041.1114.141112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2012 թվականի N 1114-Ա
Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանին 2012 թվականի նոյեմբերի 20-23-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)` «Վերջ տալ երեքից ցածր տարեկան երեխաներին հաստատությունում տեղավորելուն. աջակցենք բոլոր դեռահասների ընտանիքներին դաստիարակության հարցում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ