Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱ ...

 

 

041.1082.071112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2012 թվականի N 1082-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2012 թվականի նոյեմբերի 1-8-ը ՀԱՅԱՍՏԱՆ - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011-2013 թվականների ծրագրով նախատեսված «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների և այդ շրջանակներում 2012 թվականի նոյեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարի` Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1138300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ նշված միջոցառումներին և սեմինարին մասնակցող հյուրերի կեցության ու սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն նրանց կողմից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2012
N 1082-Ա
Որոշում