Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԺԻՄԱՅԻՆ Դ ...

 

 

040.1484.291112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1484-Ն

 

i

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՍՊԱՌՈՒՄԻՑ ԵՎ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, 65-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 68-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 22-ի

N 1484-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՍՊԱՌՈՒՄԻՑ ԵՎ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Սույն կարգով սահմանվում են ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումներին, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Ռեժիմային դիտարկումները բնական և տեխնածին գործոնների ազդեցության հետևանքով ստորերկրյա հանքային ջրերի շահագործվող հանքավայրերի ջրային ռեսուրսների վիճակի (որակի, քանակի) փոփոխման նկատմամբ պարբերաբար իրականացվող գործողությունների (ջրի ծախսի, ճնշման, մակարդակի, ջերմաստիճանի չափում, նմուշառում, քիմիական անալիզի իրականացում, զգայորոշման ցուցանիշների որոշում, ստացված արդյունքների վերլուծություն, ամփոփում) համակարգն է, որն իրականացվում է տվյալ հանքավայրը շահագործող ընդերքօգտագործողի կողմից սեփական միջոցների հաշվին:

3. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների (այսուհետ` դիտարկում) նպատակն է`

1) հանքավայրի շահագործման ժամանակ հանքային ջրի քանակի և որակի կայունության պահպանումը.

2) հնարավոր սպառման և աղտոտման բացահայտումն ու նախազգուշացումը.

3) ստորերկրյա հանքային ջրերի բնական ու խախտված ռեժիմների և դրանց ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրությունը.

4) ստորերկրյա հանքային ջրերի ռեժիմի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

5) ստորերկրյա հանքային ջրերի աղտոտման և սպառման աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը.

6) ստորերկրյա հանքային ջրերի շահագործվող հանքավայրերում ջրի ծախսի, ճնշման կամ մակարդակի և ջերմաստիճանի չափումների, ինչպես նաև ֆիզիկաքիմիական անալիզների իրականացումը, ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը և ամփոփումը.

7) ամփոփ տվյալների հիման վրա առաջարկությունների մշակումը և ներկայացումը լիազոր մարմնին:

4. Դիտարկումները ներառում են շահագործական հորատանցքերի կամ աղբյուրների ծախսերի, շահագործական և դիտարկային հորատանցքերում ջրի ճնշման, մակարդակի, ջրի ջերմաստիճանի և որակի փոփոխման, շահագործական և դիտարկային հորատանցքերի տեխնիկական վիճակի ու սանիտարական պահպանման գոտու նկատմամբ պարբերական դիտարկումները:

5. Դիտարկումներն իրականացվում են ջրի ծախսի չափման, ջրի նմուշառման, ջրի նմուշների լաբորատոր հետազոտության, շահագործական հորատանցքերի փորձարկման և հանքային ստորերկրյա ջրերի ձևավորման պայմանների ուսումնասիրման նպատակով մասնագիտական հետազոտությունների, հաստատված պաշարների և իրական ջրառի համապատասխանության, ինչպես նաև հաստատված պաշարների ճշգրտման նպատակով շահագործման ռեժիմի մոդելավորման միջոցով:

6. Հետազոտության համար նմուշառված հանքային ջրի որակի, մանրէաբանական, զգայորոշման և ռադիոլոգիական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կատարվում են համապատասխան ոլորտի հավատարմագրված լաբորատորիաներում:

7. Ընդերքօգտագործողները դիտարկումները պետք է իրականացնեն հանքավայրի հաստատված պաշարների և կոնդիցիոն չափորոշիչների շրջանակներում` միաժամանակ ուսումնասիրելով նոր բաղադրիչներ, որոնք կարող են էականորեն փոփոխել հանքային ջրի ծախսը և որակական հատկանիշները: Դիտարկումներ պետք է իրականացվեն նաև մանրէաբանական, զգայորոշման և ռադիոլոգիական ցուցանիշներով:

8. Բուժական, հանքային ջրերի խմելու և բալնեոլոգիական նպատակներով օգտագործվող տեսակների հանքավայրերում դիտարկումներն իրականացվում են սույն կարգի համաձայն` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1374-Ն որոշման պահանջները:

9. Լաբորատոր պայմաններում պետք է որոշվեն հանքային ջրի հանքավայրի հաստատված պաշարների և կոնդիցիաներին համապատասխան որակական հատկանիշները:

10. Ընդերքօգտագործողները հանքային ջրի որակական հատկանիշների հանդեպ դիտարկումներն իրականացում են տարեկան չորս անգամ, այդ թվում` նաև հանքավայրի (հորատանցքի կամ աղբյուրի) առավելագույն և նվազագույն ծախսերի ժամանակ: Յուրաքանչյուր դիտարկման արդյունքում լրացվում է հանքային ջրի հանքավայրի դիտարկման արձանագրությունը` համաձայն NN 1 և 2 ձևերի: Հանքային ջրի ծախսի, ճնշման, մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներն իրականացվում են ամիսը երեք անգամ (10 օրը մեկ անգամ) և գրանցվում են դիտարկումների մատյանում` համաձայն N 3 ձևի:

11. Ընդերքօգտագործողները յուրաքանչյուր հանքավայրի ըստ հաստատված պաշարների կոնդիցիոն չափորոշիչներից որևէ մեկի էական շեղումներ հայտնաբերելու դեպքում դիտարկումներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով`

1) ջրի ծախսի, ճնշման, մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներն իրականացվում են ամեն օր.

2) ջրի որակական հատկանիշների հանդեպ դիտարկումներն իրականացվում են հինգ օրը մեկ անգամ.

3) ուժեղացված ռեժիմով դիտարկումներն իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվում հաստատված պաշարների կոնդիցիոն չափորոշիչների կայուն ռեժիմը:

12. Ստորերկրյա հանքային ջրերի շահագործվող հանքավայրերն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ստեղծված սանիտարական պահպանման գոտիներում դիտարկումներն իրականացվում են առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած կարգով:

13. Դիտարկման արդյունքում յուրաքանչյուր հանքավայրի համար ստեղծվում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները: Կազմվում են հանքային ջրի ծախսի, ճնշման կամ մակարդակի կորեր և այլ գրաֆիկական պատկերներ, որտեղ արտացոլվում են տվյալ հանքավայրին յուրահատուկ չափորոշիչների փոփոխման առանձնահատկությունները:

14. Դիտարկման արդյունքում հանքային ջրերի հանքավայրին բնորոշ և հաստատված քանակական և որակական չափորոշիչներից էական շեղումներ հայտնաբերելու դեպքում բացահայտվում են պատճառները, մշակվում ու իրականացվում է կանխարգելիչ միջոցառումների ծրագիր` հանքավայրի ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու համար:

 

Ձև N 1

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

------ ------------------- 20 թ.

 

Ընդերքօգտագործող ____________________________________________________

1. Հանքավայրի անվանումը, հանքային ջրի տիպը ___________________________

2. Հորատանցքի համարը__________________________________________________

3. Աղբյուրի անվանումը_________________________________________________

4. Ջրաղբյուրի բացարձակ նիշը ____________

5. Ճնշումը կամ ջրի մակարդակը ____________

6. Ջրատար հորիզոնի բնութագիրը և տեղադրման խորությունը________________

7. Ջրառը (կապտաժը) և նրա տեսակը______________________________________

8. Ծախսը _____________ 9.

Ջերմաստիճանը` ջրի ____________, օդի_________

10. Նմուշառման ամսաթիվը _____________

11. Անալիզի ամսաթիվը____________

12. Չոր նստվածք __________

13. pH ____________ 14.

Eh_________________

15. Գազեր` գրամներով 1 լիտր ջրում`

ածխաթթու գազ ընդհանուր _______________________________________________

ածխաթթու գազ ազատ_____________________________________________________

16. Գազային կազմը ծավալային տոկոսներով________________________________

ինքնակամ (սպոնտան)____________________________________________________

լուծված_______________________________________________________________

17. Ընդհանուր գազային գործոնը_________________________________________

18. Զգայորոշական ցուցանիշներ`

գունավորում___________________________________________________________

հոտ __________________________________________________________________

համ___________________________________________________________________

պղտորություն__________________________________________________________

 

Ձև N 2

 

Հանքային ջրի քիմիական անալիզի արդյունքները

_____ _________________ 20 թ.

 

Հանքավայրի անվանումը _______________________________________________

 

Հորատանցքի համարը կամ աղբյուրի անվանումը ___________________________

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Պարունակությունը    |Ցուցանիշի  |

|                                    |   1.0 լիտրում      |արժեքը     |

|                                    |____________________|սահմանող   |

|                                    |մգ/լ|մգ-էկվ|մգ-էկվ,%|ՆՓ-ի համարը|

|____________________________________|____|______|________|___________|

|Նատրիում, Na+                       |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Կալիում K+                          |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ամոնիում, NH4+                      |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Կալցիում, Ca 2+                     |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Մագնեզիում, Mg 2+                   |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Երկաթ, Fe++                         |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Երկաթ, Fe+++                        |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ընդամենը, կատիոններ`                |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Սուլֆատ, SO42-                      |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Քլորիդ, Cl-                         |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Նիտրիտ, NO2-                        |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Նիտրատ, NO3-                        |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Հիդրոկարբոնատ, HCO3-                |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Յոդ, I-                             |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Բրոմ, Br-                           |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ֆտորիդ, F-                          |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Հիդրոսուլֆիդ HS-                    |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Կարբոնատ CO3 2-                     |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Հիդրոարսենիտ H2AsO42-               |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ընդամենը, անիոններ`                 |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ընդհանուր հանքայնացում              |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|pH                                  |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Չդիսոցվող մոլեկուլներ`              |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Մետաբորաթթու HBO2                   |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ծծմբաջրածին ընդ. (H2S+HS)           |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Սիլիկաթթու, H2SiO3                  |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Արսենաթթու H3AsO3 կամ H3AsO4        |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ածխածնի երկօքսիդ CO2                |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Ֆիզիկական հատկություններ            |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Պղտորությունը                       |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Համը                                |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Հոտը                                |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Գույնը                              |    |      |        |           |

|____________________________________|____|______|________|___________|

|Նստվածք                             |    |      |        |           |

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

Հանքային ջրի ծախսի, ճնշման, մակարդակի և ջերմաստիճանի դիտարկման

մատյան

 

______ ______________________ 20 թ.

 

Հանքավայրի անվանումը, տիպը ____________________________________

 

Հորատանցքի համարը կամ աղբյուրի անվանումը _________________________

 

._____________________________________________________________________

|ը/կ|Դիտարկման  |Օրերը|Հունվար|Փետրվար|Մարտ|Ապրիլ|Մայիս|Հունիս|Հուլիս|

|   |տեսակը     |     |       |       |    |     |     |      |      |

|   |           |     |       |       |    |     |     |      |      |

|   |           |     |       |       |    |     |     |      |      |

|___|___________|_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|1. |Ծախսը      |10   |       |       |    |     |     |      |      |

|   |(լ/վրկ)    |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |20   |       |       |    |     |     |      |      |

|   |           |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |30   |       |       |    |     |     |      |      |

|   |           |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |Միջ. |       |       |    |     |     |      |      |

|   |           |ամս. |       |       |    |     |     |      |      |

|___|___________|_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|2. |Ճնշումը    |10   |       |       |    |     |     |      |      |

|   |(մբար),    |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |Մակարդակ   |20   |       |       |    |     |     |      |      |

|   |(մ)        |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |30   |       |       |    |     |     |      |      |

|   |           |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |Միջ. |       |       |    |     |     |      |      |

|   |           |ամս. |       |       |    |     |     |      |      |

|___|___________|_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|3. |Ջերմաստիճան|10   |       |       |    |     |     |      |      |

|   |(C0)       |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |20   |       |       |    |     |     |      |      |

|   |           |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |30   |       |       |    |     |     |      |      |

|   |           |_____|_______|_______|____|_____|_____|______|______|

|   |           |Միջ. |       |       |    |     |     |      |      |

|   |           |ամս. |       |       |    |     |     |      |      |

._____________________________________________________________________

._____________________.________________________________________________

|ը/կ|Դիտարկման  |Օրերը||Օգոստոս|Սեպտեմբեր|Հոկտեմբեր|Նոյեմբեր|Դեկտեմբեր|

|   |տեսակը     |     ||       |         |         |        |         |

|   |           |     ||       |         |         |        |         |

|   |           |     ||       |         |         |        |         |

|___|___________|_____||_______|_________|_________|________|_________|

|1. |Ծախսը      |10   ||       |         |         |        |         |

|   |(լ/վրկ)    |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |20   ||       |         |         |        |         |

|   |           |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |30   ||       |         |         |        |         |

|   |           |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |Միջ. ||       |         |         |        |         |

|   |           |ամս. ||       |         |         |        |         |

|___|___________|_____||_______|_________|_________|________|_________|

|2. |Ճնշումը    |10   ||       |         |         |        |         |

|   |(մբար),    |_____||_______|_________|_________|________|_________|

|   |Մակարդակ   |20   ||       |         |         |        |         |

|   |(մ)        |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |30   ||       |         |         |        |         |

|   |           |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |Միջ. ||       |         |         |        |         |

|   |           |ամս. ||       |         |         |        |         |

|___|___________|_____||_______|_________|_________|________|_________|

|3. |Ջերմաստիճան|10   ||       |         |         |        |         |

|   |(C0)       |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |20   ||       |         |         |        |         |

|   |           |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |30   ||       |         |         |        |         |

|   |           |_____||_______|_________|_________|________|_________|

|   |           |Միջ. ||       |         |         |        |         |

|   |           |ամս. ||       |         |         |        |         |

._____________________.________________________________________________

._____________________.________________________________.

|ը/կ|Դիտարկման  |Օրերը||Միջին  |Չափման      |Չափման    |

|   |տեսակը     |     ||տարեկան|առավելագույն|նվազագույն|

|   |           |     ||       |արժեքը/     |արժեքը/   |

|   |           |     ||       |ամսաթիվը    |ամսաթիվը  |

|___|___________|_____||_______|____________|__________|

|1. |Ծախսը      |10   ||       |            |          |

|   |(լ/վրկ)    |_____||_______|____________|__________|

|   |           |20   ||       |            |          |

|   |           |_____||_______|____________|__________|

|   |           |30   ||       |            |          |

|   |           |_____||_______|____________|__________|

|   |           |Միջ. ||       |            |          |

|   |           |ամս. ||       |            |          |

|___|___________|_____||_______|____________|__________|

|2. |Ճնշումը    |10   ||       |            |          |

|   |(մբար),    |_____||_______|____________|__________|

|   |Մակարդակ   |20   ||       |            |          |

|   |(մ)        |_____||_______|____________|__________|

|   |           |30   ||       |            |          |

|   |           |_____||_______|____________|__________|

|   |           |Միջ. ||       |            |          |

|   |           |ամս. ||       |            |          |

|___|___________|_____||_______|____________|__________|

|3. |Ջերմաստիճան|10   ||       |            |          |

|   |(C0)       |_____||_______|____________|__________|

|   |           |20   ||       |            |          |

|   |           |_____||_______|____________|__________|

|   |           |30   ||       |            |          |

|   |           |_____||_______|____________|__________|

|   |           |Միջ. ||       |            |          |

|   |           |ամս. ||       |            |          |

._____________________.________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2012
N 1484-Ն
Որոշում