040.1412.131112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1412-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 292 356 789 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին`
1) քննարկել համայնքների ղեկավարների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1412-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
._____________________________________________________________________.
|NN |Համայնքի անվանումը |Գույքի |Ձեռքբերման |Արժեքը` |
|ը/կ| |անվանումը|(կառուցման)|ընդամենը |
| | | |տարեթիվը |(դրամ) |
|___|_____________________________|_________|___________| |
| | |գազատար | | |
| | |(մ) | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Արագածոտնի մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|1. |Արագածոտնի մարզի Քուչակ |4033 |06.08.10 |44,884,017 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|2. |Արագածոտնի մարզի Ոսկեվազ |4272 |27.08.10 |36,752,170 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|3. |Արագածոտնի մարզի Դաշտադեմ |8636 |03.05.10 |99,732,222 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|4. |Արագածոտնի մարզի Ափնա համայնք|4138 |12.06.10 |32,759,235 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|5. |Արագածոտնի մարզի Ցամաքասար |996 |08.10.10 |21,206,946 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Կոտայքի մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|6. |Կոտայքի մարզի Պռոշյան համայնք|3393 |26.04.10 |30,016,013 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|7. |Կոտայքի մարզի Երզնկա համայնք |3600 |07.12.09 |29,760,861 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Շիրակի մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|8. |Շիրակի մարզի Փոքր Մանթաշ |4568 |15.04.11 |49,780,753 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|9. |Շիրակի մարզի Մեծ Մանթաշ |4992 |15.04.11 |46,969,693 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|10.|Շիրակի մարզի Սառնաղբյուր |2809 |07.12.10 |16,360,566 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|11.|Շիրակի մարզի Լեռնակերտ |4100 |14.06.10 |37,754,721 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|12.|Շիրակի մարզի Ողջի համայնք |9330 |06.05.10 |126,070,618 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|13.|Շիրակի մարզի Մեղրաշատ համայնք|7055 |06.05.10 |85,142,779 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|14.|Շիրակի մարզի Արևշատ համայնք |7324 |08.06.10 |62,471,967 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Լոռու մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|15.|Լոռու մարզի Փոքր Այրում |1533 |14.01.11 |5,354,368 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|16.|Լոռու մարզի Մեծ Այրում |4165 |14.01.11 |22,930,419 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|17.|Լոռու մարզի Ախթալա քաղաքի |2119 |08.10.10 |8,747,954 |
| |Սվինեց թաղամաս | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Վայոց ձորի մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|18.|Վայոց ձորի մարզի Արփի համայնք|11434 |19.07.11 |124,836,085 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|19.|Վայոց ձորի մարզի Աղավնաձոր |9793 |19.07.11 |124,083,984 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|20.|Վայոց ձորի մարզի Փոռ համայնք |1145 |05.04.11 |8,460,417 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|21.|Վայոց ձորի մարզի Զառիթափ |15251 |05.04.11 |193,240,454 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Վայոց ձորի մարզի Վայք համայնք|325 |22.01.10 |6,041,763 |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Արարատի մարզ | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
|22.|Արարատի մարզի Քաղցրաշեն |1217 |22.01.10 |16,136,785 |
| |համայնք | | | |
|___|_____________________________|_________|___________|_____________|
| |Ընդամենը | | |1,229,494,790|
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 23.10.13 թիվ 1142-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1412-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
._____________________________________________________________________.
|NN |Համայնքի անվանումը |Գույքի |Ձեռքբեր-|Արժեքը |
|ը/կ| |անվանումը|ման |ընդամենը |
| | |_________|(կառուց-|(դրամ) |
| | |գազատար |ման) | |
| | |(մ) |տարեթիվը| |
|___|________________________________|_________|________|_____________|
| | Արագածոտնի մարզ | | | |
|___|________________________________|_________|________|_____________|
| 1.|Արագածոտնի մարզի Արտենի համայնք | 4443|10.10.07| 41,736,604|
|___|________________________________|_________|________|_____________|
| 2.|Արագածոտնի մարզի Արագածավան | | | |
| |համայնք | 3558|10.10.07| 21,125,395|
|___|________________________________|_________|________|_____________|
| |Ընդամենը | | | 62,861,999|
._____________________________________________________________________.