Սեղմել Esc փակելու համար:
Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.1160.271112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2012 թվականի N 1160-Ա

 

Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`

1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.

2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի նոյեմբերի 27-ի

N 1160-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

                                                              

    Պ. Սաֆարյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

                                                               

    Հ. Դարբինյան       - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

                                                                

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

                                                                 

    Ա. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

                                                                  

    Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

                                                                   

    Ս. Աֆյան           - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                         տեղակալ

                                                                    

Նաթան արքեպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի

    Հովհաննիսյան         նախագահ (համաձայնությամբ)

                                                                     

    Ա. Ամիրյան         - «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

                             

    Գ. Մանասյան        - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                               

    Ռ. Սիրունյան       - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ»

                         ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

                                

    Շ. Շահինյան        - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                         ռեկտոր (համաձայնությամբ)

                                  

    Դ. Ղազարյան        - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական

                          կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                                    

    Ռ. Մաթևոսյան       - երգիչ (համաձայնությամբ)

                                      

    Մ. Սահակյան        - Ֆ. Մարտիրոսյանի քրոջ որդին (համաձայնությամբ)

                                        

    Ա. Մարտիրոսյան     - Ֆ. Մարտիրոսյանի եղբոր որդին (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.11.2012
N 1160-Ա
Որոշում