Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈ ...

 

 

040.0259.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 259

 

i

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը (կցվում է):

(որոշումը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 22-ի N 259 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների` մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների, դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների պետական հաշվառման բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները և այդ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների գործառույթները:

(1-ին կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

2. Մթնոլորտային օդի վրա ներգործությունների պետական հաշվառման հիմնական խնդիրը մթնոլորտային օդի վրա ներգործության աղբյուրներ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների և չափերի որոշումն է:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծումն և վարում, որն անհրաժեշտ է`

մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու,

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ նախագծերի մշակման,

մթնոլորտային օդի աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների կարգավորման,

բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման,

մթնոլորտային օդի վրա ազդող օբյեկտների նախագծման և տեղաբաշխման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի,

մթնոլորտային օդի որակի փոփոխությունների կանխատեսման,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ կարիքների համար:

i

3. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Պետական հաշվառման ենթակա են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակները և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակներն ու չափերը, որոնց համար սահմանված են բնապահպանական, առողջապահական և այլ նորմատիվներ:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

Ցանկում ընդգրկվում են այն կազմակերպությունները, որոնք ունեն մթնոլորտային արտանետումների անշարժ աղբյուրներ, և նրանց նախագծային առավելագույն արտանետումները բավարարում են հետևյալ պայմանը`

 

n

____

                         \      Աi

            ՕՊՕ տարեկան =  \   ------  > 200 մլն խոր. մ/տարի

                          /     ՍԹԿi

                         /____

                           i

որտեղ`

 

ՕՊՕ տարեկան -ը օդի պահանջվող օգտագործումն է` տարեկան կտրվածքով,

Աi-ն i-րդ նյութի տարեկան առավելագույն արտանետումն է` ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հաստատված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի կամ տեխնոլոգիական ռեգլամենտի` մգ/տարի,

ՍԹԿi-ն i-րդ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է` մգ/խոր. մ:

(3-րդ կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն, 15.10.09 թիվ 1156-Ն որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում (բացի մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող վնասակար ֆիզիկական ներգործություններից) իրականացնում է`

ա) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների և ներկայացման կարգի հաստատումը.

զ) մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վարչական վիճակագրական ամփոփ հաշվետվական տվյալների մշակման և շահագրգիռ մարմիններին սահմանված կարգով դրանց տրամադրման ապահովումը:

(4-րդ կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում իրականացնում է`

ա) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մարդկանց առողջության վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտների, այդ ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների վերլուծությունը.

զ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների հաստատումը:

(5-րդ կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինները`

i

ա) իրենց ոլորտի կազմակերպություններին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական, կազմակերպական և այլ օգնություն` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման, ինչպես նաև այդ ներգործությունների որոշման նպատակով լաբորատորիաների ստեղծման և դրանք համապատասխան սարքերով ու միջոցներով կահավորելու գործում.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական սարքավորումներից առաջացող` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման և հաշվարկի մեթոդների մշակումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվային ձևերի լրացման վերաբերյալ հրահանգների ճյուղային հավելվածների, ինչպես նաև նշված ներգործությունների սկզբնական հաշվառման վարման ճյուղային ձևերի ու ճյուղային հրահանգների մշակումը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)` հաստատման:

(7-րդ կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

i

8. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով) կողմից սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում են մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի սկզբնական հաշվառումը.

բ) լրացնում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններն ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով):

(8-րդ կետը փոփ. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

i

9. Վարչական վիճակագրության վարմանն առնչվող` սույն կարգում չնշված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

(9-րդ կետը լրաց. 26.06.03 թիվ 859-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 259
Որոշում