Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0276.220499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի Խորհրդի 50-ամյակը նշելու կապակցությամբ որոշում եմ.

1. Ստեղծել Եվրոպայի Խորհրդի 50-ամյակի կապակցությամբ աշխատանքները համակարգող Հայաստանի Հանրապետության ազգային կոմիտե և հաստատել կազմը (կցվում է):

2. Ազգային կոմիտեին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Եվրոպայի Խորհրդի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք միջոցառումների ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հնգօրյա ժամկետում լուծել համապատասխան միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրները:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

22 ապրիլի 1999 թ.

ՆԿ-276

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

1999 թվականի ապրիլի 22-ի

ՆԿ-276 կարգադրությամբ

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

ԿԱԶՄԸ

 

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ           Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                              նախարար (ազգային կոմիտեի ղեկավար)

 

    Յուրի ԲԱԽՇՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  

                              նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ            Հայաստանի Հանրապետության կրթության և  

                              գիտության նախարար

 

    Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ            Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                              երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

 

    Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ         Երևանի  քաղաքապետ

 

    Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ         Եվրոպայի Խորհրդում Հայաստանի

                              Հանրապետության խորհրդարանական

                              պատվիրակության ղեկավար, Հայաստանի

                              Հանրապետության արտաքին գործերի նախարարի

                              տեղակալ      

 

    Ֆրունզե ԽԱՌԱՏՅԱՆ          Եվրոպայի Խորհրդում Հայաստանի

                              Հանրապետության խորհրդարանական

                              պատվիրակության անդամ (համաձայնությամբ)

 

    Գայանե ՄԱՐՈՒԽԱՆՅԱՆ        Եվրոպայի Խորհրդում Հայաստանի

                              Հանրապետության խորհրդարանական

                              պատվիրակության անդամ (համաձայնությամբ)

 

    Տիգրան ՆԱՂԴԱԼՅԱՆ          Հայաստանի ազգային հեռուստատեսության  

                              գործադիր տնօրեն

 

    Արա ՊԱՊՅԱՆ                Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                              նախարարության խոսնակ, հասարակայնության հետ

                              հարաբերությունների վարչության պետ

 

    Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  

                              նախարարության Եվրոպայի վարչության պետ

 

    Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ           Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                              նախարարության Եվրոպայի վարչության երրորդ

                              քարտուղար

 

    Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

    Սուրեն ՍԻՄՈՆՅԱՆ           «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.04.1999
N ՆԿ-276
Կարգադրություն