Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 39

 

1. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ 2013 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. սեպտեմբերի 27-ի

նիստի

N 39 արձանագրային որոշման

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2013 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

- բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

- մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է`

. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,

. հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման հարցերի համակարգումը,

. մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,

. պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,

. վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

. վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ուղղությամբ`

. իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ տեսչական հսկողության իրականացում` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, ուսումնասիրությունների կատարման միջոցով,

. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում,

. բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացում,

. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացում,

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,

. վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

. բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

. վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը,

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման ուղղությամբ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը:

2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ`

. Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. պետական ծրագիրը և մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. միջոցառումների իրականացումը,

. մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը,

. ՀՀ-ում ծխելու դեմ պայքարի 2011-2015 թթ. պետական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների իրականացումը,

. ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

. Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների իրականացումը,

. Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2013 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, որպես բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունն ապահովող հիմնական օղակի, և առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղու:

2013 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, որակյալ բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը (ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության իրականացման սկզբունքի պահպանմամբ), ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության և լաբորատոր-ախտորոշիչ ծառայության տեսակների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը` շարունակելով մասնագետների շարունակական կրթության խնդրում առավել ուշադրություն հատկացնել առողջության առաջնային պահպանման գյուղական բնակավայրերում աշխատողներին,

- ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ընդլայնել ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների կողմից (դիսպանսերներ):

2013 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է`

- ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի շարունակականության ապահովմանը, որպես բուժօգնության մատչելիության բարձրացման և որակի ապահովման գրավական,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,

- ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բուժմանն ու բարդությունների երկրորդային կանխարգելմանը` ապահովելով բուժօգնության շարունակական բարելավումը և զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Առաջնային բուժօգնության գծով` համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 24 արձանագրային որոշման պահանջների.

1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովում առավելապես արտահիվանդանոցային պայմաններում: Անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4. Առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակում և ամփոփում:

5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական կոնսուլտացիաների կազմակերպումը:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

12. Հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերում, բարդությունների կանխարգելում և բուժում:

14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար, ինչպես նաև առողջարանային, ստոմատոլոգիական բուժման ուղեգրվող հիվանդների կամավոր խորհրդատվության և հետազոտության կետերի միջոցով արյան հավաքագրման կազմակերպում:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց տուբերկուլյոզի կանխարգելում ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.

. հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլյոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,

. տարածքային պոլիկլինիկաների և ՀՀ ԱՆ ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,

. հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:

17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2013 թվականի պետական նպատակային ծրագրի:

19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

20. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, երկրորդային կանխարգելման նպատակով որոշ հիվանդությունների (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բուժման կազմակերպումը:

21. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

22. Վերականգնողական բուժման կազմակերպում որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով (տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն):

23. Անհրաժեշտության դեպքում, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց տնային բուժման/խնամքի կազմակերպումը:

Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006 թ.-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

1. Ընտանեկան բժշկության խմբերի անկախ պրակտիկայի փորձարարական ներդրումը:

2. Գյուղական բնագավառում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեթոդի մշակումը և ներդրումը:

3. Առաջնային բուժօգնության օղակում որակի վերահսկման չափորոշիչի և առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակում և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսանքի մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացում:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2013 թվականին ապահովել`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

- անվտանգ մայրության հովանավորում, սկրինինգային հետազոտությունների իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովում` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2013 թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1.1. Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`

ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

բ) անկախ սոցիալական կարգավիճակից մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,

ե) երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների,

զ) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,

է) դպրոցներում երեխաների առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ ուսումնասիրությունների իրականացումը,

ը) «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

1.2. Արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ`

ա) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

բ) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,

գ) արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցում` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնության ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպում` անկախ հիվանդության ախտորոշումից,

բ) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

գ) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,

ե) նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը,

զ) նորածնային սկրինինգների իրականացում (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ),

է) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը,

ը) երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի շարունակական ներդրում:

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

ա) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով,

բ) տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր - ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատկապես կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,

գ) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին սննդապահովումը (ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով):

5. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,

բ) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,

գ) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ծրագրերի տարածումը և ամրապնդումը համայնքային մակարդակով,

դ) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,

ե) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.

զ) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիոհեռարձակումների կազմակերպումը,

է) Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպամեթոդական աշխատանքներ:

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» և ՀՀ Կառավարության 2007 թ.հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015 թթ ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2013 թ համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,

բ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

գ) ռիսկի բարձր խմբում (որի ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) ընդգրկված հղիների լաբորատոր-գործիքային հետազոտությունների ծավալի ապահովում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծրագրի,

դ) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվություն և հետազոտումը, թեսթերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,

ե) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» համակարգի («Մայրական դպրոց») ներդրումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,

զ) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,

է) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,

ը) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) հետազոտումը և բուժումը,

թ) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,

ժ) չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտում և բուժում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության կողմից սահմանված ծավալների` բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի շրջանակներում,

ժա) քաղցկեղի կանխարգելման նպատակով տարվա մեջ մեկ անգամ 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման ազգային ծրագրով սահմանված ծավալներին համապատասխան,

ժբ) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,

- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,

- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,

- նորածինների խնամքը և անհետաձգելի բուժօգնությունը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,

բ) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,

գ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, համավճարի մեխանիզմով,

դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,

ե) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,

զ) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

է) արտագնա, անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը` մասնագիտական բրիգադաների միջոցով` ներգրավելով Երևանի առողջապահական կազմակերպությունների առաջատար մասնագետներին,

ը) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

3. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մշակել և մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ներդնել ուղեցույցներ` հիմնված ապացուցողական բժշկության դրույթների վրա,

բ) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,

գ) մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,

դ) Առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

ե) Առողջ մայրության, Վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատման, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

զ) Ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:

 

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`

Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը`

- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների համար (ներառյալ բարձր ռիսկի հղիների նախածննդյան ախտորոշումը),

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) համար,

- հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) համար.

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2013 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում) ամբողջ բնակչության համար,

բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,

գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,

դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում.

ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բժշկական համալիրներում, հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:

2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում, այդ թվում.

. սրտանոթային վիրաբուժություն,

. գլխուղեղի և պերիֆերիկ ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,

. երիկամի փոխպատվաստում,

. առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,

. ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2013 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),

- սրտանոթային (այդ թվում նաև սրտային վիրաբուժություն) համակարգի հիվանդություններ,

- նյարդային համակարգի հիվանդություններ,

- աչքի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,

- պարբերական հիվանդություն:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`

Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպում պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:

4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,

գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.

դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:

6. Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:

9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար:

10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` ամբողջ բնակչության համար:

11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար`

ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:

բ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:

12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` ամբողջ բնակչության համար.

ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,

բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,

դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը մասնագիտացված բաժանմունքների և կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.

14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:

Բ. Հիվանդանոցային պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`

- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակի,

- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,

- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.

5. Սրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ) ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

- ախտորոշված չարորակ նորագոյացություններով (այդ թվում օնկոհեմատոլոգիական) անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպման (ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պատվերի շրջանակների, փոխհատուցման ծավալների և մեխանիզմների)

8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,

- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:

9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`

- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,

- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական ոլորտի

արդիականացման ծրագիր

 

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են`

Բաղադրիչ 1. Ընտանեկան բժշկության զարգացում.

Հավելյալ ֆինանսավորմամբ բաղադրիչով 2013 թ նախատեսվում է 13 համայնքների նոր ամբուլատորիաների կառուցում, Էրեբունի բժշկական քոլեջի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգում և հագեցում: Ընտանեկան բժիշկների երկու խմբային անկախ պրակտիկաներին նախատեսվում է տրամադրել բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ:

Բաղադրիչ 2. Հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում.

2013 թվականին սկսվելու են Մեղրու տարածաշրջանային և Վանաձորի բժշկական կենտրոնների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Իրականացվելու են նաև Կապանի, Բերդի, Ալավերդու բժշկական կենտրոնների և «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԻ հիմնանորոգման աշխատանքները: 2013 թ. իրականացվելու է նաև նոր ուռուցքաբանական կենտրոնի նախագծման աշխատանքները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. սեպտեմբերի 27-ի

նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |2013 թվականի         |ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի|Գումար      |

|  |առողջապահական պետական|«Առողջապահություն» բաժնի       |(հազ. դրամ) |

|  |նպատակային ծրագրերի  |համապատասխան ծրագրի անվանումը  |            |

|  |անվանումը            |                               |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|1.|Բնակչության հիգիենիկ |Հիգիենիկ և  հակահամաճարակային  |            |

|  |և  համաճարակային     |փորձագիտական ծառայություններ   | 1,836,496.5|

|  |անվտանգության        |_______________________________|____________|

|  |ապահովման 2013       |Հիգիենիկ-հակահամաճարակային     |            |

|  |թվականի պետական      |ծառայություններ                |   203,804.2|

|  |նպատակային ծրագիր    |_______________________________|____________|

|  |                     |Հատուկ վտանգավոր վարակների     |            |

|  |                     |կանխարգելման ծառայություններ   |   230,419.2|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և     |            |

|  |                     |բուժօգնության ծառայություններ  |   115,829.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Վարակիչ հիվանդությունների      |            |

|  |                     |օջախների ախտահանման            |            |

|  |                     |ծառայություններ                |    61,062.2|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Իմունականխարգելման ազգային     |            |

|  |                     |ծրագիր                         |   399,645.3|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Արյան հավաքագրման              |            |

|  |                     |ծառայություններ                |   212,198.6|

|__|_____________________|_______________________________|____________|

|2.|Բնակչության          |Բնակչության առողջության        |            |

|  |առողջության առաջնային|առաջնային պահպանման            |            |

|  |պահպանման 2013       |ծառայություններ                | 8,664,211.6|

|  |թվականի պետական      |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր    |Նեղ մասնագիտացված բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      | 2,805,099.7|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Շարունակական հսկողություն      |            |

|  |                     |պահանջող և  առանձին            |            |

|  |                     |հիվանդությունների բուժման      |            |

|  |                     |ծառայություններ                |   142,000.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Օրթոդոնտոլոգիական բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |     8,603.5|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Ստոմատոլոգիական բժշկական       |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |   746,673.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Երեխաների ստոմատոլոգիական      |            |

|  |                     |առաջնային կանխարգելման         |            |

|  |                     |ծառայություններ                |    91,045.2|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ |            |

|  |                     |հետազոտություններ              | 2,869,773.6|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Զորակոչային և  նախազորակոչային |            |

|  |                     |տարիքի անձանց փորձաքննության   |            |

|  |                     |և  բժշկական օգնության          |            |

|  |                     |ծառայություններ                | 2,611,419.5|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հեմոդիալիզի անցկացման          |            |

|  |                     |ծառայություններ                | 1,406,804.4|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված |            |

|  |                     |բնակչության մոտ                |            |

|  |                     |հիվանդությունների              |            |

|  |                     |հայտնաբերման, առողջության      |            |

|  |                     |գնահատման և  բուժման           |            |

|  |                     |ծառայություններ                |   173,000.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Շտապ բժշկական օգնության        |            |

|  |                     |ծառայություններ                | 2,986,870.3|

|__|_____________________|_______________________________|____________|

|3.|Մոր և  մանկան        |Մանկաբարձական բժշկական         |            |

|  |առողջության պահպանման|օգնության ծառայություններ      | 6,479,337.0|

|  |2013 թվականի պետական |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր    |Գինեկոլոգիական                 |            |

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |   398,748.9|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Երեխաներին բժշկական օգնության  |            |

|  |                     |ծառայություններ                | 6,737,712.6|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Մանկաբարձագինեկոլոգիական       |            |

|  |                     |բժշկական օգնության             |            |

|  |                     |ծառայություններ                | 1,332,439.7|

|__|_____________________|_______________________________|____________|

|4.|Բնակչության          |Սոցիալապես անապահով և  հատուկ  |            |

|  |սոցիալապես անապահով  |խմբերում ընդգրկվածներին        |            |

|  |և  առանձին (հատուկ)  |բժշկական օգնության             |            |

|  |խմբերում ընդգրկված   |ծառայություններ                | 4,141,090.4|

|  |անձանց բժշկական      |                               |            |

|  |օգնության 2013       |                               |            |

|  |թվականի պետական      |                               |            |

|  |նպատակային ծրագիր    |                               |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|5.|Սոցիալական           |Տուբերկուլյոզի բժշկական        |            |

|  |կախվածություն և      |օգնության ծառայություններ      | 1,313,319.3|

|  |հատուկ նշանակություն |_______________________________|____________|

|  |ունեցող              |Աղիքային և  այլ ինֆեկցիոն      |            |

|  |հիվանդությունների դեմ|հիվանդությունների բժշկական     |            |

|  |պայքարի 2013 թվականի |օգնության ծառայություններ      | 1,125,173.6|

|  |պետական նպատակային   |_______________________________|____________|

|  |ծրագիր               |Սեռական ճանապարհով փոխանցվող   |            |

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |   171,209.4|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հոգեկան և  նարկոլոգիական       |            |

|  |                     |հիվանդների բժշկական օգնության  |            |

|  |                     |ծառայություններ                | 1,898,666.3|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՈՒռուցքաբանական և              |            |

|  |                     |արյունաբանական                 |            |

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      | 1,041,472.9|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Վերականգնողական բժշկական       |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |   565,262.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Զորակոչային և  նախազորակոչային |            |

|  |                     |տարիքի անձանց հիվանդանոցային   |            |

|  |                     |բժշկական օգնություն և          |            |

|  |                     |փորձաքննություններ             | 1,174,719.6|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Անհետաձգելի բժշկական օգնության |            |

|  |                     |գծով ծառայություններ           | 2,207,213.5|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Թրաֆիքինգի զոհերին բժշկական    |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |     2,200.0|

|__|_____________________|_______________________________|____________|

|6.|2013 թվականի         |Դատաբժշկական և  գենետիկ        |            |

|  |նպատակային ծրագրերին |ծառայություններ                |   339,394.1|

|  |օժանդակող հարակից    |_______________________________|____________|

|  |ծառայություններ      |Պաթանատոմիական ծառայություններ |    39,253.7|

|  |ծրագրեր (այլ դասերին |_______________________________|____________|

|  |չպատկանող)           |Հանրապետությունից դուրս        |            |

|  |                     |բուժման ուղեգրված հիվանդների   |            |

|  |                     |ճանապարհածախսի փոխհատուցում    |    40,365.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դժվարամատչելի ախտորոշիչ        |            |

|  |                     |հետազոտություններ              |   395,500.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դեղաքաղաքականությունից բխող    |            |

|  |                     |փորձագիտական և  մեթոդաբանական  |            |

|  |                     |ծառայություններ                |    20,702.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հաշմանդամ և  կարիքավոր         |            |

|  |                     |երեխաներին օրթեզներով և        |            |

|  |                     |կորսետներով ապահովման          |            |

|  |                     |ծառայություններ                |    81,811.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հանրային իրազեկման             |            |

|  |                     |ծառայություններ                |    80,000.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Մասնագիտական, խորհրդատվական և  |            |

|  |                     |կազմակերպամեթոդական            |            |

|  |                     |աջակցության ծառայություններ    |   221,489.7|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Մարդասիրական օգնության կարգով  |            |

|  |                     |ստացվող դեղերի և  դեղագործական |            |

|  |                     |արտադրանքի ստացման,            |            |

|  |                     |մաքսազերծման և  բաշխման        |            |

|  |                     |ծառայություններ                |    40,739.3|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Տուբերկուլյոզի դեմ պայքարի     |            |

|  |                     |ազգային ծրագրի համակարգման     |            |

|  |                     |ծառայություններ                |    93,581.5|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Բժիշկ-մասնագետների ժամանակավոր |            |

|  |                     |ուղեգրման միջոցով ՀՀ մարզային  |            |

|  |                     |առողջապահական                  |            |

|  |                     |կազմակերպություններում         |            |

|  |                     |բժշկական ծառայությունների      |            |

|  |                     |մատուցում                      |    50,229.9|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դեղորայքի տրամադրում           |            |

|  |                     |ամբուլատոր-պոլիկլինիկական,     |            |

|  |                     |հիվանդանոցային բուժօգնություն  |            |

|  |                     |ստացողներին և  հատուկ խմբերում |            |

|  |                     |ընդգրկված ֆիզիկական անձանց     | 3,585,900.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Այլ բուժօգնության և            |            |

|  |                     |սպասարկման գծով                |            |

|  |                     |ծառայություններ                |    15,000.0|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Համաշխարհային բանկի            |            |

|  |                     |աջակցությամբ իրականացվող       |            |

|  |                     |Հեմատոլոգիայի և  օնկոլոգիայի   |            |

|  |                     |ծրագիր                         | 6,809,180.3|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Համաշխարհային բանկի            |            |

|  |                     |աջակցությամբ իրականացվող       |            |

|  |                     |Առողջապահական համակարգի        |            |

|  |                     |արդիականացման երկրորդ ծրագրի   |            |

|  |                     |լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր |            |

|  |                     |                               | 2,950,139.6|

._____________________________________________________________________.

68,916,807.1

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2012
N 39
Արձանագրային որոշում