040.0260.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվական թիվ 260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշենի գյուղապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի գյուղապետարանին հատկացնել 2895290 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշենի գյուղապետարանի 1999 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացման եռամսյակային համամասնությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 260 որոշմամբ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշենի
գյուղապետարանի 1999 թվականի պահպանման ծախսերի` ըստ
բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
________________________________________________________________________
Ծախսերի տեսակները Գումարը
(դրամ)
________________________________________________________________________
Ընդամենը` ծախսերը 2895290
այդ թվում
ընթացիկ ծախսերը 2895290
որից`
1. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների 1866000
աշխատավարձ
2. Ընթացիկ տրանսֆերտներ 522480
այդ թվում
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 522480
3. Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 506810
այդ թվում
ա) ապրանքների ձեռքբերում 277800
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 20000
գ) կապի ծառայությունների վճարներ 66000
դ) կոմունալ ծառայությունների վճարներ 143010
այդ թվում
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 142200
ջրմուղ-կոյուղու օգտվելու վարձեր 810