041.1107.121112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2012 թվականի N 1107-Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ Է. ԱՎԵՏՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Է. Ավետյանին 2012 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիա Հանրապետություն)` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի 17 պոմպակայանների շինարար Ֆարմեքս Տեքնոլոջիս ընկերության հետ բանակցային գործընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի և Է. Ավետյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ