Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ « ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 42

 

35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. հոկտեմբերի 18-ի

նիստի

N 42 արձանագրային որոշման

 

ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

Սույն պայմանագիրը կնքվում է

մի կողմից

 

Հայաստանի Հանրապետության` ի

դեմս _______________ (այսուհետ` Վարկառու)

 

և մյուս կողմից`

 

Եվրոպական Ներդրումային Բանկի,

ի դեմս _________________

Բանկը տեղակայված է Կոնրադ

    Ադենաուր 98-100 բուլվարում,             (այսուհետ` Բանկ)

Լյուքսեմբուրգ (blvd Konrad Adenauer),

Luxembourg, L-2950, Luxembourg

 

Հաշվի առնելով, որ

(1) Համաձայն ԵԽ 633/2009 որոշման` Բանկին ԵԽ երաշխիք տրամադրելու վերաբերյալ ԵՄ տարածքից դուրս իրականացվող ծրագրերի համար հատկացված վարկերի և վարկային երաշխիքների մասով առաջացած կորուստների դիմաց, ինչպես նաև վերոնշյալ որոշման կատարումն ապահովող համաձայնագրի` կնքված Եվրոպական Հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) և Բանկի միջև, չվճարելու դեպքում Հանձնաժողովը սահմանված երաշխիքի շրջանակներում հատուցում է Բանկի կողմից չստացված և Բանկին հասանելիք վճարումները, որոնք պետք է կատարվեին Բանկի և, ի թիվս այլոց, Վարկառուի միջև ընթացող ֆինանսական գործողությունների շրջանակներում («ԵԽ երաշխիք»).

(2) Վարկառուն հավաստել է, որ Տրանսպորտի և կապի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջոցով (այսուհետ` միասին Շահագործողներ) նախաձեռնում է իրականացնել սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման ծրագիրը Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշենում, Բավրայում և Գոգավանում: Նշվածը մանրամասն ներկայացված է սույն փաստաթղթի (այսուհետ` «Ծրագրի») Հավելված «Ա»-ում նկարագրված տեխնիկական նկարագրության մեջ (այսուհետ` «Տեխնիկական նկարագրություն»):

(3) Բանկի հաշվարկների համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 60,634,000 Եվրո (վաթսուն միլիոն վեց հարյուր երեսուն չորս հազար եվրո), իսկ Վարկառուն նախատեսում է Ծրագիրը ֆինանսավորել հետևյալ կարգով.

 

    Աղբյուր                           Գումար (տ. եվրո)

    Բանկի կողմից տրամադրած վարկ          30,316

    Վերակառուցման և  զարգացման           10,294

եվրոպական բանկի կողմից

տրամադրած վարկ

    Հարևանության                         12,000

Ներդրումային Գործիք (NIF) կողմից

ստացվող դրամաշնորհ

    Աջակցություն` դրամաշնորհ              3,318

ինտեգրված սահմանային կառավարման

համակարգերի Հարավային Կովկասում)

    ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր                0,800

    Վարկառուի սեփական աղբյուրները         3,906

 

    ԸՆԴԱՄԵՆԸ                             60,634

 

(4) Մանրամասն նկարագիր (3)-ում սահմանված ֆինանսական ծրագիրն իրականացնելու նպատակով Վարկառուն դիմել է Բանկին 30,316,000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց հազար եվրո) վարկ ստանալու համար:

(5) Բանկը, հաշվի առնելով այն փաստը, որ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է իր գործառույթների շրջանակներում, ինչպես նաև նկատի ունենալով սույն Նկարագրերում մեջբերված փաստերն ու հաստատումները, որոշում է կայացրել բավարարել Վարկառուի հայցը և սույն Ֆինանսական պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) շրջանակներում վերոնշյալին տրամադրել վարկ` 30,316,000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց հազար եվրո) չափով` պայմանով, որ վարկի չափը ոչ մի դեպքում չի գերազանցի Մանրամասն նկարագիր (3)-ում ներկայացված Ծրագրի ընդհանուր արժեքի 50 (հիսուն) տոկոսը:

(6) Վարկառուն հաստատել է 30,316,000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց հազար եվրո) չափով վարկի ստացումը` սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան:

(7) 2008 թ. Փետրվարի 12/29-ին Բանկի և Վարկառուի միջև ստորագրվել է շրջանակային համաձայնագիր ՀՀ-ում Բանկի գործունեության կանոնակարգման վերաբերյալ («Շրջանակային Համաձայնագիր»), որը կշարունակի լիարժեք գործել սույն համաձայնագրի գործողության ողջ ընթացքում: Վարկառուն հաստատել է, որ Ծրագիրն ընդգրկված է Շրջանակային Համաձայնագրի շրջանակներում:

(8) [ ] լիազորված է ստորագրել սույն Պայմանագիրը Վարկառուի անունից և նրա կողմից:

(9) _____-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») և Վարկառուի միջև կնքվել է համաձայնագիր (»ՎԶԵԲ վարկային համաձայնագիր»), համաձայն որի` ՎԶԵԲ-ը Ծրագրի ֆինանսավորման համար կտրամադրի մինչև 10,294,000 եվրո (տաս միլիոն երկու հարյուր իննսուն չորս հազար եվրո) ընդհանուր գումարի չափով վարկ (ՎԶԵԲ-Վարկ): Ավելին` ________- ին ՎԶԵԲ-ի և Շահագործողի միջև կնքվել է համաձայնագիր Ծրագրի իրականացման նպատակով (Ծրագրի աջակցման համաձայնագիր, ինչպես նաև ՎԶԵԲ-ի Վարկային համաձայնագիրը միասին կազմում են «ՎԶԵԲ վարկային փաթեթը»):

(10) Հանձնաժողովի և Վարկառուի միջև [կնքվել է կամ կկնքի] ֆինանսավորման համաձայնագիր, որի համաձայն Հանձնաժողովը կտրամադրի անհատույց դրամաշնորհ 12.000.000 եվրոյի չափով (տասներկու միլիոն եվրո)` Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով («ԵՄ ֆինանսավորման համաձայնագիր») և որով նախատեսվում է Հանձնաժողովի (ՀՆԳ), Բանկի և ՎԶԵԲ ֆինանսական միջոցների օգտագործումը հավասարության հիմունքներով:

(11) Բանկի, ՎԶԵԲ-ի, Հանձնաժողովի և (ա) միջազգային ֆինանսական այլ կառույցների միջև կնքվել է շրջանակային համաձայնագիր «Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակներում համագործակցության վերաբերյալ» (ուժի մեջ է 2009 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ) («ՀՆԳ Շրջանակային համաձայնագիր») և (բ) կնքվել կամ կկնքվի իրականացման մասին համաձայնագիր, որով կսահմանվեն ՀՆԳ շրջանակներում համագործակցության պայմանները` Վարկառուի հետ կնքված իրենց համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի կատարման նպատակով (»Իրականացման համաձայնագիրը» և ՀՆԳ շրջանակային համաձայնագիրը միասին կազմում են «ՀՆԳ փաստաթղթեր»): Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը համաձայնվեցին առ այն, որ ՎԶԵԲ-ը, ՀՆԳ փաստաթղթերի համաձայն, կգործի որպես գլխավոր ֆինանսական կառույց Ծրագրի շրջանակներում իրականացվելիք համագործակցության առնչությամբ:

(12) Բանկի Կանոնադրությամբ սահմանված է, որ Բանկն ապահովում է հատկացված ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, ելնելով Եվրոպական Միության շահերից: Հետևաբար, Բանկի վարկային գործառույթների դրույթներն ու պայմանները պետք է համահունչ լինեն ԵՄ քաղաքականությանը:

(13) ԵՆԲ-ն համարում է, որ տեղեկատվության հասանելիությունը կարևոր դեր է խաղում բնապահպանական և սոցիալական ռիսկերի նվազեցման հարցում` ներառյալ մարդու իրավունքների խախտումները` կապված իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Ըստ այդմ, ԵՆԲ-ն սահմանել է թափանցիկության իր սկզբունքները, որոնց նպատակն է բարձրացնել ԵՆԲ Խմբի հաշվետվողականության մակարդակը շահառուների և, ընդհանրապես, ԵՄ քաղաքացիների նկատմամբ` ապահովելով այն տեղեկատվության հասանելիությունը, որը վերջիններին թույլ կտա հասկանալ Բանկի կառավարման համակարգը, ռազմավարությունը, քաղաքականությունը, գործունեությունը և գործելակերպը:

Հաշվի առնելով վերոնշյալը` համաձայնվեցին հետևյալի շուրջ.

Մեկնաբանություններ և սահմանումներ

(ա) Մեկնաբանություններ

(i) Սույն Համաձայնագրում հոդվածներին, Մանրամասն նկարագրերին, ժամանակացույցերին և հավելվածներին կատարվող հղումները, բացառությամբ հատուկ սահմանված դեպքերի, համարվում են հղումներ սույն Համաձայնագրի համապատասխան հոդվածներին, Մանրամասն նկարագրերին, ժամանակացույցերին և հավելվածներին:

(ii) Սույն Համաձայնագրում որևէ իրավադրույթին կատարվող հղումը համարվում է տվյալ իրավադրույթին` փոփոխված կամ վերահաստատված, կատարվող հղում:

(iii) Սույն Համաձայնագրում որևէ այլ համաձայնագրի կամ իրավական փաստաթղթի կատարվող հղումը համարվում է այդ իսկ համաձայնագրին կամ իրավական փաստաթղթում` փոփոխված, լրամշակված, գործողության ժամկետը երկարաձգված կամ վերահաստատված հղում:

 

(բ) Սահմանումներ

Սույն Համաձայնագրում.

Ծանուցման «Ընդունման վերջնաժամկետ» նշանակում է.

(ա) ծանուցման օրվա դրությամբ Լյուքսեմբուրգյան ժամանակով ժամը 16:00-ը, եթե ծանուցումը աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է մինչև 14:00 կամ

(բ) հաջորդ օրվա դրությամբ ժամը 11:00, եթե ծանուցումը ցանկացած աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է ժամը 14:00-ից հետո:

«Ընդունված տրանշ»-ը վճարման առաջարկի այն մասնաբաժինն է, որը պատշաճ կերպով ընդունվել է Վարկառուի կողմից` իր դրույթների համաձայն գումարների Մասնաբաժնի Ընդունման Վերջնաժամկետի օրվա դրությամբ կամ դրանից առաջ:

«Աշխատանքային օրը»` այն օրը (բացի շաբաթ և կիրակի օրերից), որի ընթացքում Լյուքսեմբուրգի տարածքում գործող Բանկը և առևտրային բանկերը բաց են իրենց գործառնական գործունեության համար:

«Հսկողության փոխանցման դեպք» հասկացությունը ներկայացված է [4.03A(3)] հոդվածում:

«Օրենքի փոփոխություն»-ը ներկայացված է Հոդված 4.03A (4)-ում:

«Պայմանագիր»-ը ներկայացված է Նկարագիր 5-ում:

«Վարկ» հասկացությունը կրում է 1.01 հոդվածում տրված իմաստը:

«Պարտքի գործիքը» (ա) այն փաստաթուղթն է, այդ թվում` ցանկացած անդորրագիր կամ քաղվածք, որը հաստատում կամ սահմանում է վարկը, երաշխիքը, կանխավճարը կամ վարկի երկարաձգումը (ներառյալ` վարկի ցանկացած երկարաձգումը վերաֆինանսավորման կամ ժամկետների փոփոխման համաձայնագրով), (բ) պարտատոմսով կամ պարտքի առկայությունը հաստատող որևէ այլ փաստաթղթով հաստատվող պարտավորվածություն կամ (գ) այլ պարտքի գործիքից բխող պարտավորվածության երաշխիք` պայմանով, որ բոլոր երեք դեպքերում այդ պարտավորվածությունը կանոնակարգվում է Վարկառուի իրավական համակարգից տարբերվող իրավական համակարգով:

«Վճարումներ ուշացման/հետաձգման դիմաց» նշանակում է ուշացված կամ դադարեցված հատկացման գումարի դիմաց այնպիսի տոկոսադրույքով (եթե այն բարձր է զրոյից) հաշվարկվող հատուցում, որով.

- այդ գումարի նկատմամբ կիրառվելիք տոկոսադրույքը, այն դեպքում, եթե այդ գումարը Վարկառուին հատկացվեր Մասնաբաժնի Ընդունման Վերջնաժամկետի օրվա դրությամբ գերազանցում է

- EURIBOR (մեկ ամսվա դրույքաչափով) 0.125%-ից պակաս (12.5 բազիսային կետ):

Նման հատուցումը պետք է ուժի մեջ մտնի Մասնաբաժնի Ընդունման Վերջնաժամկետի օրվանից մինչև փաստացի հատկացման օրը կամ, ինչպես հնարավոր է որոշ դեպքերում, մինչև ընդունված տրանշի չեղյալ հայտարարելու օրը` սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

«Հատկացման ընդունում»` Վարկառուի կողմից պատշաճ կերպով ստորագրված հատկացման առաջարկի օրինակը:

«Հատկացման ընդունման վերջնաժամկետ»` հատկացման առաջարկում նշված` դրա ժամկետը լրանալու ամսաթիվն ու ժամը:

«Հատկացման առաջարկ»` գրություն կազմված Աղյուսակում C.1-ում տրված ձևի համաձայն:

«Ճեղքվածքի իրավիճակներ» նշանակում է ստորև նշված դեպքերը կամ դրանցից մեկը.

(ա) լուրջ ճեղքվածք վճարման կամ հաղորդակցման այն համակարգերում կամ ֆինանսական այն շուկաներում, որոնց միջոցով կատարվում են սույն Պայմանագրով նախատեսված վճարումները կամ,

(բ) ցանկացած այլ դեպք, որի արդյունքում խափանվում է (տեխնիկական կամ համակարգային այլ պատճառներով) Բանկի կամ Վարկառուի գանձապետական կամ վճարային գործողությունները` խոչընդոտ հանդիսանալով, որպեսզի կողմը.

(i) կատարի սույն Պայմանագրով նախատեսված վճարային պարտավորությունները, կամ

(ii) հաղորդակցվի այլ կողմերի հետ,

եթե խափանումը (վերոնշյալ (ա) կամ (բ) կետերում նշված դեպքերում) չի առաջացել այն կողմի պատճառով, որի գործողությունները խափանվել են, կամ գտնվում է այդ կողմի վերահսկողությունից դուրս:

«ԵՆԲ վարկային հաշիվը» կհամարվի Վարկառուի ցանկացած այլ ակտիվներից առանձնացված այն հաշիվը, որի վրա կփոխանցվեն Բանկի կողմից տրամադրվող հատկացումները, որից հաշվի վճարումներ կկատարվեն Ծրագրի իրականացման նպատակով` համաձայն սույն Պայմանագրի և Ծրագրային Համաձայնագրի, Վերջնական Վարկառուից վերջնական Վարկառուին փոխանցված Վարկային համաձայնագրի, և այլ համապատասխան համաձայնագրերի, եթե այդպիսիք կան:

«Շրջակա միջավայրը» են համարվում այն գործոնները, որոնք որևէ կերպով ազդում են մարդկության բարեկեցության վրա:

Դրանք են`

(ա) բուսական և կենդանական աշխարհը,

(բ) հող, ջուր, օդ, կլիմա և լանդշաֆտը, և

(գ) մշակութային հուշարձաններ և կառուցված միջավայր,

ներառյալ` առանց սահմանափակումների, աշխատանքի անվտանգության, բնակչության առողջության և աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը:

«Բնապահպանական թույլտվություն»` շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված ցանկացած թույլտվություն, լիցենզիա, եզրակացություն կամ թույլատրող այլ փաստաթուղթ:

«Բնապահպանական հայցը»` շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարման վերաբերյալ որևէ անձի կողմից ներկայացված ցանկացած հայց, հայցային պահանջ, պաշտոնական ծանուցում կամ անցկացվող հետաքննություն:

«Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրությունը» նշանակում է

(ա) ԵՄ այն օրենքները, ստանդարտները և սկզբունքները, որոնք սահմանվում են Բանկի կողմից մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը,

(բ) ՀՀ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը և

(գ) Համապատասխան միջազգային իրավական ակտերը, որոնց հիմնական նպատակն է շրջակա միջավայրի պահպանումը, պաշտպանությունը կամ բարելավումը:

«EURIBOR» նշանակությունը ներկայացված է Աղյուսակ Բ-ում:

«EUR» կամ «եվրոն» նշանակում է Եվրոպական Միության անդամ-պետությունների պաշտոնական դրամական միավորը, որն այդ երկրներում ժամանակ առ ժամանակ ընդունվում է որպես իրենց արժույթ` Եվրոպական Միության և Եվրոպական Միության գործունեության մասին համաձայնագրերի, ինչպես նաև դրանց հաջորդող համաձայնագրերի դրույթներին համապատասխան:

«Միջոցների ստացման վերջնաժամկետ» սահմանվում է 36 ամիս` սույն Պայմանագրի ստորագրելու ամսաթվից:

«Հաստատագրված դրույքաչափ» համարվում է Բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքը, որը ժամանակ առ ժամանակ հաստատվում է Բանկի կառավարման մարմինների կողմից կիրառելի սկզբունքներին համապատասխան այն վարկերի համար, որոնք ունեն ֆիքսված դրույքաչափ` արտահայտված տրանշի փոխարժեքով և որի նկատմամբ կկիրառվեն միևնույն պայմանները, ինչ կապիտալի ետվճարման կամ տոկոսադրույքի վճարման համար:

«Ֆիքսված տոկոսադրույքով տրանշ» նշանակում է ֆիքսված տոկոսադրույքով հատկացվող տրանշ:

«Լողացող տոկոսադրույք» լողացող տոկոսադրույքի հաստատուն տարբերությունն է, այսինքն` Բանկի կողմից սահմանված Լողացող դրույքաչափի ժամանակահատվածին համարժեք տարեկան տոկոսադրույք գումարած տարբերություն:

«Լողացող դրույքաչափի ժամանակահատված» համարվում է վճարման օրվանից մինչև հաջորդ վճարման օրը ընկած ժամանակահատվածը, իսկ լողացող տոկոսադրույքի առաջին ժամանակահատվածը սկսում է տրանշի հատկացման օրվանից:

«Լողացող տոկոսադրույքով տրանշը» այնպիսի տրանշ է, որի նկատմամբ կիրառվում է լողացող տոկոսադրույք:

«Իրականացնող կողմեր»` Շահագործողներն են կամ Ծրագրի իրականացման նպատակով ներգրավված որևէ մեկը (մասնավորապես, այդուամենայնիվ չբացառելով ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից և իր անունից նշանակված որևէ մեկին):

«Հատուցելի կանխավճարի դեպքը» Հոդված 4.03Ա-ով նախատեսված կանխավճարի դեպք:

«Վարկը» նշանակում է սույն Պայմանագրին համապատասխան Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ հատկացվող տրանշերի հանրագումարը:

«Շուկայի ճեղքվածքի իրավիճակներ» նշանակում է հետևյալ ներքոնշյալ հանգամանքները.

(ա) եթե, Բանկի հիմնավորմամբ, առաջանում են դեպքեր կամ բացառիկ հանգամանքներ, որոնք բացասաբար են ազդում Բանկի կողմից ֆինանսավորման իր աղբյուրներին հասանելիության վրա;

(բ) եթե, Բանկի կարծիքով, բացակայում են մշտական աղբյուրներից հասանելի միջոցները համապատասխան տարադրամով տրանշը ֆինանսավորելու և/ կամ վարկը մարելու և/կամ այդպիսի տրանշի հատուցման պայմանները կատարելու համար;

(գ) այնպիսի տրանշի դեպքում, որի տոկոսադրույքը վճարվում կամ կվճարվեր Լողացող տոկոսադրույքով.

(Ա) Բանկի պայմաններին համապատասխան ֆինանսավորման իր աղբյուրներից միջոցներ ձեռք բերելու արժեքը Բանկի համար տրանշի լողացող տոկոսադրույքի ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածում (այսինքն` տարադրամի շուկա) կգերազանցի EURIBOR-ը կամ

(Բ) Բանկը եզրահանգում է, որ EURIBOR-ը սահմանելու համար անհրաժեշտ բավարար միջոցները բացակայում են կամ հնարավոր չէ սահմանել EURIBOR-ը Աղյուսակ «Բ»-ում ներկայացված սահմանմանը համապատասխան:

«Էական անբարենպաստ փոփոխությունը» Վարկառուի կամ Շահագործողի համար իրավիճակի ցանկացած փոփոխություն, որն ազդում է համապատասխանաբար կամ Վարկառուի, կամ Շահագործողի վրա, ինչը Բանկի կարծիքով.

(1) էականորեն նվազեցնում են Վարկառուի կամ Շահագործողի հնարավորությունները սույն Պայմանագրի կամ Ծրագրային Համաձայնագրի շրջանակներում նրանց ֆինանսական կամ ցանկացած այլ պարտավորությունների կատարման ժամանակ,

(2) էականորեն նվազեցնում են Վարկառուի կամ Շահագործողի ֆինանսական իրավիճակները կամ հեռանկարները, կամ

(3) բացասաբար են ազդում Վարկառուի կամ Շահագործողի կողմից տրամադրվող ցանկացած արժեթղթերի վրա:

«Մարման ժամկետ» համարվում է տրանշի մարման վերջին օրը` համաձայն Հոդված 4.01-ի:

«Վճարման ամսաթիվը»` Հատկացման առաջարկում սահմանված կիսամյակային կտրվածքով ամսաթվեր` մինչև վարկի մարման ամսաթիվը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օրը ոչ աշխատանքային օր է, դա նշանակում է.

(ա) ֆիքսված տոկոսադրույքով տրանշի դեպքում` Համապատասխան աշխատանքային օրը` առանց Հոդվածի 3.01-ի համաձայն տոկոսադրույքի փոփոխության,

(բ) լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում` տվյալ օրացուցային ամսվա հաջորդ օրը, որը աշխատանքային օր է, կամ հակառակ դեպքում, ամենամոտ նախորդող օրը, որը նույնպես աշխատանքային օր է, բոլոր դեպքերում` Հոդված 3.01 -ի համաձայն տոկոսադրույքի համապատասխան փոփոխությամբ:

«Կանխավճարի գումար»` Հոդվածի 4.02Ա-ի համաձայն` Վարկառուի կողմից վճարվելիք տրանշի գումարն է:

«Կանխավճարի ժամկետ»` կհամարվի վճարման այն օրը, երբ Վարկառուն նախապես կվճարի կանխավճարի գումարը:

«Կանխավճարի հատուցումը» նախնական վճարման ենթակա կամ չեղյալ հայտարարված հիմնական գումարի առնչությամբ ԵՆԲ կողմից Վարկառուին տրամադրված գումարն է, որը ներկայացվում է ստորև տրված ավելցուկի ընթացիկ արժեքով (կանխավճարի վճարման օրվա դրությամբ).

(ա) այն տոկոսադրույքը, որը կգումարվեր կանխավճարի գումարին դրա վճարման օրվանից մինչև մարման օրն ընկած ժամանակահատվածում, եթե կանխավճարը կատարված չլիներ, և

(բ) այն տոկոսադրույքը, որը կգումարվեր վերոնշյալ ժամանակահատվածում, եթե այն հաշվարկված լիներ Տեղափոխված տոկոսադրույքով` 0.15% պակաս (տասնհինգ բազիսային կետ):

Վերոնշյալ ընթացիկ արժեքը հաշվարկվում է Տեղափոխված դրույքաչափով հավասար հաշվարկային տոկոսադրույքով` կիրառելի յուրաքանչյուր վճարման օրվա դրությամբ:

«Կանխավճարի ծանուցում»` Վարկառուի կողմից տրվող գրավոր ծանուցումն է, որում, այլ տվյալներից բացի, նշված են կանխավճարային գումարը և ժամկետը` համաձայն Հոդված 4.02A-ի:

«Ծրագիր» հասկացությունը կրում է Մանրամասն նկարագիր 2-ում արտահայտված իմաստը:

«Վերախմբավորման դրույքաչափ» ֆիքսված տոկոսադրույքով այնպիսի վարկերի համար հատուցման հաշվարկման օրվա դրությամբ գործող ֆիքսված տոկոսադրույքն է, որոնք արտահայտվում են միևնույն տարադրամով, և որոնց նկատմամբ կիրառվում են շահութաբաժնի վճարման մարման օրը վճարման միևնույն պայմաններն, ինչ տրանշի դեպքում, որի նկատմամբ առաջարկվում է կամ խնդրարկվում է կատարել կանխավճար: Այդ դեպքերում, երբ ժամանակահատվածը ավելի կարճ է, քան 48 ամիսը (կամ 36 ամիսը` այդ ընթացքում հիմնական վարկի մարումը չկատարելու դեպքում), կկիրառվի արժութային շուկայում գործող ամենամոտ համարժեք դրույքաչափը, որը հավասար է EURIBOR-ից հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ժամանակահատվածի համար: 12 և 36/48 ամիսների միջև ընկած ժամանակահատվածների դեպքում կիրառվում է սվոպային տոկոսադրույքների բազիսային կետը, որը հրապարակվում է «Ռոյտերս» գործակալության «Intercapital» պարբերականում համապատասխան տարադրամի համար և կիրառվում է Բանկի կողմից հաշվարկման պահին:

«Համապատասխան աշխատանքային օր» այն օրն է, երբ Իրական ժամանակի ռեժիմում խոշոր վճարումների արագ կատարման անդրեվրոպական համակարգը, որում կիրառում է մեկ միասնական հարթակ, և որը սկսել է շահագործվել 2007 թ. նոյեմբերի 19-ին (TARGET 2), բաց է եվրոյով վճարումներ իրականացնելու համար:

«Հատկացման սահմանված ժամկետը» այն օրն է, երբ Հոդվածի 1.02Գ-ի համաձայն նախատեսվում է հատկացնել տրանշը:

«Երաշխիք» կամ «Երաշխիքային իրավունք» ցանկացած գրավ է, սեփականության պահման իրավունք, հիպոտեք, իրավունքի վերափոխանցում կամ որևէ անձի պարտավորությունները երաշխավորող այլ գրավային փաստաթուղթ կամ համանման իրավական ուժ ունեցող ցանկացած այլ համաձայնագիր կամ պայմանագիր:

«Տարբերություն»` (սպրեդ) նշանակում է ֆիքսված սպրեդ EURIBOR-ով (դրական կամ բացասական), որը սահմանվում է Բանկի կողմից և ծանուցվում Վարկառուին համապատասխան հատկացման առաջարկ մասին կամ ..... ենթակա է քննարկման:

«Տեխնիկական նկարագրություն» հասկացությունը կրում է Մանրամասն նկարագիր 2-ում ներկայացված իմաստը:

«Տրանշ»` սույն Համաձայնագրին համապատասխան կատարվող կամ կատարվելիք յուրաքանչյուր հատկացումն է

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1.1 Վարկի գումարը

Սույն պայմանագրով Բանկը Վարկառուի օգտին որոշում է կայացրել Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով տրամադրել 30,316,000 եվրո (երեսուն միլիոն երեք հարյուր տասնվեց հազար եվրո) գումարի չափով վարկ և վերջինս ընդունել է այդ որոշումը:

(«Վարկ»).

 

1.2 Հատկացման ընթացակարգը

 

1.02Ա Տրանշերը

 

Բանկի կողմից Վարկը կհատկացվի առավելագույնը [վեց] տրանշով: Յուրաքանչյուր տրանշի գումարը, նվազագույնը կկազմի 1,000,000 եվրո (մեկ միլիոն եվրո), եթե այն չի համարվում Վարկի չօգտագործված մաս:

 

1.02Բ Հատկացման առաջարկը

 

Վարկառուի հայտն ստանալուն պես, Բանկը տրանշի հատկացման նպատակով ուղարկում է հատկացման առաջարկ` պայմանով, որ Հոդված 1.06Բ-ում նշված ոչ մի իրավիճակի չի առաջացել կամ չի շարունակվում: Վարկառուն հատկացման առաջարկը պետք է ստանա ոչ ուշ, քան Հատկացման առաջարկին 10-րդ օրը: Հատկացման առաջարկում նշվում են.

(ա) տրանշի գումարը;

(բ) Հատկացման սահմանված ամսաթիվը, որը համարվում է Աշխատանքային Օր և ընկնում Հատկացման առաջարկից առնվազն 15 օր հետո կամ միջոցների ստացման վերջնաժամկետ համարվող օրը կամ դրանից առաջ

(գ) Տրանշի տոկոսադրույքը (ա) ֆիքսված տոկոսադրույք, կամ (բ) լողացող տոկոսադրույք` հոդված 3.01-ի կիրառելի դրույթներին համապատասխան;

(դ) Տրանշի համար տոկոսադրույքի վճարման պարբերականությունը` Հոդված 3.01-ի դրույթներին համապատասխան;

(ե) Տրանշի առաջին վճարման օրը;

(զ) Տրանշի հիմնական գումարի մարման պայմանները` Հոդվածի 4.01 -ի դրույթներին համապատասխան;

(է) Տրանշի հիմնական գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը;

(ը) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի դեպքում` ֆիքսված տոկոսադրույքը, իսկ լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում` սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև մարման օրը;

(թ) Հատկացման ընդունման վերջնաժամկետը:

 

1.02Գ Հատկացման ընդունումը

 

Վարկառուն կարող է ընդունել հատկացման առաջարկը` Բանկին ուղարկելով հատկացման ընդունման ծանուցումը հատկացման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ: Հատկացման ընդունման ծանուցմանը կից ներկայացվում են.

(ա) IBAN ծածկագիրը (կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված որևէ այլ ձևաչափով) և ԵՆԲ վարկային հաշվի SWIFT BIC-ը, որին Հոդված 1.02 Դ-ին համապատասխան կատարվում է տրանշի հատկացումը; և

(բ) հաստատում, որ հատկացման ընդունման ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձը կամ անձինք, այդ անձի կամ անձանց ստորագրությունների նմուշները կամ Վարկառուի տեղեկանքն առ այն, որ սույն համաձայնագրի դրույթների համաձայն հատկացման ընդունման ծանուցումները ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց այդ լիազորություններն ուժի մեջ են:

Սահմանված կարգով` հատկացման ընդունման վերջնաժամկետի օրը կամ դրանից շուտ հատկացման առաջարկը Վարկառուի կողմից ընդունվելու դեպքում, Բանկը, համապատասխան հատկացման առաջարկի և սույն Համաձայնագրի պայմանների համաձայն, Վարկառուին տրամադրում է ընդունված տրանշը:

Վարկառուն կարող է մերժել ցանկացած հատկացման առաջարկ, եթե այն չի ընդունվել սահմանված կարգով` հատկացման ընդունման վերջնաժամկետի օրը կամ դրանից շուտ:

 

1.02Դ Հատկացման հաշիվը

 

Հատկացումը կատարվում է ԵՆԲ վարկային հաշվին, որի մասին Վարկառուն գրավոր տեղեկացնում է Բանկին ոչ ուշ, քան ժամանակացույցով սահմանված հատկացման օրվան նախորդող 15-րդ օրը (IBAN ծածկագրով կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված որևէ այլ ձևաչափով): Ի գիտություն Վարկառուին այդ հաշվին կատարվող վճարումները կազմում են սույն Համաձայնագրով նախատեսված հատկացումները, կարծես` վճարումները կատարվել են Վարկառուի սեփական բանկային հաշվին:

Որպես ԵՆԲ վարկային հաշիվ կարող է սահմանվել միայն մեկ հաշիվ:

 

1.03 Հատկացման արժույթ

 

Բանկի կողմից տրանշերի հատկացումները կատարվում են եվրոյով:

 

1.04 Հատկացումների պայմանները

 

1.04Ա Առաջին տրանշ

 

Հոդված 1.02-ին համապատասխան, առաջին տրանշի հատկացումը կատարվում է բացառապես Բանկի կողմից սահմանված կարգով` ժամանակացույցով նախատեսված հատկացման օրվանը նախորդող 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից շուտ Բանկին հետևյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները տրամադրելուն պես.

(ա) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրված` հայերեն լեզվով կազմված պաշտոնական կարծիք Վարկառուի կողմից սույն Համաձայնագրի պահանջները հավուր պատշաճի կատարելու և դրա ուժի մեջ լինելու, կիրառելիության և պարտավորեցնող բնույթի վերաբերյալ: Նման կարծիքը պետք է հիմնավորված լինի կամ դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` սույն Համաձայնագիրը կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան սույն Համաձայնագրի վավերացումը հաստատող փաստաթղթերը;

(բ) անգլերեն լեզվով կազմված տեղեկանք` .... կողմից սույն Համաձայնագիրը Վարկառուի անունից ստորագրելու համար համապատասխան լիազորությամբ օժտված լինելու մասին;

(գ) ապացույցներ առ այն, որ ՎԶԵԲ վարկային փաթեթը, ԵՄ ֆինանսավորման համաձայնագիրը և իրականացման համաձայնագիրը կատարվել և ներկայացվել են, և որ այդ փաստաթղթերի վավերականությունն ապահովող բոլոր պայմաններն ապահովվել են կամ կատարվել է դրանցից բացառություն, և որ Վարկառուն կարող է դրանց համաձայն մշակել նախագծեր;

(ե) ապացույցներ առ այն, որ Շահագործողն ստացել է ծրագրի իրականացման համաձայնագրի հետ կապված և պետական կամ հասարակական մարմինների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, թույլատրագրերը, արտոնագրերն ու հաստատումները;

(զ) ապացույցներ առ այն, որ ապահովագրման հետ կապված պահանջները կատարվել են Հոդվածին [6.05]-ին համապատասխան;

(է) ծառայության գործակալի կողմից իր նշանակման մասին ապացույցը;

(ը) ապացույցներ առ այն, որ Շահագործողը, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի, ՎԶԵԲ-ի և Հանձնաժողովի (կամ, համապատասխանաբար այլ համաֆինանսավորողների) հետ, վարձել է, կվարձի կամ, կամ օգտվում է կամ կօգտվի այնպիսի խորհրդատուների ծառայություններից, որոնց որակավորումը, մասնագիտական փորձը և տեխնիկական առաջադրանքները համապատասխանում են Բանկի պահանջներին, ներառյալ` խորհրդատուներ, ովքեր աջակցություն են տրամադրում ծրագրի իրականացման նպատակով:

(թ) ապացույցներ առ այն, որ պատշաճ կարգով ստացվել են Բանկի կողմից սահմանված կամ սույն Հոդված «ա» կետով նախատեսված պաշտոնական կարծիքում նշված արժութային հսկողությանն առնչվող բոլոր համաձայնությունները, որոնք Վարկառուին անհրաժեշտ են հատկացումներն ստանալու, վարկը մարելու, շահութաբաժինը վճարելու և սույն Համաձայնագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար;

(ժ) Բանկի պայմաններին համապատասխան հանրային խորհրդակցությունների արդյունքների ներկայացում, ներառյալ` հողի օտարման և վերաբնակեցման վերաբերյալ հաշվետվություն;

(ի) Բանկին ներկայացում և Բանկի կողմից ստացում գրավոր ծանուցում Վրաստանի կառավարությանը, որով Վարկառուն երաշխավորում է Վրաստանին առաջարկված անդրսահմանային աշխատանքների առնչությամբ, և

(լ) գնահատման համար գանձվող վարձավճարի կատարումը հաստատող փաստաթուղթը` Հոդվածին [1.08]-ին համապատասխան:

 

1.04Բ Երկրորդ տրանշը

 

Համաձայն Հոդվածի 1.02-ի` երկրորդ տրանշի հատկացումը պայմանավորվում է հետևյալով` Բանկի կողմից` Բանկի իսկ սահմանած կարգով առաջարկվող տրանշի ժամանակացույցով նախատեսված հատկացման օրվան նախորդող 7-րդ օրը կամ դրանից շուտ հետևյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները ստանալուն պես.

ա) գրավոր հաստատման ստացում և ընդունում իրավասու մարմնի կողմից առ այն, որ ԵՄ շրջակա միջավայրի մասին դիրեկտիվների դրույթները 92/43/EEC համապատասխանում են (կամ համապատասխան ազդեցությունը պահպանվող տարածքներում (համապատասխանաբար Ձև Ա կամ Բ);

բ) Վարկառուի կողմից յուրաքանչյուր տեղանքին առնչվող կենսաբազմազանության և գործողությունների ծրագրերի վերաբերյալ հաշվետվության ստացում և ընդունում:

գ) Բոլոր երեք BCP-ների համար շինարարական թույլտվության և շրջակա միջավայրի թույլտվության ստացում և ընդունում;

դ) Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերջնական գնահատման ստացում և ընդունում («ՇՄԱԳ»)

ե) նախատեսված թափոնների, ջրահեռացման և թունավոր նյութերի արտանետման օգտագործվելիք մեխանիզմների վերաբերյալ հաշվետվության ստացում և ընդունում;

զ) Շրջակա միջավայրի կառավարման ծրագրի կրկնօրինակի ստացում և ընդունում, և

է) ծրագրում ներառված Գոգավանի 7.4 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհի և երեք BCP-ների ճանապարհների վերաբերյալ ճանապարհային անվտանգության վթարային գնահատման հաշվետվության ստացում և ընդունում, Բանկի պայմաններին համապատասխան:

 

1.04Գ Բոլոր տրանշերը

 

Համաձայն Հոդվածի 1.02-ի` յուրաքանչյուր, այդ թվում` առաջին տրանշի հատկացումը պայմանավորվում է հետևյալով.

(ա) Բանկի կողմից` Բանկի իսկ սահմանած կարգով առաջարկվող տրանշի ժամանակացույցով նախատեսված հատկացման օրվան նախորդող 7-րդ օրը կամ դրանից շուտ հետևյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները ստանալուն պես.

(i) Վարկառուի կողմից տրամադրվող փաստաթուղթ` կազմված Աղյուսակ D-ի ձևով;

(ii) ապացույցներ առ այն, որ հատկացման ընդունման ծանուցագիրը ստորագրելու լիազորություն ունեցող անձը կամ անձինք դեռևս օժտված են այդ լիազորությամբ, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրությունների հաստատված նմուշները;

(iii) ՎԶԵԲ-ի վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսական համաձայնագիրը և ՀՆԾ փաստաթղթերը շարունակում են ուժի մեջ մնալ, վավերական են և իրագործելի, իսկ դրանցում նշված վճարման բոլոր պայմանները կատարվել են;

(iv) Հաստատումն այն մասին, որ ԵՀ Երաշխավորագիրը վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և համաձայն Բանկի հիմնավորված կարծիքի չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանք, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ԵՀ Երաշխավորագրի կամ Բանկի կողմից ստորև բերված պահանջների վրա;

(v) Հաստատումն այն մասին, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և համաձայն Բանկի հիմնավորված կարծիքի չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանք, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող Շրջանակային համաձայնագրի վրա:

(vi) Ֆինանսավորման Պայմանագրի կնքման, վավերացման, և իրավաբանական ուժ ունենալու, ինչպես նաև սույնով նախատեսված գործարքների իրականացման համար, Բանկը Վարկառուին ծանուցում է ցանկացած այլ լիազորության, եզրակացության, երաշխիքի և փաստաթղթի պատճենների տրամադրման վերաբերյալ:

(vii) ապացույցներ առ այն, որ հերթական Տրանշն օգտագործելուց հետո Վարկի հանրագումարը չի գերազանցում Վարկառուի կամ Շահագործողի կողմից Ծրագրի շրջանակներում մինչև համապատասխան հատկացման առաջարկի օրը կատարված ծախսերի հանրագումարը (x) կամ համապատասխան հատկացման առաջարկի օրվանից 12 ամսվա համար Համաձայնագրով նախատեսված ծախսերի հանրագումարը (y); և

(բ) Առաջարկված Տրանշի համար Հատկացման Սահմանված Ամսաթվի դրությամբ`

(i) Հոդված [6.14]-ի համաձայն` կրկնվող հայտարարություններն ու երաշխիքները բոլոր առումներով ճշգրիտ են, և

(ii) որևէ իրավիճակ կամ հանգամանք, որն առաջացնում է կամ կարող է հետագայում կամ սույն Պայմանագրի համաձայն այդ մասին ծանուցելու դեպքում առաջացնել

(աա) Հոդված 10.01-ով նախատեսված չվճարելու (դեֆոլտի) դեպք, կամ

(բբ) Հոդված 4.03-ով նախատեսված նախնական վճարման դեպք չի առաջացել և չի շարունակում մնալ չշտկված կամ որպես բացառություն չսահմանված կամ առաջարկվող տրանշից բխող:

 

1.05 Հատկացման հետաձգում

 

1.05Ա Հետաձգման հիմքերը

 

Վարկառուի գրավոր հայտի հիման վրա, Բանկը կարող է հետաձգել ցանկացած ընդունված տրանշի հատկացումը` մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Վարկառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի ոչ ուշ, քան հատկացման օրվանը հաջորդող 6 ամիսը լրանալու օրը և ոչ ուշ, քան հատկացման առաջարկում նշված` տրանշի մարման օրվանը նախորդող 60-րդ օրը: Նման դեպքում Վարկառուն պետք է վճարի հետաձգման հատուցում, որը հաշվարկվում է հետաձգված հատկացման գումարի հիման վրա:

Որևէ տրանշի հատկացման հետաձգման ցանկացած հայտ տվյալ տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ներկայացվել է հատկացման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

Նշանակված օրը և հատկացման օրը Հոդված 1.04-ում նշված պայմաններից որևէ մեկը բավարարված չլինելու դեպքում հատկացումը կհետաձգվի մինչև Բանկի և Վարկառուի միջև պայմանավորված ժամկետը, որը կլինի ոչ շուտ, քան հատկացման բոլոր պայմաններն ապահովելու օրվանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը (առանց Հոդվածի 1.06Բ-ի համաձայն Վարկի չհատկացված մասնաբաժինն ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես դադարեցնելու և/կամ չեղյալ հայտարարելու` Բանկի իրավունքը խախտելու): Նման դեպքում Վարկառուն պետք է Բանկին վճարի հետաձգման հատուցում, որը հաշվարկվում է հետաձգված հատկացման գումարի հիման վրա:

 

1.05Բ 6 (վեց) ամսով հետաձգված հատկացումը չեղյալ հայտարարելը

 

Բանկն իրավունք ունի, այդ մասին գրավոր ծանուցելով Վարկառուին, չեղյալ հայտարարել Հոդված 1.05Ա-ի համաձայն ընդհանուր առմամբ ավելի քան 6 ամսով հետաձգված հատկացումը: Չեղյալ հայտարարված հատկացման գումարը շարունակ հասանելի է մնում հատկացման համար` Հոդված 1.02-ին համապատասխան:

 

1.06 Չեղյալ հայտարարելը և կասեցնելը

 

1.06Ա Վարկառուի չեղյալ հայտարարելու իրավունքը

 

Բանկը կարող է ցանկացած ժամանակ Վարկառուին ծանուցում ներկայացնելու միջոցով, անմիջապես չեղյալ հայտարարել, ամբողջությամբ կամ մասամբ, Վարկի չտրամադրված մասնաբաժինը: Ընդ որում, ծանուցումը չպետք է ոչ մի կերպ ազդեցություն ունենա վճարման Սահմանված ամսաթիվ ունեցող Ընդունված Տրանշին, որը կվճարվի ծանուցման օրվանից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

1.06Բ Բանկի կասեցնելու և չեղյալ հայտարարելու իրավունքը

 

(ա) Բանկն իրավունք ունի, այդ մասին Վարկառուին գրավոր ծանուցելով, կասեցնել և/կամ չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված բաժնեմասը` ամբողջությամբ կամ մասամբ, ընդ որում այդ որոշումն ուժի մեջ կարող է մտնել անմիջապես, 4.03Ա կամ 10.01 հոդվածներում նշված հանգամանքներից կամ իրավիճակներից մեկի ի հայտ գալու դեպքում, որը հետագայում կամ սույն Համաձայնագրի համաձայն ծանուցում ներկայացնելուց հետո կարող է առաջացնել 4.03Ա հոդվածում նշված իրավիճակ կամ 10.01 հոդվածում նշված չվճարման (դեֆոլտի) դեպք:

(բ) Բանկը նաև իրավունք ունի շուկայի ապակայունացման դեպքում կասեցնել Վարկի այն բաժնեմասը, որի վերաբերյալ այն չի ստացել հատկացման ընդունման ծանուցում, ընդ որում այդ մասին որոշումը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես:

(գ) Ցանկացած կասեցում ուժի մեջ է մնում մինչև Բանկի կողմից այն դադարեցնելու կամ կասեցված գումարը չեղյալ հայտարարելու որոշում կայացնելը:

 

1.06Գ Տրանշի կասեցման և չեղյալ հայտարարելու համար նախատեսված

հատուցումը

 

1.06Գ(1) ԿԱՍԵՑՈՒՄ

 

Հատուցման ենթակա կանխավճարային դեպքի կամ 10.01 հոդվածով նախատեսված իրավիճակի առաջացման պատճառով Բանկի կողմից ընդունված տրանշը կասեցնելու դեպքում, Վարկառուն պետք է Բանկին վճարի հետաձգման հատուցում, որը հաշվարկվում է կասեցված հատկացման գումարի հիման վրա:

 

1.06Գ(2) ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

 

Եթե Վարկառուն Հոդվածին 1.06Ա-ին համապատասխան չեղյալ է հայտարարում.

(ա) ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը հաստատված տրանշ է, Վարկառուն պետք է հատուցում կատարի Բանկին Հոդված 4.02Բ-ով սահմանված կարգով;

(բ) լողացող տոկոսադրույքով ընդունված տրանշը կամ Վարկի որևէ այլ բաժնեմասը, որը ընդունված տրանշի մաս չի հանդիսանում, ապա հատուցում չի կատարվում:

Եթե Բանկը չեղյալ է հայտարարում.

(i) հատուցելի կանխավճարային դեպքի, էական բացասական փոփոխության կամ Հոդված 1.05Բ-ում նշված դեպքի պատճառով ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը հաստատված տրանշ է, ապա Վարկառուն պետք է Բանկին վճարի կանխավճարային հատուցումը, կամ եթե Բանկը չեղյալ է հայտարարում

(ii) ընդունված տրանշը Հոդված 10.01-ում նշված դեպքի առաջացման պատճառով, ապա Վարկառուն Բանկին հատուցում է Հոդված 10.03-ով սահմանված կարգով:

Բացառությամբ վերոնշյալ դեպքերի, Բանկի կողմից տրանշը չեղյալ հայտարարելու բոլոր այլ դեպքերում հատուցում չի վճարվում:

Հատուցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով` չեղյալ հայտարարված գումարը համարվում է հատկացված և մարված ժամանակացույցով սահմանված հատկացման օրը կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ կասեցված է` չեղյալ հայտարարելու ծանուցումն ստանալու օրվա դրությամբ:

 

1.07 Վարկի ժամկետը լրանալուց հետո չեղյալ հայտարարելը

 

Միջոցների ստացման վերջնաժամկետին հաջորդող օրը, եթե Բանկի կողմից գրավոր կերպով այլ պայման չի նախատեսվել, Վարկի այն բաժնեմասը, որի վերաբերյալ Հոդվածի 1.02Գ-ի համաձայն հատկացման ընդունման ծանուցում չի կատարվել, ինքնաբերաբար չեղյալ կհայտարարվի` առանց Բանկի կողմից Վարկառուին որևէ ծանուցում ուղարկելու և առանց Կողմերից որևէ մեկի նկատմամբ որևէ պարտավորություններ առաջացնելու:

 

1.08 Գնահատման վարձավճար

 

Վարկառուն վճարում կամ ապահովում է Պայմանագրի ստորագրման պահից 15 օրվա ընթացքում գնահատման վարձավճարի վճարումը Բանկին, որը կատարվում է Ծրագրի հետ կապված բանկի կողմից իրականացված գնահատման դիմաց: Գնահատման վարձավճարի գումարը կազմում է 50,000 եվրո (հիսուն հազար եվրո):

 

1.09 Հոդվածի 1-ի համաձայն վճարվելիք գումարները

 

Հոդվածներ 1.05, 1.06 և 1.08-ով նախատեսված գումարները ենթակա են վճարման եվրոյով: Դրանք պետք է վճարվեն Վարկառուի կողմից Բանկի պահանջագիրն ստանալուց հետո 15 օրվա կամ Բանկի պահանջագրում նշված ավելի երկար ժամկետի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՎԱՐԿԸ

 

2.01 Վարկի գումարը

 

Վարկը կազմված է տրանշերից, որոնք վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից` համաձայն Բանկի կողմից հաստատված Հոդված 2.03-ի:

 

2.02 Ետ վճարման համար սահմանված փոխարժեք, տոկոս և այլ գանձումներ

 

Յուրաքանչյուր տրանշի տոկոսները, ետ վճարումները և այլ գանձումները կվճարվեն Վարկառուի կողմից եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կկատարվի Բանկի կողմից սահմանված փոխարժեքով` հաշվի առնելով ծախսերի փոխարժեքը, որը կփոխհատուցվի վճարման միջոցով:

 

2.03 Բանկի կողմից հաստատումը

 

Յուրաքանչյուր տրանշի վճարումից հետո 10 օրվա ընթացքում Բանկը Վարկառուին կփոխանցի ամորտիզացիայի (մասնամարելիության) աղյուսակը` համաձայն Հոդված 4.01-ի, անհրաժեշտության դեպքում նշելով վճարման օրը, վճարված գումարի փոխարժեքը և այդ տրանշի ետ վճարման պայմաններն ու տոկոսադրույքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տոկոսադրույքը

 

3.01 Դրույքաչափը

 

Ֆիքսված տոկոսադրույքները և սպրեդները հասանելի են առնվազն 4 տարի ժամկետով կամ, այդ ժամանակահատվածում հիմնական վարկի չմարման դեպքում` առնվազն 3 տարի ժամկետով:

 

3.01Ա Ֆիքսված դրույքաչափով տրանշեր

 

Վարկառուն տոկոսադրույքի վճարումը մասերով կատարում է ֆիքսված դրույքաչափով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռին` ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով` հատկացման առաջարկում նշված համապատասխան վճարման օրը` սկսած տրանշի հատկացման օրվանը հաջորդող առաջին վճարման օրվանից: Եթե հատկացման օրվա և առաջին վճարման օրվա միջև ժամանակահատվածը 30 օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում կուտակված շահութաբաժնի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ վճարման օր:

Շահութաբաժինը հաշվարկվում է Հոդված 5.01(ա)-ով սահմանված կարգով` ֆիքսված դրույքաչափի տարեկան տոկոսադրույքով:

 

3.01Բ Լողացող դրույքաչափով տրանշեր

 

Յուրաքանչյուր չվճարված հաշվի դիմաց Վարկառուն համապատասխան վճարման օրվա դրությամբ ժամկետանց պարտքի համար կվճարի տոկոսներ կիսամյակային լողացող դրույքաչափով` համաձայն Հատկացման Առաջարկում սահմանված տրանշի Հատկացման օրվան հաջորդող առաջին օրվանից սկսած: Եթե վճարման օրվանից մինչև առաջին վճարումը 30 օր է կամ դրանից պակաս, ապա կուտակված տոկոսների վճարումը կհետաձգվի մինչև հաջորդ վճարման ամսաթիվը:

Բանկը Վարկառուին կծանուցի լողացող դրույքաչափի մասին` յուրաքանչյուր լողացող դրույքաչափի սկզբնական ժամանակահատվածի սահմանումից հետո 10 օրվա ընթացքում:

Եթե, համաձայն Հոդված 1.05-ի և 1.06-ի, Տրանշի ցանկացած լողացող դրույքաչափ կիրառվի վճարման սահմանված ամսաթվից հետո, ապա լողացող դրույքաչափի սկզբնական ժամանակահատվածի համար կիրառելի EURIBOR-ով տոկոսադրույքը կսահմանվի կարծես, թե հատկացումը տեղի է ունեցել Հատկացման սահմանված օրվա դրությամբ:

Յուրաքանչյուր լողացող դրույքաչափի ժամանակահատվածի համար տոկոսը կհաշվարկվի` համաձայն Հոդված 5.01-ի (բ)-ի:

 

3.02 Տոկոսներ ժամկետանց գումարների դիմաց

 

Չհակասելով Հոդված 10-ում նշված դրույթներին և բացառելով Հոդված 3.01-ը, սույն պայմանագրի դրույթների ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարների դիմաց կավելացվեն տոկոսներ` վճարման ենթակա օրվանից ընդհուպ մինչև վճարման օրը: Վերջիններս կհաշվարկվեն համապատասխան միջբանկային տոկոսադրույքին համարժեք տարեկան տոկոսադրույքով, +2% (200 հիմնակետ) և կվճարվեն Բանկի պահանջի համաձայն: Համապատասխան EURIBOR տոկոսադրույքը սահմանելու նպատակով սույն Հոդված 3.02-ի առնչությամբ Ժամանակացույց Բ-ի շրջանակներում համապատասխան ժամանակաշրջանները պետք է լինեն մեկ ամիս հաջորդական ժամանակաշրջաններ` պատշաճ ամսաթվից սկսած:

Այնուամենայնիվ, ֆիքսված դրույքաչափով տրանշով հատկացված որևէ ուշացած գումարի համար կուտակված շահութաբաժինը պետք է վճարվի տարեկան տոկոսադրույքով, որը համարվում է Հոդված 3.01Ա-ում նշված դրույքաչափը` գումարած 0.25% (25 բազիսային միավոր), եթե այդ տարեկան դրույքաչափը ցանկացած տվյալ ժամանակահատվածի համար գերազանցում է նախորդ կետում նշված դրույքաչափը:

Եթե ուշացած գումարի արժույթը տարբերվում է Վարկի արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան դրույքաչափը` համապատասխան միջբանկային դրույքաչափը, որը սովորաբար կիրառվում է Բանկի կողմից այդ արժույթով կատարվող գործարքների համար` գումարած 2% (200 բազիսային միավոր)` հաշվարկված այդպիսի դրույքաչափի համար գործող շուկայական գործելակերպին համապատասխան:

 

3.03 Շուկայական ճեղքվածքի իրավիճակներ

 

Տվյալ ընդունված տրանշի առնչությամբ, այդ տրանշի վերաբերյալ Բանկի կողմից հատկացման ընդունման ծանուցումն ստանալու պահից մինչև ժամանակացույցով սահմանված հատկացման օրվանը նախորդող երկու օրը ընկած ժամանակահատվածում շուկայի ապակայունացման դեպքում Բանկը կարող է Վարկառուին տեղեկացնել նշված դրույթի կիրառման մասին: Նման դեպքերում կիրառվում է հետևյալ կանոնները` այդպիսի ընդունված տրանշի համար մինչև մարման վերջնաժամկետը գործող տոկոսադրույքը պետք է լինի Բանկի կողմից սահմանված սպրեդը կամ ֆիքսված դրույքաչափը (արտահայտված տարեկան տոկոսադրույքով) և հանդիսանում է համապատասխան տրանշի ֆինանսավորման` Բանկի ընդհանուր ծախսը, որը հիմնված է Բանկի ներքին համակարգում գեներացված կիրառվելիք բազային դրույքաչափի վրա կամ Բանկի կողմից ընտրված` դրույքաչափի որոշման այլընտրանքային մեթոդի հիման վրա: Վարկառուն իրավունք ունի ծանուցագրում նշված ժամկետներում գրավոր եղանակով հրաժարվել այդպիսի հատկացումից` կրելով արդյունքում ծագած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում հատկացումը, և համապատասխան Վարկը հասանելի կմնա հատկացման համար` Հոդված 1.02Բ-ի ներքո: Եթե Վարկառուն սահմանված ժամկետներում չի հրաժարվում հատկացումից, կողմերը պայմանավորվում են հատկացման ուժի մեջ մնալու և դրա հետ կապված պայմաններն ամբողջությամբ կատարելու մասին: Հատկացման առաջարկում Բանկի կողմից նախկինում նշված սպրեդը կամ ֆիքսված դրույքաչափն այլևս չեն գործի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մարում

 

4.01 Վարկի մարումը մասերով

 

(ա) Վճարման առաջարկում սահմանված վճարման օրերին Վարկառուն յուրաքանչյուր Տրանշը կվճարի մասնաբաժիններով` համաձայն Հոդված 2.03-ում նշված ամորտիզացիայի աղյուսակի

(բ) Ամորտիզացիայի ժամանակացույցը կազմվում է հետևյալ կարգով.

(i) ֆիքսված դրույքաչափով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մասնաբաժիններով;

(ii) լողացող դրույքաչափով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մասնաբաժիններով;

(iii) Յուրաքանչյուր տրանշի ետ վճարումը կկատարվի Հատկացման սահմանված քառամյա ժամկետին անմիջապես հաջորդող առաջին վճարման օրվանից ոչ ուշ ընկած վճարման օրը յուրաքանչյուր տրանշի մարման առաջին օրն է սահմանվում վճարման օրը, որն ընկնում է ժամանակացույցով սահմանված հատկացման օրվանը հաջորդող 60-րդ օրվա և տրանշի` ժամանակացույցով սահմանված հատկացման 5-րդ տարվա անմիջապես հաջորդող առաջին վճարման օրվա միջև; և

(iv) Վերջին ետ վճարումը կկատարվի Հատկացման սահմանված օրվանից ոչ շուտ, քան 4 տարի և ոչ ուշ, քան 25 տարի:

 

4.02 Կամովի կանխավճար

 

4.02A Կանխավճարի տարբերակ

 

Համաձայն 4.02B-ի 4.02C-ի և 4.04 Հոդվածների` Վարկառուն կարող է կանխավ մասամբ կամ ամբողջովին վճարել ցանկացած Տրանշ` ներառյալ ավելացված տոկոսները և կորուստները` (եթե առկա են) առնվազն մեկ ամիս առաջ ուղարկելով ծանուցում, որում կնշվի կանխավճարի գումարի չափն ու ամսաթիվը:

Կանխավճարի ծանուցումը համարվում է պարտադիր և անփոփոխ` համաձայն Հոդված 4.02C-ի:

 

4.02Բ Կանխավճարի փոխհատուցում

 

4.02Բ(1) ՖԻՔՍՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՏՐԱՆՇ

 

Եթե Վարկառուն մարում է Ֆիքսված դրույքաչափով տրանշը, Վարկառուն Բանկին վճարում է կանխավճարի փոխհատուցումը Կանխավճարի ամսաթվին:

 

4.02Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՏՐԱՆՇ

 

Վարկառուն կարող է մարել լողացող դրույքաչափով տրանշն առանց փոխհատուցման կամ համապատասխան Կանխավճարի ամսաթվի:

 

4.02Գ Կանխավճարի կատարման կարգը/կառուցվածքը

 

Բանկը կանխավճարի ամսաթվից ոչ ուշ քան 15 օր առաջ Վարկառուին պետք է ծանուցի կանխավճարի գումարի չափի, ինչպես նաև վճարման ենթակա ավելացված տոկոսների և Հոդված 4.02Բ-ի ներքո վճարվելիք հատուցման գումարի կամ, հնարավոր է նաև փոխհատուցում չկատարելու մասին:

Վարկառուն մինչև սահմանված վերջնաժամկետը Բանկին կծանուցի այն մասին, որ,

(ա) կամ հաստատում է կանխավճարի ծանուցումը` Բանկի կողմից սահմանված դրույթների համաձայն,

(բ) կամ չեղյալ է համարում Կանխավճարի մասին ծանուցումը

Եթե Վարկառուն` համաձայն վերոնշյալ (ա) պարբերության հաստատի ծանուցումը, ապա կանխավճարը կհամարվի ուժի մեջ, իսկ եթե չեղյալ համարի կամ ժամանակին չկարողանա հաստատել` այն կհամարվի անվավեր: Համաձայն վերոնշյալի` կանխավճարի ծանուցումը կհամարվի պարտադիր և անփոփոխ:

Կանխավճարի հետ միասին Վարկառուի կողմից վճարվում է կանխավճարի գումարից առաջացած շահութաբաժնի և, առկայության դեպքում, հատուցման (տույժի) գումարը:

 

4.03 Պարտադիր կանխավճար

 

4.03Ա Կանխավճարի հիմքերը

 

4.03Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ԿՐՃԱՏՈՒՄ

 

Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը Մանրամասն նկարագիր 3-ում կետում նշված թվից կրճատվի, մինչև այն մակարդակի, որ Վարկի գումարը գերազանցի 50%-ը (50 տոկոս), Բանկը, ելնելով կրճատման չափից, կարող է անմիջապես չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված բաժնեմասը և/կամ պահանջել Վարկի կանխավճարը` Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո: Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ժամկետում` ոչ շուտ, քան պահանջը ներկայացնելու օրվանը հաջորդող 30-րդ օրը:

 

4.03Ա(2) ԱՅԼ ՀԱՄԱՐԺԵՔ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ

 

Եթե Վարկառուն կամավոր կարգով կանխավճար է կատարում` մասնակիորեն կամ ամբողջությամբ (կասկածներից խուսափելու համար կանխավճարը, այն դեպքում, եթե կիրառելի է, պետք է ներառի վերագնում կամ չեղյալ հայտարարում) այն վարկի դիմաց, որը նրան սկզբնապես հատկացվել է ավելի քան 5 տարի ժամկետով («Ժամկետային վարկ») այլ կերպ ասած եթե կանխավճարի այն վարկի փոխարեն, որը տրվել է առնվազն հավասար ժամկետով, Բանկը, Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո, կարող է չեղյալ հայտարարել Վարկը և պահանջել կանխավճար ժամկետային բոլոր վարկերի ընդհանուր չմարված գումարի չափով:

Սույն հոդվածի իմաստով, «վարկ» հասկացությունը ներառում է ցանկացած վարկ, պարտքային պարտավորություն կամ որևէ այլ ֆինանսական պարտավորություն, որը ենթադրում է դրամական միջոցների վճարում կամ հատուցում:

 

4.03 Ա(3) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Վարկառուն պարտավորվում է անմիջապես Բանկին տեղեկացնել այն մասին, թե արդյոք Շահագործողների կողմից առաջացել կամ կարող է առաջանալ վերահսկման որևէ փոփոխություն: Եթե Բանկը իսկապես համոզվի, որ առկա է նման փոփոխություն, Վարկառուից կպահանջի անցկացնել խորհրդակցություն: Սույն խորհրդակցությունը տեղի կունենա Բանկի պահանջ ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Վերոնշյալ խորհրդակցություն ներկայացնելու պահանջից (ա) 30 օր հետո կամ (բ) նախատեսված վերահսկողության փոփոխության դեպքում Բանկը, Վարկառուին ծանուցման միջոցով, կարող է չեղյալ համարել Վարկը և պահանջել կանխավճար` ավելացված/լրացուցիչ տոկոսներով և սույն պայմանագրում նշված բոլոր ավելացված և չվճարված գումարներով հանդերձ: Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը կընկնի պահանջի ներկայացման օրվանից ոչ շուտ քան 30 օր հետո: Համաձայն սույն Հոդվածի`

(ա) «Վերահսկողության փոփոխություն» առաջանում է այն դեպքում, երբ

(i) գործակցող որևէ անձ կամ խումբ հանձ են առնում որևէ Շահագործողի նկատմամբ վերահսկողությունն իրականացնել, կամ

(ii) վարկառուն դադարում է (x) վերահսկել Շահագործողներից որևէ մեկին, կամ (y) հանդիսանալ Շահագործողների կողմից թողարկված բաժնետիրական կապիտալի 100%-ի ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` մասնաճյուղերի միջոցով:

(բ) «Համագործակցել» նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (գրավոր կամ բանավոր ձևով) և,

(գ) «Վերահսկում»-ը իրավունք է ղեկավարելու ընկերության կառավարումը և քաղաքականությունը` քվեարկու կապիտալի սեփականացման, պայմանագրի կամ այլ միջոցներով:

 

4.03Ա(4) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Վարկառուն հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է Բանկին օրենքի փոփոխության դեպքի ի հայտ գալու կամ այդպիսի դեպքի հավանականության առաջանալու մասին` Վարկառուի կամ Շահագործողների մասով: Նման դեպքում, կամ եթե Բանկը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ ի հայտ է եկել օրենքի փոփոխության դեպք կամ այդպիսի դեպքի հավանականություն է առաջացել, այն կարող է Վարկառուին առաջարկել քննարկման ենթարկել ծագած խնդիրը: Այդ քննարկումները պետք է անցկացվեն Բանկի առաջարկությանը հաջորդող 30 օրվա ընթացքում: Եթե քննարկումներ անցկացնելու մասին առաջարկության պահից 30 օրը լրանալուն պես Բանկը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ օրենքի փոփոխության բացասական ազդեցությունը չի կարող նվազեցվել մինչև իրեն բավարարող մակարդակը, Բանկը, Վարկառուին տեղեկացնելով, կարող է չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված բաժնեմասը և պահանջել կատարել Վարկի կանխավճար` կուտակված տոկոսադրույքի և սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր այլ կուտակված կամ չվճարված գումարների հետ միասին:

Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը կընկնի պահանջի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո:

Համաձայն սույն Հոդվածի` «Օրենքի փոփոխություն» նշանակում է ցանկացած օրենքի/ում, կանոնների կամ կանոնակարգերում ընդունման, հրապարակման, կատարման, վավերականացման առնչությամբ ցանկացած փոփոխություն կամ լրացում (ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության մեջ), որոնք ի հայտ են գալիս սույն Պայմանագրի կնքումից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Վարկառուի կամ Շահագործողների կողմից սույն Ֆինանսավորման Պայմանագրով սահմանված պահանջները կատարելու կարողության վրա կամ կառաջացնի կամ կարող է առաջացնել էական բացասական փոփոխություն:

 

4.03Ա(5) ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ; ԵՀ ԵՐԱՇԽԻՔ

 

Եթե.

(ա) ցանկացած իրավական համակարգում Բանկի համար անօրինական է դառնում սույն Պայմանագրով սահմանված իր պարտականությունների կատարումը կամ սույն Վարկի ֆինանսավորումը կամ սպասարկումը, կամ

(b) ԵՀ երաշխիքի հետ կապված`

(i) այն կորցնում է իր ուժը կամ դադարում է գործել իր լրիվ ուժով;

(ii) դրանով նախատեսված երաշխավորման պայմանները չեն կատարվում; կամ

(iii) այն իր պայմաններին համապատասխան արդյունավետ չի գործում կամ իր պայմաններին համապատասխան արդյունավետ չի գործում` Վարկառուի պնդմամբ,

Բանկն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Վարկառուին և կարող է (x) անհապաղ կասեցնել կամ չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված բաժնեմասի հատկացումը և/կամ (y) պահանջել Վարկի կանխավճար կատարել` Վարկառուին ուղղված իր ծանուցագրում նշված ժամկետներում:

 

4.03Բ Կանխավճարի կառուցվածքը

 

Բանկի կողմից Հոդվածի 4.03-ի համաձայն պահանջվող ցանկացած գումար` սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր այլ կուտակված կամ չվճարված գումարների հետ միասին, ինչպես նաև 4.03Գ հոդվածի համաձայն վճարման ենթակա ցանկացած հատուցում (տույժ), պետք է վճարվի Բանկի կողմից ներկայացված պահանջագրում նշված ժամկետներում:

 

4.03Գ Կանխավճարի փոխհատուցում

 

Փոխհատուցման կանխավճարային դեպքի պայմաններում, փոխհատուցումը, եթե այդպիսին կա, կատարվում է Հոդվածին 4.02Բ-ին համապատասխան:

Եթե, Հոդվածի 4.03Ա որևէ դրույթի համաձայն, Վարկառուն կանխավճար է կատարում տրանշի համար համապատասխան վճարման օրվանից տարբերվող որևէ այլ օր, Վարկառուն փոխհատուցում է Բանկին` վերջինիս կողմից սահմանված գումարի այնպիսի չափով, որը բավարար կլինի ոչ վճարման օրը գումարներն ստանալու դիմաց փոխհատուցման համար:

 

4.04 Ընդհանուր

 

Կանխավճարի գումարը չի կարող կրկին փոխառվել: Հոդվածի 4-ի դրույթները չպետք է հակասեն Հոդվածի 10-ի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

5.01 Օրերի հաշվարկման մեթոդ

 

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից տոկոսների, փոխհատուցման կամ վճարման միջոցով ստացվող գումարները, որոնք հաշվարկվում են տարվա կտրվածքով, կսահմանվեն հետևյալ մեթոդներով

(ա) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում տոկոսադրույքի և փոխհատուցումների առնչությամբ` մեկ տարի` 360 օր (երեք հարյուր վաթսուն) և մեկ ամիս` 30 օր (երեսուն);

(բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում տոկոսադրույքի և փոխհատուցումների առնչությամբ` մեկ տարի` 360 օր (երեք հարյուր վաթսուն) և անցած օրերի թիվը;

(գ) վճարների առնչությամբ` մեկ տարի` 360 օր (երեք հարյուր վաթսուն) և անցած օրերի թիվը:

 

5.02 Վճարումների տեղը և ժամանակը

 

Տոկոսներից, փոխհատուցումից և հիմնագումարից բացի այլ գումարները Վարկառուի կողմից կվճարվեն Բանկի պահանջի ստացականի ընդունումից հետո 7 օրվա ընթացքում:

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվելիք յուրաքանչյուր գումար կվճարվի Բանկի կողմից ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը կնշի հաշիվը` Վարկառուի կողմից առաջին վճարման ենթակա օրվան նախորդող առնվազն 15 օր հետո, իսկ հաշվի ցանկացած փոփոխման դեպքում կծանուցի փոփոխման համար կիրառվող առաջին վճարման օրվան նախորդող առնվազն 15 օր հետո: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում Հոդված 10-ի ներքո վճարման դեպքում:

Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը կհամարվի վճարված, երբ Բանկը ստանա այն:

 

5.03 Վարկառուի կողմից հաշվանցման չներկայացում

 

Սույն Համաձայնագրով Վարկառուի կողմից կատարվելիք բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն և կատարվեն առանց որևէ հաշվանցման կամ հակահայցի (ինչպես նաև առանց որևէ պահում դրանց դիմաց):

 

5.04 Վճարային համակարգերի խաթարում

 

Եթե Բանկը որոշում է (իր հայեցողությամբ), որ առաջացել է խաթարման դեպք կամ այդպիսի դեպք առաջանալու մասին տեղեկացվում է Վարկառուի կողմից, ապա

(ա) Բանկը կարող է, իսկ Վարկառուի պահանջի դեպքում` պարտավոր է խորհրդակցել վերջինիս հետ` համաձայնեցնելով Վարկառուի հետ Պայմանագրի իրականացման կամ կիրարկման ընթացքում առաջացած փոփոխությունները, ինչպես Բանկը կարող է անհրաժեշտ համարել ստեղծված հանգամանքներում;

(բ) Բանկը պարտավոր չէ Վարկառուի հետ խորհրդակցել պարբերությունում կատարված որևէ փոփոխության առնչությամբ, (ա) եթե, իր կարծիքով, դա առկա պայմաններում նպատակահարմար չէ և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխությունների հետ, և

(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում խաթարման դեպքի հետևանքով առաջացած վնասների, ծախսերի կամ կորուստների, կամ սույն Հոդված 5.04-ի համաձայն կամ դրա հետ կապված` որևէ միջոց ձեռնարկելու կա չձեռնարկելու համար:

 

5.05 Ստացված գումարների օգտագործում

 

(ա) Ընդհանուր դրույթներ

Վարկառուից ստացված գումարներն ազատում են իրեն իսկ վճարային պարտավորություններից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:

(բ) Մասնակի վճարումներ

Եթե Բանկին կատարված վճարումը բավարար չէ սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարների մարման համար, ապա Բանկը կկիրառի այդ վճարումը հետևյալ վճարումների դիմաց.

(i) առաջինը` սույն Պայմանագրով նախատեսված չիրականացված վճարների, ծախսերի և փոխհատուցումների համամասնական վճարումների դիմաց;

(ii) երկրորդը` սույն Պայմանագրով նախատեսված` վճարման ենթակա, սակայն չվճարված կուտակված տոկոսադրույքի դիմաց;

(iii) երրորդը` սույն Պայմանագրով նախատեսված` վճարման ենթակա, սակայն չվճարված հիմնական գումարի դիմաց, և

(iv) չորրորդը` սույն Պայմանագրով նախատեսված` վճարման ենթակա, սակայն չվճարված ցանկացած այլ գումարի դիմաց:

(գ) Տրանշերի հետ կապված գումարների բաշխում

(i)

- մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի` ոչ պարտադիր կարգով մասնակի կանխավճարման դեպքում կանխավճարի գումարն կիրառվում է համամասնորեն` մարման ենթակա յուրաքանչյուր մասնաբաժնի դիմաց,

- մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա տրանշի` պարտադիր կարգով մասնակի կանխավճարման դեպքում կանխավճարի գումարն կիրառվում է` կրճատելով չվճարված մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով:

(ii) Հոդված 10.01-ում նշված պահանջի ներկայացման դեպքում Բանկի կողմից ստացված և տրանշի դիմաց ընդունված գումարները կրճատում են մարման ենթակա մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշերի միջև ընկած ժամանակահատվածում ստացած գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

(iii) Այնպիսի գումարների ստացման դեպքում, որոնց կիրառելիությունը որևէ տրանշի նկատմամբ չի կարող որոշվել, և որոնց օգտագործման վերաբերյալ Բանկի և Վարկառուի միջև որևէ պայմանավորվածություն չի գործում, Բանկն այդ գումարները կարող է օգտագործել Տրանշերի միջև` իր հայեցողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6.

 

Վարկառուի պարտավորությունները և փաստերի ներկայացումը

 

Սույն Հոդված 6-ի պարտավորությունները վավեր են սույն Պայմանագրի ամսաթվից սկսած այնքան ժամանակ, մինչև այս Պայմանագրի ներքո ցանկացած գումար վճարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

6.01 Վարկի օգտագործումը և այլ ֆոնդերի հասանելիությունը

 

Վարկառուն պետք է օգտագործի և երաշխավորի, որ Իրականացնող կողմեր տրամադրված վարկը բացառապես օգտագործում են Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն պարտավոր է ապահովել, որ այն մատչելի է, և Իրականացնող կողմերն ունեն բավարար միջոցները թվարկված Մանրամասն նկարագիր (3)-ում, և, որ նման միջոցները օգտագործված են այնքանով, որքան անհրաժեշտ է, ծրագրի ֆինանսավորման նպատակով:

 

6.02 Ծրագրի ավարտը

 

Վարկառուն պետք է հաստատի, որ Իրականացնող կողմերը Ծրագիրն իրականացում են համաձայն ՏՆ-ի, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ, և ավարտվի մինչև սույնով սահմանված վերջնական ամսաթիվը:

 

6.03 Ծրագրի ավելացված արժեք

 

Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցի Նկարագիր (3)-ում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, ձեռք կբերի միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար` համաձայն ՏՆ-ի դրույթների: Հավելյալ ծախսերի վճարման վերաբերյալ ծրագրերը անհապաղ պետք է ներկայացվեն Բանկին:

 

6.04 Գնումների ընթացակարգը

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Իրականացնող կողմերը միջազգային բաց մրցառքի կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգի միջոցով Ծրագրի համար ձեռք բերեն սարքավորումներ, ապահովեն ծառայությունների մատուցում և աշխատանքների ընթացակարգեր` համաձայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՎԶԵԲ-ի գնումների կանոնների և այլ միջազգային ստանդարտների և ցանկացած այլ կանոնների` համաձայնեցված Ֆինանսավորման համաձայնագրում, Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև Բանկի կողմից հավանություն ստանալով:

 

6.05 Ծրագրի շարունակական պարտավորություններ

 

Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի Իրականացնող կողմերը

(ա) Տեխնիկական սպասարկում` տեխնիկական սպասարկում է անցկացնում, վերանորոգում, մանրակրկիտ զննում և նորացնում Ծրագրի մաս կազմող ողջ սեփականությունը, քանի որ պահանջվում է այն լավ վիճակում պահել:

(բ) Ծրագրի ակտիվներ` միայն Բանկի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում, ձեռք է բերում իրավունք, Ծրագրում ներառված հիմնականում ողջ ակտիվների սեփականության նկատմամբ և պատշաճորեն փոխարինում կամ նորացնում այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում Ծրագրի բնականոն գործունեությունը` համաձայն իր նախնական նպատակների: Բանկը կարող է ձեռնպահ մնալ իր համաձայնությունը տալուց միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկառուից Վարկառու շահերին, կամ խոչընդոտում է Բանկի կողմից Ծրագրի ֆինանսավորմանը` Օրենսդրական ակտի կամ Եվրոպական միության գործունեության մասին Պայմանագրի Հոդված 309-ի ներքո:

(գ) Ապահովագրություն` ապահովագրում է Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով` ելնելով համապատասխան համապարփակ արդյունաբերական փորձից:

(դ) Իրավունքներ և թույլտվություններ` պաշտպանում է Ծրագրի իրականացման և կյանքի կոչման համար անհրաժեշտ տեղափոխման և օգտագործման բոլոր իրավունքներն ու թույլտվությունները, հավաստումներն ու լիազորությունները, և

(ե) Շրջակա միջավայր`

(i) իրականացնում և կյանքի է կոչում Ծրագիրը` համաձայն Շրջակա միջավայրի մասին Օրենքի,

(ii) ձեռք է բերում և պահպանում պահանջվող բնապահպանության թույլտվությունները Ծրագրի համար, և

(iii) համապատասխանում է ցանկացած Բնապահպանության հաստատումներին,

(զ) Եվրոպական Միության օրենսդրություն (պայմանական)

իրականացնում և կյանքի է կոչում Ծրագիրը` համաձայն ԵՄ օրենքների համապատասխան չափորոշիչների և Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում կամ մինչև Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից սահմանված կարգով:

 

6.06 Միասնական պարտավորություններ

 

Վարկառուն երաշխավորում և պարտավորվում է, որպեսզի ոչ Վարկառուն ոչ Իրականացնող կողմերից որևէ մեկը և ոչ էլ որևէ անձ, առանց իր նախնական համաձայնության չկատարեն հետևյալ գործողություններից և ոչ մեկը, այսինքն.

(i) ոչ պատշաճ շահույթի առաջարկելը, տալը, ստանալը կամ միջնորդելը ազդելու համար այն անձի գործողության վրա, ով հանդիսանում է պետական պաշտոնատար անձ, պետական մարմնի կամ պետական ձեռնարկության կամ հասարակական միջազգային կազմակերպության տնօրեն կամ աշխատակից` կապված ցանկացած գնումների գործընթացի հետ կամ որևէ պայմանագիր իրականացնելիս, ինչպես նաև Ծրագրի այն բաղադրիչների հետ, որոնք բնութագրված են Տեխնիկական Նկարագրում.

(ii) որևէ գործողություն, որն ազդում կամ կարող է անպատշաճ կերպով ազդել գնումների գործընթացի կամ Ծրագրի իրականացման վրա` ի վնաս Վարկառուի կամ Շահագործողի` ներառյալ գաղտնի համաձայնությունը մրցառքի մասնակիցների միջև:

Այս նպատակով Վարկառուն պետք է իրազեկված լինի Հոդված 12.01-ում նշված որևէ նման պաշտոնյայի, Իրականացնող կողմերի (ներառյալ` վերոգրյալ Հոդված 1.04Ա [(i)]-ում հղում կատարված խորհրդատուի) յուրաքանչյուր ավագ աշխատակցի մասին: Վարկառուն Հանձնաժողովի կողմից նշված որևէ նման գործողության վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստեր ձեռք բերելու դեպքում պարտավորվում է տեղեկացնել Բանկին և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցներ:

Վարկառուն պետք է ինքը կամ պետք է երաշխավորի, որպեսզի Իրականացնող կողմերը հաստատեն, կյանքի կոչեն և իրականացնեն ներքին ընթացակարգերը և վերահսկումը` համաձայն կիրառելի ազգային օրենքների և լավագույն փորձի, այն նպատակով, որպեսզի երաշխավորի որ ոչ մի գործարք չի կատարվել անհատներից կամ հաստատություններից որևէ մեկի օգտին, որոնք նշված են ԵՄ Անվտանգության Խորհրդի կամ նրա հանձնաժողովների կողմից հայտարարված հավատարմագրված անձանց նորացված ցանկում` համաձայն Անվտանգության Խորհրդի թիվ 1267 (1999), 1373 (2001)-ի Որոշումների և/կամ ԵՄ Խորհրդի կողմից` համաձայն իր Ընդհանուր Դիրքորոշումներ 2001/931/CFSP և 2002/402/CFSP+ և դրանց հետ կապ ունեցող կամ հետնորդ որոշումների և/կամ գումարի լվացման կամ Ահաբեկչության դեմ ֆինանսավորում իրականացնելիս:

 

6.07 Ծրագրի իրականացման գրասենյակը

 

Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները համակարգելու, ղեկավարելու, վերահսկելու և գնահատելու համար` ներառյալ ապրանքների ձեռքբերումը, Ծրագրի համար աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողները, եթե այլ կերպ համաձայնեցված չէ Բանկի հետ, շարունակի Ծրագրի ողջ ընթացքում պահպանել իր տեղում Ծրագրի Իրականացման Գրասենյակի («ԾԻԳ») համարժեքը` համապատասխան ռեսուրսներով և համապատասխանորեն որակավորված անձնակազմով, ինչպես նաև միջազգային խորհրդատուի միջոցով, ինչպես հղում է կատարված Հոդված [1.04A (i-ում), Բանկին ընդունելի լիազորությունների շրջանակին համապատասխան:

 

6.08 ԵՆԲ վարկային հաշիվը

 

Վարկառուն ստանձնում է ԵՆԲ Վարկի հաշվի բացումը` Բանկից Վարկի միջոցները և Հանձնաժողովից ՀՆԾ դրամաշնորհները ստանալու նպատակով: Վարկառուն պարտավորվում է առանձնացնել ԵՆԲ Վարկի հաշիվը իր որևէ այլ ակտիվներից և ապահովել, որպեսզի վճարումները այս հաշվից կատարվեն միմիայն Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի ԵՄ ֆինանսավորման համաձայնագրի և ՀՆԾ Իրականացման համաձայնագրի համաձայն: Այնուհետև, Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի ԵՆԲ Վարկի հաշիվը բոլոր ժամանակներում անվճարունակ չլինի, և, որ Վարկառուի ոչ մի այլ Վարկառու իրավունք չունենա գումար ստանալու այդ հաշվից:

 

6.09 Գործողության ծրագիր, միջոցառումներ կոռուպցիայի նվազեցման նպատակով

Վարկառուն ստանձնում է 2014 թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ Բանկին տրամադրել առաջին երկու տարվա կտրվածքով գործողությունների մանրամասն ծրագիր (ներառյալ` Ծրագրի ֆինանսավորման և պահպանման վերաբերյալ):

Հետագայում Վարկառուն 2014 թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ Բանկին է ներկայացնում վերջինիս պահանջներին համապատասխան պարզաբանումներ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են նվազեցնելու համար արձանագրված կոռուպցիան Հայաստանի սահմաններում:

 

6.10 Համապատասխանություն օրենսդրությանը

 

Վարկառուն պետք է համապատասխանի և պետք է ապահովի Իրականացնող կողմերի համապատասխանությունը բոլոր օրենքներին և կանոններին բոլոր առումներով, որոնք կիրառելի են Վարկառուի, Առաջադրողի կամ Ծրագիր նկատմամբ:

 

6.11 Գործունեության փոփոխություն

 

Վարկառուն պետք է ապահովի, որ սույն Պայմանագրի ստորագրման պահից ի վեր որևէ ոչ մի էական փոփոխություն չկատարվի Շահագործողների ընդհանուր գործունեության մեջ:

 

6.12 Մատյաններ և գրանցումներ

 

Վարկառուն պարտավոր է երաշխավորի, որպեսզի Իրականացնող կողմերը հաշվի համար համապատասխան մատյաններ և գրանցումներ վարեն ու պահպանեն, որոնց մեջ լրիվ և ճշգրիտ գրանցումներ են կատարվում Շահագործողի բոլոր ֆինանսական գործարքների և ակտիվների և գործունեության վերաբերյալ, այդ թվում` ծրագրի հետ կապված ծախսերը, համաձայն GAAP, որն ուժի մեջ է ժամանակ առ ժամանակ:

 

6.13 Ակտիվների օտարում

 

(ա) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողները, առանց Բանկի գրավոր համաձայնության մեկ կամ մի շարք գործարքների միջոցով չօտարեն իր բիզնեսի, ձեռնարկության կամ ակտիվների մի մասը կամ ամբողջը` անկախ դրանից դա կատարվում է կամովի թե բռնի կերպով:

(բ) Վերոնշյալ պարագրաֆ (ա)-ն Ծրագրի մաս կազմող ակտիվներից և դուստր ձեռնարկությունների բաժնետոմսերում ներառված ակտիվներից բացի այլ ակտիվներ չի օտարում` արդար շուկայական արժեքի համաձայն:

Համաձայն սույն Հոդվածի` «ցանկացած տեսակի օտարում» ներառում է որևէ գործողություն, որն ազդում է առևտրի, փոխանցումների, լիզինգի և այլ օտարումների վրա:

 

6.14 Ընդհանուր պարտավորություններ և երաշխիքներ

 

Վարկառուն հայտարարում և երաշխավորում է Բանկին, որ

(ա) այն իրավազոր է իրականացնել, տրամադրել և կատարել իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո, և, որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթները լիազորելու նպատակով,

(բ) սույն Պայմանագիրը կազմված է իրավաբանորեն վավեր, պարտադիր ուժ ունեցող և ուժի մեջ գտնվող պարտավորություններից,

(գ) համաձայն սույն Պայմանագրի դրույթների իր պարտավորությունների կատարումը, իրականացումը և տրամադրումը չի կարող`

(i) խախտել կամ հակասել որևէ կիրառվող օրենքի, օրենսդրական ակտի, կանոնի, կարգավորման կամ որևէ դատավճռի, որոշման կամ թույլտվության հետ,

(ii) խախտել կամ հակասել որևէ համաձայնագրի դրույթները կամ դրա հետ կապ ունեցող այլ ֆինանսական գործիք, որը կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ Պայմանագրի ներքո նրա պարտավորությունների կատարման վրա,

(դ) սույն պայմանագրի կնքման պահից սկսած չկան էական անբարենպաստ փոփոխություններ,

(ե) չի կատարվել որևէ պարտազանցման դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված.

(զ) ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ իր իմացության չի սպառնում ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխությունների կամ չբավարարված դատավճիռների` ուղղված իր կամ իրեն պատկանող պատկանող դուստր ձեռնարկություններին:

(է) այն տրամադրել է սույն Պայմանագրի առնչությամբ պետական կամ հասարակական մարմինների կամ իշխանությունների բոլոր անհրաժեշտ համաձայնությունները և լիազորագրերը, թույլատրագրերը կամ հաստատումներ և բոլոր այդպիսի համաձայնությունները, լիազորագրերը, թույլատրագրերը կամ հաստատումները ամբողջությամբ ուժի մեջ են և վավեր, և ակնհայտորեն ընդունելի,

(ը) Իրագործող կողմերը կառավարական կամ պետական մարմինների կամ իշխանությունների կողմից ձեռք են բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերը կամ հաստատումներ Ծրագրի առնչությամբ` օրինական ճանապարհով կատարելու համար Պայմանագրով սահմանված իր պարտականությունները, և բոլոր այդպիսի համաձայնությունները, լիազորագրերը, թույլտվությունները կամ հաստատումները ամբողջությամբ ուժի մեջ են և վավեր, և ակնհայտորեն ընդունելի,

(թ) սույն Համաձայնագրի շրջանակներում իր վճարման պարտավորությունները դասակարգվեն բոլոր ներկա և ապագա չերաշխավորված այլ պարտավորությունների վճարման իրավունքին համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո:

(ժ) այն համապատասխանում է հոդված [6.05 (ե)]-ին, և համաձայն դրա` համապատասխան հարցումներ իրականացնելու ընթացքում որոշակի է դարձել, որ ոչ մի տեսակ Բնապահպանական դատավարություն չի սկսվել և չի սպառնում, որ կսկսվի դրա նկատմամբ

(ի) այն համապատասխանում է Հոդված 6-ով սահմանված իր պարտավորություններին;

Վերոնշյալ փաստերն ու երաշխիքները պետք է ուժի մեջ մնան մինչև սույն Պայմանագրի ավարտը և կրկնվեն յուրաքանչյուր Սահմանված Հատկացման ամսաթվին և յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:

 

6.15 ԱՄՀ-ի կողմից ներկայացված պահանջներ և սահմանափակումներ

 

Վարկառուն պետք է համապատասխանի իր կարողությունների առնչությամբ բոլոր սահմանափակումներին, որպեսզի կրի ֆինանսական պարտքի պարտավորությունները, ներառյալ, առանց սահմանափակումների ԱՄՀ-ի կողմից համաձայնեցված սահմանափակումները ԱՄՀ-ի այն գործիքների ներքո [ԱՄՀ-ի Արտոնյալության մասին համաձայնագիր]:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 7-ի պարտավորությունները ուժի մեջ կլինեն սույն Պայմանագրի կնքման ամսաթվից սկսած կամ վարկի ուժի մեջ մտնելուց հետո այնքան ժամանակ, քանի դեռ որևէ գումար մնում է չվճարված Պայմանագրի ներքո:

 

7.01 Համարժեք դասակարգում/տեղակարգում

 

Վարկառուն պետք է ապահովի, որ իր վճարման պարտավորությունները սույն Պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր ներկա և ապագա չերաշխավորված այլ պարտավորությունների վճարման իրավունքին համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո: Մասնավորապես, եթե Բանկը պահանջ ներկայացնի` համաձայն Հոդված 10.01-ի կամ Վարկառուի, իր որևէ գործակալության կամ աջակցման մարմնի չերաշխավորված կամ չստորակարգված պարտքային գործիքի ներքո որևէ պարտազանցման դեպքում Վարկառուն չի կատարի (լիազորված չէ) վճարումներ` կապված որևէ այլ պարտքային գործիքի հետ` առանց միաժամանակ վճարելու կամ հետաձգելու սահմանված հաշիվը հաջորդ վճարման ամսաթվին, այնքանով որքանով սույն պայմանագրի ներքո մնում է չվճարված կամ պարտքային գործիքի ներքո առկա ընդհանուր պարտքի գումարի չափով: Հետևաբար պարտքային գործիքի ցանկացած վճարում, որը կատարվում է այլ գործիքի հաշվին, և որի առնչությամբ միևնույն անձինք պահանջ են ներկայացրել` կանտեսվեն:

 

7.02 Լրացուցիչ Երաշխիք

 

Եթե Վարկառուն որևէ երրորդ կողմի տրամադրի ցանկացած երաշխիք պարտքային գործիքի կատարողականի վերաբերյալ կամ տրամադրի որևէ նախապատվություն, ապա Վարկառուն Բանկի պահանջի համաձայն, ըստ սույն Պայմանագրի կտրամադրի ինչպես համարժեք երաշխիքներ իր պարտավորությունների կատարողականի, այնպես էլ նախապատվության վերաբերյալ:

 

7.03 Ներառման կարգով հոդվածներ

 

Եթե Վարկառուն ցանկացած այլ Վարկառուի հետ կնքի միջնաժամկետ կամ երկարաժամկետ ֆինանսավորման համաձայնագիր, որում կնկատվեն վարկանիշի կամ համաձայնության կորուստ կամ պարտավորությունների խաչաձև չկատարման դրույթներ, որոնք կհամարվեն ավելի լուրջ խախտումներ քան սույն Պայմանագրի համարժեք դրույթները, Վարկառուն, Բանկի պահանջի համաձայն, Բանկին կտեղեկացնի սույն Պայմանագրի դրույթները վերջինիս շահերին համապատասխան փոփոխման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՑԵՐ

 

8.01 Ծրագրին առնչվող տեղեկատվություն

 

Վարկառուն պարտավորում է ապահովել, որպեսզի Իրականացնող կողմերը`

(ա) Բանկին տրամադրեն:

(i) տեղեկատվություն Ժամանակացույց A.2-ում նշված բովանդակությամբ, ձևով և ժամանակին, կամ սույն Պայմանագրի կողմերի միջև ժամանակ առ ժամանակ համաձայնեցված կարգով, և

(ii) Ծրագրի ֆինանսավորման, ձեռքբերման, իրականացման, կյանքի կոչման և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կամ հետագայում փաստաթուղթ, որը Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել համապատասխան ժամանակահատվածում` այն դեպքում, եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը Բանկին չի տրամադրվում ժամանակին, և Վարկառուն չի շտկում բացթողումը Բանկի կողմից գրավոր կերպով սահմանված ժամանակահատվածում, Բանկը հնարավորության սահմաններում կարող է լրացնել բացը` նշանակելով իր անձնակազմին կամ խորհրդատուի կամ որևէ երրորդ կողմի Վարկառուի հաշվին, և Վարկառուն տվյալ անձանց պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն.

(բ) Ծրագրի ցանկացած փոփոխություն անհապաղ ներկայացնել Բանկին հաստատելու համար, ինչպես նաև հաշվի առնելով Ծրագրի բացահայտումները, որոնք հայտնաբերվել են սույն Պայմանագիրը ստորագրվելուց առաջ, այդ թվում Ծրագրի գնի, դիզայնի, պլանների, ժամանակացույցի կամ նախատեսված ծախսերի կամ ֆինանսական ծրագրի հետ կապված;

(գ) անհապաղ տեղեկացնել Բանկին:

(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության, բողոքի կամ առարկությունների, ինչպես նաև Վարկառուի և Շահագործողի կողմից ստացված որևէ իրական դժգոհության կամ Բնապահպանությանն առնչվող Պահանջի սպառնացող կամ արդեն իսկ ընթացքի մեջ կամ անկախ վիճակում գտնվող էական դատական գործընթացի մասին` Ծրագրի վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի կամ այլ հարցերի առնչությամբ:

(ii) Վարկառուին հայտնի ցանկացած փաստի կամ դեպքի մասին, որոնք էապես վնասեն Ծրագրի գործունեությանն ու իրականացմանը;

(iii) Բնապահպանության օրենքին ցանկացած անհամապատասխանության մասին; և

(iv) Բնապահպանական հաստատման ցանկացած, դադարեցման կամ չեղյալ հայտարարելու մասին, և ձեռնամուխ լինել այս հարցերի լուծման միջոցները;

(դ) Բանկին տրամադրի վերջինիս բավարարող ձևով և բովանդակությամբ

(i) Ծրագրի իրականացման ընթացքում պատրաստված կիսամյակային առաջընթացի զեկույցներ` սկսած [2013 թ. մարտի 31-ից], որոնք պետք է ներկայացվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածից հետո 30 (երեսուն) օրից ոչ ուշ, և

(ii) Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես ներկայացված է Ժամանակացույց A.2-ում, և

(ե) պահանջի դեպքում Բանկին տրամադրի.

(i) ապահովագրական ընկերության կողմից հավաստագիր, որը ցույց կտա Հոդված [6.05(c)]-ում նշված պահանջների իրագործումը,

(ii) տարեկան կտրվածքով գործող քաղաքականությունների ցանկ, որը կծածկի Ծրագրի մաս կազմող ապահովագրված սեփականության ծախսերը` առկա հավելավճարների հետ միասին:

 

8.02 Վարկառուին առնչվող տեղեկատվություն

 

Վարկառուն տրամադրում է Բանկին ժամանակ առ ժամանակ, լրացուցիչ տեղեկություններ իր կամ Շահագործողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին (կամ եթե պահանջվում է Բանկի, այլ Իրականացնող Կողմերի կողմից), ինչպես նաև համապատասխան լինելու մասին վկայականները իր կամ Շահագործողի վերաբերվող (կամ այլ Իրականացնող կողմեր)` համաձայն Հոդվածի 6-ի և Ծրագրային Համաձայնագրի;

(բ) ապահովի, որպեսզի Իրականացնող կողմերի հաշվապահական հաշվետվությունները ամբողջովին արտացոլեն Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսական գործընթացները, և

(գ) Բանկին անհապաղ տեղեկացնի.

(i) որևէ փաստի մասին, որը Վարկառուին պարտավորեցնում է վճարել որևէ ֆինանսական պարտավորություն կամ ԵՄ ֆինանսավորում,

(ii) որևէ դեպքի կամ որոշման մասին, որը հանդիսանում է կամ կարող է հանգեցնել Հոդված 4.03A(2)-ում բնութագրված դեպքերի,

(iii) իր կողմից որևէ մտադրության մասին իր որևէ ակտիվի նկատմամբ արժեթուղթ տրամադրելու համար, որը բխում է երրորդ կողմի շահերից,

(iv) իր կողմից որևէ մտադրության մասին Ծրագրի որևէ էական բաղադրիչի սեփականությունից հրաժարվելու առնչությամբ,

(v) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը հիմնավոր կերպով կարող է կանխել Վարկառուի որևէ պարտավորության կատարմանը սույն Պայմանագրի ներքո,

(vi) Հոդված 10.01-ում թվարկված որևէ դեպքի մասին, որը առկա է, սպառնալիքի տակ է, կամ կանխատեսվում է, կամ

(vii) որևէ դատական գործընթացի, միջնորդ դատարանի, վարչական գործընթացի կամ հետաքննության վերաբերյալ, որոնք սպառնում կամ արդեն իսկ ընթացքի մեջ են և կարող են հանգեցնել Էական Անբարենպաստ Փոփոխության:

 

8.03 Բանկի կողմից այցելություններ

 

Վարկառուն պետք է թույլ տա և պետք է ապահովի, որ Իրականացնող կողմերի թողտվությամբ Բանկի կողմից նշանակված անձինք, ինչպես նաև ԵՄ այլ հաստատությունների կամ մարմինների կողմից նշանակված անձինք, երբ դա պահանջվում է համապատասխան ԵՄ օրենսդրության դրույթներով, այցելել Ծրագրի վայրերը, տեղադրումները և աշխատանքները և անցկացնել ստուգումներ իրենց ցանկությամբ, և տրամադրել իրենց կամ ապահովել բոլոր անհրաժեշտ աջակցությունը սույն նպատակի համար:

Համաձայն նախորդ նախադասության` Բանկի կողմից նշանակված համապատասխան անձանց կարող են ուղեկցել Աուդիտորների Եվրոպական դատարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական Խարդախության դեմ պայքարի Եվրոպական Գրասենյակի (OLAF) կամ ցանկացած այլ ԵՄ կազմակերպության կամ մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական համայնքի այլ հաստատությունների կողմից: Վարկառուն գիտակցում է, որ Բանկը կարող է ստիպված լինել հաղորդելու Վարկառուի, Իրականացնող կողմերի և Ծրագրի հետ կապված նման տեղեկությունը ցանկացած Եվրոպական համայնքային հաստատության կամ մարմնի` համաձայն Եվրոպական միության օրենքի համապատասխան մանդատային դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

9.01 Հարկեր, տուրքեր և վճարներ

 

Վարկառուն պետք է վճարի բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի պարտադիր վճարներ` ներառյալ դրոշմանիշի տուրքը և գրանցման վճարումը, որոնք կծագեն սույն Պայմանագրի իրականացումից կամ այլ համապատասխան փաստաթղթից` կիրառելի սահմաններում Վարկի որևէ երաշխիքի ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կիրարկման համար:

Սույն Պայմանագրի համաձայն` Վարկառուն պետք է վճարի ողջ հիմնագումարը, տոկոսադրույքը, փոխհատուցման գումարը և այլ վճարման ենթակա գումարները առանց որևէ ազգային կամ տեղական հարկադրման իջեցման, այն դեպքում, եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման գնային իջեցում, այն կավելանա Բանկի գումարին, որպեսզի իջեցումից հետո Բանկի կողմից ստացվող մաքուր գումարը համարժեք լինի վճարման ենթակա գումարին:

 

9.02 Այլ վճարներ

 

Վարկառուն պետք է ստանձնի բոլոր հարկերի և այլ ծախսերի վճարումը` այդ թվում մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման հարկերը, որոնք առաջացել են սույն Պայմանագրի պատրաստման, կատարման, իրականացման և ավարտման առնչությամբ, ինչպես նաև վերոնշյալ ծախսերը առաջացել են սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի փոփոխման, հավելման կամ հրաժարման կապակցությամբ, ինչպես նաև այլ գանձումներ` կապված վարկի երաշխիքի փոփոխման ստեղծման, կառավարման և իրականացման հետ:

 

9.03 Ավելացած ծախսեր, փոխհատուցում և հաշվանցում

 

ա. Վարկառուն պարտավոր է Բակին վճարել ցանկացած գումար կամ ծախսեր, որոնք առաջացել են ցանկացած օրենքի կամ կանոնակարգի ներդրման կամ փոփոխության արդյունքում /կամ մեկնաբանության, կիրառման կամ կառավարման/ կամ ցանկացած օրենքի կամ կանոնակարգի համապատասխանելիության արդյունքում սույն Պայմանագրի ստորագրման օրվանից, և որոնց համաձայն (i) Բանկը պարտավոր է կրել լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու կամ սույն Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները կատարելու նպատակով, կամ (ii) սույն Պայմանագրի համաձայն ցանկացած գումար, որը Բանկին պարտք է համարվում կամ ֆինանսական եկամուտ է առաջացած վարկ տրամադրելու հետևանքով կամ Բանկի կողմից Վարկառուին տրամադրված Վարկի նվազեցման կամ վերացման հետևանքով:

բ. Սույն Պայմանագրի կամ որևէ այլ կիրառելի օրենքով նախատեսված առանց Բանկի որևէ իրավունքները խախտելու Վարկառուն պարտավոր է հատուցել և պահպանել Բանկի անվտանգությունը ցանկացած առաջացած կորուստից ցանկացած վճարման կամ պարտքի ազատման հետևանքով, որոնք կատարվել են սույն Պայմանագրի սահմանված գործընթացներից դուրս:

գ. Սույն Պայմանագրի համաձայն` Բանկը կարող է պահանջել Վարկառուից, ցանկացած պարտավորություն (Բանկին պատկանող չափով), ցանկացած պարտավորության դիմաց (անկախ հանգամանալից լինելուց) Բանկի կողմից Վարկառուին տրված պարտքի դիմած անկախ իր վճարման վայրից, ամրագրված մասնաճյուղի կամ այլ պարտավորության տարադրամի: Եթե պարտատոմսն այլ արժույթով է, ապա Բանկը կարող է փոխանակել ցանկացած պարտատոմս շուկայական փոխարժեքով իր սովորական գործունեության ընթացքում: Եթե որևէ պարտատոմսը լուծարված կամ հստակ չէ, ապա Բանկը կարող է արձակել դա այն գումարով, որը համապատասխանում է պարտատոմսի արժեքին

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պարտավորություններ չկատարելու (դեֆոլտի) դեպքեր

 

10.01 Ետվճարման պահանջի իրավունք

 

Բանկի կողմից գրավոր պահանջարկ ներկայացնելու դեպքում Վարկառուն պետք է անմիջապես վճարի վարկը ամբողջությամբ կամ մասամբ սույն Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների և այլ հաշվարկված գումարների հետ միասին` համաձայն հետևյալ դրույթների.

 

10.01A Անհապաղ պահանջ

 

Բանկը կարող է անմիջապես նման պահանջ ներկայացնել.

ա. Եթե վարկառուն չի վճարում սույն պայմանագրով հաստատված գումարը նշված վայրում և նշված արժույթով պատշաճ ժամկետում եթե, (i) չվճարելու պատճառը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ կազմալուծման իրադարձություն,ով և (ii) վճարումը կատարված է նշված վճարման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

բ. եթե Վարկառուի, Շահագործողներից որևէ մեկի կամ սույն Պայմանագրում նշված Վարկառուի կամ Ծրագրի համաձայնագրում նշված Շահագործողի կողմից Բանկին տրված որևէ տեղեկատվություն, փաստաթուղթ, ցանկացած, ինչպես նաև հաշվետվություն, որը պետք է ներկայացվի կամ ներկայացվել է կամ կապված սույն Պայմանագրի իրականացման բանակցությունների հետ ստույգ չեն կամ էականորեն թյուրըմբռնելի:

գ. եթե կապված որևէ պարտավորության չկատարման հետ պայմանագրային արտոնյալ ժամկետի լրանալուց հետո Վարկառուից պահանջվի կամ հնարավոր է պահանջվի մարման ժամկետից առաջ նախապես վճարել, մարել կամ ավարտել որևէ ֆինանսական գործարքից առաջացած ցանկացած վարկ կամ պարտավորություն, նրա կողմից ընդհատվում կամ չեղյալ է համարվում,

(դ) եթե Վարկառուն ի վիճակի չէ կամ ժամանակավորապես ընդհատում է վճարել իր պարտքերը կամ Բանկին առանց նախապես գրավոր ծանուցում ներկայացնելու փորձում է փոխզիջման գալ կամ համաձայնության է գալիս իր Վարկառուների հետ,

(ե) եթե դատարանի իրավասության շրջանակներում կամ որևէ այլ իրավասու վարչարար պաշտոնյայի կամ անձի կողմից նշանակված գրավատերը, ընդունողը, լուծարիչ անձը, վարչարարը կամ վարչարար ընդունողը կամ այլ նմանատիպ պաշտոնյան ստանձնում է Շահագործողի ակտիվների կամ բիզնեսի, ինչպես նաև Ծրագրի մաս կազմող որևէ սեփականության շահագործումը,

(զ) եթե որևէ գույքի կալանք, բռնագրավում կամ այլ գործընթացը գանձվում է կամ կիրառվում է Ծրագրի սեփականություն կազմող մասի առնչությամբ, և որը չեղյալ է հայտարարվում կամ ընդհատվում 14 (տասնչորս) օրվա ընթացքում.

(է) եթե տեղի են ունեցել Վարկառուի կամ Շահագործողի պայմանների անբարենպաստ փոփոխություններ Պայմանագրի կնքումից հետո,

(ը) եթե սույն Պայմանագրի ներքո Վարկառուի համար պարտավորությունների կատարումը դառնում է անօրինական, կամ սույն Պայմանագիրը չի իրականացվում համաձայն իր դրույթների, կամ Վարկառուն, հաստատում է, որ դրանք չեն իրականացվում համաձայն իր պայմանների,

(թ) եթե Վարկառուի որևէ պարտավորություն, ինչպես նշված է Շրջանակային համաձայնագրում` կապված Բանկի կամ ԵՄ միջոցներից Վարկառուի տարածքում որևէ վարկառուի տրվող վարկի հետ դադարում է իրականացվել,

(խ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները ՎԶԵԲ Վարկային փաստաթղթերի, ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրի կամ ՀՆԾ փաստաթղթերի ներքո,

(ծ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները կապված Բանկի կամ ԵՄ կողմից տրվող ցանկացած այլ վարկի կամ ֆինանսական գործիքի հետ, կամ որևէ այլ պարտավորություն` կապված ԵՄ կողմից Վարկառուին տրվող դրամական միջոցների ստացման հետ:

 

10.01B Պահանջ փոխհատուցման ծանուցումից հետո

 

Բանկը նաև կարող է նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Վարկառուն կամ Շահագործողը չեն կատարում սույն Պայմանագրով կամ Ծրագրի Համաձայնագրով սահմանված ցանկացած պարտավորություն, և որը չի համարվում որպես Հոդված 10.01A-ում նշված պարտավորություն,

(բ) եթե Նկարագրում նշված ցանկացած հանգամանք էականորեն փոփոխվի և չվերականգնվի, և, եթե տվյալ փոփոխությունը վնաս հասցնի Բանկի շահերին կամ անբարենպաստ կերպով ազդի Ծրագրի իրականացման վրա կամ ցանկացած այլ պարտավորությանն, դադարում է լինել օրինական և պարտադիր,

Մինչև Բանկի կողմից ներկայացված ծանուցումով սահմանված ժամանակահատվածում Վարկառուի շտկումը:

 

10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքներ

 

Հոդված 10.01-ը չպետք է սահմանափակի օրենքով սահմանված Բանկի ցանկացած այլ իրավունք վարկի կանխավճարում պահանջելու համար:

 

10.03 Փոխհատուցում

 

10.03Ա Ֆիքսված տոկոսադրույքի տրանշեր

 

Համաձայն 10.01 Հոդվածի` ցանկացած ֆիքսված տոկոսադրույքի տրանշի առնչությամբ, Վարկառուն պետք է Բանկին վճարումներ կատարի Կանխավճարի Փոխհատուցման հետ մեկտեղ վարկի հիմնական գումարից, որը ենթակա է վճարման: Նման Կանխավճարի Փոխհատուցումը պետք է ավելանա Բանկի կողմից սահմանված վճարման ժամկետից և հաշվարկվի կանխավճարի կատարման օրվա հիման վրա:

 

10.03Բ Լողացող տոկոսադրույքի մասնաբաժինները

 

Համաձայն 10.01 Հոդվածի` կապված տրանշի լողացող դրույքաչափի հետ, Վարկառուն պետք է Բանկին վճարի պահանջվող գումարը ընթացիկ արժեքի 0.15%-ի հետ միասին` (տասնհինգ բազիսային կետ), որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և ավելանում է վճարման ենթակա գումարի վրա նույն կերպով, ինչ այն տոկոսադրույքը, որը համաձայն տրանշի մարման աղյուսակի կմնար չվճարված մինչև մարման ժամկետը.

Արժեքը կհաշվարկվի Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչված դրույքաչափով, որը կկիրառվի յուրաքանչյուր համապատասխան Վճարման Ամսաթվին`

 

10.03Գ Հիմնական դրույթներ

 

Հոդված 10.03-ի համաձայն` այն գումարները, որոնք ենթակա են վճարման պետք է կատարվեն Բանկի կողմից սահմանված կանխավճարի օրը:

 

10.04 Իրավունքից հրաժարման բացառում

 

Բանկի կողմից իր որևէ իրավունքի կամ միջոցի իրականացման ձախողումը, ձգձգումը կամ դրանց մասնակի կամ առանձին կատարումը` համաձայն սույն Պայմանագրի չի համարվի նման իրավունքներից կամ միջոցներից հրաժարում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

 

11.01 Կարգավորող օրենք

 

Սույն պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապ չունեցող պայմանագրային պարտավորությունները պետք է կարգավորվեն Անգլիային և ՈՒելսի օրենքներով:

 

11.02 Իրավասություն

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ բոլոր վեճերը կներկայացվեն Եվրոպական համայնքների արդարադատության դատարանին (այսուհետ`Դատարան) և կողմերը սույնով կենթարկվեն Դատարանի իրավասությանը:

Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են իրենց անձեռնմխելիությունից և իրավունքներից` առարկելու Դատարանի իրավասության նկատմամբ: Դատարանի որոշումը` համաձայն սույն Հոդվածի, պետք է լինի վերջնական և առանց սահմանափակումների ու վերապահումների պարտավորեցնի յուրաքանչյուր կողմին:

 

11.03 Ծառայությունների Գործակալ

 

Վարկառուն Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը սույնով նշանակում է որպես իր ծառայությունները մատուցող գործակալ` իր անունից կարգադրագրի, ծանուցման, հրամանի, դատավճռի կամ այլ իրավաբանական գործընթացների ծառայությունների ընդունման նպատակով:

 

11.04 Գործունեության Վայրը

 

Սույն Պայմանագրի համաձայն գործունեության վայրը լինելու է Բանկի նստավայրը, եթե չկա այլ գրավոր պայմանավորվածություն Բանկի հետ:

 

11.5 Տվյալներ վճարման ենթակա գումարների մասին

 

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավաբանական գործողության ժամանակ Բանկի սերտիֆիկատը` կապված սույն պայմանագրի ներքո Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսադրույքի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես կփաստի նման տոկոսադրույքի կամ գումարի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումներ

Սույն Պայմանագրի ներքո յուրաքանչյուր կողմին հասցեագրված ծանուցումներն ու այլ հաղորդագրություններ պետք է ուղարկվեն ներքոնշյալ հասցեով կամ ֆաքսի համարով, կամ կողմերի միմյանց ծանուցման դեպքում այլ հասցեով կամ ֆաքսով:

 

    Բանկի կողմից          ՈՒղղված: Ops B

                          98-100 boulevard Konrad

                          Adenauer L-2950 Luxembourg

                          Ֆաքսի հմ.:  [FAX NO.]

 

    Վարկառուի կողմից     ՈՒղղված: Հայաստանի Հանրապետության

                         Ֆինանսների նախարարություն

                         Մելիք Ադամյան փ. 1, Երևան 0010

                         Ֆաքսի հմ.: (+37410) 52 42 82

 

    Պատճեններ            Հայաստանի Հանրապետության Տարածքային

                         կառավարման նախարարության ջրային

                         համակարգի պետական կոմիտե

                         Վարդանանց փ. 13ա, Երևան 0010.

                         Ֆաքսի հմ..: (+37410) 54 06 03

 

12.02 Ծանուցման ձևը

 

Սույն Պայմանագրի համաձայն ցանկացած ծանուցում կամ հաղորդություն պետք է լինի գրավոր ձևով: Ծանուցումներ և այլ հաղորդություններ, որոնց համար ժամկետները սահմանված են սույն Պայմանագրով կամ որոնց ամրագրված ժամկետները հաստատվել են կողմերի միջև, կարող են հանձնվել առձեռն, գրությամբ կամ ֆաքսով: Նման ծանուցումները և հաղորդագրությունները ենթադրվում են ընդունվել մյուս մասնակցի կողմից առաքման օրը առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում կամ փոխանցման ստացականով ֆաքսի դեպքում: Այլ ծանուցումներ կամ հաղորդություններ կարող են կատարվել առձեռն, պատվիրված նամակի կամ ֆաքսի ձևով կամ, կողմերի պայմանավորվածությամբ, էլեկտրոնային փոստի կամ այլ էլեկտրոնային կապի միջոցով:

Յուրաքանչյուր ծանուցումը ուղարկված ֆաքսով, որը չի ազդում ծանուցման գործողության ժամկետներին ըստ վերոնշյալ պարբերության, պետք է նաև ուղարկվի նամակի տեսքով ոչ ուշ, քան ֆաքսով ուղարկելու հաջորդ օրը:

Համաձայն սույն Պայմանագրի որևէ դրույթի և Բանկի պահանջի` Վարկառուի կողմից ներկայացված ծանուցումները պետք է տրամադրեն անձը կամ անձինք, ովքեր լիազորված են Վարկառուի անունից ստորագրելու ծանուցումը, ինչպես նաև տրամադրել այդ անձի կամ անձանց լիազորված ստորագրության նմուշը:

 

12.03 Պայմանագրեր (Երրորդ կողմերի Իրավունքները) Ակտ 1999

 

Անձը, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ, չի կարող կիրառել կամ օգտվել սույն Պայմանագրում նշված պայմաններից (Երրորդ կողմերի Իրավունքները) Ակտ 1999 և երրորդ կողմի համաձայնությունը չի պահանջվում որևէ փոփոխության դեպքում (ներառյալ ցանկացած թողարկում կամ ցանկացած պատասխանատվության փոխզիջում) կամ սույն Պայմանագրի դադարեցման վերաբերյալ:

 

12.04 Հրաժարում անձեռնմխելիությունից

 

Վարկառուն սույնով համաձայնվում է չհայցել և հրաժարվում է անձեռնմխելիությունից, որը թույլատրելի է օրենքով, այն չափով, որքանով Վարկառուն կարող է հայցել ինքնին նրա ակտիվների կամ կիրարկման պատկանելիքներն կամ այլ իրավական գործընթացի վերաբերյալ անձեռնմխելիության պահանջը ցանկացած իրավասության մեջ:

 

12.05 Դեկլարատիվ դրույթներ և հավելվածներ

 

Սույն Պայմանագրի մաս կազմող Նկարագրերը և դրանց վերաբերյալ ժամանակացույցերը`

 

Ժամանակացույց A  Տեխնիկական նկարագիրը և հաշվետվություն

Ժամանակացույց B  EURIBOR-ի սահմանումը

Ժամանակացույց C  Վարկառուի կողմից ներկայացվող փաստաթղթերը

Ժամանակացույց D  Վարկառուի կողմից ներկայացվող հավաստագիրը

 

Հետևյալ Հավելվածը կցված է սույնում`

 

Հավելված I  Ստորագրող կողմի լիազորություն

 

ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ` կողմերը կազմել են սույն Պայմանագիրը անգլերեն _________ բնօրինակներով, ինչպես նաև համապատասխանաբար _________ ու պարտավորվել են ստորագրել սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջը:

 

Կատարվեց _____ 2012 թ ______ -ին

 

    Հայաստանի Հանրապետության           Եվրոպական ներդրումային բանկի

    անունից                            անունից

        

                                                           Աղյուսակ Ա

         

                               ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

                                           

                        Ա.1.  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

                                                  

Նպատակ, վայր

 

Հայաստանի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերի` Բագրատաշեն, Բավրա և Գոգավան, վերակառուցում և արդիականացում, ներառյալ` ելակետային ճանապարհների և հարակից ենթակառուցվածքների բարելավում Հայաստանում:

Նկարագիր

Ծրագիրը ներառում է Հայաստանի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերի («BCPs»)` Բագրատաշեն, Բավրա և Գոգավան, վերակառուցում և արդիականացում: Ինչպես նաև Ծրագիրը ներառում ելակետային ճանապարհների և հարակից ենթակառուցվածքների բարելավում, ներառյալ Բագրատաշենում նոր կամուրջի, ինչպես նաև մոտավորապես 7.4 կմ Գոգավան BCP տանող գլխավոր ճանապարհի վերակառուցում:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

 

1. Շենքերի կառուցման աշխատանքներ 3 BCP-ների համար

 

Ներառել գլխավոր և օժանդակ շինությունների վերակառուցում Հայաստանի և Վրաստանի միջև` Բագրատաշեն, Բավրա և Գոգավան երեք սահմանային անցակետերի առկա խարխուլ վայրերում:

 

2. Վերակառուցում

 

Տեղանքի նախապատրաստում

Գլխավոր գրասենյակ շենքը, ապաստարան

Տրանսպորտային միջոցների և խորապես վերահսկողության կայան

Բեռնատար մեքենաների ռենտգենային սարքի միջոցով զննման կայան

Կաթսայատան ծառայողական շինություն

Վերահսկողության կետեր ապաստարանի ներքո (4 կետ)

BCP մուտքի և ելքի վերահսկողության կետեր

 

Տեխնոլոգիական սարքավորումներ

Բեռնատար մեքենաների ռենտգենային սարքի միջոցով զննման կայան

Ռենտգենային ապարատի փոխարինում

Տեխնոլոգիական և ծառայողական սարքավորումներ (կոնտեյներներ, բեռնափոխադրողներ, կշեռքներ)

 

3. Ճանապարհներ և ենթակառուցվածք

 

որի շրջանակներում.

Ճանապարհներ և հիմքեր

Լանդշաֆտ և ենթակառուցվածք

 

արտաքին:

 

7.4 կմ Գոգավան BCP տանող գլխավոր ճանապարհի վերակառուցում.

 

Կամուրջի վերակառուցում.

 

Նոր կամուրջի կառուցում Բագրատաշեն BCP-ում

Վերակառուցված կամուրջ

 

Մանրամասն Ինժեներատեխնիկական ծառայություններ:

 

Արտեզյան ջրամբար

Ջրի մշակում և պոմպակայան

Ջրամբարներ

Հողմաջրերի մշակման կայան

Ջրահեռացման կայան

Արտաքին ջրամատակարարման ցանց

Նոր արտաքին կոյուղու ներքին ցանց

Նոր հողմաջրերի խողովակաշարեր

Արտաքին ջերմամատակարարման խողովակաշար

Արտաքին էլեկտրամատակարարման համակարգ

Տեղանքի հեռահաղորդակցության կաբելային ցանց

Տեղանքի անվտանգության համակարգեր

Արտաքին գազատար խողովակ

 

Ժամանակացույց

 

Նախատեսվում է Ծրագիրը սկսել 2012 թ. և ավարտին հասցնել 2015 թ.:

 

Ա.2. Բանկին ներկայացվելիք` ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն և

դրանց փոխանցման միջոցը

 

1. Տեղեկատվության փոխանցում: պատասխանատու անձի նշանակում

 

Ստորև նշված տեղեկատվությունը պետք է ուղարկվի Բանկին` հետևյալ անձի պատասխանատվության ներքո:

 

.______________________________________________________.

|Կազմակերպություն      |                               |

|______________________|_______________________________|

|Կոնտակտային անձ       |                               |

|______________________|_______________________________|

|Պաշտոն                |                               |

|______________________|_______________________________|

|Գործառույթ/Վարչություն|                               |

|______________________|_______________________________|

|Հասցե                 |                               |

|______________________|_______________________________|

|Հեռախոս               |                               |

|______________________|_______________________________|

|ֆաքս                  |                               |

|______________________|_______________________________|

|Էլ. փոստ              |                               |

.______________________________________________________.

 

Վերոնշյալ կոնտակտային անձը (անձինք) կհանդիսանա (ն) պատասխանատու կոնտակտային անձ: Վարկառուն ԵՆԲ-ին անմիջապես կտեղեկացնի ցանկացած փոփոխության վերաբերյալ:

 

2. Հատուկ թեմաներին վերաբերող տեղեկություններ

 

Վարկառուն պետք է Բանկին տրամադրի հետևյալ տեղեկությունները ամենաուշը մինչև ստորև նշված ժամկետը:

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                         |      Ժամկետ     |

|___________________________________________________|_________________|

|Հանրային խորհրդատվությունների արդյունքների         |Առաջին հատկացում |

|ներկայացում, ներառյալ հողի օտարման և  վերաբնակեցման|                 |

|վերաբերյալ                                         |                 |

|                                                   |                 |

|Ստորագրված ծանուցում` ներկայացված Վրաստանի         |                 |

|կառավարությանը` առաջարկված (անդրսահմանային)        |                 |

|աշխատանքների վերաբերյալ                            |                 |

|                                                   |                 |

|Իրավասու մարմնի կողմից գրավոր հաստատման ներառում,  |Երկրորդ հատկացում|

|առ այն, որ ԵՄ շրջակա միջավայրի մասին դիրեկտիվների  |                 |

|դրույթները 92/43/EEC (կամ համապատասխան             |                 |

|ազդեցությունը պահպանվող տարածքներում)              |                 |

|համապատասխանում են (համապատասխանաբար               |                 |

|Ձևաթուղթ  Ա կամ Բ)                                 |                 |

|Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեղանքի     |                 |

|համար Կենսաբազմազանության և  գործողության ծրագրի   |                 |

|վերաբերյալ հաշվետվություն                          |                 |

|Երեք BCP-ների համար շինության և  բնապահպանական     |                 |

|թույլտվության ներկայացում: ՇՄԱԳ-ի վերջնական        |                 |

|հաշվետվության ներկայացում                          |                 |

|Բոլոր BCP-ներում օգտագործվելիք Ծրագրված թափոնների, |                 |

|ջրահեռացման և  թունավոր նյութերի հեռացման          |                 |

|մեխանիզմների վերաբերյալ հաշվետվություն             |                 |

|Շրջակա միջավայրի կառավարման ծրագրի կրկնօրինակը     |                 |

|պետք է ներկայացվի Բանկին                           |                 |

|Ճանապարհային անվտանգության Վթարային տարածքի,       |                 |

|ներառյալ համապատասխան վերականգնման միջոցառումների  |                 |

|ծրագրում ներառված 7.4 կմ Գոգավան տանող գլխավոր     |                 |

|ճանապարհի և  երեք BCP ճանապարհների վերաբերյալ      |                 |

|գնահատման հաշվետվություն,                          |                 |

|___________________________________________________|_________________|

|Գործողության առաջին երկու տարիների մանրամասն ծրագրի|Նախաձեռնում      |

|տրամադրում Վարկառուի կողմից (ներառյալ              |                 |

|ֆինանսավորումը), ինչպես նաև  ծրագրի պահպանման      |                 |

|վերաբերյալ մինչև  2014 թ. դեկտեմբեր:               |                 |

|2014 թ. դեկտեմբերին սահմանի վրա արձանագրված        |                 |

|կոռուպցիան վերացնելու նպատակով ձեռնարկված          |                 |

|միջոցառումների մասին Վարկառուի կողմից պարզաբանման  |                 |

|տրամադրում                                         |                 |

._____________________________________________________________________.

 

3. Տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Վարկառուն ստորև նշված ժամկետի սահմաններում Բանկին է տրամադրում ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն          |   Ժամկետ    |Տեղեկացման        |

|                                    |             |պարբերականությունը|

|____________________________________|_____________|__________________|

|Ծրագրի իրականացման վերաբերյալ       |Հաշվետու     |Կիսամյակային      |

|զեկույցը.                           |ժամանակահատ- |կտրվածքով         |

|- տեխնիկական նկարագրի համառոտ       |վածներին     |                  |

|ներկայացում` նախնական նախագծից տեղի |հաջորդող 60  |                  |

|ունեցած շեղումների պատճառների       |օրվա         |                  |

|բացատրությամբ;                      |ընթացքում    |                  |

|- ծրագրի հիմնական բաղադրիչների      |             |                  |

|իրականացման նախատեսվող ավարտի       |             |                  |

|ժամկետները` հնարավոր ուշացումների   |             |                  |

|պատճառների բացատրությամբ;           |             |                  |

|- ծրագրի արժեքը` նախնական բյուջեից  |             |                  |

|տեղի ունեցած շեղումների             |             |                  |

|բացատրությամբ;                      |             |                  |

|- շրջակա միջավայրի վրա ազդող        |             |                  |

|հիմնական գործոնների նկարագրությունը;|             |                  |

|- գնումների գործընթացը (ԵՄ-ից       |             |                  |

|դուրս);                             |             |                  |

|- Ծրագրի պահանջարկ կամ օգտագործում  |             |                  |

|և  դիտողություններ;                 |             |                  |

|- առաջացած բարդությունները և        |             |                  |

|ռիսկերը, որոնք կարող են ազդել ծրագրի|             |                  |

|իրականացման ընթացքի վրա;            |             |                  |

|- ծրագրի հետ կապված ցանկացած        |             |                  |

|իրավական գործընթաց:                 |             |                  |

|____________________________________|_____________|__________________|

|. . .                               |             |                  |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա վերաբերյալ

 

Վարկառուն ստորև նշված ժամկետի սահմաններում Բանկին է տրամադրում ծրագրի ավարտական փուլի և շահագործման սկզբնական փուլի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                              |Բանկին      |

|                                                        |տեղեկացնելու|

|                                                        |ժամկետը     |

|________________________________________________________|____________|

|Ծրագրի ավարտի վերաբերյալ զեկույցը` ներառյալ.            |Մարտ 2017   |

|- ավարտված ծրագրի տեխնիկական բնութագրի համառոտ          |            |

|նկարագիրը` ցանկացած էական փոփոխությունների պատճառների   |            |

|բացատրությամբ;                                          |            |

|- ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչներն ավարտելու          |            |

|ամսաթվերը` առաջացած ուշացումների պատճառների             |            |

|բացատրությամբ;                                          |            |

|- ծրագրի վերջնական արժեքը` ծրագրավորված բյուջեի համեմատ |            |

|ցանկացած գերազանցված ծախսերի պատճառների բացատրությամբ;  |            |

|- ծրագրի շնորհիվ ստեղծված նոր աշխատատեղերի քանակը`      |            |

|ծրագրի իրականացման ընթացքում և  մշտական;                |            |

|- շրջակա միջավայրի վրա ազդող հիմնական գործոնների        |            |

|նկարագրությունը;                                        |            |

|- գնումների գործընթացի վերաբերյալ թարմացված             |            |

|տեղեկատվություն (ԵՄ-ից դուրս);                          |            |

|- Ծրագրի պահանջարկի կամ օգտագործման և                   |            |

|դիտողություններով թարմացված տեղեկատվություն;            |            |

|- առաջացած բարդությունները և  ռիսկերը, որոնք կարող են   |            |

|ազդել ծրագրի իրականացման ընթացքի վրա;                   |            |

|- ծրագրի հետ կապված ցանկացած իրավական ընթացիկ գործընթաց:|            |

|________________________________________________________|____________|

|Զեկույցների լեզուն                                      |Անգլերեն    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ Բ

 

EURIBOR-ի սահմանումը

 

Ա. EURIBOR

 

«EURIBOR» նշանակում է

(ա) մեկ ամսից քիչ համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` մեկ ամսվա կտրվածքով.

(բ) մեկ կամ ավելի ամբողջական ամիսների համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` ամբողջ ամիսների քանակին համապատասխանող ժամանակահատվածի կտրվածքով, և

(գ) մեկից ավելի ամիսների համար (սակայն ոչ ամբողջական ամիսներ) դրույքաչափ, որը ստացվել է Եվրոյով ավանդների երկու տոկոսադրույքների գծային միջարկման արդյունքում, որոնցից մեկը կիրառելի է ամբողջական ամիսների կտրվածքով, որին հաջորդում է կարճ ամիսը և մյուսը` ամբողջական ամիսների կտրվածքով հաջորդը ավելի երկար` քան համապատասխան ժամանակահատվածի տևողությունը.

(այն ժամանակահատվածը, որի ընթացքում վերցվել է տոկոսադրույքը կամ որից միջարկվել են տոկոսադրույքները, կոչվում է «Ներկայացման Ժամանակահատված» [Representative Period), ինչպես այն հրապարակվում է Բրյուսելի ժամանակով ժ.11.00-ին կամ Բանկի համար ընդունելի` ավելի ուշ ժամին, համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանը նախորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, «Ռոյթերսի» «EURIBOR 01» կամ դրան հաջորդող էջում կամ, հակառակ դեպքում, Բանկի կողմից այդ նպատակով ընտրված ցանկացած այլ հրապարակման միջոցով:

Այդ տոկոսադրույքը չհրապարակելու դեպքում, Բանկն իր կողմից ընտրված` եվրո-գոտում գործող չորս խոշորագույն բանկերի եվրո-գոտում գործող գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել ներկայացնել իրենց հայտերն այն տոկոսադրույքի վերաբերյալ, որով դրանք առաջարկում են համեմատելի գումարի ավանդները եվրոյով` Բրյուսելի ժամանակով ժ. 11.00-ի դրությամբ Վերսկսման ամսաթվին` եվրո-գոտու միջբանկային շուկայի առաջատար բանկերին ներկայացուցչական ժամանակահատվածին հավասար ժամկետով: Առնվազն երկու առաջարկի ներկայացման դեպքում տվյալ Վերսկսման ամսաթվին դրույքաչափը կհամարվի հայտերի միջին թվաբանականը:

Երկուսից պակաս հայտերի ներկայացման դեպքում, այդ Վերսկսման ամսաթվին դրույքաչափը կհամարվի Բանկի կողմից ընտրված` եվրո գոտու հիմնական բանկերի դրույքաչափերի միջին թվաբանականը` Բրյուսելի ժամանակով մոտ ժ. 11.00-ի դրությամբ, Վերսկսման ամսաթվին հաջորդող երկու աշխատանքային օր անց, առաջատար եվրոպական բանկերին համեմատելի գումարով ներկայացուցչական ժամկետին հավասար ժամկետով տրամադրված եվրոյով վարկերի համար:

Եթե վերոնշյալ կարգով հաշվարկված դրույքաչափը զրոյից ցածր է, ապա EURIBOR-ը կհամարվի զրոյական:

Եթե վերոնշյալ կարգով դրույքաչափ չի հաշվարկվում, ապա EURIBOR կհամարվի Բանկի կողմից սահմանված այն դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը կհանդիսանա համապատասխան Տրանշի ֆինանսավորման ամբողջական ծախսը` հիմնվելով Բանկի կողմից ներքին կարգով գեներացված բազային դրույքաչափի կամ Բանկի կողմից որոշված մեթոդով հաշվարկված դրույքաչափի վրա:

 

Բ. Ընդհանուր դրույթներ

 

Վերոշարադրյալ տեքստի իմաստով`

(ա) «Լոնդոնի աշխատանքային օրը» նշանակում է օր, երբ Լոնդոնում գտնվող բանկերը բաց են բնականոն գործունեության համար:

(բ) Սույն Հավելվածում նշված հաշվարկների արդյունքում ստացված բոլոր տոկոսադրույքներն անհրաժեշտության դեպքում կկլորացվեն մինչև տոկոսադրույքի ամենամոտ մեկ հարյուրհազարականը` տասնորդականների կլորացմամբ:

(գ) Բանկը Վարկառուին անհապաղ տեղեկացնում է իր կողմից ստացված արժեգների մասին:

(դ) Եթե վերը նշված դրույթներից որևէ մեկը դադարի համապատասխանել EURIBOR FBE և EURIBOR ACI շրջանակներում ընդունված դրույթներին, Բանկը, այդ մասին ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխություններ կատարել այդ դրույթներում` ապահովելով դրանց համապատասխանությունը նշված պահանջներին:

 

Հավելված Գ

 

Վարկառուի ձևաթղթերը

 

Գ.1 Հատկացման առաջարկի/ընդունման ծանուցման ձևաթուղթը (հոդվածներ 1.02Բ և 1.02Գ)

Ստացողը` Հայաստանի Հանրապետություն

ՈՒղարկողը` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

Թեմա` Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ____-ին կնքված ֆինանսավորման համաձայնագրին կից հատկացման առաջարկը/ընդունման ծանուցումը.

 

FI համարը` ________ Սերապիս համարը` 2011-0563

 

___________________________________________________________

Հարգելի պարոնայք,

 

Սույն գրությամբ հղում է կատարվում Ֆինանսավորման Պայմանագրին: Ֆինանսավորման Պայմանագրով սահմանված տերմինները ունեն միևնույն նշանակությունը սույն նամակում կիրառվելիս:

Հետևելով Ձեր Վճարման Առաջարկի հարցմանը Բանկից, Ֆինանսավորման Պայմանագրի Հոդված 1.02B-ի համապատասխան, մենք սույնով առաջարկում ենք Ձեզ համար հասանելի դարձնել հետևյալ Տրանշը.

(ա) Հատկացման ենթակա գումարը,

(գ) Ժամանակացույցով սահմանված հատկացման ամսաթիվը,

(դ) տոկոսադրույքի հաշվարկման հիմքը,

(ե) տոկոսադրույքի վճարման հաճախականությունը,

(զ) վճարման ժամկետները,

(է) վարկի հիմնագումարի վճարման պայմանները,

(ը) վարկի հիմնագումարի վճարման առաջին և վերջին օրերը,

(թ) Մինչև Մարման Ամսաթիվը կիրառվող տարբերությունը/Spread

Տրանշը Ֆինանսավորման Պայմանագրի ժամկետներին և պայմաններին հասանելի առարկա դարձնելու համար, Բանկը պետք է ստանա Հատկացման Ընդունում Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված սույն Հատկացման Առաջարկի օրինակի ձևով, հետևյալ ֆաքսով [-], ոչ ուշ քան Հատկացման Ընդունման Վերջնաժամկետը [ամսաթիվը], [ժամը] Լյուքսեմբուրգի ժամանակով:

Հատկացման Ընդունումը պետք է ուղեկցվի (եթե նախկինում չի տրամադրվել).

(i) բանկի այն հաշվեհամարը (IBAN ծածկագրի հետ միասին), որին պետք է կատարվի Տրանշի հատկացումը, և

(ii) իշխանության կողմից լիազորված այն անձի կամ անձանց վկայությունը, որոնք Վարկառուի անունից լիազորված են ստորագրել այն և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:

Եթե չի ընդունվում վերոնշյալ ժամանակը, ապա սույն փաստաթղթում պարունակվող առաջարկը ենթադրվում է մերժված և ինքնաբերաբար համարվում է ուժը կորցրած:

Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես նկարագրված է Հատկացման Առաջարկում, ապա Ֆինանսավորման Պայմանագրի բոլոր ժամկետներն ու պայմանները դառնում են կիրառելի:

 

Հարգանքով`

 

Եվրոպական ներդրումային բանկ

 

Սույնով մենք ընդունում ենք վերոշարադրյալ Հատկացման առաջարկը:

 

_________________________________

Հայաստանի Հանրապետության անունից

 

Ամսաթիվ`

 

Հավելված Դ

 

Վարկառուի կողմից տրամադրվող հավաստագրի ձևը (Հոդված 1.04Բ)

 

    Ստացող.          Եվրոպական Ներդրումային Բանկ

    ՈՒղարկող.        Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

Թեմա. Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ____-ին կնքված ֆինանսավորման Պայմանագիր («Ֆինանսավորման Պայմանագիր»)

FI համարը ___________ Սերապիս համարը 2011-0563

 

____________________________________________________

Հարգելի պարոնայք,

 

Ֆինանսավորման Պայմանագրով սահմանված տերմիններն ունեն սույն նամակում կիրառվող միևնույն նշանակությունը:

Ֆինանսավորման Պայմանագրի Հոդվածի 1.04 իրականացման նպատակով մենք սույնով վստահեցնում ենք Ձեզ հետևյալում`

(ա) Հոդված 4.03Ա-ում սահմանված իրավիճակ չի արձանագրվել և ներկայում առկա չէ և չի շարունակում մնալ չշտկված,

(բ) Ծրագրի որևէ ասպեկտում չի կատարվել որևէ էական փոփոխություն, որի վերաբերյալ մենք պարտավորված ենք տեղեկացնել համաձայն Հոդված 8.01-ի, բացառությամբ մեզ նախապես հաղորդված դեպքերի,

(գ) մեր տրամադրության տակ առկա են բավականաչափ ֆինանսական միջոցներ` Աղյուսակ Ա.1-ին համապատասխան սահմանված ժամկետներում Ծրագրի պատշաճ իրականացումն ու ավարտն ապահովելու համար,

(դ) սույն ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում չի կատարվել որևէ պարտազանցման/պարտավորությունների չկատարման դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված,

(ե) Ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ մեր իմացության չի սպառնում ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխությունների կամ չբավարարված դատավճիռների` ուղղված մեր կամ մեզ պատկանող դուստր ձեռնարկություններին,

(զ) ըստ Հոդված [6.14] մեր կողմից դիմումների և երաշխիքների պատրաստումը և կրկնօրինակումը, բոլոր դեպքերում օրինական են,

(է) սույն Ֆինանսական պայմանագրի կնքման պահից սկսած չեն առաջացել Էական անբարենպաստ փոփոխություններ` մեր պայմանների համեմատությամբ:

 

Հարգանքով`

 

Հայաստանի Հանրապետության անունից`

 

Ամսաթիվ`

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. հոկտեմբերի 18-ի

նիստի

N 42 արձանագրային որոշման

 

(Գործառնություն թիվ 43826)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

.___________________________________________________________________.

|Վարկային Համաձայնագրի սույն նախագիծը մշակվել է միայն նախնական      |

|քննարկումների նպատակների համար: Հնարավոր է, որ ավելացվեն լրացուցիչ |

|պայմաններ և  սույն տեքստը ենթակա է փոփոխման և  Վերակառուցման և     |

|զարգացման Եվրոպական Բանկի կողմից վերջնական հաստատման:              |

.___________________________________________________________________.

 

Ամսաթիվ 2012 թ. [_______]

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ                      4

 

    Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը                        4

    Բաժին 1.02. Սահմանումներ                                         4

    Բաժին 1.03. Մեկնաբանություն                                      7

 

    ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ                            7

 

    Բաժին 2.01. Գումար և  արժույթ                                    7

    Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ                       7

    Բաժին 2.03. Օգտագործումներ                                       8

Բաժին 2.04. Օգտագործումներ կատարելու համար լիազորված

    ներկայացուցիչ                                                    8

                                                                      

    ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ                                    8

 

    Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական պայմաններ                      8

    Բաժին 3.02. Ծրագրի իրականացման գրասենյակ                         9

    Բաժին 3.03. Գնումներ                                             9

Բաժին 3.04. Բնապահպանական և սոցիալական

    համապատասխանության պայմաններ                                    10

    Բաժին 3.05. Խորհրդատուներ                                       11

Բաժին 3.06. Հաշվետվողականության հաճախականությունը և

    ներկայացման նկատմամբ պահանջները                                 12

 

    ՀՈԴՎԱԾ IV - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ                                16

 

Բաժին 4.01. Ֆինանսական գրանցումներ և հաշվետվություններ 16

 

    ՀՈԴՎԱԾ V - ԿԱՍԵՑՈՒՄ, ԿՐՃԱՏՈՒՄ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ               16

 

    Բաժին 5.01. Կասեցում                                            16

    Բաժին 5.02. Մարման ժամկետի կրճատում                             17

 

    ՀՈԴՎԱԾ VI - ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                     17

        

Բաժին 6.01. ՈՒժի մեջ մտնելուն նախորդող պայմաններ   17

    Բաժին 6.02. Իրավաբանական եզրակացություններ                      17

    Բաժին 6.03. ՈՒժի մեջ չմտնելու պատճառով դադարում                 17

         

    ՀՈԴՎԱԾ VII - ԱՅԼ                                                18

          

    Բաժին 7.01. Ծանուցումներ                                        18

           

    ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ                                     1

            

    ՀԱՎԵԼՎԱԾ 3 - ՍԱՀՄԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ                 1

             

ՀԱՎԵԼՎԱԾ 4 - ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ                                           1

              

                          ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

                                                

        ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ամսաթիվ [ ] 2012 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(«Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ

(«Բանկ») միջև:

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Բանկը հիմնադրվել է տրամադրելու ֆինանսավորում կոնկրետ ծրագրերի համար` խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների և խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,

Վարկառուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է օժանդակելու Վարկառուին` Վարկառուի և Վրաստանի միջազգային սահմանի երկայնքով ընկած սահմանային հսկողության երեք անցակետերի, այդ թվում նաև մինչև անցակետերը տանող համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման գործընթացում,

Վարկառուն Բանկից խնդրել է օժանդակություն Ծրագրի մի մասի ֆինանսավորման համար («ՎԶԵԲ-ի Բաղադրիչը» սահմանվում է ստորև)` ֆինանսավորելու Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում կամրջի կառուցումը` որպես Ծրագրի անբաժանելի բաղադրիչ, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում,

Վարկառուն համաձայնագրեր է կնքել` ստանալու վարկ Եվրոպական Ներդրումային Բանկից` 30,316,000 Եվրո գումարի չափով («ԵՆԲ-ի Վարկային Համաձայնագիր») և 800,000 Եվրո գումարի չափով դրամաշնորհ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրից, և պատրաստվում է համաձայնագրեր կնքել` ստանալու դրամաշնորհ Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Ծրագրից` 12,000,000 Եվրո գումարի չափով և դրամաշնորհ Եվրոպական Միության կողմից` 3,300,000 Եվրո գումարի չափով` աջակցելու Ծրագրի ֆինանսավորմանը, համաձայն պայմանների, որոնք սահմանված են Վարկառուի և Համաֆինանսավորողների միջև համաձայնագրերում, և

Բանկը համաձայնել է, inter alia (ի թիվս այլոց), վերոհիշյալի հիման վրա, տրամադրել վարկ Վարկառուին 10,300,000 Եվրո գումարի չափով, համաձայն պայմանների, որոնք սահմանված են կամ որոնց հղում է արվում սույն Համաձայնագրում:

 

Կողմերը սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը

 

Բանկի` 2007 թ. հոկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանվեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների (այդպիսի փոփոխված դրույթները այսուհետ կոչվում են «Ստանդարտ Պայմաններ»).

(ա) Ստանդարտ Պայմանների Բաժին 3. 04(գ)(1)(Բ)-ն պետք է, սույն Համաձայնագրի նպատակներով, փոփոխվի հետևյալ կերպով. «Վարկի մայր գումարը, որը Փոփոխվող Տոկոսադրույքից անցնում է Ֆիքսված Տոկոսադրույքի, չպետք է լինի պակաս, քան 1,000,000 Եվրոյի համարժեքը Վարկի արժույթով»:

 

Բաժին 1.02. Սահմանումներ

 

Որտեղ որ օգտագործվում են սույն Համաձայնագրում (ներառյալ Նախաբանն ու Հավելվածները)` եթե այլ բան չի նախատեսված կամ համատեքստը այլ բան չի նախատեսում, Նախաբանում սահմանված տերմիններն ունեն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

 

«Վարկառուի լիազորված

    ներկայացուցիչ»                նշանակում է Վարկառուի Ֆինանսների

                                  Նախարարություն:

 

«Կատարողականի Նախորոշված

    Պահանջներ»                    նշանակում է Կատարողականի Պահանջներ` 1-ից

                                  մինչև 8-ը և 10-ը (կամ, եթե համատեքստը

                                  այդպես է պահանջում, Կատարողականի այդ

                                  Պահանջներից յուրաքանչյուրը), 2008 թ.

                                  մայիսին թվագրված Կատարողականի

                                  Պահանջներից, և կապված Բանկի` 2008 թ.

                                  մայիսին թվագրված Բնապահպանական և

                                  Սոցիալական Քաղաքականության հետ:

                                                                      

    «ՎԶԵԲ-ի Բաղադրիչ»             նշանակում է Ծրագրի այն մասը, որը

                                  ֆինանսավորվել է Բանկի կողմից Վարկային

                                  Համաձայնագրի ներքո, ինչպես նկարագրված է

                                  Հավելված 1-ի 2-րդ կետում:

 

«Բնապահպանական և

Սոցիալական

Գործողությունների

    Պլան»                         նշանակում է բնապահպանական և  սոցիալական

                                  ազդեցության մեղմացման և բարելավման

                                  միջոցառումներ, որոնք կից ներկայացված են

                                  Հավելված 4-ում, և այդ պլանը կարող է

                                  ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի

                                  նախնական գրավոր համաձայնությամբ,

                                  համաձայն Բաժին 3.04(գ)-ի:

 

    «Բնապահպանական և              նշանակում է որևէ  գործող օրենք կամ

    Սոցիալական Օրենք»             կանոնակարգ, որը վերաբերում է.

 

(ա) շրջակա միջավայրի աղտոտմանը կամ

պաշտպանությանը, այդ թվում նաև դրա հետ

կապված օրենքներին կամ կանոնակարգերին,

որոնք կապված են հանրության համար

տեղեկատվության հասանելիության ու

որոշումների կայացմանը մասնակցության հետ,

(բ) աշխատանքի և զբաղվածության

պայմաններին,

(գ) մասնագիտական առողջապահությանն ու

անվտանգությանը,

(դ) հանրային առողջապահությանը,

անվտանգությանն ու ապահովությանը,

(ե) բնիկ ժողովուրդներին,

(զ) մշակութային ժառանգությանը, կամ

(է) անձանց վերաբնակեցմանը կամ տնտեսական

տեղահանմանը:

 

    «Բնապահպանական և              նշանակում է որևէ  հարց, որը հանդիսանում

    Սոցիալական Հարց»              է որևէ  Բնապահպանական և  Սոցիալական

                                  Օրենքի, որևէ Կատարողականի Նախորոշված

                                  Պահանջների կամ Բնապահպանական և

                                  Սոցիալական Գործողությունների Պլանի

                                  առարկա:

                       

    «Ֆինանսական տարի»             նշանակում է Վարկառուի` յուրաքանչյուր

                                  տարվա հունվարի 1-ին սկսվող ֆինանսական

                                  տարին:

 

    «Սահմանի միասնական            նշանակում է Հավելված 3-ում սահմանված

    կառավարման ծրագիր»            ծրագիր:

 

    «Ծրագրի Իրականացման           նշանակում է Հայաստանի Հանրապետության

    Սուբյեկտ»                     Տրանսպորտի և  կապի նախարարություն:

 

    «Ծրագրի Իրականացման           նշանակում է ծրագրի իրականացման

    Գրասենյակ»                    գրասենյակ, որին հղում է արվում Բաժին

                                  3.02-ում և որը պետք է ստեղծվի Վարկառուի

                                  կողմից:

 

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

Սույն Համաձայնագրում հղումը կոնկրետ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է, բացի այն դեպքերից, երբ այլ բան է նախատեսվում սույն Համաձայնագրում, մեկնաբանվի որպես հղում սույն Համաձայնագրի այդ կոնկրետ Հոդվածին կամ Բաժնին կամ Հավելվածին;

 

ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաժին 2.01. Գումար և արժույթ

 

Բանկը համաձայնում է վարկի տեսքով տրամադրել Վարկառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով, 10,300,000 Եվրո գումար:

 

Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ (ա) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 100,000 Եվրո: (բ) Վարկի վաղաժամկետ մարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո: (գ) Չեղյալ Հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո: (դ) Տոկոսագումարների Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը, (ե) (1) Վարկառուն պետք է մարի Վարկը քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, և Վարկի Առաջին Մարման Ամսաթիվը պետք է լինի 2016 թ. ապրիլի 16-ը, իսկ Վարկի Վերջին Մարման Ամսաթիվը պետք է լինի 2027 թ. հոկտեմբերի 16-ը: (2) Չնայած վերոհիշյալին` այն դեպքում, եթե (i) Վարկառուն չի օգտագործում Վարկի ամբողջ գումարը մինչև Վարկի Առաջին Մարման Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(ե)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Հասանելիության Վերջին Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02.(զ)-ում ստորև, մինչև որևէ ամսաթիվ, որն ընկնում է Վարկի այդ Առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Վարկի Առաջին Մարման Ամսաթվին կամ դրանից հետո կատարվող յուրաքանչյուր օգտագործման գումարը պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարների չափով Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը ճշգրտում է այդ կերպ բաշխված գումարները ըստ անհրաժեշտության` հասնելու յուրաքանչյուր դեպքում կլոր թվերի): Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Վարկառուին այդպիսի բաշխումների մասին: (զ) Հասանելիության Վերջին Ամսաթիվը պետք է լինի այն ամսաթիվը, որը համընկնում է Վարկային Համաձայնագրի ամսաթվի երրորդ տարեդարձի հետ կամ ավելի ուշ ընկնող որևէ ամսաթիվ, որը Բանկը կարող է իր հայեցողությամբ սահմանել և ծանուցել Վարկառուին: Եթե Վարկի Հասանելի Գումարը կամ դրա որևէ մասը ենթակա են Ամրագրված Տոկոսադրույքի, և Բանկը հետաձգում է Հասանելիության Վերջին Ամսաթիվը, Վարկառուն պետք է անհապաղ վճարի Բանկին Պայմանների փոփոխության հետ կապված ծախսերի այնպիսի մի մաս, որի մասին Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ գրավոր տեսքով ծանուցել Վարկառուին: (է) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի 0.5 տոկոս տարեկան: (ը) Վարկը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոհիշյալին, Վարկառուն կարող է, որպես այդ պահին դեռ չմարված Վարկի ողջ գումարի կամ դրա մի մասի վրա Փոփոխվող Տոկոսադրույքով տոկոսի վճարման այլընտրանք ընտրել (i) վճարել տոկոսագումարները Վարկի մի մասի համար Ամրագրված Տոկոսադրույքով, Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04(գ) կետի համաձայն, կամ (ii) այլ հիմունքներով, որոնք Բանկը կարող է իր սեփական հայեցողությամբ առաջարկել:

 

Բաժին 2.03. Օգտագործումներ

 

Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու (1) ՎԶԵԲ-ի Բաղադրիչի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնում է, կատարվելիք) ծախսումները և (2) Մեկնարկային Կոմիսիոն Վճարը:

 

Բաժին 2.04. Օգտագործումները կատարող լիազորված ներկայացուցիչ

 

Վարկառուի Ֆինանսների Նախարարը նշանակվում է Վարկառուի լիազորված ներկայացուցիչ` Ստանդարտ Պայմանների Բաժին 2.03(1)-ի և Բաժիններ 3.01 և 3.02-ի դրույթների ներքո պահանջվող կամ թույլատրելի որևէ գործողություն ձեռնարկելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական պայմաններ

 

Բացի Ստանդարտ Պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից, Վարկառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.

(ա) Ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են` Ծրագրի իրականացման համար համապատասխան ֆինանսավորում տրամադրելու նպատակով,

(բ) Օգտագործի Վարկի միջոցները բացառապես ՎԶԵԲ-ի Բաղադրիչի իրականացման համար, համաձայն Հավելված 1-ի,

(գ) Իրականացնի Ծրագիրը պատշաճ բարեխղճությամբ և արդյունավետությամբ, համաձայն հուսալի ինժեներական, ֆինանսական և բիզնես պրակտիկաների և բոլոր գործող օրենքների, և հաշվի առնելով բնապահպանական, առողջապահական և անվտանգության ասպեկտները, ինչպես նաև համաձայն ընդունելի միջազգային չափանիշների և պրակտիկաների,

(դ) Իրականացնի Սահմանի Միասնական Կառավարման Ծրագրի հիմնական փուլերի նպատակները, համաձայն Հավելված 3-ի,

(ե) Ստանա, պահպանի, նորացնի բոլոր անհրաժեշտ լիցենզիաները, հաստատումներն ու գրանցումները և համապատասխանի դրանց:

 

Բաժին 3.02. Ծրագրի Իրականացման Գրասենյակ

 

Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները, այդ թվում նաև Ծրագրի համար աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնումները, համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու նպատակով Վարկառուն պետք է, եթե այլ բան չի համաձայնեցվել Բանկի հետ, ստեղծի և Ծրագրի կատարման ամբողջ ընթացքում աշխատացնի ծրագրի իրականացման գրասենյակ` բավարար ռեսուրսներով և համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմով, Բանկի համար ընդունելի աշխատանքային պայմաններով:

 

Բաժին 3.03. Գնումներ

 

Ստանդարտ Պայմանների Բաժին 4.03-ի նպատակներով հետևյալ դրույթները պետք է կարգավորեն, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ՎԶԵԲ-ի Բաղադրիչի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները.

(ա) Ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները (բացի խորհրդատուների ծառայություններից, որոնք ներառված են Բաժին 3.03(գ)- ում) պետք է գնվեն բաց մրցույթի միջոցով:

(բ) Բաժին 3.03(ա)-ի նպատակներով` բաց մրցույթների ընթացակարգերը սահմանված են ՎԶԵԲ-ի` Գնումների Կանոնների Գլուխ 3-ում:

(գ) ՎԶԵԲ-ի Բաղադրիչի իրականացմանը աջակցելու համար Վարկառուի կողմից ներգրավելիք Խորհրդատուները պետք է ընտրվեն համաձայն ՎԶԵԲ-ի` Գնումների Կանոնների Գլուխ 5-ում սահմանված ընթացակարգերի:

(դ) Բոլոր պայմանագրերը ենթակա են վերանայման կարգերի, որոնք սահմանված են ՎԶԵԲ-ի` Գնումների Կանոններում, և պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից նախնական վերանայման:

 

Բաժին 3.04. Բնապահպանական և Սոցիալական համապատասխանության պայմաններ

 

Առանց սահմանափակելու Ստանդարտ Պայմանների Բաժիններ 4.02(ա), 4.04(ա)(iii), և 5.02(գ)(iii)-ի համընդհանրությունը, և եթե Բանկն այլ բան չի նախատեսում.

(ա) Բացի այն դեպքերից, երբ այլ բան է նախատեսված Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանում, Վարկառուն պետք է իրականացնի և պետք է դրդի Ծրագրի Իրականացման Սուբյեկտին և յուրաքանչյուր կապալառուին` իրականացնել ՎԶԵԲ-ի Բաղադրիչը, համաձայն Կատարողականի Նախորոշված Պահանջների,

(բ) Առանց սահմանափակելու վերոհիշյալը` Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը բարեխղճորեն իրականացնի և հետևի Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանին և կատարի այդ պլանի մոնիտորինգ, համաձայն այդ պլանում պարունակվող` մոնիտորինգի մասին դրույթների:

(գ) Վարկառուն և Բանկը կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնել և փոփոխել Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանը` ի պատասխան Ծրագրի կամ Վարկառուի կամ Ծրագրի Իրականացման Սուբյեկտի հանգամանքների փոփոխություններին, չկանխատեսված իրադարձություններին և մոնիտորինգի արդյունքներին, այդ թվում նաև որևէ աուդիտի արդյունքներին: Առանց սահմանափակելու վերոհիշյալի համընդհանրությունը` Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը, հենց որ դա խելամիտ և իրագործելի լինի, և եթե Բանկը համաձայնի, մշակի և Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանում ներառի այնպիսի լրացուցիչ կամ վերանայված մեղմացման միջոցառումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Կատարողականի Նախորոշված Պահանջներին համապատասխանելու համար, յուրաքանչյուր դեպքում Բանկի համար բավարար կերպով.

(1) Եթե առկա է որևէ բացասական բնապահպանական կամ սոցիալական ազդեցություն կամ խնդիր, որը չէր կանխատեսվել կամ նախատեսվել Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանում ամբողջությամբ կամ ըստ դրա սրության,

(2) Եթե Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանում սահմանված ազդեցության մեղմացման որևէ միջոց բավարար չէ բնապահպանական կամ սոցիալական ազդեցությունը մինչև համապատասխան Կատարողականի Նախորոշված Պահանջներով նախատեսված մակարդակը Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանում սահմանված ժամանակահատվածում նվազեցնելու համար:

և

(դ) Վարկառուն պետք է դրդի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը իրականացնի Ծրագիրը, համապատասխան կերպով հաշվի առնելով շրջակա միջավայրը և հանրային և մասնագիտական առողջապահության, անվտանգության և աշխատանքի չափորոշիչները: Եթե Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանն այլ կերպ չի նախատեսում, Վարկառուն պետք է դրդի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը կատարի ՎԶԵԲ-ի Բաղադրիչը համաձայն բնապահպանական կանոնների և չափանիշների, որոնք ժամանակ առ ժամանակ ուժի մեջ են մտնում այն իրավասության շրջանում, որտեղ տեղակայված է Ծրագիրը, և համաձայն Եվրոպական Միությունում սույն ամսաթվին առկա բնապահպանական չափանիշների:

 

Բաժին 3.05. Խորհրդատուներ

 

(ա) ՎԶԵԲ-ի Բաղադրիչի իրականացմանը աջակցելու նպատակով Վարկառուն պետք է, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, ներգրավի կամ, երբ անհրաժեշտ է, դրդի, որ ներգրավվեն խորհրդատուներ, և օգտագործի այնպիսի խորհրդատուներ, որոնց որակավորումները, փորձառությունը և աշխատանքային պայմանները բավարար են Բանկի համար, ներառյալ այն խորհրդատուներին, որոնք աջակցելու են ԾԻԳ-ին:

(բ) Վարկառուն պետք է տրամադրի, անվճար, ՎԶԵԲ-ի Բաղադրիչի կամ Վարկառուի գործունեության հետ կապված հարցերում օժանդակելու համար ներգրավված որևէ խորհրդատուներին աջակցություն և բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ կլինեն նրանց գործառույթների իրականացման համար, ներառյալ գրասենյակային տարածք, պատճենահանման սարք, պիտույքներ և քարտուղարի ծառայություններ, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը, նյութերն ու այլ տեղեկատվությունը, որոնք կարող են կապված լինել նրանց աշխատանքի հետ:

 

Բաժին 3.06. Հաշվետվողականության հաճախականությունը և ներկայացման նկատմամբ պահանջները

 

(ա) Սկսած ՈՒժի մեջ մտնելու Ամսաթվից մինչև Վարկի ամբողջ գումարի մարվելը կամ չեղյալ հայտարարվելը, Վարկառուն պետք է Բանկին ներկայացնի տարեկան հաշվետվություններ Բնապահպանական և Սոցիալական Հարցերի վերաբերյալ, որոնք ծագում են Վարկառուի կամ ՎԶԵԲ-ի Բաղադրիչի առնչությամբ, հաշվետու տարվա ավարտից հետո 90 օրվա ընթացքում: Այդ հաշվետվությունները պետք է ներառեն տեղեկատվություն հետևյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ.

(1) տեղեկատվություն, թե որքանով է Ծրագրի Իրականացման Սուբյեկտը համապատասխանում Կատարողականի Նախորոշված Պահանջներին, ինչպես նշված է Բաժին 3.04(ա)-ում, և ինչպես է ընթանում Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանի իրականացումը,

(2) տեղեկատվություն, թե ինչպես է Ծրագրի Իրականացման Սուբյեկտը անցկացրել ՎԶԵԲ-ի Բաղադրիչի համար ներգրավված որևէ կապալառուի` Կատարողականի Նախորոշված Պահանջներին և Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանին համապատասխանության մոնիտորինգ, ինչպես նաև Կատարողականի Նախորոշված Պահանջներին և Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլանին այդպիսի կապալառուի կողմից որևէ էական անհամապատասխանության և այդ անհամապատասխանության վերացման համար ձեռնարկված որևէ միջոցների ամփոփագիր,

(3) տեղեկատվություն շահագրգիռ կողմերի ներգրավման պլանի իրականացման վերաբերյալ, որը պահանջվում է համաձայն Կատարողականի Նախորոշված Պահանջ 10-ի, ներառյալ ստացված որևէ բողոքների և դրանց լուծումների ամփոփագիր,

(4) տեղեկատվություն, թե որքանով է Ծրագրի Իրականացման Սուբյեկտը համապատասխանում Ծրագրի հետ կապված Բնապահպանական և Սոցիալական Օրենքներին, ներառյալ Ծրագրի համար պահանջվող որևէ Լիազորման կարգավիճակը, որևէ կարգավորող մարմնի կողմից իրականացված որևէ ստուգման արդյունքները, գործող օրենքների, կանոնակարգերի կամ չափորոշիչների որևէ խախտում, և այդպիսի խախտման հետ կապված որևէ շտկող գործողություն կամ տույժ, և որևէ կարգավորող մարմնին Ծրագրի Իրականացման Սուբյեկտի կողմից ներկայացված` Ծրագրի հետ կապված Բնապահպանական և Սոցիալական Հարցերի վերաբերյալ որևէ էական ծանուցման, հաշվետվության և այլ հաղորդակցության ամփոփագիր,

(5) տեղեկատվություն մասնագիտական առողջապահական ու անվտանգության կառավարման և Ծրագրի` մասնագիտական առողջապահական ու անվտանգության մասին գրանցումները, ներառյալ վթարների ցուցանիշը, աշխատունակության ժամանակավոր կորստով ուղեկցվող վնասվածքներ, անհաջող փորձեր, և Ծրագրի Իրականացման Սուբյեկտի կողմից ձեռնարկված կամ պլանավորվող որևէ կանխարգելիչ կամ ազդեցությունը մեղմացնող միջոցներ, անձնակազմի որևէ վերապատրաստում մասնագիտական առողջապահության ու անվտանգության վերաբերյալ և մասնագիտական առողջապահության ու անվտանգության կառավարման հետ կապված որևէ այլ նախաձեռնություններ, որոնք իրականացվել կամ պլանավորվել են Ծրագրի Իրականացման Սուբյեկտի կողմից,

(6) Բնապահպանական և Սոցիալական Օրենքների որևէ փոփոխությունների ամփոփագիր, որոնք կարող են ունենալ էական ազդեցություն Ծրագրի վրա,

(7) Վարկառուի կողմից իր բաժնետերերին կամ հանրությանը Բնապահպանական և Սոցիալական Հարցերի վերաբերյալ պարբերաբար ներկայացվող որևէ տեղեկատվության պատճեններ:

(բ) Սկսած ՈՒժի մեջ մտնելու ամսաթվից, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը եռամսյակը մեկ ներկայացնի Ծրագրի պարբերական հաշվետվություններ, որոնց հղում է արվում Ստանդարտ Պայմանների Բաժին 4.04(ա)(iv)-ում, հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 30 օրվա ընթացքում և մինչև ՎԶԵԲ-ի Բաղադրիչի իրականացման ավարտը: Այդ հաշվետվությունները պետք է ներառեն հետևյալ կոնկրետ բնութագրերը.

 

(1) Հետևյալ ընդհանուր տեղեկատվությունը.

(Ա) մինչև հաշվետվության ամսաթիվը և հաշվետու ժամանակահատվածում ՎԶԵԲ-ի Բաղադրիչի իրականացման ֆիզիկական առաջընթացը,

(Բ) Ծրագրի իրականացման փաստացի կամ սպասվող դժվարությունները կամ ձգձգումները և դրանց ազդեցությունը իրականացման ժամանակացույցի վրա, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու և ձգձգումներից խուսափելու համար ձեռնարկված փաստացի կամ պլանավորված քայլերը,

(Գ) Ծրագրի ավարտի ամսաթվի սպասվող փոփոխություններ,

(Դ) ԾԻԳ-ի, խորհրդատուների կամ կապալառուների անձնակազմի կարևոր փոփոխություններ,

(Ե) հարցեր, որոնք կարող են ազդել ՎԶԵԲ-ի Բաղադրիչի արժեքի վրա, և

(Զ) որևէ զարգացում կամ գործունեություն, որը հավանական է, որ ազդի Ծրագրի որևէ Մասի տնտեսական կենսունակության վրա:

(2) Ֆինանսական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս ՎԶԵԲ- ի Բաղադրիչի յուրաքանչյուր Մասի շրջանակներում կատարված ծախսումների և Օգտագործումների մանրամասները` հաշվետվության հետ միասին, որը ցույց է տալիս.

(Ա) ծախսերի սկզբնական նախահաշիվը,

(Բ) ծախսերի վերանայված նախահաշիվը, եթե առկա են, փոփոխությունների պատճառների հետ միասին,

(Գ) սկզբնական գնահատված ծախսումները և մինչև տվյալ պահը փաստացի ծախսումները,

(Դ) մինչև տվյալ պահը փաստացի ծախսումների սկզբնական` մինչև տվյալ պահի համար գնահատված ծախսումներից շեղումների պատճառները,

(Ե) տարվա մնացած եռամսյակների համար գնահատված ծախսումները:

(գ) Սկսած ՈՒժի մեջ մտնելու Ամսաթվից, մինչև ավելի վաղ ամսաթիվը, երբ (i) Վարկի Մայր գումարը և բոլոր տոկոսագումարները, վճարները և սույն համաձայնագրի ներքո վճարման ենթակա այլ գումարները ամբողջությամբ մարվել կամ չեղյալ են հայտարարվել, և (ii) Սահմանի Միասնական Կառավարման Պլանը ամբողջությամբ իրականացվել է, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը ներկայացնի Բանկին, Վարկառուի յուրաքանչյուր Ֆինանսական տարվա ավարտից հետո 90 օրվա ընթացքում, տարեկան հաշվետվություն Սահմանի Միասնական Կառավարման Պլանի իրականացման վերաբերյալ և առ այն, թե որքանով են իրականացվել Հավելված 3-ում նախանշված հիմնական փուլերը:

(դ) Ծրագրին առնչվող որևէ պատահարի կամ վթարի, որն ունի կամ հավանաբար կունենա զգալի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի կամ հանրային կամ մասնագիտական առողջապահության կամ անվտանգության վրա, տեղ գտնելուց հետո Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի Իրականացման Սուբյեկտը տեղեկացնի Բանկին և անմիջապես դրանից հետո Բանկին ծանուցում տրամադրի դրա վերաբերյալ` նշելով այդ պատահարի կամ վթարի բնույթը և քայլերը, որոնք Վարկառուն ձեռնարկում է դրանք շտկելու համար: Առանց սահմանափակելու վերոհիշյալի համընդհանրությունը,

(1) Պատահարը կամ վթարը կապված է Ծրագրի հետ, եթե այն տեղ է գտնում որևէ տարածքում, որը օգտագործվում է Ծրագրի համար կամ եթե դրա պատճառ են հանդիսացել շինությունները, սարքավորումը, տրանսպորտային միջոցները կամ նավերը, որոնք օգտագործվում են Ծրագրի համար կամ առնչությամբ (անկախ նրանից, թե օգտագործվում են լիազորված, թե չլիազորված անձանց կողմից),

(2) Համարվում է, որ պատահարը կամ վթարը ունի զգալի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի կամ հանրային կամ մասնագիտական առողջապահության կամ անվտանգության վրա, եթե.

(Ա) որևէ գործող օրենք պահանջում է նման պատահարի կամ վթարի մասին ծանուցել որևէ պետական մարմնի,

(Բ) այդ պատահարը կամ վթարը ներառում է որևէ անձի մահ (անկախ նրանից, թե այդ անձը Վարկառուի աշխատողն է, թե ոչ),

(Գ) մեկից ավելի անձինք (անկախ նրանից, թե այդ անձինք Վարկառուի աշխատողներն են, թե ոչ) ստացել են լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են հոսպիտալիզացիա, կամ

(Դ) այդ պատահարը կամ վթարը դարձել է կամ հնարավոր է, որ դառնա, հայտնի հանրությանը ԶԼՄ-ների միջոցով կամ այլ կերպ

(ե) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը անհապաղ Բանկին ծանուցի աշխատողների կամ հանրության ներկայացուցիչների որևէ զգալի բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված կամ կապված են Վարկառուի կամ Ծրագրի հետ և կարող են ունենալ զգալի բացասական ազդեցություն Ծրագրի վրա կամ որոնց մասին հայտնի է դարձել հանրությանը կամ հնարավոր է, որ հայտնի դառնա, ԶԼՄ-ների միջոցով կամ այլ կերպ: Այդպիսի ծանուցումից հետո տաս օրվա ընթացքում, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի Իրականացման Սուբյեկտը ներկայացնի Բանկի համար բավարար հաշվետվություն, որտեղ նկարագրվում է Ծրագրի Իրականացման Սուբյեկտի կողմից կատարված` այդ բողոքի հետախուզման կոնկրետ արդյունքը և բողոքի ակցիայի ընթացքում բարձրացրած հարցերը լուծելու նպատակով Ծրագրի Իրականացման Սուբյեկտի կողմից ձեռնարկված կամ առաջարկվող քայլերը:

 

ՀՈԴՎԱԾ IV - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաժին 4.01. Ֆինանսական գրանցումներ և հաշվետվություններ

 

(ա) Վարկառուն պետք է, Վարկառուի այն բաժինների և գործակալությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ծրագրի կամ դրա որևէ մասի իրականացման համար, վարի ընթացակարգեր, գրանցումներ և հաշիվներ, որոնք բավարար են` արտացոլելու, համաձայն ընդունված միջազգային հաշվապահական չափորոշիչների, որոնք հետևողականորեն կիրառվում են, այն գործառնությունները, ռեսուրսները և ծախսումները, որոնք վերաբերում են Ծրագրին, և բավարար են Ծրագրի մոնիտորինգը անցկացնելու և առաջընթացը գրանցելու համար (ներառյալ Ծրագրի ծախսերը և ակնկալվող շահերը):

 

(բ) Վարկառուն պետք է.

 

(1) կազմակերպի Բաժին 4.01(ա)-ում նշված յուրաքանչյուր Ֆինանսական Տարվա իր գրանցումների և հաշիվների աուդիտ, Բանկի համար ընդունելի ձևով` ըստ աուդիտի միջազգայնորեն ընդունված սկզբունքների և չափանիշների,

(2) տրամադրի Բանկին, երբ որ առկա է, սակայն ամեն դեպքում ոչ ուշ, քան տվյալ Ֆինանսական Տարվա ավարտից հետո վեց ամիս անց, այդ աուդիտի հաշվետվությունը այդ աուդիտորների կողմից, այնպիսի ծավալով և մանրամասներով, որոնք Բանկը կարող է խելամիտ սահմաններում խնդրել ներկայացնել, և

(3) տրամադրի Բանկին այնպիսի այլ տեղեկատվություն այդ գրանցումների և հաշիվների և դրանց աուդիտի վերաբերյալ, որոնք Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ խելամիտ սահմաններում խնդրել ներկայացնել:

 

ՀՈԴՎԱԾ V - ԿԱՍԵՑՈՒՄ, ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՈՒՄ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

 

Բաժին 5.01. Կասեցում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01(ա)(xvii)-ի նպատակներով.

(ա) Վարկառուն կամ Ծրագրի Իրականացման Սուբյեկտը բոլոր նյութական ասպեկտներով չի կատարում ՎԶԵԲ-ի` Գնումների Կանոնները ՎԶԵԲ-ի Բաղադրիչի առումով:

 

Բաժին 5.02. Մարման ժամկետի կրճատում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.06(զ)-ի նպատակներով.

(ա) ՎԶԵԲ-ի Բաղադրիչը չի կատարվել համաձայն ՎԶԵԲ-ի` Գնումների Կանոնների:

 

ՀՈԴՎԱԾ VI - ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Բաժին 6.01. ՈՒժի մեջ մտնելուն նախորդող պայմանները

 

Հետևյալ պայմանները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02(գ)-ի նպատակներով` որպես լրացուցիչ պայմաններ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար.

(ա) ԵՆԲ-ի Վարկային Համաձայնագիրը պետք է կնքված և հանձնված լինի, և նրա` ուժի մեջ մտնելու կամ դրանցով նախատեսված օգտագործումներ կատարելու Վարկառուի իրավունքի բոլոր նախապայմանները, բացի միայն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, բավարարված լինեն,

(բ) Ծրագրի Իրականացման Գրասենյակը պետք է ստեղծված լինի և ունենա բավարար ռեսուրսներ և համապատասխան որակավորում ստացած աշխատակազմ, Բանկի համար ընդունելի աշխատանքային պայմաններով:

 

Բաժին 6.02. Իրավաբանական եզրակացություններ

 

Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(ա)-ի նպատակներով, իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Վարկառուի անունից, Արդարադատության Նախարարի կողմից:

 

Բաժին 6.03. ՈՒժի մեջ չմտնելու պատճառով դադարում

 

Սույն Համաձայնագրի ամսաթվից հետո 120 օր անց ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ VII - ԱՅԼ

 

Բաժին 7.01. Ծանուցումներ

 

Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 10.01 -ի նպատակներով.

 

Վարկառուի համար.

 

Հայաստանի Հանրապետություն

    ՈՒղղվում է.        [      ]

    Ֆաքս.              [      ]

    Տելեքս.            [      ]

    Ինքնապատասխանիչ.   [      ]

 

Բանկի համար.

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

ՈՒան Իքսչեյնջ Սքուեըր

Լոնդոն EC2A 2JN

Միացյալ թագավորություն

 

    ՈՒղղվում է.         Գործառնության կառավարման բաժին

    Ֆաքս.               + 44-20-7338-6100

 

Վերոհիշյալը հաշվի առնելով, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Համաձայնագիրը [չորս] օրինակից և հանձնել այն [Լոնդոնում, Անգլիա] վերը նշված ամսաթվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

______________________________

Անուն. Պաշտոն.

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________________

Անուն. Պաշտոն.

 

    Գաղտնի նախագիծ        համար c am rbc 9005

    Ենթակա է փոփոխման     նախագծի ամսաթիվը. 18/09/12

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին` Վարկառուի և Վրաստանի սահմանի երկայնքով ընկած սահմանային հսկողության երեք անցակետերի և մինչև անցակետերը տանող համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման գործընթացում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Համաֆինանսավորողների կողմից և ունի ՎԶԵԲ-ի Բաղադրիչ, որը, ըստ ստորև բերված սահմանման, Ծրագրի անբաժանելի մաս է հանդիսանում:

2. ՎԶԵԲ-ի Բաղադրիչը բաղկացած է հետևյալ Մասերից, որոնք ենթակա են փոփոխման, եթե Բանկն ու Վարկառուն ժամանակ առ ժամանակ այդ մասին համաձայնեն.

 

Մաս Ա. Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցում:

 

Մաս Բ. Խորհրդատվական ծառայություններ. ներառյալ վերահսկողության և մոնիտորինգի հարցերում աջակցություն, ինչպես նաև մոնիտորինգի հարցում ԾԻԳ-ին լրացուցիչ օգնություն:

 

Մաս Գ. Մեկնարկային վճար:

 

3. Ակնկալվում է Ծրագիրն ավարտի հասցնել սույն Համաձայնագրի ստորագրմանը հաջորդող երեք տարիների ընթացքում:

 

    Գաղտնի նախագիծ        համար c am rbc 9005

    Ենթակա է փոփոխման     նախագծի ամսաթիվը. 18/09/12

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Հավելվածին կից աղյուսակը նկարագրում է դասերը, յուրաքանչյուր դասին հատկացված Վարկի գումարի մասը և յուրաքանչյուր դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսը:

2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին` ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի հետևյալի առնչությամբ.

(1) Դաս Ա-ի ներքո ծախսումներ, մինչև այն ժամանակը, երբ Բանկը ստանա բավարար ապացույց, որ Դաս Ա-ի ներքո կատարվելիք շինարարական աշխատանքների մրցույթի համար ներկայացված փաստաթղթերը ներառում են համապատասխան դրույթներ, որպեսզի կապալառուները համապատասխանեն Կատարողականի Նախորոշված Պահանջներին:

 

    Գաղտնի նախագիծ        համար c am rbc 9005

    Ենթակա է փոփոխման     նախագծի ամսաթիվը. 18/09/12

 

Attachment to Schedule 2

 

._____________________________________________________________________.

|            Դաս                  |Վարկի գումարից  |Ֆինանսավորվելիք   |

|                                 |հատկացված մասը  |ծախսումների տոկոսը|

|                                 |Վարկի արժույթով |                  |

|_________________________________|________________|__________________|

|(1) Շինարարական աշխատանքներ Մաս  |   9,847,000    |Պայմանագրի արժեքի |

|Ա-ի համար                        |                |100%, առանց որևէ  |

|                                 |                |հարկերի           |

|_________________________________|________________|__________________|

|(2) Խորհրդատվական ծառայություններ|    350,000     |Պայմանագրի արժեքի |

|Մաս Բ-ի համար                    |                |100%, առանց որևէ  |

|                                 |                |հարկերի           |

|_________________________________|________________|__________________|

|(3) Մեկնարկային Կոմիսիոն Վճար    |    103,000     |      100%        |

|_________________________________|________________|__________________|

|Ընդամենը                         |   10,300,000   |                  |

._____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3 - ՍԱՀՄԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

._____________________________________________________________________.

|                Գործողություն                          |Վերջնաժամկետ/|

|                                                       |Ոչ ուշ, քան. |

|_______________________________________________________|_____________|

|1. Արդիականացված երեք սահմանային հսկողության           |Մինչև  2015թ.|

|անցակետերում (ՍՀԱ) ապահովել քանակային կարողությունները |վերջը        |

|և  շարունակապես համապատասխանել սահմանված թիրախներին:   |             |

|_______________________________________________________|_____________|

|2. Վրաստանի հետ համապատասխան ՍՀԱ-ներում                |Մինչև  2015թ.|

|համագործակցության մասին Սահմանի հատման հատուկ          |վերջը        |

|համաձայնագրերի ստորագրում, որոնք կներառեն ՍՀԱ-ներում   |             |

|աշխատանքային ժամերը ներդաշնակեցնելու վերաբերյալ        |             |

|դրույթներ` մարդկանց և  մեքենաների չընդհատվող շարժին    |             |

|նպաստելու նպատակով, ինչպես նաև  չնախատեսված ծախսերի    |             |

|համատեղ պլանների կազմում այնպիսի արտակարգ իրավիճակների |             |

|համար, ինչպիսիք են համաճարակները, մարդկանց մասսայական  |             |

|հոսքերը, երկրաշարժը:                                   |             |

|_______________________________________________________|_____________|

|3. Տարեկան կտրվածքով պլանավորված նպատակների իրականացման|Մինչև  2015թ.|

|համապատասխանությունը ՀՀ Սահմանային անվտանգության       |վերջը        |

|ընդհանուր գործողությունների պլանին և  Պետական սահմանի  |             |

|միասնական կառավարման ռազմավարությանը.                  |             |

|                                                       |             |

|ա. Առաջնահերթ գործողությունների իրականացման            |             |

|համապատասխանությունը պլանում նախանշված` առաջնահերթ     |             |

|գործողություններին. 80 տոկոսից ոչ պակաս, միջին         |             |

|առաջնահերթության գործողությունների համապատասխանությունը|             |

|պլանում նախանշված` միջին առաջնահերթության              |             |

|գործողություններին. 60 տոկոսից ոչ պակաս:               |             |

|_______________________________________________________|_____________|

|4. ՀՀ Սահմանային Անվտանգության և  Պետական Սահմանի      |Մինչև  2015թ.|

|Միասնական Կառավարման Ռազմավարության Գործողությունների  |վերջը        |

|Պլանը պետք է սկսի գործել մինչև  2015թ. վերջը ՄԱԿ-ի     |             |

|Զարգացման Ծրագրի աջակցությամբ` արդիականացված պլան      |             |

|տրամադրելու նպատակով` մնացած թիրախներին հասնելու համար,|             |

|բավարարելով ՎԶԵԲ-ի և  ԵՆԲ-ի պահանջներին:               |             |

|_______________________________________________________|_____________|

|5. Հիմնվելով Համաշխարհային Մաքսատների Կազմակերպության  |Մինչև  2013թ.|

|ուղեցույցների վրա, մշակել և  ընդունել Մաքսատների       |դեկտեմբերի   |

|վերաբերյալ միջնաժամկետ ռազմավարություն և  այդ          |31-ը:        |

|ռազմավարության հիման վրա` գործողությունների իրականացման|             |

|պլան, ոչ ուշ, քան 2013թ. դեկտեմբերի 31-ը:              |             |

|_______________________________________________________|_____________|

|6. Սկսել Ժամանակավոր ընդունման մասին 1990թ. հունիսի    |Մինչև  2015թ.|

|26-ի Ստամբուլի Կոնվենցիային միանալու հարցի քննարկումը: |դեկտեմբերի   |

|                                                       |31-ը:        |

|_______________________________________________________|_____________|

|7. Միանալ ՄԱԿ-ի` ADR Կոնվենցիային («Վտանգավոր          |Մինչև  2015թ.|

|ապրանքների միջազգային տեղափոխումը ճանապարհով»):        |դեկտեմբերի   |

|                                                       |31-ը:        |

|_______________________________________________________|_____________|

|8. Միանալ Համաշխարհային Մաքսատների Կազմակերպության     |Մինչև  2014թ.|

|(ՀՄԿ) վերանայված` Մաքսային ընթացակարգերի հեշտացման և   |դեկտեմբերի   |

|ներդաշնակեցման մասին Կիոտոյի Կոնվենցիային:             |31-ը:        |

._____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4 - ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ

 

._____________________________________________________________________.

|  |   Գործողություն      |Ռիսկեր     |Ներ- |Ժամա-|Հաջողակ իրականացման|

|  |                      |Պարտավորու-|դրու-|նակա-|համար թիրախների և  |

|  |                      |թյուններ/  |մային|ցույց|գնահատման          |

|  |                      |Շահեր      |կարիք|     |չափորոշիչներ       |

|  |                      |           |ներ  |     |                   |

|  |                      |           |/Ռե- |     |                   |

|  |                      |           |սուրս|     |                   |

|  |                      |           |ներ  |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Մշակել և  իրականացնել |Բնապահպա-  |     |     |Մշակվել և          |

|1 |Բնապահպանական         |նական      |     |     |իրականացվել է      |

|  |Կառավարման Համակարգ:  |կառավարման |     |     |Կառավարման Պլան:   |

|  |Շինարարական           |օպտիմիզա-  |     |     |Բնապահպանական և    |

|  |պայմանագրերը պետք է   |ցիա` ֆորմալ|     |     |Սոցիալական         |

|  |ներառեն պահանջ, որը   |համակարգի  |     |     |ուսումնասիրությունը|

|  |պարտադրում է          |միջոցով:   |     |     |ավարտվել և         |

|  |համապատասխանություն   |           |     |     |վերանայվել է ՎԶԵԲ-ի|

|  |ՎԶԵԲ-ի` Բնապահպանական |           |     |     |կողմից, մեղմացման  |

|  |և  Սոցիալական         |           |     |     |միջոցները          |

|  |Քաղաքականությանը      |           |     |     |ձեռնարկվել են:     |

|  |(2008 թ.) և  դրա հետ  |           |     |     |                   |

|  |կապված Կատարողականի   |           |     |     |                   |

|  |բոլոր Պահանջներին:    |           |     |     |                   |

|  |Նախքան շինարարության  |           |     |     |                   |

|  |սկիզբը, պատրաստել     |           |     |     |                   |

|  |կամուրջների կառուցման |           |     |     |                   |

|  |յուրահատկություններ   |           |     |     |                   |

|  |հաշվի առնող           |           |     |     |                   |

|  |բնապահպանական և       |           |     |     |                   |

|  |սոցիալական            |           |     |     |                   |

|  |ուսումնասիրություն,   |           |     |     |                   |

|  |համաձայն ՎԶԵԲ-ի`      |           |     |     |                   |

|  |Կատարողականի          |           |     |     |                   |

|  |Պահանջների, և         |           |     |     |                   |

|  |ներկայացնել այն` Բանկի|           |     |     |                   |

|  |կողմից վերանայման     |           |     |     |                   |

|  |համար:                |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|  |Կամրջի կառուցման համար|Ապահովել,  |     |     |Պահանջները պետք է  |

|  |մրցույթի փաստաթղթերը  |որպեսզի    |     |     |ներառված լինեն     |

|  |պետք է ներառեն 1)     |կամրջի     |     |     |շինարարության համար|

|  |աշխատանքային          |կառուցման  |     |     |մրցույթի           |

|  |տարածքներ, որոնք      |հետ կապված |     |     |փաստաթղթերի մեջ:   |

|  |հատկացված են          |ռիսկերը    |     |     |                   |

|  |շինարարական նյութերի  |բավարար    |     |     |Կապալառուն պետք է  |

|  |պահեստավորման համար և |կերպով     |     |     |իրականացնի իր      |

|  |տարանջատված           |կառավարվեն:|     |     |գործունեությունը:  |

|  |տրանսպորտային ուղիներ,|           |     |     |                   |

|  |որպեսզի կամուրջ       |           |     |     |                   |

|  |կառուցող կապալառուն   |           |     |     |                   |

|  |կարողանա մուտք գործել |           |     |     |                   |

|  |դեպի շինհրապարակ      |           |     |     |                   |

|  |(Հայաստանի և  Վրաստանի|           |     |     |                   |

|  |շինհրապարակներում ըստ |           |     |     |                   |

|  |անհրաժեշտության), 2)  |           |     |     |                   |

|  |սերտ                  |           |     |     |                   |

|  |համագործակցություն    |           |     |     |                   |

|  |Բագրատաշենի կամրջի    |           |     |     |                   |

|  |նախագծման և  կառուցման|           |     |     |                   |

|  |համար վարձակալված     |           |     |     |                   |

|  |Կապալառուի և          |           |     |     |                   |

|  |Բագրատաշենի սահմանային|           |     |     |                   |

|  |անցակետի նախագծման և  |           |     |     |                   |

|  |կառուցման համար       |           |     |     |                   |

|  |վարձակալված Կապալառուի|           |     |     |                   |

|  |միջև,  3) պահանջ,     |           |     |     |                   |

|  |որպեսզի կապալառուն    |           |     |     |                   |

|  |ձեռնարկի բոլոր խելամիտ|           |     |     |                   |

|  |միջոցները`            |           |     |     |                   |

|  |կանխարգելելու         |           |     |     |                   |

|  |շինարարական և  քանդման|           |     |     |                   |

|  |նյութերի արտանետումը  |           |     |     |                   |

|  |գետի ջրանցքի մեջ,     |           |     |     |                   |

|  |4) պահանջ, որպեսզի    |           |     |     |                   |

|  |առկա կամրջի քանդման   |           |     |     |                   |

|  |արդյունքում առաջացած  |           |     |     |                   |

|  |բոլոր բեկորները       |           |     |     |                   |

|  |հեռացվեն դեպի տեղական |           |     |     |                   |

|  |իշխանությունների      |           |     |     |                   |

|  |կողմից հաստատված      |           |     |     |                   |

|  |աղբանոց, 5) նոր կամրջի|           |     |     |                   |

|  |նախագծի մեջ, հոսքային |           |     |     |                   |

|  |ջրանցքի ներսում       |           |     |     |                   |

|  |յուրաքանչյուր ալեհերձ |           |     |     |                   |

|  |պետք է ունենա գետի    |           |     |     |                   |

|  |ջրանցքին զուգահեռ     |           |     |     |                   |

|  |դիրք` էրոզիայի ռիսկը  |           |     |     |                   |

|  |նվազեցնելու նպատակով: |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Մշակել և  իրականացնել |Ստեղծել    |     |     |Մարդկային          |

|2 |Մարդկային Ռեսուրսների |ապահով     |     |     |Ռեսուրսների և      |

|  |և  Աշխատանքի          |աշխատան-   |     |     |Աշխատանքի          |

|  |Կառավարման Պլան, որը  |քային      |     |     |Կառավարման Պլանի   |

|  |պետք է ներառի         |միջավայր   |     |     |մշակում և          |

|  |Աշխատողների համար     |աշխատակից- |     |     |իրականացում,       |

|  |Բողոքների Ներկայացման |ների       |     |     |Բողոքների          |

|  |Ընթացակարգը:          |համար:     |     |     |Ընթացակարգերի      |

|  |                      |           |     |     |կիրառում:          |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|  |Մշակել և  իրականացնել |Ստեղծել    |     |     |Մասնագիտական       |

|  |Մասնագիտական          |ապահով     |     |     |Առողջապահության և  |

|  |Առողջապահության և     |աշխատան-   |     |     |Անվտանգության Պլանի|

|  |Անվտանգության Պլան,   |քային      |     |     |մշակում և          |

|  |որը ներառում է        |միջավայր   |     |     |իրականացում:       |

|  |շինարարության         |աշխատակից- |     |     |                   |

|  |վերաբերյալ            |ների       |     |     |                   |

|  |Վերապատրաստման Ծրագիր:|համար:     |     |     |                   |

|  |Այն պետք է ներառի     |           |     |     |                   |

|  |միջոցառումներ`        |           |     |     |                   |

|  |նվազեցնելու           |           |     |     |                   |

|  |աշխատողների` աղմուկին |           |     |     |                   |

|  |և  օդի աղտոտվածությանը|           |     |     |                   |

|  |ենթարկվելը:           |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Մշակել և  իրականացնել |Նվազեցնել  |     |     |Թափոնների          |

|3 |Թափոնների Կառավարման  |շրջակա     |     |     |Կառավարման Պլանի   |

|  |Պլան, ներառյալ        |միջավայրի  |     |     |մշակում և          |

|  |դրույթներ` Դեբեդ գետի |վրա ազդե-  |     |     |իրականացում:       |

|  |և  շրջակա տարածքների  |ցությունը  |     |     |                   |

|  |վրա ազդեցությունը     |թափոնների  |     |     |                   |

|  |նվազեցնելու մասին:    |պատշաճ     |     |     |                   |

|  |Քանդման թափոնների     |կառավարման |     |     |                   |

|  |նետման վայրը պետք է   |միջոցով:   |     |     |                   |

|  |կոնկրետացվի և         |           |     |     |                   |

|  |համաձայնեցվի Տեղական  |           |     |     |                   |

|  |Իշխանությունների հետ: |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|  |Մշակել ավտոմեքենաների |Նվազեցնել  |     |     |Ավտոմեքենաների     |

|  |տեխնիկական սպասարկման |ստորերկրյա/|     |     |տեխնիկական         |

|  |պլան` նվազեցնելու     |գրունտային |     |     |սպասարկման պլանի   |

|  |ստորերկրյա/գրունտային |ջրերի      |     |     |իրականացում:       |

|  |ջրերի աղտոտումը: Այն  |աղտոտումը: |     |     |                   |

|  |պետք է ներառի         |           |     |     |                   |

|  |տեխնիկական սպասարկման |           |     |     |                   |

|  |ժամանակացույց,        |           |     |     |                   |

|  |վառելիքի լցավորման և  |           |     |     |                   |

|  |վառելիքի, շարժիչների  |           |     |     |                   |

|  |յուղերի և  քսանյութերի|           |     |     |                   |

|  |պահեստավորման համար   |           |     |     |                   |

|  |համապատասխան          |           |     |     |                   |

|  |տարածքների/վայրերի    |           |     |     |                   |

|  |որոշում:              |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Մշակել երթևեկության   |Ապահովել   |     |     |Երթևեկության       |

|4 |կառավարման պլան       |բոլոր      |     |     |կառավարման պլանի   |

|  |շինարարության         |կապալառու- |     |     |մշակում:           |

|  |ժամանակահատվածի համար:|ների համար |     |     |                   |

|  |                      |համապատաս- |     |     |                   |

|  |                      |խան մուտք  |     |     |                   |

|  |                      |դեպի շին-  |     |     |                   |

|  |                      |հրապարակ:  |     |     |                   |

|  |                      |Նվազեցնել  |     |     |                   |

|  |                      |տեղական    |     |     |                   |

|  |                      |համայնքի   |     |     |                   |

|  |                      |վրա        |     |     |                   |

|  |                      |բացասական  |     |     |                   |

|  |                      |ազդեցու-   |     |     |                   |

|  |                      |թյուն      |     |     |                   |

|  |                      |թողնելու   |     |     |                   |

|  |                      |հավանակա-  |     |     |                   |

|  |                      |նությունը: |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Պարզել, արդյոք կամրջի |Ապահովել,  |     |     |Հողերի օտարման     |

|5 |կառուցման համար       |որպեսզի    |     |     |հաստատում կամրջի   |

|  |անհրաժեշտ է կատարել   |հողերի     |     |     |ծրագրի համար:      |

|  |հողերի օտարում: Եթե   |օտարման    |     |     |Վերաբնակեցման պլանի|

|  |այո, ապա պետք է մշակել|համար      |     |     |մշակում`           |

|  |հողերի օտարման պլան`  |տրամադրվի  |     |     |անհրաժեշտության    |

|  |ապահովելու            |բավարար    |     |     |դեպքում:           |

|  |համապատասխանությունը  |փոխհատու-  |     |     |                   |

|  |ԿՊ 5-ին:              |ցում:      |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Շինարարությունն       |Մինիմումի  |     |     |Էկոլոգի` վայրի     |

|6 |իրականացնող կապալառուն|հասցնել    |     |     |այցելության        |

|  |պետք է ձեռնարկի բոլոր |շրջակա     |     |     |վերաբերյալ         |

|  |խելամիտ քայլերը       |միջավայրի  |     |     |հաշվետվություն,    |

|  |հետևյալ  նպատակներով. |վրա ազդե-  |     |     |նախքան             |

|  |1) ընտրելու           |ցությունը: |     |     |բուսականությունը   |

|  |համապատասխան վայրեր   |           |     |     |հեռացնելը:         |

|  |դեպի անցակետեր տանող  |           |     |     |Վերականգնման       |

|  |ճանապարհների համար,   |           |     |     |միջոցների          |

|  |2) նվազեցնելու        |           |     |     |իրականացում        |

|  |շինհրապարակներում հողի|           |     |     |շինարարության      |

|  |վերին շերտի հեռացումը,|           |     |     |ավարտից հետո:      |

|  |3) վերադարձնել հողի   |           |     |     |                   |

|  |վերին շերտը իր        |           |     |     |                   |

|  |սկզբնական վայր        |           |     |     |                   |

|  |շինարարական           |           |     |     |                   |

|  |աշխատանքների ավարտից  |           |     |     |                   |

|  |հետո, 4) նորից տնկել  |           |     |     |                   |

|  |խոտ/թփեր, եթե դա      |           |     |     |                   |

|  |անհրաժեշտ համարվի     |           |     |     |                   |

|  |կամրջի կառուցման      |           |     |     |                   |

|  |յուրահատկությունները  |           |     |     |                   |

|  |հաշվի առնող           |           |     |     |                   |

|  |բնապահպանական և       |           |     |     |                   |

|  |սոցիալական            |           |     |     |                   |

|  |ուսումնասիրության     |           |     |     |                   |

|  |ավարտից հետո,         |           |     |     |                   |

|  |5) որոշել, թե ինչ     |           |     |     |                   |

|  |միջոցառումներ են      |           |     |     |                   |

|  |հարկավոր`             |           |     |     |                   |

|  |կանխարգելելու դեպի    |           |     |     |                   |

|  |անցակետեր տանող       |           |     |     |                   |

|  |ճանապարհների էրոզիան, |           |     |     |                   |

|  |և  6) վերականգնել     |           |     |     |                   |

|  |ճանապարհները, որոնք   |           |     |     |                   |

|  |այլևս  պետք չեն որպես |           |     |     |                   |

|  |դեպի շինհրապարակ      |           |     |     |                   |

|  |տանող: Նախքան         |           |     |     |                   |

|  |բուսականության        |           |     |     |                   |

|  |հեռացումը,            |           |     |     |                   |

|  |համապատասխան          |           |     |     |                   |

|  |որակավորումներ ունեցող|           |     |     |                   |

|  |էկոլոգ պետք է հաստատի,|           |     |     |                   |

|  |արդյոք հեռացվելիք     |           |     |     |                   |

|  |բուսականությունը      |           |     |     |                   |

|  |ներառում է            |           |     |     |                   |

|  |պաշտպանության տակ     |           |     |     |                   |

|  |գտնվող կամ վտանգված   |           |     |     |                   |

|  |որևէ  տեսակներ, թե ոչ:|           |     |     |                   |

|  |Եթե այո, ապա կմշակվի  |           |     |     |                   |

|  |և  կիրականացվի        |           |     |     |                   |

|  |կենսաբազմազանության   |           |     |     |                   |

|  |պլան, համաձայն ԿՊ 6-ի:|           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Կամրջի կառուցումը պետք|Մշակութային|     |     |Հաստատում, որ      |

|8 |է նախագծվի այնպես,    |ռեսուրսների|     |     |մշակութային վայրերը|

|  |որպեսզի շրջանցվեն     |պաշտպանու- |     |     |չեն տուժի կամրջի   |

|  |մշակութային վայրերը:  |թյուն:     |     |     |կառուցման          |

|  |Տեղական փորձագետները  |           |     |     |գործընթացից:       |

|  |պետք է ուղեկցեն       |           |     |     |                   |

|  |նախագծողին`           |           |     |     |                   |

|  |հաստատելու, որ        |           |     |     |                   |

|  |մշակութային արժեք     |           |     |     |                   |

|  |ունեցող վայրերը չեն   |           |     |     |                   |

|  |տուժի նոր կամրջի      |           |     |     |                   |

|  |կառուցման աշխատանքների|           |     |     |                   |

|  |կամ առկա կամրջի       |           |     |     |                   |

|  |քանդման ընթացքում: Ըստ|           |     |     |                   |

|  |անհրաժեշտության,      |           |     |     |                   |

|  |շինարարության         |           |     |     |                   |

|  |ընթացքում պետք է      |           |     |     |                   |

|  |մշակվի և  իրականացվի  |           |     |     |                   |

|  |պատահական             |           |     |     |                   |

|  |հայտնաբերումների      |           |     |     |                   |

|  |ընթացակարգը:          |           |     |     |                   |

|__|______________________|___________|_____|_____|___________________|

|ԿՊ|Մշակել և  իրականացնել |Ապահովել   |     |     |ՇՆՊ-ի իրականացում: |

|10|Շահագրգիռ կողմերի     |բավարար    |     |     |Վրաստանի           |

|  |Ներգրավման Պլան (ՇՆՊ) |հաղոր-     |     |     |իշխանությունների   |

|  |կամրջի ծրագրի համար:  |դակցություն|     |     |հետ հաղորդակցման   |

|  |Այն պետք է ներառի     |ծրագրի և   |     |     |ապացույց:          |

|  |սահմանային անցակետերի |նրա        |     |     |                   |

|  |ծրագրի հետ սերտ       |Շահագրգիռ  |     |     |                   |

|  |համակարգում և         |կողմերի    |     |     |                   |

|  |խորհրդակցություններ   |միջև:      |     |     |                   |

|  |Վրաստանի              |           |     |     |                   |

|  |իշխանությունների հետ: |           |     |     |                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2012
N 42
Արձանագրային որոշում