Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Ե ...

 

 

040.1438.211112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1438-Ա

 

ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 2010 թվականի օգոստոսի 13-ի N ԱՇՁԲ-10/34 պայմանագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրով թունելի առանձին հատվածներում` մինչև 183000.0 հազ. դրամի չափով աշխատանքներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի` 2013 թվականի առաջին եռամսյակում դրանց ֆինանսավորումն իրականացնելու պայմանով` աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրով նախատեսվող գումարների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի գումարը 30000.0 հազ. դրամի չափով նվազեցնելու գործընթացը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2012
N 1438-Ա
Որոշում