտ խմբի կողմից օտարման ենթակա հողակտորների չափագրում, ֆիքսում, սահմանագծում և նույնի ստուգում կադաստրային քարտեզների վրա հողի սեփականատիրոջ և համայնքային իշխանությունների ներկայությամբ; 2) գյուղատնտեսների և գնահատման մասնագետների կողմից հողակտորների և մշակաբույսերի/ծառերի նկարագրություն; 3) գնահատման մասնագետների կողմից շենքերի/շինությունների, անշարժ գույքի նկարագրում; 4) արտոնագրված գնահատողների կողմից օտարման ենթակա ակտիվների վերաբերյալ գնահատման մանրամասն հաշվետվությունների պատրաստում; 5) միաժամանակ վերապատրաստված դաշտային աշխատողների խումբը համայնքներում իրականացրեց ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ՍՏՀ: Լրացուցիչ, հավաքվեցին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ԱԵԱ-ների փաթեթները համալրելու համար: Մի շարք միջոցառումներ են նախաձեռնվել տվյալների որակն ապահովելու համար: Դրանք ներառում են` 1) ուսումնասիրություն անցկացնող թիմի վերապատրաստում; 2) գրասենյակում 25% հարցաշարերի ճշգրտում և որակի ստուգում, 3) տվյալների խաչաձև ստուգում ԱԵԱ-ների հետ հեռախոսազանգերի միջոցով, 4) կրկնակի այցելությունների միջոցով անհամապատասխանությունների ճշգրտում:
________________________
7) Այդ ժամանակ Կառավարությունն արդեն 2009թ. օգոստոսի N 968-Ա որոշումով սառեցրել էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում համայնքային հողերի ցանկացած բարելավում և գործարք:
31. Նախագծային խորհրդատուն, խորհրդակցելով ԾԻԿ-ի հետ, նախաձեռնեց Ռոբուստ մեթոդով լրացված հարցաթերթիկների ճշգրտման/ստուգման գործընթացը. i) ընտրվեց ավարտված փաթեթների 25%-ը և գույքը ստուգվեց` համեմատելով արձանագրությունների նկարագրությունների և գնահատված գույքի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության N 977-Ն, 23.06.2011թ. որոշմանը կցված գույքի ցուցակի հետ` ըստ լոտի/կոդի և գույքի սեփականատիրոջ անվան; ii) այնուհետև ստուգվեց վերջիններիս ամբողջականությունը (գնահատման հաշվետվությունները, արձանագրությունների առկայությունը, քարտեզները, սոցիալական հարցաթերթիկները); iii) ստուգված հարցաթերթերի 50%-ը ստուգվեց հեռախոսազանգերի միջոցով; iv) ի հայտ եկած անհամապատասխանություններն ու խնդիրները գրանցվեցին և հանձնվեցին ԾԻԿ-ին գնահատող կազմակերպության կողմից ուղղման համար:
32. Երբ բոլոր արձանագրությունները վերանայվեցին Ճշգրտման հաշվետվությունների հիման վրա, սկսվեց հողի/շինությունների/բիզնեսի ստորագրման գործընթացը: Նախագծման խորհրդատուի չորս դաշտային աշխատակիցներ և ԾԻԿ-ի երկու ներկայացուցիչներ իրականացրեցին դաշտային այցելություններ ԱԵԱ-ների կողմից արձանագրությունների ստորագրման նպատակով: ԱԵԱ-ներին հնարավորություն տրվեց մինչ ստորագրելը ստուգել արձանագրության տվյալները: Որոշ ԱԵԱ-ներ, ովքեր գոհ չէին չափագրման արդյունքներից, մերժեցին ստորագրել: Դաշտում նախաձեռնվեցին մի շարք վերաչափագրումներ, ստուգումներ, այնուհետև տեղի ունեցան բանակցություններ ԱԵԱ-ների հետ, որին հետևեց արձանագրությունների ստորագրումը: Արդյունքում 9 արձանագրություններ մնացին չստորագրված.8:
_______________________
8) Այս բոլոր 14 դեպքերն էլ բռնագրավման ենթակա հողակտորներից են: Մանրամասները տես Գլուխ E-ի` «Բռնագրավման պայմանները», IV կետում
III. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
1. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԻ ՎՐԱ
1.1 Ներածություն
33. Ծրագրի արդյունքում կօտարվեն 838 հողակտորներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 1,734,144 մ2 տարածք, ներառյալ` ուղղակի և անուղղակի ազդցեությունները.9: Քանի որ Ծրագիրը գծային ազդեցություն ունի պայմանավորված ճանապարհի լայնացման հետ, ազդեցություն են կրում ազդեցության ենթակա հողակտորների միայն փոքր մասնաբաժինները: Հողակտորի ազդեցության ենթակա մասը միջինում կազմում է 2069 քառ.մ (ներառյալ ուղղակի և անուղղակի ազդեցությունները)` 79,583 քառ.մ առավելագույն և 0.05 քառ.մ նվազագույն չափերով:
______________________________
9) Համաձայն ՀՀ օրենսդրության` ԱԵԱ-ներն իրավունք ունեն դիմելու օտարման ենթակա հողին սահմանակից հողի օտարման պահանջով: ԱԵԱ-ների կողմից նման պահանջի պատճառներն են. (1) մնացած հողը դառնում է անկենսունակ և մշակելու համար անպիտան; (2) ճանապարհի ծրագիծը կիսում է հողը, հետևաբար, նվազում է մուտքն ու շարժը, ինչպես նաև նվազեցնում ինտենսիվ մշակման շրջանակը, քանի որ հողը բաժանվում է հողակտորների, որոնք զգալիորեն փոքր են չափերով; (3) անասնակերի աճեցման և արոտավայրերի կրճատված տարածքը, (4) մրգատու այգիներում նորատունկերի ոչնչացումը, ինչը երկար տարիներ կպահանջի նորատունկեր աճեցնելու համար, եթե տնկվեն նորերը, և (5) որոշ մարդիկ չեն օգտագործում հողը և ունեն շատ ցածր եկամուտ գյուղատնտեսությունից, ուստի կարծում են, որ լավ հնարավորություն է ընձեռվում դրանից ազատվելու համար: Համայնքային հողակտորների պարագայում չկա որևէ անուղղակի ազդեցություն: Մասնավոր հողերի դեպքում հարկ կլինի օտարել 145 923 մ2 ավել, (29.4% ավելի, քան փաստացիորեն անհրաժեշտ է):
1.2. Ազդեցության ենթակա հողի զբաղեցման իրավական կարգավիճակը
34. Բոլոր ազդեցության ենթակա հողակտորներն օրինական են և գրանցված են ԱԳԿՊՏ-ում: Ազդցեության ենթակա օրինական հողերի տեսակներն են.
1. Մասնավոր սեփականություն. ընդամենը 484 հողակտորներ (449-ը գյուղատնտեսական, 35-ը` ոչ գյուղատնտեսական), որոնք զբաղեցնում են 647,182 մ2 տարածք: Այս հողակտորներից 23-ը ուզուֆրուկտով տրվել են սեփականատերերի բարեկամներին (մասնավոր հողերի չձևակերպված օգտագործողներ), մինչդեռ սրանք հեռու են ծրագրային տարածքից:
2. Համայնքային հողեր. ընդամենը 352 հողակտորներ, որոնք զբաղեցնում են 1,083,422 մ2 տարածք: Այնուհետև, այս հողերը ենթաբաժանված են. ա) 334 հողակտորներ, որոնք անմիջապես կառավարվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ (ՏԻՄ) կողմից և օգտագործվում են որպես արոտավայրեր, հանրային հանգստի վայրեր, գյուղական ճանապարհներ կամ հետագա օգտագործման նպատակով, բ) 14 հողակտորներ օրինականորեն վարձակալության են տրված մասնավոր ԱԵԱ-ներին և գ) 4 հողակտորներ չձևակերպված հիմունքներով, անվճար և կարճաժամկետ օգտագործման համար տրվել են մասնավոր ԱԵՏՏ-ների (համայնքային հողերի չձևակերպված օգտագործողներ):
3. Պետական հողեր. ընդամենը 2 հողակտոր` ընդհանուր 3,540 մ2 տարածքով: Մեկ հողակտորը չի օգտագործվում, իսկ մյուսն օգտագործվում է պոմպակայանի համար:
1.3 Հողերի կորուստն ըստ տեսակի
35. 838 ազդեցության ենթակա հողակտորներից 746-ը (1,643,597 մ2) գյուղատնտեսական նշանակության հողեր են, և 92-ը (90,547 մ2)` ոչ գյուղատնտեսական (83 բնակելի և 9 արդյունաբերական): Գյուղատնտեսական հողերի կորուստները բաժանվում են 7 տեսակի. ա) ոռոգելի վարելահողեր; բ) ոչ ոռոգելի վարելահողեր; գ) խոտհարք; դ) մրգատու այգիներ; ե) խաղողի այգիներ; զ) արոտավայր և է) «գյուղատնտեսական այլ հողեր»: Հողի այս վերջին տեսակը պաշտոնապես դասակարգված է հողերի ՀՀ կադաստրային դասակարգմամբ և նշանակում է հող, որը պիտանի է գյուղատնտեսության համար, սակայն չի օգտագործվում, կամ օգտագործվում է որպես իջատեղեր/մոտք դեպի ճանապարհ, ջրահեռացման առուների կամ որպես արոտավայր համայնքի որոշ անդամների համար: Ոչ գյուղատնտեսական հողերի կորուստը բաժանվում է 2` տեսակի` ա) արդյունաբերական և բ) բնակելի: «Բնակելին» ներառում է 2 հիմնական հողերի տեսակ`ա) բնակելի տարածք/տնամերձ և բ) տարածք հանրային շինարարության համար: Տեսակ ա)-ն նախատեսված է անհատական բնակելի շենքերի և դրա օժանդակ շինությունների համար, իսկ b)-ն բնակչության սոցիալական կարիքների համար շենքերի կառուցման համար: Այս շենքերի սեփականատերերը կարող են հանդիսանալ պետությունը, մասնավոր անձինք կամ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները):
. Ազդեցությունը գյուղատնտեսական հողերի վրա
36. Ծրագրի արդյունքում ազդեցության կենթարկի 1,643,597 մ2 գյուղատնտեսական հողեր (746 հողակտոր) հետևյալ ենթաբաժանումով. ա) 329 հողակտոր (515,575 մ2) վարելահող (432,183 մ2/297 հողակտոր` ոռոգելի և 83,393 մ2/32 հողակտոր` ոչ ոռոգելի); բ) խոտհարք` 560 մ2/2 հողակտոր, գ) մրգատու այգիներ` 101,464 մ2/98 հողակտոր; դ) խաղողի այգիներ` 19,446 մ2/ 10; ե) արոտավայրեր` 718,071 մ2/108, զ) գյուղատնտեսական այլ հողեր` 288,480 մ2/197: (Մանրամասները` Աղյուսակ Բ1-ում)
Աղյուսակ Բ1. Հողի կրած ազդեցությունն ըստ հողի տեսակի և հողի զբաղեցման կարգավիճակի
._________________________________________________________________
|Հողի տեսակը |Մասնավոր/ | Համայնքային հողեր
| |սեփականու- |
| |թյան |______________________________________
| |վկայականով |Անմիջական |Վարձակալված |Չձևակերպ- |
| |հողեր |տիրապետման | |ված |
| | | | |օգտագործողի |
| | | | |կողմից |
| | | | |օգտագործվող |
| |____________|___________|____________|____________|
| |քա-|Տարածքը |քա-|Տարածքը|քա-|Տարածքը |քա-|Տարածքը |
| |նա-|(մ2) |նա-|(մ2) |նա-|(մ2) |նա-|(մ2) |
| |կը | |կը | |կը | |կը | |
|_________________________________________________________________
|A. Գյուղատնտեսական
|_________________________________________________________________
|Ոռոգելի |286|393,454 | 8| 26,209| 1| 4,043| 2| 8,477|
|վարելահողեր | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Ոչ ոռոգելի | 27| 52,112| 6| 5,889| 1| 25,392| 0| 0|
|վարելահողեր | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Խոտհարք | 2| 560| 0| 0| 0| 0| 0| 0|
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Մրգատու | 97| 100,873| 0| 0| 1| 591| 0| 0|
|այգիներ | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Խաղողի | 9| 17,673| 0| 0| 1| 1,773| 0| 0|
|այգիներ | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Արոտավայրեր | 22| 45,627| 85|670,808| 1| 1,636| 0| 0|
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Գյուղատնտեսա-| 6| 9,295|181|236,405| 7| 19,981| 2| 21,066|
|կան այլ | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Ենթաընդհանուր|449| 619,594|280|939,311| 12| 53,416| 4| 29,543|
|A | | | | | | | | |
|_________________________________________________________________
|B. Ոչ գյուղատնտեսական
|_________________________________________________________________
|Բնակելի | 31| 22,249| 51|43,767 | 1| 130| 0| 0|
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Արտադրական | 4| 5,339| 3| 12,861| 1| 4,394| 0| 0|
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Ենթաընդհանուր| 35| 27,588| 54| 56,628| 2| 4,524| 0| 0|
|B | | | | | | | | |
|_____________|___|________|___|_______|___|________|___|________|
|Ընդհանուրը |484| 647,182|334|995,939| 14| 57,940| 4| 29,543|
._________________________________________________________________
.___________________________________________________.
|Հողի տեսակը | |Պետական | Ընդամենը |
| | |հողեր | |
| |_____________| | |
| |Ընդհանուր | | |
| |համայնքային | | |
| |հողերը | | |
| | | | |
| | | | |
| |_____________|_________|_____________|
| |քա-|Տարածքը |քա-|Տա- |քա-|Տարածքը |
| |նա-|(մ2) |նա-|րածքը|նա-|(մ2) |
| |կը | |կը |(մ2) |կը | |
|___________________________________________________|
|A. Գյուղատնտեսային |
|___________________________________________________|
|Ոռոգելի | 11| 38,729| 0| 0|297| 432,183|
|վարելահողեր | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Ոչ ոռոգելի | 7| 31,281| 0| 0| 34| 83,393|
|վարելահողեր | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Խոտհարք | 0| 0| 0| 0| 2| 560|
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Մրգատու | 1| 591| 0| 0| 98| 101,464|
|այգիներ | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Խաղողի | 1| 1,773| 0| 0| 10| 19,446|
|այգիներ | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Արոտավայրեր | 86| 672,444| 0| 0|108| 718,071|
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Գյուղատնտեսա-|190| 277,452| 1|1,733|197| 288,480|
|կան այլ | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Ենթաընդհանուր|296|1,022,270| 1|1,733|746|1,643,597|
|A | | | | | | |
|___________________________________________________|
|B. Ոչ գյուղատնտեսական |
|___________________________________________________|
|Բնակելի | 52| 43,897| 0| 0| 83| 66,146|
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Արտադրական | 4| 17,255| 1|1,807| 9| 24,401|
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Ենթաընդհանուր| 56| 61,152| 1|1,807| 92| 90,547|
|B | | | | | | |
|_____________|___|_________|___|_____|___|_________|
|Ընդհանուրը |352|1,083,422| 2|3,540|838|1,734,144|
.___________________________________________________.
. Ազդեցությունը ոչ գյուղատնտեսական հողերի վրա
37. Ծրագիրն ազդեցության կենթարկի 90,547 մ2/92 ոչ գյուղատնտեսական հողակտորներ (83 բնակելի և 9 արտադրական հողեր): Ազդեցության ենթակա 9 արտադրական հողակտորները գտնվում են Կաքավաձոր (1), Դավթաշեն (1), Փարպի (1), Կոշ (3), ՈՒջան (1) և Աղձք (2) համայնքներում: Ընդհանուր 645,699 մ2-ուց կօտարվի միայն 24,401 մ2: Իրենց օգտագործման առումով դրանք հիմնական ազդեցություն չեն կրի: Միայն մեկ հողակտոր ՈՒջանում, որն օգտագործվում է բիզնեսի նպատակով, կկրի եկամտային ազդեցություն: Մնացած արտադրական հողերը չեն օգտագործվում:
1.4. Կալանքի տակ գտնվող մասնավոր հողեր և հարկադիր օտարում պահանջող հողեր
. Կալանքի տակ գտնվող մասնավոր հողեր
38. Ծրագրի կողմից օտարման ենթակա մասնավոր հողերի մեջ 8 ընդամենը 7,265 մ2 ազդեցության ենթակա տարածքով հանդիսանում են կալանքի տակ գտնվող սեփականություններ, որոնք սեփականատերերի կողմից օգտագործվել են որպես գրավի առարկա բանկից ստացված վարկի դիմաց: Բանկերի հետ համաձայնեցվել է, որ այդ հողակտորների դիմաց փոխհատուցումը ամբողջությամբ կվճարվի նրանց սեփականտերերին ԻԳ, բանկերի և սեփականատերերի հետ պայմանագրերի ստորագրումից հետո: (տես Հավելված Ա1).
. Բռնագրավվող հողակտորները
39. Ընդհանուր առմամբ հողը կորցնող 91 ԱԵՏՏ-ներ կբռնագրավվեն: Դրանք ընդգրկում են ա) ԱԵԱ-ներ, ովքեր մահացել են և ժառանգները չեն հայտնաբերվել (31 բ), ԱԵԱ-ներ, ովքեր ապրում են ՀՀ-ից դուրս (32) և նրանց հետ կապ չի հաստատվել, կամ նրանք, ովքեր որևէ մեկին չեն լիազորել իրենց հասանելիք փոխհատուցումը ստանալու համար; գ) անհայտ սեփականատերեր (19); դ) ԱԵԱ-ներ, ովքեր մերժել են ստորագրել արձանագրությունները (9) և/կամ պայմանագրերի նախնական տարբերակները մի քանի բանակցություններից հետո և ԻԳ կողմից ԱԵԱ-ներին շուկայական դրույքաչափերի գնահատման հետազոտության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային ապացույցի տրամադրումից հետո:
2. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
2.1. Ազդեցությանը ենթակա հողերի շենքերը և շինությունները
40. Ծրագրի արդյունքում կօտարվեն 28 շենքեր/շինություններ (ներառյալ` 1 պարիսպ), որոնցից երկուսը բնակելի են և 26-ը` ոչ բնակելի: Ծրագրի ազդցեության միջանցքում առկա շենքերն ու շինություններն ընգրկում են 2698.9 մ2 + 70 գծամետր (պատ), ինչպես ներկայացված է Աղյուսակ B2-ում ստորև: Երկու բնակելի տների սեփականտերերը կվերաբնակեցվեն:
Աղյուսակ Բ2. Օտարման ենթակա շենքեր և շինություններ
.___________________________________________________________________.
|Շինության տեսակը |Շինություն-|Շինություններ |
| |ների քանակը|________________|
| | | մ2 | մետր |
|___________________________________________________________________|
|I. Բնակելի |
|___________________________________________________________________|
|Քարե` բետոնե նկուղով | 2 | 174| - |
|___________________________________________________________________|
|II. Ոչ բնակելի |
|___________________________________________________________________|
|Քարե` բետոնե նկուղով | 20 | 2,167.5| - |
|______________________________________|___________|________|_______|
|Քարից և թեթև մետաղով` բետոնե նկուղով| 1 | 8| - |
|______________________________________|___________|________|_______|
|Մետաղական` բետոնե նկուղով | 4 | 349.4| - |
|______________________________________|___________|________|_______|
|Պատ (գծամետր) | 1 | - | 70 |
|______________________________________|___________|________|_______|
|Ենթաընդհանուր II. | 26 | 2,524.9| 70 |
|______________________________________|___________|________|_______|
|Ընդամենը (I+II) | 28 | 2698.9| 70 |
.___________________________________________________________________.
2.2. Վերաբնակեցման պահանջները և մոտեցումը
41. Երկու ԱԵՏՏ-ներ, որոնք կվերաբնակեցվեն, Կոշ համայնքից են: Երկու ԱԵՏՏ-ներից ընդհանուր առմամբ կօտարվի 3693 մ2 հողատարածք.10 (1999 մ2 և 1694 մ2` համապատասխանաբար) և 174 մ2 շինություններ (70 մ2 և 104 մ2` համապատասխանաբար).11:
_______________________
10) Այս հողի վրա ազդեցությունը ներառված է Աղյուսակ Բ1-ում
11) ԱԵԱ-ների հետ խորհրդակցությունների ընթացում հաստատվեց, որ ԱԵԱ-ները կօգտագործեն վերաբնակեցման երկու տարբեր ռազմավարություններ: Մի դեպքում` այս պահի դրությամբ մեկը կտեղափոխվի և կբնակվի բարեկամների հետ (հողն օտարվում է ամբողջությամբ), մյուս դեպքում ԱԵԱն պլանավորում է կառուցել նոր տուն մնացած հողատարածքի վրա (1007 մ2 ընդհանուր մակերեսով) ` օգտագործելով փոխհատուցման գումարը, սակայն այդ ժամանակահատվածում նրանք կապրեն իրենց պատկանող մեկ այլ մշտական տանը:
42. Սույն Ծրագրի ներքո, հիմնվելով վերաբնակեցման քաղաքականության վրա, վերաբնակեցման պլան կամ հողի փոխարինման պլան չի մշակվի: Վերաբնակեցվողները կինքնավերաբնակեցվեն և, ի լրումն իրենց ազդեցության ենթակա գույքի լիարժեք փոխհատուցման, նրանք կստանան վերաբնակեցման հատուկ օժանդակություն կանխիկով, որը կբավարարի տրանսպորտային ծախսերի համար + 1 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով գումար կենսապահովման ծախսերը հոգալու համար, քանի որ վերաբնակեցվողները նաև խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ներ են: Կտրվի նաև կենսապահովման նպաստ 6 ամսվա նվազագույն աշխատավարձի չափով:
Աղյուսակ Բ3. Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ների մանրամասները
._________________________________________________________________________.
|ԱԵՏՏ |Կորստի |Վերաբնա- |Փոխհատուցման|Տրամադրվող |Վերաբնակեցման|
|քանակը|նկարագրու- |կեցում |մանրամասները|օժանդակությունը|ժամանակը |
| |թյունը | | | | |
|______|_____________|_________|____________|_______________|_____________|
|2 |Վերաբնակեցվող|Ինքնավերա|Փոխհատուցում|- 1 |Պայմանագիրը |
| |ԱԵԱ-ներ |բնակեցում|ազդեցության |վերականգնման |ստորագրելուց |
| | | |ենթակա բոլոր|նպաստ 6 ամսվա |հետ 14 օրվա |
| | | |ակտիվների |նվազագույն |ընթացքում |
| | | |դիմաց իրենց |աշխատավարձի | |
| | | |փոխարինման |չափով (որպես | |
| | | |արժեքով |խոցելի | |
| | | | |ԱԵՏՏ-ներ); | |
| | | | |- 1 | |
| | | | |վերականգնման | |
| | | | |նպաստ | |
| | | | |տրանսպորտային | |
| | | | |ծախսերի համար | |
| | | | |և | |
| | | | |կենսապահովման | |
| | | | |ծախսերը հոգալու| |
| | | | |համար գումար | |
| | | | |մեկ ամսվա | |
| | | | |նվազագույն | |
| | | | |աշխատավարձի | |
| | | | |չափով` որպես | |
| | | | |վերաբնակեցվող | |
._________________________________________________________________________.
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում