Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐ ...

 

 

040.0257.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվական թիվ 257

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54627 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

ապրիլի 22-ի N 257 որոշման

 

Նախահաշիվ

 

համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և

անցկացման հետ

 

______________________________________________________________________

  NN                     Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                          (դրամ)

______________________________________________________________________

   1.   Աշխատանքի վարձատրության ֆոնդ                            8000

              այդ թվում`

        համայնքային ընտրական հանձնաժողովի                       8000

        նախագահի և քարտուղարի աշխատավարձ

        (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս)

   2.   Տրանսպորտի ծառայության վճարներ                          2500

   3.   Կապի ծառայության վճարներ                                1500

   4.   Գործուղման ծախսեր                                       4500

   5.   Գրասենյակային ծախսեր                                    1500

______________________________________________________________________

               Ընդամենը                                        18000

 

2 համայնքային ընտրական հանձնաժողովների

        ծախսեր (2 x 1800 դրամ)                                 36000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության

        ծախսեր (1209 ընտրող x 3 դրամ)                           3627

______________________________________________________________________

               Ընդամենը                                        39627

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

ապրիլի 22-ի N 257 որոշման

 

Նախահաշիվ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և

անցկացման հետ

 

______________________________________________________________________

  NN                     Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                          (դրամ)

______________________________________________________________________

   1.   Աշխատանքի վարձատրության ֆոնդ                            4000

              այդ թվում`

        տեղամասային ընտրական հանձնաժողովի                       4000

        նախագահի աշխատավարձ

        (0,5 ամիս x 8000 դրամ)

   2.   Տրանսպորտի ծառայության վճարներ                          2500

   3.   Կապի ծառայության վճարներ                                 500

   5.   Գրասենյակային ծախսեր                                     500

______________________________________________________________________

               Ընդամենը                                         7500

 

2 տեղամասային ընտրական հանձնաժողովների

        ծախսեր (2 x 7500 դրամ)                                 15000

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 257
Որոշում