Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԲԱ ...

 

 

040.0262.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 262

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման նպատակով Մխչյանի, Արևշատի և Ռանչպարի ջրհան կայաններից լրացուցիչ ջրառի համար պահանջվող հզորություններն ապահովելու և անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տալու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 12 խմբի 03 ենթախմբի «03. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում» տողում նախատեսված գումարը պակասեցնել 100 մլն դրամով, 08 խմբի 03 ենթախմբի «03. Կոյուղու օբյեկտների շինարարություն» տողում նախատեսվածը` 5 մլն դրամով, 01 խմբի 02 ենթախմբի «03. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» (ՀՀ հարկային տեսչություն) տողում նախատեսվածը` 15 մլն դրամով և 01 խմբի 02 ենթախմբի «04. Տարածքային հարկային տեսչությունների պահպանում» տողում նախատեսվածը` 10 մլն դրամով և պակասեցվող 130 մլն դրամ ընդհանուր գումարն ավելացնել 10 խմբի 07 ենթախմբի «Այլ ծրագրեր» («04. Բյուջետային վարկի տրամադրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» ՊՓԲԸ-ին») տողում:

(1-ին կետը փոփ. 04.06.99 թիվ 389 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 262
Որոշում