Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵ ...

 

 

040.0261.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 261

 

i

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանա լճից ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրի բացթողումների և լճի ավազանում ջրի չկարգավորված օգտագործման պատճառով լճի մակարդակի կտրուկ անկման, նրա էկոլոգիական վիճակի վատթարացման հանգամանքը և ստեղծված վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները 52 մլն. խոր. մետրով կրճատելու վերաբերյալ առաջարկությանը և 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սահմանել 198 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

i

ա) 1999 թվականի ընթացքում ավարտել Հրազդանի ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի աշխատանքային նախագծերի կազմման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կայանի կառուցման համար` ըստ տարիների, անհրաժեշտ ֆինանսական ներդրումների վերաբերյալ.

բ) մինչև 1999 թվականի մայիսի 15-ը ավարտել Սևան-Հրազդան համակարգի ՀԷԿ-երի կարգավորիչ ջրանբարների բացվածքների և ջրի ելքերի չափաբերումն ու աստիճանավորումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ մինչև ոռոգման շրջանի սկսվելը վերացնել ապօրինի ջրառը Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ կարգավորել Գեղամավանի դիտակետից ներքև տեղադրված` ջրանցքից դեպի գետ ջրհոսքը կարգավորող ջրարգելակիչի (սեգմենտ) աշխատանքային ռեժիմը:

(2-րդ կետը փոփ. 03.10.01 թիվ 934 որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.10.01 թիվ 934 որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ելնելով ձկնապաշտպան կառույցների աշխատանքի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից` Սևանա լճից ջրի բացթողումների ժամային ռեժիմները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

(4-րդ կետը փոփ. 03.10.01 թիվ 934 որոշում)

i

5. Երևանի քաղաքապետին` Երևանյան լճից ջրի օգտագործման ռեժիմը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ և լճից ջրի բացթողումն իրականացնել կոմիտեի հայտերով:

(5-րդ կետը փոփ. 03.10.01 թիվ 934 որոշում)

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` կազմակերպել Սևանա լիճ թափվող գետերից և Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների ստացումը` եռամսյա ժամկետում:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման աշխատանքների մասին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` նշված աշխատանքների ֆինանսավորման մասին որոշումն ընդունելու օրվանից սկսած 3-ամսյա ժամկետում ապահովել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման և կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:

(7-րդ կետը խմբ. 03.10.01 թիվ 934 որոշում)

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 1999-2000 թվականների գիտահետազոտական թեմաների պետական պատվերի ցանկում ընդգրկել թեմաներ`

Սևանա լճի ջրային հաշվեկշռի և ակտիվ ջրատվության ճշգրտման,

Սևանա լճի բնական ներհոսքի և արտահոսքի փոփոխականության ուսումնասիրության ու դրա կանխատեսման մեթոդիկայի մշակման,

Սևանա լճի և դրա մեջ թափվող գետերի էկոլոգիական վիճակի գնահատման ու դրանց ջրերի որակի բարելավման միջոցառումների, էկոլոգիական փոփոխությունների կանխատեսման մեթոդների մշակման,

Սևանա լճի ձկնային համակարգի էկոլոգիակենսաբանական փոփոխությունների օրինաչափությունների բացահայտման հարցերի վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում չափաբերել Գեղամավանի դիտակետը և ներկայացնել առաջարկություն դիտակետի աշխատանքի ավտոմատացման վերաբերյալ.

բ) ապահովել Սևանա լճի ջրի մակարդակի չափման աշխատանքների կատարումը թերակղզու հյուսիսային և հարավային ջրեզրերին, ինչպես նաև Մարտունու և Շորժայի դիտակետերում` միաժամանակ կատարելով ուսումնասիրություններ լճի մակերևույթի վրա.

գ) 1999 թվականի մայիսի 1-ից վերսկսել Սևանա լճի ջրի աղտոտվածության դիտարկման աշխատանքները.

դ) 1999 թվականին կահավորել Սևանա լիճ թափվող գետերի հիդրոլոգիական դիտակետերը և ապահովել դրանց անխափան աշխատանքը.

ե) մեկամսյա ժամկետում ապահովել Հրազդան-Լուսակերտ դիտակետի անխափան աշխատանքը.

զ) մշտական վերահսկողություն սահմանել Սևան-Հրազդան համակարգում ջրի օգտագործման հաշվառման աշխատանքների նկատմամբ:

(9-րդ կետը փոփ. 03.10.01 թիվ 934 որոշում)

i

10. Սևանա լճում հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների պաշարների վերականգնման ու վերարտադրության նպատակով պետական պատվերի տեղադրումը` սկսած 2000 թվականից, իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` լուծել`

ա) Ախպարայի ջրամբարը նստվածքներից մաքրելու համար նախագծով նախատեսված գումարի հատկացման հարցը.

բ) Հրազդանի (Աթարբեկյան) ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի կառուցման աշխատանքային նախագծերի կազմման համար անհրաժեշտ գումարների հատկացման հարցը:

12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել Սևանա լճի ավազանում առկա լողամիջոցների գույքագրում, կատարել դրանց տեխնիկական վիճակի զննում ու գնահատում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

i

13. Սևանա լճի էկոլոգիական և տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

(13-րդ կետը փոփ. 12.08.00 թիվ 472 որոշում)

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 22-ի N 261 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Այվազյան       - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Ե. Ավետիսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Անդրեասյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Կ. Սարգսյան       - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան         - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան      - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Գ. Այվազյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահի տեղակալ

    Վ. Դավիդյանց      - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,

                        ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

    Հ. Հարոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետ

    Գ. Կոջոյան        - ՀՀ հիդրոօդերևութաբանության  վարչության պետ

    Վ. Հակոբյան       - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ռ. Հովհաննիսյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

    Վ. Նարիմանյան     - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային

                        ռեսուրսների պահպանության վարչության պետ

                        (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը փոփ. 02.10.99 թիվ 621, խմբ. 12.08.00 թիվ 472, խմբ. 03.10.01 թիվ 934 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 261
Որոշում