Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԴԵՐՁՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԴԵՐՁՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1085.081112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1085-Ա

 

Ս. ԴԵՐՁՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածական պլանավորման և մոնիթորինգի բաժնի պետ Ս. Դերձյանին 2012 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` «Փոքր քաղաքային բնակավայրերի և գյուղական տարածքների վերազարգացման խնդիրները» թեմայով միջազգային համաժողովին և ԱՊՀ անդամ երկրների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության Միջկառավարական խորհրդի քաղաքաշինական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

2. Ս. Դերձյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Դերձյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.11.2012
N 1085-Ա
Որոշում