Սեղմել Esc փակելու համար:
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1073.061112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2012 թվականի N 1073-Ա

 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Ա. Ասատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ռ. Վարդանյանին 2012 թվականի դեկտեմբերի 8-11-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 3-րդ եվրոպական օգնության հանդիպմանը մասնակցելու համար:

2. Տ. Գևորգյանի, Ա. Ասատրյանի և Ռ. Վարդանյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.11.2012
N 1073-Ա
Որոշում