041.1102.091112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 նոյեմբերի 2012 թվականի N 1102-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի նորակառույց շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման և ջեռուցման ծխատարների շինմոնտաժային աշխատանքներում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2-օրյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մասնագիտական եզրակացություն.
2) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ գազի թողարկման և ջեռուցման ապահովման հնարավորությունների վերաբերյալ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. նոյեմբերի 9-ի
N 1102-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ա. Հակոբյան                  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ 
                                    (հանձնաժողովի նախագահ)
 
     Հ. Թադևոսյան                 - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության 
                                    գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)
 
     Ա. Գրիգորյան                 - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության 
                                    տեխնիկական տեսչության պետ 
                                    (համաձայնությամբ)
 
     Ս. Ամիրբեկյան                - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Շիրակի մարզի 
                                    գազաֆիկացման և գազամատակարարման 
                                    մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
 
     Ռ. Խաչունց                   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
                                    աշխատակազմի պետական հրդեհային և 
                                    տեխնիկական անվտանգության տեսչության 
                                    պետի տեղակալ
 
     Գ. Սարդարյան                 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
                                    աշխատակազմի պետական հրդեհային և 
                                    տեխնիկական անվտանգության տեսչության 
                                    բաժնի պետ
 
     Ա. Հովսեփյան                 - ՀՀ քաղաքաշինության նախարարության 
                                    աշխատակազմի քաղաքաշինական պետական 
                                    տեսչության պետի տեղակալ
 
     Մ. Հովհաննիսյան              - ՀՀ քաղաքաշինության նախարարության 
                                    աշխատակազմի քաղաքաշինական պետական 
                                    տեսչության պետի տեղակալ
 
     Ժ. Միքայելյան                - ՀՀ քաղաքաշինության նախարարության 
                                    աշխատակազմի քաղաքաշինական պետական 
                                    տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ
 
     Գ. Մարտիկյան                 - ՀՀ քաղաքաշինության նախարարության 
                                    «Ծրագրերի իրականացման գրասենյակ» 
                                    պետական հիմնարկի ճարտարագետ
 
     Կ. Հովհաննիսյան              - «Երևաննախագիծ»  ինստիտուտի 
                                    ինժեներատեխնիկական բաժնի պետ 
                                    (համաձայնությամբ)