041.0218.140499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 1999 թվականի թիվ 218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար 1999 թվականի 16-22-ը Մեծ Բրիտանիա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Լ. Արևշատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
2. Է. Սանդոյանի, Մ. Ձավարյանի, Կ. Գալուստյանի, Է. Մուրադյանի, Լ. Արևշատյանի, և Գ. Եղիազարյան Մեծ Բրիտանիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Տ. Սարգսյանի Մեծ Բրիտանիա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ՄԵծ Բրիտանիա մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մեծ Բրիտանիա գործուղման մասին» N 167 որոշումը: