Սեղմել Esc փակելու համար:
Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ Ա. ՅԱԿՈՒԲՈՎԻ` ՕՐԵՆԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ Ա. ՅԱԿՈՒԲՈՎԻ` ՕՐԵՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1133.191112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2012 թվականի N 1133-Ա

 

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ Ա. ՅԱԿՈՒԲՈՎԻ` ՕՐԵՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի մշակույթի փառատոնին մասնակցելու և «Հայաստանի Հանրապետության Արարատի և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական Ա. Յակուբովի` 2012 թվականի նոյեմբերի 7-10-ը Օրենբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Օրենբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2012
N 1133-Ա
Որոշում