ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
8. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի
N 39 արձանագրային որոշման
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները:
Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
II. Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները
Ծրագրի նպատակն է`
1. սոցիալական պաշտպանության ոլորում` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը,
2. առողջապահության ոլորտում` երեխաների բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
3. կրթության ոլորտում` կրթության համակարգի պահպանումը և շարունակական զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության հնարավորության ապահովումը, սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարումը,
4. մշակույթի ոլորտում` գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումը,
5. անչափահասների արդարադատության ոլորտում` իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:
Ծրագրի խնդիրն է
սոցիալական պաշտպանության ոլորտում` առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը, Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի այլընտրանքային համակարգի ընդլայնումը և հզորացումը,
առողջապահության ոլորտում` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ապահովումը, հիվանդանոցային բուժօգնության ապահովումը, վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը,
կրթության ոլորտում` ուսուցման մատչելիության ապահովումը արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում` մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովումը, նախադպրոցական կրթության ծառայությունների որակի ու մատչելիության ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչների և կիրառվող գործիքների կատարելագործումը, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը,
մշակույթի ոլորտում` գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը, գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը, ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում` մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,
անչափահասների արդարադատության ոլորտում` ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը:
Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում
Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների իրականացված քաղաքականության հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավումն է:
Ծրագրի նպատակն է`
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը, հաստատություններում տեղավորման ռիսկի ենթակա երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ:
Մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրումը:
Ռիսկի խմբի երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը:
Մանկատանը խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
Այլընտրանքային ծառայությունների ընդլայնման միջոցով երեխաների հոսքի նվազեցումը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ:
Ծրագրի խնդիրն է`
պետական միջամտությամբ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,
նախարարության համակարգի մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելումը, խնամվողների թվի կրճատումը,
սպասարկման այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը և հզորացումը,
երեխաների խնամք և պաշտպանությունն իրականացնող հաստատություններում սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարելավումը,
երեխաների խնամքի և սպասարկման ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության խթանումը,
երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը,
մանկատների շրջանավարտներին աջակցությունը,
կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգի շահագործման շարունակականության ապահովումը:
III. Ներկա իրավիճակը
Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներից է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների պետական հոգածության ապահովումը: 2012 թ. շարունակվում է «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 7 մանկատանը պլանավորված է իրականացնել 790 երեխայի խնամքը և դաստիարակությունը: Այս հաստատություններում բեռնաթափման գործընթացի արդյունքում տարեցտարի նվազում է խնամվող երեխաների թիվը` նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 70-ով: 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 5 ընդհանուր տիպի մանկատներում նախատեսված 385-ի նկատմամբ գրանցվածների թվաքանակը կազմել է 357 երեխա, իսկ 2 մասնագիտացված մանկատներում` նախատեսված 405-ի նկատմամբ գրանցվածների թվաքանակը կազմել է 415 երեխա:
Հանրապետությունում առկա է առողջական խնդիրներ ունեցող երեխաների թվի ավելացման միտում, որը փաստում է հիվանդության պատճառով ծնողների կողմից հրաժարված երեխաներին մասնագիտացված մանկատուն հանձնելու մասին տրվող եզրակացությունների թիվը, ինչի պատճառով մշտապես առաջանում է հաստատություններ երեխաների տեղավորման դժվարություններ: Համակարգի 2 մասնագիտացված մանկատանը նախատեսված թվից ավելի երեխաներ տեղավորելու անհնարինության պատճառով ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ուղեգրվել են ընդհանուր տիպի` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Խնդրի կարգավորման նպատակով 2012 թվականի հունիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 210-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 716-Ն որոշումը, համաձայն որի մանկատունը 2013 թ. կիրականացնի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումը:
Մանկատների բեռնաթափման գործընթացի արդյունքում 2013 թ. հունվարի 1-ից «Երևանի «Զատիկ» մանկատուն» ՊՈԱԿ-ը կդադարի գործել որպես մանկատուն: Հաստատությունը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ժամանակավոր և ցերեկային խնամք: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 13-ի նիստում ընդունվել է թիվ 14.7/ (91675)-11 արձանագրային որոշումը, ըստ որի առաջիկա երկու տարվա ընթացքում «Երևանի «Զատիկ» մանկատուն» ՊՈԱԿ-ը կդադարի գործել որպես մանկատուն: Արձանագրային որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 11.12.2011 թ. թիվ 98-Ա/1 հրամանով փոփոխություններ են կատարվել «Երևանի «Զատիկ» մանկատուն» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ: Համաձայն փոփոխված կանոնադրության` մինչև 2014 թվականը մանկատունը պետք է իրականացնի 14-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխայի շուրջօրյա խնամքի ապահովումը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անօթևան 3-18 տարեկան երեխայի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամքի ապահովումը և Երևան քաղաքի 6-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի տարվա ընթացքում ցերեկային խնամքի ապահովումը: 2012 թ. պետական բյուջեով նախատեսվել է հաստատությունում շուրջօրյա խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած 6-18 տարեկան 23 երեխայի, ցերեկային խնամք տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխայի, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 3-18 տարեկան 20 երեխայի տրամադրել մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:
2012 թ. օգոստոսի 1-ի դրությամբ մանկատանը շուրջօրյա խնամք է ստանում 22 երեխա: Մինչև տարեվերջ 11 երեխա դուրս կգա հաստատությունից չափահաս դառնալու կապակցությամբ, իսկ 11 երեխա կտեղափոխվի այլ հաստատություն (Գավառի մանկատուն, Վանաձորի մանկատուն, «ՍՕՍ» մանկական գյուղեր):
2012 թ. շարունակվում է նաև «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրի իրականացումը, որի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում պլանավորված է իրականացնել սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան 800 երեխայի խնամքը և դաստիարակությունը:
Նախարարության համակարգի մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելման, խնամվողների թվի կրճատման նպատակով իրականացվում են «Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ», «Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ/բեռնաթափում», «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» և «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» ծրագրերը:
2012 թ. շարունակվում են վերոհիշյալ ծրագրերը, որոնց շրջանակներում համապատասխանաբար պլանավորված է մատուցել հետևյալ ծառայությունները.
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 2 կենտրոնում 200 երեխայի տրամադրվում են համապատասխան ծառայություններ,
բեռնաթափման ծրագրի շրջանակներում ընտանիք կվերադառնա 30 երեխա, կկանխարգելվի 20 երեխայի մուտքը հաստատություններ,
Տավուշի մարզում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 4 ցերեկային կենտրոնում` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և նրանց հարակից գյուղերի` հաշմանդամություն կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող շուրջ 250 երեխայի մատուցվող ծառայությունների համար տրամադրվում է աշխատավարձ,
խնամատար ընտանիքներում իրականացվում է 25 երեխայի խնամքը:
2012 թ. օգոստոսի 1-ի դրությամբ «Զատիկ» մանկատանը ցերեկային խնամք է տրամադրվում 50 երեխայի: Կարևորելով այն հանգամանքը, որ կանխարգելման միջոցով պահպանվում է երեխա-ընտանիք-հասարակություն կապը, և մանկատներում չի ավելանում խնամվող երեխաների թիվը, 2013 թ. նախատեսվում է մանկատանը ցերեկային խնամք ստացող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխայի փոխարեն ցերեկային խնամք տրամադրել 100 երեխայի:
Մանկատան շրջանավարտների աջակցության և հասարակությանը նրանց ինտեգրման նպատակով 2003 թ.-ից իրականացվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Նախարարության և «Հայ Օգնության Միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սոցիալական գործընկերության շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն 2012 թ. նախատեսվում է 40 շահառուի ցուցաբերել բազմակողմանի աջակցություն` կրթական, առողջապահական, իրավական, սոցիալ-հոգեբանական:
2004 թվականից նախարարության համակարգի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում գործում է «Մանուկ» տեղեկատվական համակարգի շտեմարանը, որում մուտքագրվում է տեղեկատվություն` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող` մանկատներում, ընտանիքներում, բուժհիմնարկներում, որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից սկզբնական հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող անձանց մասին: 2012 թ. ևս նախատեսվում է ապահովել ընտանիքներում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության մանկատներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների և որդեգրված երեխաների տվյալների մուտքագրումը:
Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորված են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:
Առողջապահության ոլորտում Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները
Ծրագրի նպատակն է`
երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2012 թ. համար բյուջեով նախատեսված ծրագրերի ներդրման ապահովումը:
Ծրագրի խնդիրն է`
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա) Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`
տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը.
ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով:
բ) Երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:
գ) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ըստ անհրաժեշտության, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:
դ) Բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո:
ե) Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների:
զ) 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության հետազոտումը, ըստ անհրաժեշտության` բուժօգնության կազմակերպումը:
է) 14-15 տարեկան արական սեռի անձանց նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով:
ը) Դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից:
թ) Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցումը համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականացումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը
սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,
նորածնային սկրինինգների իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ)
երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը:
3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի, տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանին հաջողվել է վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատել մանկական մահացության ցուցանիշը:
Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, 2005 թվականից Հայաստանը ճանաչված է որպես ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին կհաջողվի շարունակաբար իջեցնել երեխաների մահացությունը և հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին (ՄՄՑ իջեցում 2/3-ով), եթե այդ ոլորտում հետագայում ապահովվեն շարունակական զարգացումների նույն միտումները: Սակայն միտումների հետագա զարգացումների գնահատականը փաստում է, որ իրավիճակը մանկական մահացության անկման առումով վատացել է: Մինչև 2015 թվականը հարկ կլինի այն նվազեցնել ևս 43%-ով, ինչը ենթադրում է, որ 2015 թվականի համար սահմանված նպատակը դժվար հասանելի է և այն հնարավոր է միայն առկա ռեսուրսների համախմբման և այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների իրականացման պայմաններում:
Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների և զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:
2011 թ.-ին հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց և 2012 թ. շարունակվում է իրականացվել երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը, որի ներդրման երաշխիք հանդիսացավ երեխայի հիվանդանոցային բուժօգնության ծրագրի ֆինանսավորմանն ուղղվող բյուջետային միջոցների կրկնակի ավելացումը: Արդյունքում, հիվանդանոցային ծառայությունների իրականին մոտ արժեքի փոխհատուցման և բուժաշխատողների աշխատավարձի շուրջ 2 անգամ բարձրացման միջոցով հնարավորություն ստեղծվեց բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումների գործելակերպը, իսկ վերջնական արդյունքում ակնկալել մանկական հիվանդանոցային մահաբերության կրճատում:
Ծրագրի ներդրման արդյունավետության այլընտրանքային գնահատման արդյունքները վկայում են ոչ պաշտոնական վճարների ավելի քան 4-5 անգամ կրճատման մասին: Հարցմանը մասնակից և հավաստագրերից օգտված մայրերի 79% Երևանում և 91% մարզերում նշել են, որ գոհ են մատուցված ծառայություններից, քանի որ ստացել են անվճար բուժօգնություն:
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերին և Երևանի քաղաքապետարանին բաշխվել է 25 500 երեխայի առողջության անձնագիր, 350 000 երեխայի առողջության պետական հավաստագիր և 5000 պաստառ: 2011 հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը 37062 երեխա ստացել են անվճար հիվանդանոցային բուժօգնություն: Երեխայի հավաստագրի ծրագրի ներդրման արդյունքում բարձրացել է երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակն ու մատչելիությունը, ինչի ապացույցն է հիվանդանոցային դիմելիության զգալի աճը և հոսպիտալացման դեպքերի ավելացումը շուրջ 18%-ով:
Արագ արձագանքման արտագնա ծառայության միջոցով 2011 թ-ի ընթացքում անհետաձգելի բուժօգնություն է տրամադրվել մարզերի բուժհաստատություններին, կատարելով 285 կանչի սպասարկում (այդ թվում նորածնային), ինչը որոշակիորեն նպաստել է մանկական մահացության դեպքերի կրճատմանը:
Հանրապետության մարզերում ընդլայնվել են Երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական ծառայությունները, 2011 թ. ընթացքում բացվել է ևս 2 մարզային կենտրոն` Արարատում և Գավառում:
Շարունակում են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը, ընդ որում 2011 թ. բնածին հիպոթիրեոզի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 35042 հետազոտություն, հայտնաբերվել է բնական հիպոթիրեոզով հիվանդ 7 երեխա, որոնք գտնվում են էնդոկրինոլոգի հսկողության տակ և ստանում համապատասխան բուժում:
Ֆենիլկետոնուրիայի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 20952 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է ֆենիլկետոնուրիայով հիվանդ 3 երեխա, բոլորին նշանակվել է համապատասխան բուժում և հատկացվել բուժական սնունդ:
Լսողության սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 16392 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 13 երեխա, բոլորն ապահովվել են լսողական սարքերով, 10 երեխայի կատարվել է ականջի խխունջի պատվաստման վիրահատություն: Անհասության ռետինոպաթիայի ծրագրի շրջանակներում կատարվել է 427 նորածնի հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով 20 նորածին ենթարկվել են լազերային միջամտության:
2012 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ առողջարանային վերականգնողական բուժում «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական» առողջարանային-վերականգնողական կենտրոնում:
Շարունակաբար իրականացվում է «Իմունականխարգելման ազգային ծրագիրը», նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում նոր պատվաստանյութի ներդրման ուղղությամբ:
Մայրական մահացության իրավիճակը
Զգալի աշխատանք է կատարվել ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ:
Վերջինիս միջին եռամյա ցուցանիշների համեմատությունը վկայում է, որ Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում մայրական մահացության մակարդակը շարունակաբար իջել է: Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշն ավելի ցածր է ԱՊՀ և տարածաշրջանի երկրների միջին մակարդակից, սակայն 4 անգամ բարձր է եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակից: Կատարվել են աշխատանքներ` ծննդօգնության բուժհաստատությունների ըստ մակարդակների դասակարգման, ուղեգրման համակարգի բարելավման, բարձր ռիսկի խմբի հղիների նախածննդյան խնամքի և ծննդօգնության ծառայությունների որակի, մատչելիության ապահովման ուղղությամբ, ինչը միտված է նվազեցնել մայրական մահացության դեպքերը:
2011 թ. ընթացքում արձանագրվել է մայրական մահացության 4 դեպք: 2006-2008 թթ. մայրական մահվան միջին եռամյա ցուցանիշը կազմել է 28,2/100 000 կենդանածնության հաշվով, իսկ 2009-2011 թթ. համանուն ցուցանիշը կազմել է 15,7, այսինքն կրճատվել է մոտ 1,7 անգամ:
Համաձայն ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ.կատարած հետազոտության նախնական զեկույցի տվյալների նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների ցուցանիշը աճել է 6%-ով և դարձել է 99%, իսկ ստացիոնար ծննդաբերությունների ցուցանիշը դարձել է 99.4%:
2011 թ. ընթացքում և 2012 թվականի անցած ամիսների ընթացքում շարունակաբար մշտադիտարկման է ենթարկվել «Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի» իրականացման աշխատանքները, որոնք ուղղված են կանանց համար առավել մատչելի և իրապես անվճար ծննդօգնության ծառայությունների մատուցմանը:
Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթությունը
ՀՀ-ում կրթությունը հանդիսանում է պետական քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է` ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն` հասարակության և հանրապետության տնտեսության արդի կարիքներին ու պահանջներին համապատասխան:
Կրթության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ընդունվել է «Կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը: կրթության բովանդակային բարեփոխումը և որակի վերահսկումը:
Տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները
Ծրագրի նպատակն է`
բարելավել նախադպրոցական կրթության ծառայությունների որակն ու մատչելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը,
ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում,
նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Ծրագրի խնդիրն է`
մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն` հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար,
ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին,
ստեղծել նպաստավոր պայմաններ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման համար,
բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչները և գործիքակազմը,
ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը:
Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր իրականացվող բարեփոխումների արդյունքում անցում է կատարվում 12-ամյա միջնակարգ կրթակարգին:
Ավարտին է հասցվել 12-ամյա կրթակարգի բովանդակային ապահովման գործընթացը: Հաստատվել է հանրակրթության նոր չափորոշիչը, մշակվել են նոր առարկայական չափորոշիչներ ու ուսումնական ծրագրեր, վերանայվել է ուսումնական պլանը, սկսվել է «Շախմատ» առարկայի դասավանդումը տարրական դպրոցում: Նոր ծրագրերի հիման վրա հրատարակվել են հիմնական և ավագ դպրոցների բոլոր առարկաների (այդ թվում` ըստ հոսքերի) նոր չափորոշիչները և ծրագրերը: Մշակվել ու տպագրվել են մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների համար:
Ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ամբողջական ցանցը: 2008-2010 թվականներին առանձին գործող ավագ դպրոցների ցանցում ընդգրկվել են 91 դպրոցներ, 2011 թվականին ամբողջացվել է ցանցը` ներառելով ևս 16 դպրոցներ: Այժմ ավագ դպրոցների ցանցում ընդգրկված է, ընդամենը` 106 դպրոց, որոնք գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ: Ավագ դպրոցներն ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով:
Շարունակվել են աշխատանքները սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Այն կարևոր քայլ է` միասնական ձևով գնահատելու և լիարժեքորեն բացահայտելու սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: 2009 թվականից բոլոր առարկաների գծով անցկացվում են ավարտական և բուհի ընդունելության միասնական քննություններ: Հրատարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները: Այս տարի դիմորդը նախապես տեղեկացված էր նշված առարկաների քննության ժամանակ իր առջև դրվող թեստի առաջադրանքներին: Նույն սկզբունքով նախատեսվում է մշակել նաև «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Օտար լեզու», «Հայոց պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների շտեմարանները:
Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները: Բարելավվել է մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը բնութագրող ցուցանիշը, որը ներկայումս կազմում է 26.4, գրանցվել է ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում օգտագործողների դինամիկ աճ: 2010 թվականին ավագ դպրոցում այդ ցուցանիշը կազմել է 20, որը համադրելի է եվրոպական երկրների ցուցանիշներին:
Համակարգչային սարքավորումներով համալրմանը զուգընթաց իրականացվել են աշխատանքներ էլեկտրոնային բովանդակության (ռեսուրսներ, համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն) ստեղծման ուղղությամբ:
Ընդլայնվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), 2011 թվականին ընդհանուր ցանցում ընդգրկված դպրոցների թիվը կազմել է 944, իսկ 2012 թվականի սեպտեմբերից ցանցում կընդգրկվի ևս 452 դպրոց կամ` 2012 թվականին արդեն նշված ցանցում ընդգրկված կլինի 1396 դպրոց: Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար 12-օրյա համակարգչային դասընթացներ է իրականացնում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը:
Շարունակվել են տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալական անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման աշխատանքները:
Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից սկսել է «Դպրոցական սնունդ» եռամյա ծրագիրը: Ծրագրով նպատակադրված է` աջակցել ՀՀ 6 մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններին` ուսումնական տարվա ընթացքում տարրական դպրոցում սովորող շուրջ 50.0 հազար երեխաների համար կազմակերպելու մեկանգամյա սնունդ: 2012 թվականին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի 50%-ը հոգալու է ՀՀ կառավարությունը, իսկ 2013 թվականից ծրագիրը ՀՀ կառավարությանն է փոխանցվելու ամբողջությամբ` այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարելով համապատասխան հատկացումներ:
Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր հանրակրթական դպրոցներում ներգրավելու գործում: Ներկայում ներառական կրթություն իրականացվում է հանրապետության 79 հանրակրթական դպրոցներում: Միաժամանակ ներառական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:
Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը: Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի, որին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 7 տոկոսի չափով ընդգրկվածության մակարդակի աճ:
Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում մինչ 2011 թվականը ՀՀ պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև` միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:
Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագիր իրականացնելու համար: Այս ծրագրի շրջանակներում Լոռու, Շիրակի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 83 համայնքներում ներդրվել են նման ծառայություններ, որոնցում ընդգրկվել են շուրջ 2.0 հազար երեխա: «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում կշարունակվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայությունների ներդրման միկրոծրագրերը` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ, մասնավորապես` 2013 թվականին կիրականացվի 70, 2014 թվականին` 50 միկրոծրագիր: Նախադպրոցական ծրագրերի (բացառությամբ Երևանում իրականացվելիք ծրագրերի) շարունակականության ապահովման համար հետագա տարիներին ընթացիկ ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից:
Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռնմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:
Նշված բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն նաև 2013 թվականին:
ՀՀ-ում մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է դիտարկվում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի» իրականացումը, որը պայմանավորված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և երեխայի հարցերով հատուկ նստաշրջանի «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» փաստաթղթի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:
Ազգային ծրագիրն այն մեխանիզմն է, որի միջոցով ի կատարեն ածվում երեխաների հանդեպ ստանձնած պարտավորությունները: Դրա միջոցով կատարվում է խնդիրների սահմանում և երեխաների վերաբերյալ ծրագրերի մշակում, որոնք պետք է իրականացվեն պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ համակարգերի միջոցով: Ընդունելով «Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը»` Հայաստանի Հանրապետությունը ընդունում է երեխաների հետ կապված հարցերի առաջնայնությունը: Ազգային ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ պարունակում է երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաև մշակույթի:
Ազգային ծրագրում առաջադրված խնդիրները համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» հետ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հունվարի 12-ի N 77-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի» N 1 հավելվածի 90-րդ կետի` ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվում է «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2012-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն կառավարության հաստատմանը կներկայացվի 2012 թ. առաջին կիսամյակում:
Ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը
ՀՀ մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Գեղարվեստական կրթության հայեցակարգը»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 18-ի N 47 արձանագրային որոշմամբ: Հայեցակարգը արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու հետևյալ իրավունքներն ու ազատությունները.
ա) մշակութային կյանքին մասնակցելու, մշակութային գործունեություն իրականացնելու.
բ) մշակութային արժեքներին հաղորդակցվելու.
գ) ստեղծագործական գործունեություն իրականացնելու.
դ) գեղարվեստական կրթություն ստանալու և այդ կրթության ձևերն ու միջոցները ընտրելու:
Երեխաների հանգիստը, ժամանցը և մշակութային կյանքը կազմակերպելու ուղղությամբ իրականացվել են.
ա) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետով նախատեսված է «Երեխաների համար ուսուցման մատչելի պայմանների ստեղծում (նպատակային պետպատվերի տեղադրում` առաջնայնությունը տալով ազգային նվագարաններին)» միջոցառումը, որի իրականացման համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հաստատվել է ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ): 2007 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում ստացել են ՀՀ 134 դպրոցների 1993 սովորողներ: Ծրագրի իրականացման ընթացքում մի շարք դպրոցներում վերաբացվեցին ազգային նվագարանների բաժինները: Ազգային նվագարանների ուսման վարձավճարների փոխհատուցումը ոչ միայն հնարավորություն տվեց ապահովել ուսուցման մատչելիությունը, այլև դպրոցները կարողացան լուծել մի շարք հիմնախնդիրներ` նոր գործիքների, ուսումնական գրականության ձեռքբերում, ուսուցիչների վարձատրության հավելավճարներ և այլն: Ծրագրի իրականացումը բխում է նաև «Կայուն զարգացման ծրագրի» մշակութային հայեցակետի դրույթներից` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսման մատչելիության ապահովման իրականացում: 2008 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում են ստացել 139 դպրոցների 2062 սովորողներ:
2009-2011 թթ. ուսման վարձավճարի փոխհատուցում է տրամադրվել ոչ միայն ազգային, այլև լարային և փողային նվագարանների բաժիններում սովորողներին: 2009-2010 թթ. ծրագրում ընդգրկվել են 141 դպրոցների 2443 սովորողներ, որից` 2082 ազգային, 100 լարային և 261 փողային նվագարանների բաժիններում սովորողներ: 2011 թ. ծրագրում ընդգրկված են 144 դպրոցների 2443 սովորողներ, որից` 2004 ազգային, 164 լարային և 275 փողային նվագարանների բաժիններում սովորողներ, ավելացել է վարձավճարի փոխհատուցման չափը:
բ) ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ, որտեղ ներառվել է Երևան քաղաքի և ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մոտ 560 շնորհալի երեխաներ: Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանն է ուղղված միջազգային մրցույթներին և փառատոների տեղեկատվական բանկերում ընդգրկված երեխաների մասնակցության աջակցության ցուցաբերումը, մասնավորապես` 2008-2011 թթ. վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են 246-ից ավելի շնորհալի երեխաներ և պատանիներ:
գ) Մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոնները (հանրապետական մեթոդական կենտրոնի մասնաճյուղերը), որոնք տեղակայված են այդ նպատակով ընտրված հենակետային դպրոցներում (ամեն մարզում` մեկական երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց, ընդհանուր` 33 դպրոց): Հենակետային դպրոցներում տվյալ մարզի բոլոր դպրոցների համար կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրում, խորհրդատվություն, առաջավոր փորձի փոխանակում, վարպետության և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: 2010-2011 թթ. կշարունակվի պետական պատվերի շրջանակներում հրատարակված նոր ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի անվճար բաշխումը մարզերում գործող դպրոցներին:
դ) «Գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների և մամուլի զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում» ուղղությամբ գրահրատարակչության բնագավառում իրականացվում է «Գրականության գծով պետական պատվեր» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է «Մանկական, մանկապատանեկան գրականության հրատարակում» ենթածրագիրը: 2006 թ. վերոնշյալ ծրագրի շրջանակներում հրատարակվել է 32 անուն գիրք, 2007 թ`. 38, 2008 թ`. 28, 2009 թ`. 32, 2010 թ`. 35: 2008 թ. գումարներ են հատկացվել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման, ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար: 2008 թ. հրատարակվել է 20, 2009 թ.` 21, 2010 թ.` 35, 2011 թ`. 31, 2012 թ.` կհրատարակվի 26 անուն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական գրականություն: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվում է հանրապետության բոլոր համայնքների երաժշտական և արվեստի դպրոցներին:
2010 թ. մշակվել, իսկ 2011 թ. հաստատվել են հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար միասնական օրինակելի ուսումնական պլաններ:
Հանգստի և ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերի իրականացում
Երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ կազմակերպելու համար իրականացվել են.
ա) Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունները զարգացնելու և ամառային հանգիստը բովանդակալից անցկացնելու նպատակով 2007-2010 թթ. Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպվել է «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, որտեղ հանգստացել և վարպետության կատարելագործման դասեր են ստացել ՀՀ 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի 55-70 շնորհալի երեխաներ:
բ) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը: Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2008 թվականից:
գ) «ՀՀ մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում» ծրագիրը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագրի իրականացմանը:
դ) «Միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար» ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից 2007 թ. հիմնվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիան»: 2007-2011 թթ. Դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել է շուրջ 156 համերգներ և տարաբնույթ այլ միջոցառումներ, որոնք ոչ միայն նպաստում են երեխաների հանգիստը բազմաբովանդակ անցկացնելուն, այլև ունեն ուսուցողական և աշխարհայացքի ընդլայնման բնույթ:
Ծրագիրը նպատակաուղղված է.
ա. երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը.
բ. դասական երաժշտության, ժողովրդական արվեստի, գեղանկարչության, թատրոնի հետ հաղորդակցմանը:
Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում
ա) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ, որի նախնական ընտրական փուլին մասնակցում են բոլոր մարզերի մանկական երգչախմբերը (երաժշտական և հանրակրթական դպրոցների): Մարզերում լավագույնը ճանաչված երգչախմբերը մասնակցում են մայրաքաղաքում կազմակերպվող մրցույթի եզրափակիչ փուլին:
բ) «Լուսանկարչական արվեստի հանրապետական մրցույթ», որին մասնակցում են պատանի լուսանկարիչներ Երևանից և ՀՀ մարզերից:
գ) «Պատանի մոդելավորողների, ձևավորողների, կոնստրուկտորների, ճարտարապետների հանրապետական մրցույթ-ցուցահանդես», որն առաջին անգամ իրականացվեց 2008 թ.` բոլոր մարզերի մոդելավորողների մասնակցությամբ: Մրցույթ ցուցահանդեսի անցկացման նպատակն է` նպաստել պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և նրանց աշխատանքների ներկայացմանը հանրությանը:
դ) Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով մի շարք մշակութային միջոցառումներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվում են ՀՀ մարզերում: Մասնավորապես` «Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը» 2005 թ. առաջին անգամ կազմակերպվեց Երևանում, 2006 թ.` Գեղարքունիքի, 2007 թ.` Տավուշի, 2008 թ.` Լոռու մարզերում: Փառատոնին մասնակցում են տիկնիկային թատերախմբեր ոչ միայն Երևանից և ՀՀ մարզերից, այլև Ջավախքից և Արցախից: Ամեն տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացնում մոտ 20 թատերախմբեր:
ե) Վերոհիշյալ նպատակներին էր ուղղված նաև 2008 թ. անցկացվող «ՀՀ ազգային փոքրամասնությունների երաժշտական 7-րդ փառատոնի» կազմակերպումը, որտեղ ներկայացվում են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը: Փառատոնին մասնակցում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ (այդ թվում նաև` մանկական համույթներ): Փառատոնի իրականացումը շարունակական է:
Պետական աջակցություն սոցիալապես անապահով և հաշմանդամ երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կենտրոնի կողմից երեխաներին անվճար տրամադրվում են նյութեր, գործիքներ, իսկ դասընթացի ավարտից հետո` վկայականներ: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի (գործում է 2007 թ.) գործունեության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում և դրանցից դուրս իրավախախտում կատարած անչափահասների համար կազմակերպվում են արվեստի և արհեստների մասնագիտական ուսուցում: Նշված երեխաներին անվճար տրամադրվում են նյութեր, գործիքներ, իսկ դասընթացի ավարտից հետո` վկայականներ: Կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ:
Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը: Փառատոնը ավանդաբար անցկացվում է 2001 թվականից: 2001-2010 թթ. եզրափակիչ փուլերին մասնակցել է շուրջ 191 թատերախումբ և խաղացվել է ավելի քան 300 ներկայացում: 2011 թ. «Նռան հատիկ» մանկապատանեկան 11-րդ թատերական փառատոնին մասնակցել է 35 թատերախումբ (36 ներկայացում, 12000 հանդիսատես):
«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում:
2005 թ. ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպվում է թատերական այս փառատոնը: 2008 թ. փառատոնին մասնակցել են 14 թատերախմբեր Հայաստանից և արտերկրից: 2006-2011 թթ. փառատոնին մասնակցել է 22 հայկական և 17 արտասահմանյան երկրներից տիկնիկային թատրոն, թատերախումբ, վարպետության դասեր անցկացնող աշխարհահռչակ տիկնիկային գործիչներ:
«Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիր` ՀՀ մարզերում:
Ծրագրի շրջանակներում 2009 թ. սպասարկվել են ՀՀ Լոռու մարզի 7 համայնքների 2200 երեխաներ, 2010 թ.` ՀՀ Գեղարքունիքի մարզի 15 համայնքների 4000 երեխաներ, ներգրավելով մանկատների ու հատուկ դպրոցների սաներին, 2011 թ. ծրագիրն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզում: Ներկայացումներին մասնակցել են մարզի 47 համայնքների 7000 մանուկներ (1300-ը` անվճար): 2012 թ. ծրագիրն կիրականացվի ՀՀ Վայոց ձորի մարզում` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի կողմից: Ծրագրի իրականացման հաջող ընթացքը նախանշում է առաջիկա տարիներին կազմակերպելու «Հեքիաթին հյուր» փառատոն` ծրագիրն իրականացրած թատրոնների մասնակցությամբ:
Մանկական մուլտֆիլմերի նկարահանում
Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում են 4-5 մուլտֆիլմեր:
Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն
2009 թ. փառատոնը անցկացվել է առաջին անգամ: Փառատոնին մասնակցում են պատանի ստեղծագործողների ֆիլմեր Հայաստանից և արտերկրից: Ծրագիրը շարունակական է:
Նախատեսվում է.
«Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրերի» իրականացման ուղղությամբ մշակվել և 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում ներառվել է «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի և մանկապատանեկան կինոստուդիայի ստեղծում» նպատակային ծրագիրը: Կենտրոնի հիմնադրումը նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, որտեղ քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տարածք: Ծրագրի անմիջական իրականացումը հանձն է առել կազմակերպչական ներուժ ունեցող Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը («Ռոլան Բիկովի ֆոնդ»), որը 2001 թվականից անցկացնում է մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոն` կազմակերպելով ոչ միայն մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրություններ, այլև վարպետության դասընթացներ, ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ Երևանում, ԼՂՀ-ում և ՀՀ մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ):
Մշակույթի ոլորտում Տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները
Ծրագրի նպատակն է`
մանկապատանեկան կինոյի գործունեության զարգացման խթանում.
երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում.
երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպում.
երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերում.
արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանում.
նկարահանման տեխնիկայի տիրապետում.
ռեժիսորական և օպերատորական հմտությունների ուսուցանում.
արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավում.
երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում.
երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերում.
արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանում.
արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավում
երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովում
երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստելը:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով` 2013-2015 թթ.-ին:
Ծրագրի խնդիրն է`
գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,
գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,
ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում` մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,
երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպում,
երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծում,
հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին,
տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում,
մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպում.
շնորհալի երեխաների բացահայտում և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում, այդ թվում` համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծում:
Ակնկալվող արդյունքը
ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը: 2007 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում են ստացել ՀՀ 134 դպրոցների ազգային նվագարանների բաժինների 1993 սովորողներ, իսկ 2008 թ.` 139 դպրոցների 2062 սովորողներ, 2009-2011 թթ. ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2443 սովորողներ:
«Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի» կողմից մեթոդական աշխատանքների կազմակերպումը կնպաստի գեղարվեստական կրթական հաստատություններում ուսուցման որակի բարձրացմանը, կրթական նոր մեթոդների ներդրմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը: Մշակութային կրթական հաստատություններում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացում, ժամանակակից դասագրքերով համալրում, մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցում, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացում:
ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրումը (ներառվել է ՀՀ մարզերի, ԼՂՀ-ի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի և գեղարվեստի 97 դպրոցների 560 երեխայի վերաբերյալ տեղեկույթ) կնպաստի առավել նպատակային իրականացնել շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը նպատակաուղղված ծրագրերը:
ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում:
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի (գործում է 2007 թ.) գործունեության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում և դրանցից դուրս իրավախախտում կատարած անչափահասների համար կկազմակերպվի արվեստի և արհեստների մասնագիտական ուսուցում: Կենտրոնում ուսուցմանը կմասնակցի իրավախախտում կատարած երեխաների 9 խումբ:
Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման և ամառային հանգստի բազմաբովանդակ կազմակերպման նպատակով Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կկազմակերպվի «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, ուր կհանգստանան և վարպետության կատարելագործման դասեր կստանան ՀՀ 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի 55-70 շնորհալի երեխաներ:
«Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը: Ծրագրին մասնակցում են երեխաներ բոլոր մարզերից:
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրին մասնակցում են շնորհալի երեխաներ բոլոր մարզերից, որոնք մայրաքաղաքում հանդես են գալիս համերգային ծրագրերով, ցուցադրում են գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև նրանց համար կազմակերպվում են այցելություններ մշակութային կազմակերպություններ և հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ:
Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել և բացահայտել լավագույն երգչախմբերին, նրանց կատարումները ներկայացնել հանրությանը: Լավագույն երգչախմբերի համար նախատեսվում են մրցանակներ:
Մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպումը կնպաստի պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և նրանց աշխատանքների ներկայացմանը հանրությանը:
Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը:
«Գրականությունը երեխաներին գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրով պատանիներին ծանոթացնում են հայրենական և արտերկրի գրականության լավագույն նմուշներին և գրական հեղինակներին: Այն կնպաստի գեղարվեստական ճաշակի և աշխարհայացքի ձևավորմանը:
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոնի անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը:
Տիկնիկային փառատոների նպատակն է` մարզերում տիկնիկային արվեստին հաղորդակցման մատչելիության ապահովում, լավագույն ներկայացումների հայտնաբերում, տիկնիկային արվեստի զարգացման խթանում:
Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը կնպաստի մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:
Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոնի նպատակն է` խթանել հայրենական կինոարտադրությանը, հայտնաբերել և խրախուսել լավագույն ֆիլմերի հեղինակներին:
Ռազմավարություն
Երաժշտական և արվեստի դպրոցներին պետական աջակցության շարունակականության ցուցաբերում:
Նպատակային ծրագրերի իրականացում մանկական թատրոնի, կինոյի, գրադարանների զարգացման ասպարեզում:
Հայաստանի և արտերկրի երեխաների համար համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեության ընդլայնում:
Ծրագրերի մշակում` ուղղված հատուկ կարիք ունեցող երեխաների ինտեգրման խնդրին:
Պետական աջակցություն` սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում:
Մշակութային ծրագրերի իրագործման ժամանակ համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ:
Մշակութային մասնագիտությունների ուսուցման նպատակով` «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» աշխատանքների շարունակականության ապահովում: Երեխաների ամառային հանգիստը և ժամանցը ճամբարներում բազմաբովանդակ կազմակերպելու ծրագրեր:
ՀՀ ոստիկանության կողմից հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող խնդիրներից է հանդիսանում ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ (Փրոջեքթ Հարմոնի) միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ 2006-2012 թթ Երևան (2 կենտրոն) Վանաձոր, Գյումրի Ալավերդի, Իջևան, Ճամբարակ, Թալին, Կապան, Աբովյան, Արտաշատ և Վաղարշապատ քաղաքներում շեղվող վարքագիծ դրսևորող անչափահասների համար բացվել են համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնց հիմնախնդիրն է իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ է հանցագործություն և այլ իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում:
Վերոհիշյալ կենտրոններն աննախադեպ են այն առումով, որ այս հաստատություններում ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ:
Կենտրոնների հիմնական խնդիրն է իրավախախտ անչափահասների տեղափոխումը այնպիսի միջավայր, որտեղ կարևորվում են բարոյականությունը, մարդկային արժեքները, պատասխանատվությունը: Նրանց պետք է ցույց տալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ իր իսկ կատարած իրավախախտումը կամ արարք և տուժողի և հասարակության վրա: Նրանք պետք է սովորեն կարեկցել տուժողին, նրանց պետք հնարավորություն ընձեռել զինվելու հասարակության լիարժեք անդամ դառնալու համար անհրաժեշտ հմտություններով: Իրավախախտ անչափահասներին պետք է շարունակաբար առաջարկել (և ոչ թե պարտադրել) համագործակցել հասարակության հետ և հնարավորինս շուտ այդ համագործակցության ցանկությունը համապատասխան միջավայրում դրսևորելու հնարավորություն ընձեռել:
Օրինազանց անչափահասների մի մասի նկատմամբ, որոնք ենթակա են ոստիկանության անչափահասների գործերով ծառայությունում պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու, կցուցաբերվի այլ մոտեցում, և ելնելով վերջիններիս կողմից կատարած օրինախախտման աստիճանից նրանք կուղղորդվեն համայնքային վերականգնողական կենտրոններ: Այսինքն, կենտրոնն այլընտրանքային ծառայություն է օրինազանց անչափահասների համար:
Հարկ է նշել, որ անցած ժամանակահատվածում վերականգնողական կենտրոններ է ուղղորդվել 798 անչափահաս, այդ թվում 450-ի նկատմամբ իրականացված աշխատանքները դրական արդյունք են տվել:
ներկայում շարունակվում են աշխատանքները համայնքային արդարադատության վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնման ուղղությամբ:
IV. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2013 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի
N 39 արձանագրային որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Պատասխանատու |Ակնկալվող |Կատարման|Ֆինանսա- |
|ը/կ|անվանումը |կատարողը |արդյունքները |ժամկետը |վորման |
| | | | | |աղբյուրը |
|___|________________|_____________|__________________|________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|1. |Երեխաների |ՀՀ աշխատանքի |ՀՀ աշխատանքի և |2013 թ. |ՀՀ պետական|
| |շուրջօրյա խնամքի|և սոցիալական|սոցիալական հարցերի|ընթաց- |բյուջե |
| |ծառայություններ |հարցերի |նախարարության |քում |1853471.4 |
| | |նախարարու- |համակարգի 6 | |հազ. դրամ |
| | |թյուն |մանկատանը կխնամվի | | |
| | | |760 երեխա | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|2. |Երեխաների |ՀՀ աշխատանքի |ՀՀ աշխատանքի և |2013 թ. |ՀՀ պետական|
| |գիշերօթիկ խնամքի|և սոցիալական|սոցիալական հարցերի|ընթաց- |բյուջե |
| |և պաշտպանության|հարցերի |նախարարության |քում |1005807.7 |
| |ծառայություններ |նախարարու- |համակարգի 8 | |հազ. դրամ |
| | |թյուն |գիշերօթիկ | | |
| | | |հաստատությունում | | |
| | | |կխնամվի 800 երեխա | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|3. |Ռիսկի գոտում |ՀՀ աշխատանքի |Հայաստանի |2013 թ. |ՀՀ պետական|
| |հայտնված |և սոցիալական|Հանրապետության |ընթաց- |բյուջե |
| |երեխաներին |հարցերի |աշխատանքի և |քում |217306.4 |
| |սոցիալական |նախարարու- |սոցիալական հարցերի| |հազ. դրամ |
| |հոգածության |թյուն |նախարարության | | |
| |ծառայություններ | |համակարգի | | |
| | | |երեխաների | | |
| | | |սոցիալական | | |
| | | |հոգածության 3 | | |
| | | |կենտրոնում 300 | | |
| | | |երեխայի | | |
| | | |կտրամադրվեն | | |
| | | |համապատասխան | | |
| | | |ծառայություններ | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|4. |Հայաստանի |ՀՀ աշխատանքի |«Պետական |2013 թ. |ՀՀ պետական|
| |Հանրապետության |և սոցիալական|աջակցություն |ընթաց- |բյուջե |
| |մանկական |հարցերի |Հայաստանի |քում |29580.7 |
| |խնամակալական |նախարարու- |Հանրապետության | |հազ. դրամ |
| |կազմակերպու- |թյուն |մանկական | | |
| |թյունների | |խնամակալական | | |
| |շրջանավարտներին | |կազմակերպություն- | | |
| |աջակցություն և | |ների | | |
| |խորհրդատվություն| |շրջանավարտներին» | | |
| | | |ծրագրի | | |
| | | |շրջանակներում | | |
| | | |աջակցություն | | |
| | | |կտրամադրվի 40 | | |
| | | |շահառուի: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|5. |Հայաստանի |ՀՀ աշխատանքի |Ծրագրի |2013 թ. |ՀՀ պետական|
| |Հանրապետության |և սոցիալական|շրջանակներում |ընթաց- |բյուջե |
| |մանկական |հարցերի |ընտանիք կվերադառնա|քում |11770.0 |
| |խնամակալական |նախարարու- |25 երեխա, | |հազ. դրամ |
| |կազմակերպություն|թյուն |կկանխարգելվի 25 | | |
| |ներում խնամվող | |երեխայի մուտքը | | |
| |երեխաներին | |հաստատություններ | | |
| |ընտանիքներ | | | | |
| |վերադարձնելու | | | | |
| |ծառայություններ | | | | |
| |(բեռնաթափում) | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|6. |Երեխաների խնամքի|ՀՀ աշխատանքի |Տավուշի մարզում |2013 թ. |ՀՀ պետական|
| |ցերեկային |և սոցիալական|«Հույսի կամուրջ» |ընթաց- |բյուջե |
| |կենտրոնների |հարցերի |ՀԿ-ի 4 ցերեկային |քում |51835.6 |
| |կողմից դժվար |նախարարու- |կենտրոնում` | |հազ. դրամ |
| |իրավիճակներում |թյուն |Դիլիջանի, Իջևանի, | | |
| |գտնվող երեխաների| |Նոյեմբերյանի, | | |
| |սոցիալական | |Բերդի և նրանց | | |
| |հոգածության | |հարակից գյուղերի` | | |
| |ծառայություններ | |հաշմանդամություն | | |
| | | |կամ սոցիալ- | | |
| | | |հոգեբանական | | |
| | | |խնդիրներ և հատուկ| | |
| | | |կարիքներ ունեցող | | |
| | | |շուրջ 250 երեխայի | | |
| | | |մատուցվող | | |
| | | |ծառայություններ | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|7. |Հայաստանի |ՀՀ աշխատանքի |Խնամատար |2013 թ. |ՀՀ պետական|
| |Հանրապետու- |և սոցիալական|ընտանիքներում |ընթաց- |բյուջե |
| |թյունում |հարցերի |կիրականացվի 25 |քում |29129.0 |
| |խնամատար |նախարարու- |երեխայի խնամքը | |հազ. դրամ |
| |ընտանիքի |թյուն | | | |
| |ինստիտուտի | | | | |
| |ներդրման | | | | |
| |ծառայություններ | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|8. |Մանկատներում |ՀՀ աշխատանքի |Մանկատներում |2013 թ. |ՀՀ պետական|
| |խնամվող |և սոցիալական|խնամվող |ընթաց- |բյուջե |
| |դպրոցահասակ |հարցերի |դպրոցահասակ` |քում |6168.0 |
| |երեխաներին |նախարարու- |7-18 տարեկան 205 | |հազ. դրամ |
| |դրամական |թյուն |երեխայի կտրամադրվի| | |
| |աջակցության | |մանր ծախսերի համար| | |
| |տրամադրում: | |նախատեսված | | |
| | | |գումար/գրպանի | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|9. |«Անօթևան |ՀՀ աշխատանքի |Կյանքի դժվարին |2013 թ. |ՀՀ պետական|
| |երեխաների համար |և սոցիալական|իրավիճակում գտնվող|ընթաց- |բյուջե |
| |ժամանակավոր |հարցերի |3-18 տարեկան 20 |քում |27449.0 |
| |օթևանի |նախարարու- |երեխայի | |հազ. դրամ |
| |տրամադրման» |թյուն |կտրամադրվի մինչև | | |
| |ծառայություններ | |6 ամիս ժամկետով | | |
| | | |շուրջօրյա խնամք: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|10.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի |Ծրագրի 35 շահառուի|2013 թ. |ՀՀ պետական|
| |Հանրապետության |և սոցիալական|տրամադրվի |ընթաց- |բյուջե |
| |մանկական |հարցերի |կրթաթոշակ և |քում |2 800.0 |
| |խնամակալական |նախարարու- |միանվագ դրամական | |հազ. դրամ |
| |կազմակերպու- |թյուն |օգնություն»: | | |
| |թյունների | | | | |
| |շրջանավարտներին | | | | |
| |կրթաթոշակի և | | | | |
| |միանվագ դրամական| | | | |
| |օգնության | | | | |
| |տրամադրում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|11.|Կենսաբանական |ՀՀ աշխատանքի |Կենսաբանական 50 |2013 թ. |ՀՀ պետական|
| |ընտանիքներ |և սոցիալական|ընտանիքի |ընթաց- |բյուջե |
| |տեղափոխված |հարցերի |կտրամադրվի |քում |9 702.0 |
| |երեխաների |նախարարու- |դրամական | |հազ. դրամ |
| |ընտանիքներին |թյուն |օժանդակություն | | |
| |դրամական | | | | |
| |օժանդակության | | | | |
| |փաթեթի | | | | |
| |տրամադրում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|12.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի |Կապահովվի առանց |2013 թ. |ֆինանսա- |
| |Հանրապետու- |և սոցիալական|ծնողական խնամքի |ընթաց- |վորում չի |
| |թյունում |հարցերի |մնացած երեխաների |քում |պահանջվում|
| |առանց ծնողական |նախարարու- |կենտրոնացված | | |
| |խնամքի մնացած |թյուն |հաշվառումը: | | |
| |երեխաների | | | | |
| |կենտրոնացված | | | | |
| |հաշվառման | | | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|13.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի |Կապահովվի առանց |2013 թ. |ֆինանսա- |
| |Հանրապետությու- |և սոցիալական|ծնողական խնամքի |ընթաց- |վորում չի |
| |նում «Առանց |հարցերի |մնացած երեխաների |քում |պահանջվում|
| |ծնողական խնամքի |նախարարու- |թվին պատկանող | | |
| |մնացած |թյուն |անձանց բնակարաններ| | |
| |երեխաներին | |տրամադրելու | | |
| |բնակարան | |նպատակով | | |
| |տրամադրելու | |կենտրոնացված | | |
| |կարգի» համաձայն | |հաշվառումը: | | |
| |առանց ծնողական | | | | |
| |խնամքի մնացած | | | | |
| |երեխաների թվին | | | | |
| |պատկանող անձանց | | | | |
| |բնակարաններ | | | | |
| |տրամադրելու | | | | |
| |նպատակով | | | | |
| |կենտրոնացված | | | | |
| |հաշվառման | | | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|14.|Կյանքի դժվարին |ՀՀ աշխատանքի |Կապահովվի Կյանքի |2013 թ. |Միջազգային|
| |իրավիճակներում |և սոցիալական|դժվարին |ընթաց- |կազմակեր- |
| |գտնվող երեխաների|հարցերի |իրավիճակներում |քում |պություն- |
| |տեղեկատվական |նախարարու- |գտնվող երեխաների | |ներ |
| |համակարգի |թյուն |տեղեկատվական | | |
| |շահագործման և | |համակարգի | | |
| |վարման | |շահագործումը: | | |
| |նպատակով պետական| | | | |
| |աջակցություն | | | | |
| |«Նորք» տեղեկատվա| | | | |
| |վերլուծական | | | | |
| |կենտրոն» ՓԲԸ-ին | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|15.|Մոր և մանկան |ՀՀ առողջապա- |Կիրականացվի մինչև |2013 թ. |ՀՀ պետական|
| |առողջության |հության |18 տարեկան |ընթաց- |բյուջե |
| |պահպանման |նախարարու- |երեխաների |քում |20836721.0|
| |պետական |թյուն |հիվանդությունների | |հազ. դրամ |
| |նպատակային | |կանխարգելում և | | |
| |ծրագիր: | |բուժում | | |
| |Պետության կողմից| |(հիվանդանոցային և |2013 թ. | |
| |երաշխավորված | |ամբուլատոր - |ընթաց- | |
| |երեխաների անվճար| |պոլիկլինիկական)` |քում | |
| |բուժօգնություն | |պետական նպատակային| | |
| |և սպասարկում. | |ծրագրերի | | |
| |. 0-18 տարեկան | |շրջանակներում: |2013 թ. | |
| |երեխաների | |- Սահմանված |ընթաց- | |
| |ամբուլատոր | |տարիքային խմբերի |քում | |
| |պոլիկլինիկական | |բերանի խոռոչի | | |
| |բուժօգնություն | |զննում և | | |
| |և սկրինինգ | |ստոմատոլոգիական | | |
| |. 0-7 տարեկան և | |առաջնային |2013 թ. | |
| |սոցիալապես | |կանխարգելում: |ընթաց- | |
| |անապահով ու | |- Հիպոթիրեոզի, |քում | |
| |հատուկ խմբերում | |ֆենիլկետոնուրիայի,| | |
| |ընդգրկված | |բնածին խլության և | | |
| |երեխաների | |անհասության | | |
| |հիվանդանոցային | |ռետինոպաթիայի վաղ | | |
| |բուժօգնություն | |ախտորոշման և | | |
| |. երեխաների | |դրանց հետևանքով |2013 թ. | |
| |ստոմատոլոգիական | |առաջացող |ընթաց- | |
| |խնդիրների | |հաշմանդամության |քում | |
| |կանխարգելման | |կանխարգելման | | |
| |(6 տարեկան և | |նպատակով | | |
| |12 տարեկան) | |հանրապետության | | |
| |տարեկան | |ծննդատներում | | |
| |ծրագրի | |կիրականացվի | | |
| |.0-8, 12 տարեկան| |նորածինների |2013 թ. | |
| |ու սոցիալապես | |սկրինինգ: |ընթաց- | |
| |անապահով ու | |- 15 տարեկան |քում | |
| |հատուկ խմբերում | |աղջիկների | | |
| |ընդգրկված | |վերարտադրողական | | |
| |երեխաների | |մեկնարկային | | |
| |ստոմատոլոգիական | |առողջության | | |
| |մասնագիտացված | |համալիր գնահատում | | |
| |բուժօգնություն | |և հայտնաբերված | | |
| |. Նորածնային | |հիվանդությունների | | |
| |սկրինինգի ծրագիր| |բուժում | | |
| | | | | | |
| |. 15 տարեկան | | |2013 թ. | |
| |աղջիկների | | |ընթաց- | |
| |վերարտադրողական | | |քում | |
| |առողջության | | | | |
| |գնահատման ծրագիր| | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|16.|0-7 տարեկան |ՀՀ առողջապա- |Երեխաների |2013 թ. |ՀՀ |
| |երեխաների |հության |հիվանդանոցային |ընթաց- |պետական |
| |հիվանդանոցային |նախարարու- |բուժօգնության |քում |բյուջե |
| |բուժօգնության |թյուն |մատչելիության և | |4356354.5 |
| |ապահովման ծրագրի| |որակի բարելավում | |հազ. դրամ |
| |շարունակական | | | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|17.|Երեխաների |ՀՀ առողջապա- |Երեխաների համար |2013 թ. |ՀՀ |
| |առողջության |հության |առողջության |ընթաց- |պետական |
| |առաջնային |նախարարու- |առաջնային |քում |բյուջե |
| |պահպանման ծրագրի|թյուն |պահպանման | |4895.684 |
| |շարունակական | |ծառայությունների | |հազ. դրամ |
| |իրականացում | |մատչելիության | | |
| | | |ապահովում | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|18.|Իմունականխար- |ՀՀ առողջապա- |Երեխաների |2013 թ. |ՀՀ |
| |գելման ազգային |հության |պատվաստումներով |ընթաց- |պետական |
| |ծրագրի |նախարարու- |ընդգրկվածության |քում |բյուջե |
| |շրջանակներում |թյուն |նպատակային | |399645.3 |
| |նախատեսված | |ցուցանիշների | |հազ. դրամ,|
| |միջոցառումների | |ապահովում, | |միջազգային|
| |իրականացում | |կառավարելի | |կազմակեր- |
| | | |հիվանդությունների | |պություն |
| | | |կանխարգելում | |318 564.8 |
| | | | | |հազ. դրամ |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|19.|Մանկաբարձագինե- |ՀՀ առողջապա- |Հղիների և |2013 թ. |ՀՀ պետական|
| |կոլոգիական |հության |ծննդաբերողների |ընթաց- |բյուջե |
| |հիվանդանոցային |նախարարու- |ծննդի համար |քում |6878085.9 |
| |բուժօգնության |թյուն |բուժօգնության | |հազ. դրամ |
| |(ծննդօգնության | |մատչելիության | | |
| |պետական | |ապահովում | | |
| |հավաստագրի | | | | |
| |ներդրման) ծրագրի| | | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|20.|«Ներառական |ՀՀ կրթության |Հատուկ կրթության |2013 թ. |ՀՀ պետական|
| |կրթություն» |և գիտության |կարիք ունեցող |ընթաց- |բյուջե |
| |ծրագրի |նախարարու- |երեխաների համար |քում |(1255234.7|
| |իրականացում |թյուն |կապահովվեն | |հազ. դրամ)|
| |հանրակրթական | |կրթության | |միջազգային|
| |դպրոցներում | |մատչելիություն և | |և |
| | | |հավասար պայմաններ,| |հասարա- |
| | | |մտավոր և | |կական |
| | | |ֆիզիկական | |կազմակեր- |
| | | |թերություններով | |պություն- |
| | | |երեխաների համար 79| |ներ |
| | | |հանրակրթական | | |
| | | |դպրոցում հնարավոր | | |
| | | |կլինի | | |
| | | |իրականացնելու | | |
| | | |ներառական | | |
| | | |կրթություն, | | |
| | | |միաժամանակ | | |
| | | |ներառական | | |
| | | |կրթության | | |
| | | |փորձնական ծրագիր | | |
| | | |կիրականացվի | | |
| | | |Տավուշի մարզի | | |
| | | |բոլոր հանրակրթական| | |
| | | |դպրոցներում | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|21.|Երևանի բժշկա- |ՀՀ |Կբացահայտվեն ու |2013 թ. |ՀՀ պետական|
| |հոգեբանամանկա- |կրթության և |կգնահատվեն 3-18 |ընթաց- |բյուջե |
| |վարժական |գիտության |տարեկան ֆիզիկական,|քում |(143155.1 |
| |գնահատման |նախարարու- |մտավոր և (կամ) | |հազ. դրամ)|
| |կենտրոնի ու նրա |թյուն |հոգեկան զարգացման | |միջազգային|
| |2 մասնաճյուղերի | |խնդիրներ ունեցող | |և |
| |կարողու- | |երեխաների կրթական | |հասարա- |
| |թյունների | |կարիքները, | |կական |
| |զարգացում | |կրթության մեջ | |կազմակեր- |
| | | |ներառման նպատակով | |պություն- |
| | | |նրանց կտրվեն | |ներ |
| | | |համապատասխան | | |
| | | |եզրակացություն- | | |
| | | |ներ: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|22.|Նախադպրոցական |ՀՀ կրթության |Կապահովվի |2013 թ. |ՀՀ պետական|
| |կրթության |և գիտության |նախադպրոցական |ընթաց- |բյուջե, |
| |զարգացման ծրագրի|նախարարու- |կրթության |քում |միջազգային|
| |իրականացում` |թյուն |մատչելիությունը, | |և |
| |. նախադպրոցական | |հանրապետության 1 | |հասարա- |
| |կրթության | |մարզում կներդրվի | |կական |
| |չափորոշիչների | |այլընտրանքային | |կազմակեր- |
| |հիման վրա | |ծառայությունների | |պություն- |
| |ուսումնա- | |փորձնական ծրագիր, | |ներ |
| |մեթոդական | |միաժամանակ ՀՀ | | |
| |ձեռնարկների | |պետական բյուջեից | | |
| |մշակում և | |կհատկացվեն | | |
| |հրատարակում, | |համապատասխան | | |
| |. ռազմավարական | |միջոցներ | | |
| |ծրագրի | |հանրապետության 9 | | |
| |իրականացում 1 | |մարզերում ավագ | | |
| |մարզում, | |նախադպրոցական | | |
| |. ավագ | |տարիքի երեխաների | | |
| |նախադպրոցական | |մեկամյա կրթության | | |
| |տարիքի երեխաների| |կազմակերպման | | |
| |մեկամյա | |համար, | | |
| |կրթության | |նախադպրոցական | | |
| |կազմակերպում | |կրթության մեջ 5 | | |
| | | |տարեկանների | | |
| | | |ընդգրկվածությունը | | |
| | | |կմեծանա տարեկան | | |
| | | |շուրջ 7%-ով | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|23.|Դպրոցական |ՀՀ կրթության |Հանրակրթական |2013 թ. |ՀՀ պետական|
| |օլիմպիադայի |և գիտության |դպրոցների |ընթաց- |բյուջե` |
| |կազմակերպում (17|նախարարու- |աշակերտների համար |քում |49.565.0 |
| |առարկաներից |թյուն |կկազմակերպվեն | |հազ. դրամ |
| |հանրապետական | |հանրապետական | | |
| |օլիմպիադաների | |օլիմպիադաներ 17 | | |
| |կազմակերպում և | |առարկաներից, | | |
| |6 առարկայից | |իսկ լավագույնները | | |
| |միջազգային | |կմասնակցեն 6 | | |
| |օլիմպիադայի | |առարկաներից | | |
| |մասնակցություն) | |միջազգային | | |
| | | |օլիմպիադաների | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|24.|Դպրոցահասակ |ՀՀ կրթության |Հանրապետության 6 |2013 թ. |ՀՀ պետական|
| |երեխաներին |և գիտության |մարզում |ընթաց- |բյուջե` |
| |սննդով |նախարարու- |հանրակրթական |քում |155.493.6 |
| |ապահովում |թյուն |դպրոցների տարրական| |հազ. դրամ |
| | | |դասարանների | | |
| | | |սովորողները | | |
| | | |կապահովվեն սննդով | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|25.|Հանրակրթական |ՀՀ |Հանրապետության |2013 թ. |ՀՀ պետական|
| |դպրոցների |կրթության և |դպրոցականներին |ընթաց- |բյուջե, |
| |8-11-րդ |գիտության |կուսուցանվի առողջ |քում |միջազգային|
| |դասարաններում |նախարարու- |ապրելակերպի | |և |
| |«Առողջ |թյուն |գիտելիքներ, | |հասարա- |
| |ապրելակերպ» | |սովորողները ձեռք | |կական |
| |դասընթացի | |կբերեն կյանքի | |կազմակեր- |
| |իրականացում | |հմտություններ | |պություն- |
| | | | | |ներ |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|26.|Դպրոցականների |ՀՀ կրթության |Ամառային ճամբար- |2013 թ. |ՀՀ պետական|
| |ամառային հանգստի|և գիտության |ներում ու |ընթաց- |բյուջե` |
| |կազմակերպում |նախարարու- |հանգստյան տներում |քում |237.444.0 |
| | |թյուն |կկազմակերպվի շուրջ| |հազ. դրամ |
| | | |3000 երեխայի | | |
| | | |ամառային հանգիստը | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|27.|Դպրոցականների |ՀՀ կրթության |Հանրակրթական |2013 թ. |ՀՀ պետական|
| |սպարտակիադաների |և գիտության |դպրոցների շուրջ |ընթաց- |բյուջե` |
| |կազմակերպում |նախարարու- |7500 աշակերտների |քում |35.000.0 |
| | |թյուն |համար կանցկացվեն | |հազ. դրամ |
| | | |ամենամյա | | |
| | | |հանրապետական | | |
| | | |սպորտային խաղեր 7 | | |
| | | |մարզաձևով: | | |
| | | |Մարզական խաղերի | | |
| | | |միջմարզային և | | |
| | | |հանրապետական | | |
| | | |փուլերին | | |
| | | |կմասնակցեն շուրջ | | |
| | | |3794 աշակերտներ: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|28.|Դպրոցականների |ՀՀ կրթության |Հանրապետության |2013 թ. |Միջազգային|
| |գեղարվեստական |և գիտության |բոլոր մարզերում |ընթաց- |և հասարա-|
| |ստեղծագործության|նախարարու- |կկազմակերպվեն |քում |կական |
| |փառատոնի |թյուն |դպրոցականների | |կազմակեր- |
| |կազմակերպում | |գեղագիտական | |պություն- |
| | | |ստեղծագործության | |ներ |
| | | |մրցույթ - | | |
| | | |փառատոներ, | | |
| | | |նկարչական | | |
| | | |հանրապետական ու | | |
| | | |միջազգային | | |
| | | |մրցույթներ | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|29.|«Երաժշտական և |ՀՀ մշակույթի |ՀՀ 144 երաժշտական |2013 թ. |ՀՀ պետական|
| |արվեստի |նախարարու- |և արվեստի |ընթաց- |բյուջե |
| |դպրոցներում |թյուն |դպրոցների ազգային,|քում |306488.3 |
| |ազգային, փողային| |փողային և լարային| |հազ. դրամ |
| |և լարային | |նվագարանների | | |
| |նվագարանների | |բաժինների 2443 | | |
| |գծով | |սովորող կստանա | | |
| |ուսուցում» | |ուսման | | |
| |ծրագրի | |վարձավճարների | | |
| |իրականացում: | |փոխհատուցում, ինչը| | |
| | | |կնպաստի | | |
| | | |գեղարվեստական | | |
| | | |կրթության | | |
| | | |մատչելիության | | |
| | | |ապահովմանը, | | |
| | | |կրթական | | |
| | | |հաստատությունների | | |
| | | |պահպանմանը և | | |
| | | |մշակույթի ոլորտի | | |
| | | |հետագա | | |
| | | |մասնագետներով | | |
| | | |համալրմանը: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|30.|Պատանի |ՀՀ մշակույթի |Պատանի |2013 թ. |ՀՀ պետական|
| |ստեղծագործողների|նախարարու- |ստեղծագործողների |ընթաց- |բյուջե |
| |համար |թյուն |համար մրցույթների,|քում |40 923.2 |
| |մրցույթների, | |փառատոների, | |հազ. դրամ |
| |փառատոների, | |ցուցահանդեսների | | |
| |ցուցահանդեսների | |կազմակերպմամբ | | |
| |կազմակերպում | |կբացահայտվեն | | |
| | | |շնորհալի երեխաներ,| | |
| | | |որոնց հետագա | | |
| | | |ուսուցման | | |
| | | |գործընթացում և | | |
| | | |ստեղծագործական | | |
| | | |գործունեությանը | | |
| | | |կցուցաբերվի | | |
| | | |աջակցություն: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|31.|Գեղարվեստական |ՀՀ մշակույթի |Մանկական |2013 թ. |ՀՀ պետական|
| |գրականության, |նախարարու- |գրականության |ընթաց- |բյուջե |
| |մանկական |թյուն |հրատարակումը |քում |8420.0 |
| |գրադարանների | |կնպաստի | |հազ. դրամ |
| |զարգացման | |մանուկների | |9197.0 |
| |նպատակային | |աշխարհայացքի | |հազ. դրամ |
| |ծրագրեր, | |ձևավորմանը, | | |
| |մանկական | |հայրենասիրական | | |
| |գեղարվեստական | |դաստիարակությանը, | | |
| |գրքերի | |ազգային և | | |
| |հրատարակում, | |համամարդկային | | |
| |գրադարանային | |արժեքների | | |
| |ֆոնդի համալրում | |սերմանմանը, | | |
| | | |գրադարանների | | |
| | | |մանկական | | |
| | | |գրականության | | |
| | | |համալրմանը: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|32.|Մանկական կինոյի |ՀՀ մշակույթի |Մանկապատանեկան |2013 թ. |ՀՀ պետական|
| |և թատրոնի |նախարարու- |թատրոնների «Նռան |ընթաց- |բյուջե |
| |զարգացման |թյուն |հատիկ» |քում |1800.0 |
| |նպատակային | |հանրապետական և | |հազ. դրամ |
| |ծրագրեր, այդ | |«Թումանյանական | |4000.0 |
| |թվում` | |հեքիաթի օր» | |հազ. դրամ |
| |Մանկապատանեկան | |տիկնիկային | |1500.0 |
| |թատրոնների | |միջազգային | |հազ. դրամ |
| |«Նռան հատիկ» | |փառատոների | | |
| |հանրապետական | |անցկացումը կնպաստի| | |
| |փառատոն, | |մանկապատանեկան | | |
| |«Թումանյանական | |թատրոնի | | |
| |հեքիաթի օր» | |զարգացմանը, | | |
| |տիկնիկային | |շնորհալի երեխաների| | |
| |միջազգային | |հայտնաբերմանը և | | |
| |փառատոն, | |ստեղծագործական | | |
| |«Հեքիաթին հյուր»| |գործունեության | | |
| |մարզային | |խթանմանը, | | |
| |միջոցառում | |«Հեքիաթին հյուր» | | |
| |գյուղական | |մարզային | | |
| |մանկահասակ | |միջոցառումը | | |
| |բնակչության | |հնարավորություն | | |
| |համար | |կտա գյուղաբնակ | | |
| | | |երեխաներին | | |
| | | |հաղորդակցվելու | | |
| | | |ազգային | | |
| | | |արժեքներին, | | |
| | | |ընդլայնել | | |
| | | |աշխարհայացքը | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|33.|Մանկապատանեկան |ՀՀ մշակույթի |Փառատոնը կնպաստի |2013 թ. |ՀՀ պետական|
| |կինոյի և |նախարարու- |մանկական կինոյի |ընթաց- |բյուջե |
| |անիմացիայի |թյուն |զարգացմանն ու |քում |2000.0 |
| |փառատոն | |հանրահռչակմանը, | |հազ. դրամ |
| |(«Աջակցություն | |երեխաների | | |
| |մանկապատանեկան | |հայրենասիրական | | |
| |միջոցառում- | |դաստիարակությանը | | |
| |ներին») ծրագիր | |և աշխարհայացքի | | |
| | | |ընդլայնմանը, | | |
| | | |ժամանցի և | | |
| | | |հանգստի | | |
| | | |կազմակերպմանը: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|34.|Պետական |ՀՀ մշակույթի |ՀՀ մշակույթի |2013 թ. |ՀՀ պետական|
| |աջակցություն |նախարարու- |նախարարության |ընթաց- |բյուջե |
| |հատուկ |թյուն |«Երեխաների հատուկ |քում |45280.3 |
| |կարիքներով, | |ստեղծագործական | |հազ. դրամ |
| |սոցիալապես | |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | |
| |անապահով | |գործունեության | | |
| |երեխաներին | |արդյունքում | | |
| |մշակութային | |Երևանի 3 և | | |
| |մասնագիտական | |Վանաձորի | | |
| |ուսուցման և | |մասնաճյուղի 2 | | |
| |գեղագիտական | |գիշերօթիկ հատուկ | | |
| |դաստիարակության | |դպրոցներում, | | |
| |ոլորտում` | |Գյումրու 4 | | |
| |Երևանի 3, | |մասնաճյուղերում, | | |
| |Վանաձորի | |Սպիտակում, | | |
| |մասնաճյուղի 2 | |Գավառում | | |
| |գիշերօթիկ | |հաշմանդամ, | | |
| |հատուկ | |ծնողազուրկ և | | |
| |դպրոցներում, | |սոցիալապես | | |
| |Գյումրիի 4 | |անապահով ավելի քան| | |
| |մասնաճյուղերում,| |614 երեխաներ | | |
| |Գավառում, | |կստանան արվեստների| | |
| |Սպիտակում | |և արհեստների | | |
| |արվեստների և | |ուսուցում: | | |
| |արհեստների | | | | |
| |ուսուցում: | | | | |
| |(շարունակական է)| | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|35.|«Դպրոցականի |ՀՀ |Ճանաչողական, |2013 թ. |ՀՀ պետական|
| |ֆիլհարմոնիա» |մշակույթի |բացատրական |ընթաց- |բյուջե |
| | |նախարարու- |համերգների |քում |22000.0 |
| | |թյուն |միջոցով երեխաների | |հազ. դրամ |
| | | |գեղագիտական | | |
| | | |դաստիարակության, | | |
| | | |աշխարհայացքի | | |
| | | |ընդլայնման և | | |
| | | |վաղվա բարձրաճաշակ | | |
| | | |ու գրագետ | | |
| | | |ունկնդրի | | |
| | | |դաստիարակում: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|36.|«Մշակութային |ՀՀ մշակույթի |Գեղարվեստական |2013 թ. |ՀՀ պետական|
| |կրթության |նախարարու- |կրթություն |ընթաց- |բյուջե |
| |աջակցության» |թյուն |իրականացնող |քում |51675.2 |
| |հիմնադրամի | |ուսումնական | |հազ. դրամ |
| |գործունեության | |հաստատությունների | | |
| |իրականացում | |մանկավարժների և | | |
| | | |սովորողների | | |
| | | |մասնագիտական | | |
| | | |ունակությունների | | |
| | | |զարգացման նպատակով| | |
| | | |ուսումնամեթոդական | | |
| | | |և գործնական | | |
| | | |աջակցության | | |
| | | |ցուցաբերում | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|37.|«Մանուկների |ՀՀ մշակույթի |Մանուկների և |2013 թ. |ՀՀ պետական|
| |և պատանիների |նախարարու- |պատանիների |ընթաց- |բյուջե |
| |գեղարվեստական |թյուն |գեղարվեստական |քում | |
| |կրթության և | |կրթության և | | |
| |գեղագիտական | |գեղագիտական | | |
| |դաստիարակության | |դաստիարակության | | |
| |2012-2015 թթ. | |բնագավառում անհատի| | |
| |պետական ծրագիրը | |բազմակողմանի և | | |
| |հաստատելու | |մտավոր ներուժի | | |
| |մասին» | |ձևավորման | | |
| |ՀՀ կառավարության| |զարգացմանը նպաստող| | |
| |որոշման նախագծի | |նպատակային պետական| | |
| |մշակում, | |միասնական | | |
| |ներկայացում և | |քաղաքականության | | |
| |միջոցառումների | |իրականացում: | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|38.|Շնորհալի և |ՀՀ մշակույթի |Տաղանդաշատ |2013 թ. |ՀՀ պետական|
| |տաղանդավոր |նախարարու- |երեխաների |ընթաց- |բյուջե |
| |երեխաների |թյուն |գիտաճանաչողական |քում | |
| |(ներառյալ | |ուղևորությունների | | |
| |հաշմանդամ) | |կազմակերպման, | | |
| |տեղեկատվական | |հանրապետական և | | |
| |բանկի համալրում:| |միջազգային | | |
| | | |փառատոներին | | |
| | | |մասնակցության | | |
| | | |միջոցով | | |
| | | |ստեղծագործական | | |
| | | |կարողությունների | | |
| | | |զարգացում: | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|39.|Աջակցություն |Արդարադատու- |Համայնքային կամ |2013 թ. |«Պրոջեքտ |
| |գործող |թյան |մարզային |ընթաց- |Հարմոնի, |
| |համայնքային |նախարարու- |վերականգնողական |քում |Յունիսեֆ, |
| |վերականգնողական |թյուն, |կենտրոններին | |ՊՌԻ, |
| |կենտրոններին |Ոստիկանու- |աջակցության | |«Վորլդ |
| | |թյուն, |տրամադրում | |Վիժըն» |
| | |տարածքային | | |«Սեյվ դը |
| | |կառավարման | | |չիլդրեն», |
| | |նախարարու- | | |PRI |
| | |թյուն | | |միջազգային|
| | | | | |կազմա- |
| | | | | |կերպու- |
| | | | | |թյուններ |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|40.|Տվյալների |Արդարադատու- |ՄԱԿ-ի մանկական |2013 թ. |Յունիսեֆ, |
| |միասնական |թյան |հիմնադրամի և |ընթաց- |«Վորլդ |
| |շտեմարանի |նախարարու- |Թմրանյութերի և |քում |Վիժըն», |
| |ստեղծում` |թյուն, |հանցավորության | |PRI |
| |անչափահասների |Ոստիկանու- |հարցերով ՄԱԿ-ի | |միջազգային|
| |կողմից կատարվող |թյուն, |կոմիտեի (UNODC) | |կազմա- |
| |հանցագործու- |Դատական |և շահագրգիռ | |կերպու- |
| |թյունների և այլ|դեպարտամենտ, |գերատեսչու- | |թյուններ |
| |իրավախախտումների|Ազգային |թյունների կողմից | | |
| |վերաբերյալ |վիճակագրական |միատեսակ | | |
| |(հաշվի առնելով |ծառայություն |ցուցիչների | | |
| |ՄԱԿ-ի մանկական | |կիրառում | | |
| |հիմնադրամի և | | | | |
| |Թմրանյութերի և | | | | |
| |հանցավորության | | | | |
| |հարցերով ՄԱԿ-ի | | | | |
| |կոմիտեի (UNODC) | | | | |
| |կողմից մշակված | | | | |
| |ցուցիչները) | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|41.|Գիտական |Արդարադա- |անչափահասների |2013 թ. |«Պրոջեքտ |
| |վերլուծություն` |տության |շրջանում |ընթաց- |Հարմոնի, |
| |անչափահասների |նախարարու- |կրկնահանցավորու- |քում |Յունիսեֆ, |
| |կողմից կատարվող |թյուն, ՀՀ |թյան պատճառների | |ՊՌԻ, |
| |հանցագործու- |ոստիկանու- |վերհանում | |«Վորլդ |
| |թյունների |թյուն, | | |Վիժըն» |
| |և անչափահասների|Դատական | | |«Սեյվ դը |
| |շրջանում |դեպարտամենտ, | | |չիլդրեն», |
| |կրկնահանցա- |ԲՈՒՀ-եր (ԵՊՀ)| | |միջազգային|
| |վորության |Դատական | | |OSCE, |
| |վերաբերյալ |դպրոց, | | |OSI, |
| | |Դատախազության| | |USAID, |
| | |դպրոց | | |կազմա- |
| | | | | |կերպու- |
| | | | | |թյուններ, |
| | | | | |տեղական |
| | | | | |ՀԿ-ներ |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|42.|Օրենսդրության |Արդարադա- |Անչափահաս անձանց |2013 թ. |«Պրոջեքտ |
| |վերանայում` |տության |ձերբակալման և |ընթաց- |Հարմոնի, |
| |անչափահաս |նախարարու- |կալանավորման |քում |Յունիսեֆ, |
| |ձերբակալվածներին|թյուն, |ժամկետների | |«Վորլդ |
| |և կալանավոր- |Ոստիկանու- |կրճատում | |Վիժըն» |
| |վածներին |թյուն, | | |«Սեյվ դը |
| |արգելանքի տակ |Գլխավոր | | |չիլդրեն», |
| |պահելու |դատախազու- | | |PRI |
| |առավելագույն |թյուն | | |միջազգային|
| |ժամկետները |Ազգային | | |կազմակեր- |
| |կրճատելու և |ժողով, | | |պություն- |
| |նրանց նկատմամբ |ՄԻՊ գրասենյակ| | |ներ, |
| |գործերի լուծման | | | |տեղական |
| |արտադատական | | | |ՀԿ-ներ |
| |միջոցների | | | | |
| |(diversion) և | | | | |
| |այլընտրանքային | | | | |
| |պատիժների | | | | |
| |կիրառման | | | | |
| |արդյունավետու- | | | | |
| |թյունը | | | | |
| |բարձրացնելու | | | | |
| |նպատակով | | | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|43.|Համայնքային |ՀՀ ոստիկա- |Իրավախախտ |2013 թ. |ԱՄՆ Պետ- |
| |արդարադատության |նություն |անչափահասների |ընթաց- |դեպարտա- |
| |վերականգնողական | |շրջանում |քում |մենտ |
| |կենտրոնների | |կանխարգելման | | |
| |ցանցի | |աշխատանքների | | |
| |ընդլայնում | |իրականացում | | |
|___|________________|_____________|__________________|________|__________|
|44.|Շարունակական |ՀՀ ոստի- |Վարքի շեղում |2013 թ. |Ֆինանսա- |
| |բանակցային |կանություն |ունեցող աղջիկների |ընթաց- |վորում չի |
| |գործընթաց պատկան| |շրջանում |քում |պահանջվում|
| |մարմինների հետ` | |վերականգնողական | | |
| |12-18 տարեկան | |աշխատանքների | | |
| |իգական սեռի | |իրականացում | | |
| |դժվար | | | | |
| |դաստիարակվող, | | | | |
| |շեղված վարքագծով| | | | |
| |և հատուկ | | | | |
| |դաստիարակության | | | | |
| |կարիք ունեցող | | | | |
| |անչափահասների | | | | |
| |համար | | | | |
| |վերինտեգրման | | | | |
| |կենտրոնի | | | | |
| |ստեղծման | | | | |
| |նպատակով | | | | |
._________________________________________________________________________.