100.0017.011112
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»        11            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012393
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
10 հոկտեմբերի 2012 թվականի N 17-Ն
 
ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել դոնորի արյունատվությունը հաստատող փաստաթղթի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
 
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 17-Ն հրամանի
 
Ձև
 
Դոնորի արյունատվությունը հաստատող փաստաթուղթ N
 
Բժշկական կազմակերպության անվանումը __________________________________
 
Տրվում է դոնոր _____________________________________________-ին առ այն,
անուն, ազգանուն որ նա հանձնել է արյուն/արյան բաղադրամաս (ընդգծել) «____»____________20 թ.
 
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ մասի և 207 հոդվածի համաձայն, արյուն կամ արյան բաղադրամասեր հանձնելու օրը դոնորը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` միջին աշխատավարձի պահպանմամբ:
 
Արյան ծառայության ստորաբաժանման ղեկավար _________________________
ստորագրություն
 
Տրամադրման ամսաթիվ «____»_____________20 թ.