Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1154.261112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2012 թվականի N 1154-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի «Արին Բերդ» պանթեոնում գտնվող Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի «Քաղաքային պանթեոն» կենտրոնական գերեզմանատուն տեղափոխման և վերահուղարկավորման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) վերահուղարկավորումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի նոյեմբերի 26-ի

N 1154-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Կ. Այվազյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                         և մշակույթի հուշարձանների պահպանության

                         գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ

                         (հանձնաժողովի նախագահ)

        

    Կ. Բաղդասարյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         տնտեսական վարչության ՆԱՀ-ի բաժնի պետ,

                         ոստիկանության գնդապետ

          

    Է. Թորոսյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և  

                         տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

            

    Ս. Սևոյան          - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության

                         շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի

                         գլխավոր մասնագետ

               

    Կ. Վարդանյան       - «Եղիշե Չարենցի անվան գրականության և  արվեստի

                         թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                

    Գ. Մանուկյան       - Ա. Արաքսմանյանի հարազատ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2012
N 1154-Ա
Որոշում