Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ ...

 

 

040.1419.151112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1419-Ն

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կառավարման լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

3. Ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմում ներառվում են կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ:

(3-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

4. Սահմանել, որ`

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գրասենյակ) գործունեության առարկան և նպատակներն են`

ա. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումը` սույն որոշման հավելվածով սահմանված ընթացակարգով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` հարկային մարմնի սահմանած կարգով: Համապատասխանության եզրակացություն ստացած մոդելների ցանկը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` համապատասխանության եզրակացության տրամադրմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 թիվ 452-Ն որոշում)

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը չպահպանելու դեպքում եզրակացությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ճանաչվում է ուժը կորցրած, և ուժը կորցնելու օրվանից եզրակացությունում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները ենթակա չեն իրացման կամ վարձակալության տրամադրման:

(4-րդ կետը փոփ. 02.06.16 թիվ 579-Ն, 04.05.17 թիվ 452-Ն, 29.03.2019 թիվ 331-Ն, 14.11.2019 թիվ 1604-Ն որոշումներ)

4.1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպվում է ընթացակարգին համապատասխան` համաձայն հավելվածի:

(4.1-ին կետը լրաց. 04.05.17 թիվ 452-Ն որոշում)

5. Թույլատրել գրասենյակին կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ-դրամարկղային մեքենաների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց տրամադրումը:

(5-րդ կետը փոփ. 02.06.16 թիվ 579-Ն, 04.05.17 թիվ 452-Ն, 20.07.17 թիվ 861-Ն, 02.11.17 թիվ 1387-Ն, 29.03.2019 թիվ 331-Ն որոշումներ)

5.1. Սահմանել, որ`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:

(5.1-ին կետը լրաց. 02.06.16 թիվ 579-Ն, 29.03.2019 թիվ 331-Ն որոշումներ)

6. Գրասենյակին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գրասենյակին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(7-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

8. Գրասենյակի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

(8-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել գրասենյակին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմն ու արժեքը.

2) հաստատել գրասենյակի կանոնադրությունը.

3) ապահովել գրասենյակի պետական գրանցումը:

(9-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1419-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գրասենյակ) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ պայմանագրի կնքման միջոցով:

Սույն կետում նշված պայմանագրի ձևը հաստատում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման միևնույն չափանիշներին, որոնք հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար գրասենյակը, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուր ամիս կարող է գանձել միջնորդավճար` խորհրդի կողմից հաստատված չափով: Ընդ որում, պայմանագրով միջնորդավճար նախատեսված լինելու դեպքում միջնորդավճարը գանձվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող բոլոր իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից` միևնույն չափով:

(2-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

3. Գրասենյակը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար վարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնողների գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան):

(3-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

4. Սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցվելու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրասենյակ են ներկայացնում դիմում, որտեղ պարտադիր լրացվում են հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, հարկ վճարողի գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

(4-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

5. Գրասենյակն իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների հիման վրա նրանց հետ պայմանագիրը կնքում է դիմումներն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Դիմումը թերի ներկայացվելու դեպքում այն վերադարձվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը` թերությունները վերացնելու համար:

 

III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

7. Գրանցամատյանում գրանցվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դիմումներում նշված պարտադիր տվյալները:

8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում կարող են իրականացնել գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջոցով:

9. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին գրասենյակի տրամադրած տվյալները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

10. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը գրասենյակին են տրամադրում նախորդ ամսվա ընթացքում հարկ վճարողների հետ կնքված և լուծված պայմանագրերի մասին տեղեկատվություն` խորհրդի կողմից հաստատված ձևաչափով:

 

IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀԱՆԵԼԸ

 

11. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը խորհրդի որոշմամբ հանվում է գրանցամատյանից, եթե`

1) խախտվել են գրասենյակի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները.

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվել է գրանցումից հանելու մասին դիմում:

 

V. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 331-Ն որոշում)

 

(հավելվածը լրաց. 04.05.17 թիվ 452-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1419-Ն
Որոշում